СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Վարվեցողության կանոններ

Нажмите, чтобы узнать подробности

Վարվեցողության կանոններ

Просмотр содержимого документа
«Վարվեցողության կանոններ»

Գրատախտակին գրել , նկարել ՝ մի հատ կրկնեմ, գամ, օրագիրս չեմ բերել, կարելի է դուրս գալ, նկարել իֆսիկ նոլիկ, քանոն, իքս գումարած իգրեկ, քանոն, բանաձև, բնագիտությունից մի բան, հայոցից մի բան գրել, ՀԵՊ-ից մի բան, ռուսերեն, անգլերեն գրելև այլն: դուք ձեր տան դուռը այդպե՞ս եք փակում: կետ եմ դնում, մյուս դասին կպատասխանես: էս ո՞վ է իր պատկերը գրատախտակին նկարել: այ..այ տե՛ս, որ ուզում ես,ուղեղդ աշխատացնում ես, կարողանում ես: Իսկ գլուխդ տանը չես մոռացե՞լ Երջանիկ, առողջ, ինքնուրույն եւ պատասխանատու երեխաներ լինելու համար անհրաժեշտ է իմանալ և կիրառել մի քանի կանոններ: ա. Բարևեք միմյանց- --------- Բարեւ, բարի լույս, բարի օր, բարի երեկո, բարի գիշեր, ցտեսություն: իրավիճակ 1 Սովորողներից մեկը դասարան է մտնում և բարևում բոլորին պարզ ու հստակ, մյուսները պատասխանում են նույն ոգով, կամ դա այդ պահին դասարաում են բեմադրում իբրև անցորդներ: հարցը՝ ինչու ՞ ենք բարևում միմյանց 1 րոպե քննարկում ուսուցչի եզրակացությունը -Դիմացինին բարեւելով՝ մենք երեխաների մոտ սովորեցնում ենք նկատել, ուշադրություն դարձնել եւ ընդունել մյուսներին: բ. Շնորհակալություն հայտնեք- իրավիճակ 2 սովորողներից մեկը մյուսին ինչ-որ բան է տալիս՝ օրինակ գրիչս վերջացել է, ով կօգնի, մյուսը փոխանցում է, օգտվողը շնորհակալություն է հայտնում օգնության համար: Հարց -էլ ինչ դեպքերում է անհրաժեշտ շնորհակալությոն հայտնել սովորողները թվում են տարբեր դեպքեր և վերլուծում 1 րոպե ուսուցչի եզրակացություն- Սովորեցրեք երեխաներին տարբեր առիթներով տարբեր մարդկանց շնորհակալություն հայտնել՝ մայրիկին, հայրիկին, քույրիկին, մորաքույրին, ուսուցիչներին անծանոթներին եւ այլն: Ճաշից հետո՝ համեղ կերակուր պատրաստելու համար, խաղի ժամանակ խաղալիքով կիսվելու, դասերի ժամանակ օգնելու, նվերներ ստանալու եւ այլն: Քաջալերեք երեխային ինքնուրույն հասկանալ, թե երբ եւ ինչու է անհրաժեշտ շնորհակալ լինել: գ.      Ներողություն խնդրեք եւ ներեք Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ անում ենք բաներ, որոնց համար այնքան էլ հպարտ չենք: իրավիճակ 3 մեկն անցնում է մյուսի կողքով հրում և թափում նրա գրքերն ու տետրերը, թողնում հեռանում, տուժողը ոչինչ չի ասում և լուռ հավաքում է նրա հետևից, սակայն վնասողը գիտակցում է իր սխալն ու վերադառնում օգնության՝ ներողություն խնդրելու, տուժողն է նրան ներում է: հարց - ի՞նչ տեղի ունեցավ վնաս հասցնողի հետ 1 րոպե մտորելու ժամանակ եզրակացություն ՝գիտակցեց- հասկացավ սխալը, զղջաց և ներում հայցեց և ներվեց դ, Սպասեք և եղեք համբերատար իրավիճակ 4 օրագրում գնահատական դնելու համար ուսուցչին են մոտենում մի քանի աշակերտ, հաջորդականությամբ է դրվում գնահատականները, իրենց կարծիքը հայտնելու համաև ձեռք բարձացնել և սպասել իրենց հերթին, սպասել մինչև ընկերն ավարտի իր խոսքը անգամ եթե նրա ասածների մեջ սխալ են հայտնաբերել հարց - ինչու՞ սպասել , որտե՞ղ սպասել եզրակացություն- սպասելու ունակությունը բերում է հանդուրժողականության, կարգապահության հաստատման: ե. Հավաքեք ձեր հետեւից – իրավիճակ 5 սեղանի տակ թղթի կտորներ գցել, ապա հավաքել. մաքրել, դասավորել տարածքը: հարց - ինչու՞ ենք հավաքում մեր հետևից եզրակացություն-կազմակերպված, մաքրասեր ենք դառնում զ. Թույլտվություն հարցրեք իրավիճակ 6. որևէ մեկը մյուսի իրն օգտագործելուց առաջ թույլտվություն է հարցնում՝ կարելի՞ է վերցնել, շնորհակալություն հարց – ինչու՞ ենք թույլտվություն վերցնում եզրակացություն անգամ տան անդամների, հարազատներին պատկանող իրերն օգտագործելուց առաջ պետք է թույլտվություն հարցնել: Սիրելի երեխաներ, այս կանոնները պարզ են ու բազմազան: Անհրաժեշտ է, որ դրանք դառնան մեր առօրյայի մի մասը և յուրաքանչույրս մեծ , թե փոքր պահպանենք այս պարզ կանոննեևրը, որով աշխարհն ավելի լավը կդառնա նաև մեր շնորհիվ: Իսկ որպեսզի աշխարհն ավելի լավը լինի, մեզանից յուրաքանչյունը պիտի հոգ տանի դիմացինի մասին՝ հանդուրժի նրան: Ամեն տարի նոյեմբերի 16-ը աշխարհում նշվում է որպես հանդուրժողականության միջազգային օր: Մենք բոլորս տարբեր ենք, ուստի պետք է հանդուրժենք միմյանց: հանդուրժողականություն ՝մտագրոհ ՝ սեր, հարգանք, վստահություն, ընկերություն, հոգատարություն և այլ բառեր կգրեն ֆլիպ չարտի վրա վերջում էս սինվոլը կբացատրեն

