СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ի՞նչ պետք է սովորեցնենք դպրոցում

Нажмите, чтобы узнать подробности

Վստահ եմ ՝ մեծամասնությունն այս հարցին կպատասխանի․ ԳԻՏԵԼԻՔ։

Իսկ ո՞րն է իրական գիտելիքը, ի՞նչ է պետք երեխային, որը եկել է դպրոց, որն ունի բազմաթիվ հարցեր։ Կա՞ արդյոք մեկն ով կպատասխանի նրա հարցերին։

Գիտելիքն, անշուշտ, կարևոր է, բայց արդյո՞ք դա է սոսկ դպրոցի դերը։

Տարիներ առաջ էր, երբ դեռ 6-7-րդ դասարանի սովորող էի, ռուսաց լեզվի դասին մի թեմա էինք անցնում, որի հերոսուհին պեպեններով մի աղջիկ էր, որին բոլորը ծաղրում էին, զրկում ընկերակցությունից, շփումից և ում բախտն ուղղակի մի օր բերեց ու հայտնվեց մի տղա իրենց դասարանում, ում համար նա շատ գեղեցիկ էր։

Ինչքան հույզեր կան այստեղ, այդ տարիքում, անձի ձևավորման բարդագույն փուլերից մեկում։ Իսկ մենք կարդացինք դասը, պատմեցինք, բարդ բառեր դուրս գրեցինք, լավ կարդացողները ստացան բարձր գնահատական և իրենց բավարարված զգացին։ Ուսուցիչը հասել էր նպատակին․ նյութը հասկացել էին․․․․․

Այո՞, իրո՞ք հասկացել էին, իրո՞ք ընդամենը սյուժեն էր այստեղ կարևոր

Ինձ համար հիմա կարևոր է, որ ինձ ու իմ դասընկերներին բացատրեին այն ապրումները, որոնք ունենում էր աղջիկը, այն ցածր ինքնագնահատականը, որ ձևավորվել էր աղջնակի մեջ իր անձի, արտաքինի մասին։ Կարևոր է, որ քննադատվեր չարությունը և ցույց տրվի անձնական օրինակով, թե ինչ կզգար յուրաքանչյուրը, երբ իր թերությունները ծանակվեն։Կարևոր է, որ ի դեմս աղջնակի ցույց տրվի բոլորին, թե որքան գեղեցիկ են իրենք, որքան ուժեղ են, որքան խելացի են։ Կարևոր է, ի վերջո, որ յուրաքանչյուր երեխա հասկանա, որքան աժեքավոր է ինքը, սիրված, որքան լավն է նա։

Այստեղ մեջբերեմ հատված <<Կառլսոնն ու Մանչուկը>> մուլտֆիլմից․ կհիշենք բոլորս, երբ տղային տանիքից իջեցնում են, ահաբեկված ծնողները խոստովանում են, որ թանկ է տղան իրենց համար և չեն էլ ուզում պատկերացնել, թե ինչ կարող էր լինել, եթե փրկարարները ժամանակին չհասնեին։

Իսկ քանի՜ Մանչուկներ կան մեր շրջապատում, ովքեր կարոտ են սիրո, քնքշանքի, ովքեր արժևորման պակաս ունեն։ Իսկ քանիսը, այդպես էլ չստանալով այդ սերն ու ջերմությունը, իրենց վնաս են տալիս, ցավոք երբեմն ծանր հետևանքներով, ուշադրություն մուրալու համար։ Այո մուրալու, այլ բառ չեմ գտնում։

Բոլորը չեն ուժեղ։ Բոլորը չէ, որ ուժ են գտնում դուրս գալ այն բարդ հոգեբանական ոլորաններից, որոնք սպասվում են իրենց։ Շատերին մաթեմատիկական խնդիրների փոխարեն տանջում են իրենց անձնական խնդիրները, որոնցից նրանք գլուխ չեն հանում ինքնուրույն։ Նրանց մեր օգնությունն է պետք, մեր մի բարի, ոգևորիչ, գոտեպնդող խոսքը։ Պետք է ներշնչանք, ցույց տալ, թե որքան բարի, կարող, ուժեղ կամք ունեցող մարդիկ են նրանք։

Նրանք չեն եկել դրրոց պատմությունից ու քիմայից հարցեր տալու միյան։ Նրանք եկել են մեզնից սովորելու ԱՊՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ։ Եվ ուրեմն ո՞րն է դպրոցի, մեր՝ մանկավարժներիս մեծագույն անելիքը․ բռնել նրանց անվստահ ձեռքերից և օգնել քայլել կյանքի ճանապարհով, սովորեցնել որպես ծնող, ոչ որպես դասատու/ այսինքն միայն ակադեմիական դասեր տվող/ ։ Դպրոցում և դպրոցից դուրս լինել նրանց կյանքի ուսուցիչը։

Մեզնից շատերն ավարտեցին դպրոցն, այդպես էլ չտանելով կյանքի և ոչ մի հմտություն։ Մենք ինքնուրույն սովորեցինք ամեն ինչ․ ինչպես պետք է հարաբերություններ կառուցել այլոց հետ, ինչպես շփվել ընկերների, մրցակիցների, բարյացակամ և ոչ բարյացակամ մարդկանց հետ։ Ինչպես կատարել ընտրություն այս կամ այն երկընտրանքի դեպքում։ Բարդ է, մեզնից շատերն այդ դասերն այդպես էլ չսերտեցին։ Դարձան թույլ, չար, դժբախտ մարդիկ։ Ոմանք, այո, կարողացան ամուր կանգնել ոտքերի վրա, բարդ խնդիրներ հաղթահարել, անհատականություններ դառնալ ։ Բայց ինքնուրույն, դժվարությամբ։

Ահա որն է իրական գիտելիքը, հարգելի' կոլեգաներ ։ Սա պետք է սովորեցնենք մեր սաներին․

Հ․Գ կլինեն խիստ դատողներ ու կասեն, թե բա ուր մնաց առարկայական գիտելիքների ուսուցումը։ Իսկ ով է ասել, որ դրանք հնարավոր չէ համատեղել․․․․․․․․․․․

15.07.2022 22:20


Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!