СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Место работы

Դպրաբակի միջնակարգ դպրոց

Обо мне

Բարի գալուստ իմ անձնական էջ

Շնորհակալ եմ, որ ինձ հետ եք

Ուրախ եմ և հպարտ ,որ համագործակցում եմ ձեզ հետ, իմ շատ սիրելի կոլեգաներ:

Ես Անուշ Հայրապետյանն եմ

Ծնվել եմ ՀՀ գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղում, ապա սովորել եմ Սևան քաղաքի թիվ2 միջնակարգ դպրոցում:

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ Երևանի Պետական համալսարանի Պատմության ֆակուլտետ:1994ին ավարտել եմ համալսարանը ,ստացել եմ պատմաբանի ,պատմության ուսուցչի որակավորում:

1992ից անհատական գրաֆիկով աշխատել եմ Սևանի թիվ 2 միջնակարգ դպրոցում որպես պատմության և աշխարհագրության ուսուցչուհի:

1993ից աշխատում եմ Դպրաբակի միջնակարգ դպրոցում որպես պատմության,հասարակագիտության ուսուցչուհի և փոխտնօրեն:

1997ին մասնակցել եմ Հայաստանի Պատանեկան նվաճումներ կազմակերպության կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացին, և ստացել Հասարակագիտություն առարկայի դասավանդման թույլտվություն:

1998ին մասնակցել եմ Քայ առ քայլ ծրագրի վերապատրաստման դասընթացին, և ստացել Քննադատական մտածողությունը խթանող մեթոդների դասավանդման վկայական:

2003ին մասնակցել եմԿԱԻ վերապատրաստմանը և ստացել վերապատրաստող դասախոսի վկայական:

2006ին մասնակցել հանրապետության լավագույն ուսուցիչ մրցույթին և պարգևատրվել եմ ԿԳ նախարարի պատվոգրով:

2013ին մասնակցել եմ Հանրապետության լավագույն ուսուցիչ մրցույթին' Մայր Աթոռի կողմից կազմակերպված,և ճանաչվել եմ հաղթող:

Ամուսնացած եմ ,ունեմ երկու որդի:

Հայրենիքիս համար կարևորում եմ խաղաղությունը:

Զինվորին' խաղաղ ծառայություն:

Երկրիս ուսուցիչներին մաղթում եմ պատվաբեր ու բեղուն գործունեություն:Ինչպես նաևկոչմանը հարիր աշխատավարձ:

Ուսուցման մեջ կարևորում եմ կայունությունը, պետք չէ աշակերտին դարձնել փորձադաշտ, հարկավոր է կիրառել մեկ կամ երկու արդյունավետ մեթոդ կամ գործիք, հասնել կայունացման, համոզվել որ դրանք մարսվել են սովորողի կողմից, ապա կիրառել ըստ աստիճանի ավելի  բարդ ու քննադատական մտածողությունը խթանող մեթոդներ և գործիքներ :

Ուսման մեջ  իմ վերջնական նպատակը  մտածող մարդու  դաստիարակումն է:

Կրթության ,մանկավարժության ասպարեզում առաջնորդվում եմմեծ մանկավարժ Սուխոմլինսկու մանկավարժական փորձով:

Իմ նշանաբանն է

Ինչ գործ էլ ,որ անեմ, թող դրան հաջորդի հոգուս մաքրությունն ու հանգստությունը:

Моё образование

Կրթությունս' բարձրագույն

Рейтинг

Баллов: рейтинг1882.2 Место: место26558 (Подробнее)

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!