Просмотр содержимого документа
«Քիմիական տարրերի նշանները»
Բաց դասի օրվա պլան քիմիա առարկայից
Դասարան`VII Դասի թեման`Քիմիական տարրերի նշանները Դասի նպատակը` ա/ակադեմիական ·սովորեցնել քիմիական տարրերի նշանները, անվանումները և արտասանությունը ·սովորեցնել ճանաչել քիմիական տարրը ըստ նշանի ·տեղեկություն տալ քիմիական տարրերի անվանումների ծագման վերաբերյալ բ/սոցիալական ·զարգացնել խմբով աշխատելու,ընկերոջը լսելու,քննարկելու կարողություն գ/մեթոդական ·ցույց տալ մեթոդի արդյունավետությունը հին դասի ամփոփման ժամանակ ·ցույց տալ մեթոդի արդյունավետությունը խթանման փուլում
Անհրաժեշտ նյութեր և սարքեր`
Քիմիական տարրերի նշաններով փուչիկներ,քիմիական տարրերի`հայերեն անվանումներով քարտեր,առաջադրանքներով քարտեր,սահիկահանդեսը ցուցադրելու համար նախատեսված սարքավորումներ,գունավոր գրիչներ,ավազե ժամացույց
Կիրառվող մեթոդները և մեթոդական վարժությունները`
,(Թվարկել,խմբավորել,որակել),,
Դասի ընթացքը
Կատարել աշակերտների հաշվառում:Ստուգել տնային աշխատանքները:Կարուսելի մեթոդով կատարել դասահարցում: Կրկնել պարզ և բարդ նյութերի սահմանումները: Բերել օրինակներ` նայելով մոլեկուլների մոդելներին: /10ր/
Խթանման փուլ
Թվարկել տարբեր նյութեր`օգտվելով սահիկից Խմբավորել պարզ և բարդ նյութերը: Որակել նյութերը,թե ինչ տարրերի ատոմներից են կազմված:/5ր/
Իմաստի ընկալման փուլ
Սահիկահանդեսի միջոցով ցույց տալ տարրերի ալքիմիական նշանները,տարրերի նշանների առաջին նմուշները:Ներկայացնել հայկական և քիմիական այբուբենների ստեղծողներին,Բերցելիուսի առաջարկությունը քիմիական տարրերի նշանների վերաբերյալ: Քարտեզագրման միջոցով գրատախտակին ցույց տալ քիմիական տարրերի անվանումների ծագման պատմությունը,իսկ սահիկով մանրամասնել:Բացատրել,թե ինչ է ցույց տալիս քիմիական նշանը:/15ր/
Կշռադատման փուլ
Սեղաններին նախապես փակցնել փուչիկներ,որոնց վրա գրված են քիմիական տարրերի նշանները:Աշակերտներին բաժանել քիմիական տարրերի հայերեն անվանումներով քարտեր:Առաջարկել լուռ շրջել դասարանում և գտնել համապատասխան փուչիկը և նստել այդ նստարանին:Երբ գտնում են իրենց տարրը, տալիս են անվանումը և նշանի արտասանությունը:Սխալվելու դեպքում ուսուցիչը կուղղորդի:/5ր/
Կատարենք ընդմիջում,լրացնենք քիմիական խաչբառը:/2ր/
Յուրաքանչյուր խմբին բաժանել նույն առաջադրանքներով քարտեր:Հանձնարարել դասակարգել տարրերը ըստ անվանումների ծագման:Առաջադրանքը կատարել տարրերի մասին երգի ներքո:/5ր/ Միասին ստուգել,ամփոփել դասը և գնահատել աշակերտներին: Ցուցադրել սահիկ,թե ինչպիսին կլինեին տարրերը,եթե լինեին մարդկային կերպարանքով:/3ր/
Տնային հանձնարարություն
Դաս 2.2 վարժ6,7 էջ 57 /պատրաստել քարտեր քիմիական նշաններով,պատրաստվել քիմիական թելադրության/