СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Արեգակ,9֊րդ դասարան

Нажмите, чтобы узнать подробности

Արեգակը մեզ ամենամոտ գտնվող աստղն է,այն գտնվում է մեր արեգակնային համակարգի կենտրոնում,մնացած աստղերը գտնվում են անսահմանորեն հեռու։

Երկրի համար Արեգակը տիեզերական էներգիայի հզորագույն աղբյուր է։Երկրի մակերևույթի մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրը վայրկյանում արեգակից ստանում է 1,5կՋ էներգիա։Կարևոր է,որ Արեգակի էներգիայից օգտվելով՝ մենք չենք խախտում մեր մոլորակի էներգետիկ հավասարակշռությունը։Նշված էներգիայի օգտագործումը վերջին ժամանակներում լայն տարածում է ստացել,ինչը կապված է էներգիայի մյուս տեսակների(նավթ,քարածուխ,գազ,փայտ և այլն) թանկացման հետ։

Արեգակը հիմնականում կազմված է երկու գազից՝ ջրածին և հելիում։Արեգակի մակերևույթի ջերմաստիճանը հասնում է 60000C֊ի,իսկ կենտրոնում մինչև 160000000C։Այդ վիթխարի էներգիան անջատվում է Արեգակի միջուկում տեղի ունեցող ջերմամիջուկային ռեակցիայի հետևանքով,որի ժամանակ ջրածինը փոխակերպվում է հելիումի։

Արեգակից նաև անջատվում է ռենտգենյան և անդրամանուշակագույն ճարագայթներ,որոնց մեծ քանակությունը խիստ վտանգավոր է կենդանի օրգանիզմների համար։Մենք չենք զգում այդ ճառագայթները,քանի որ այդ ճառագայթները կլանվում են մթնոլորտի կողմից։Արեգակի մակերևույթին ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում բռնկումներ,որոնց արդյունքում անջատված պրոտոնների և էլեկտրոնների մեծ քանակություն է անջատվում։Այդ երևույթն անվանում են արեգակնային քամի։Այդ պրոտոնների և էլեկտրոնների մի մասը հասնելով Երկիր մոլորակ,առաջացնում են Երկրի մագնիսական դաշտի փոփոխություն,որն անվանում են մագնիսական փոթորիկ։Մագնիսականփոթորիկներն առաջացնում են ռադիոկապի խանգարումներ,իսկ երկրի բևեռային շրջանների,առավելապես՝ Արկտիկայի և Անտարկտիկայի գիշերային երկնքում դիտվում են մթնոլորտի վերին շերտերի լուսարձակումներ,որոնք անվանում են բևեռափայլեր։

Արեգակի լուսարձակող տեսանելի մակերևույթն անվանում են լուսոլորտ,որից վեր կա ևս երկու շերտ՝ գունոլորտը և արևապսակը։

Категория: Астрономия
08.05.2020 00:10


Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!