Հանդուրժողականությունը այն արժեքն է, որի միջոցով հնարավոր է գնահատել աշխարհի բազմազանությունը և սովորել ուրիշներից: Հանդուրժողականությունը հիմնված է Մարդկային բազմազանությունը հարստացնում է հասարակությունը կարգախոսի վրա: 



Անհրաժեշտ է իմանալ ի շարք կանոններ հանդուրժող լինելու համար.

  1. Մարդը պետք է ապրի բարության մթնոլորտում

Այն ստեղծվում է բարի գործերից, բարի զգացմունքներից, շրջակա միջավայրի վրա լավ ազդեցությունից և բարի հիշողությունների հիման վրա: Չարությունը ավելի շուտ է մոռացվում քան բարի: Գուցե այն պատճառով, որ բարին հիշելը ավելի հաճելի է, քան չարը: Բարին  կապում, միավորում է և դարձնում բոլորին հոգեհարազատ: Այն համակրանք է, բարեկամություն ու սեր: Հետևաբար, համատեղելով այն չարը անցողիկ է:]

 Բարությունը մի լեզու է,որով կաորղ են խոսել համրերը և, որը կարող են լսել խուլերը:

  1. Հոգատարություն : Բոլոր լավ  սովորությունների հիմքը` հոգատարությունն է – հոգ տանել, որպեսզի մարդիկ չխանգարեն մեկը մյուսին, որպեսզի բոլորը իրենց լավ զգան:

Հոգատարությունը մեկի նկատմամբ ցուցաբերվող ուշադրություն՝ սրտացավություն:

  1. ազնվություն Եթե ցանկանում ես ամբողջ կյանքում երջանիկ լինել, ազնիվ մարդ եղիր: Աշխարհում ազնիվ մարդուց հիանալի բան չկա:

  2. արդարամտությունբ արդարադատությունը հարգանքն է ուրիշների հանդեպ:

5 ընկերասիրություն Նա, ով հավատարիմ ընկեր ունի, կարող է հաշվել, որ ինքը երկու հոգի է։





  1. ներողամտությունԱմենից շատ ներողամտություն ցուցաբերում է նա, ով իր հանդեպ ոչ մի ներողամտություն չի պահանջում:

  2. սեր Ոսկե կանոնը

Ծեր մի իմաստուն մի քանի աշակերտ ուներ։ Այդ աշակերտներից մեկին իմաստունը հատկապես առանձնացնում էր մնացածներից, գովում էր նրան և օրինակ էր բերում մնացածների առջև։ Մնացած աշակերտները մի օր հավաքվեցին և Ուսուցչին հարցրին, թե ինչու է նա այդպես գովում և բարձրացնում այդ աշակերտին իրենց առջև։ Ուսուցիչը խոստացավ, որ հաջորդ օրը նրանք իրենք կհասկանան դա։ Հաջորդ առավոտյան ուսուցիչը աղավնիներով մի զամբյուղ բերեց իր հետ։ Աշակերտներից յուրաքանչյուրին մեկական աղավնի տալով, նա հրահանգեց, որ աշակերներից յուրաքանչյուրը սպանի իր աղվանուն, բայց պայմանով, որ դա ոչ ոք չտեսնի։ Աշակերտները ցրվեցին, որպեսզի կատարեն առաջադրանքը։
Կեսօրին բոլոր աշակերտները, բացի այն մեկից՝ լավագույնից, վերադարձան և Ուսուցչին պատմեցին, թե ինչպես են գործը կատարել։ Նրանք բոլորը ծածուկ տեղեր էին գտել, որպեսզի ոչ ոք չտեսնի, և այնտեղ կյանքից զրկել էին իրենց թռչուններին։
Լավագույն աշակերտը վերադարձավ միայն երեկոյան։ Նա կենդանի աղավնուն հետ էր բերել.
_ Ուսուցի’չ,_ ասաց նա,_ ես չեմ կատարել քո հանձնարարությունը։
_ Ինչո՞ւ,_ հարցրեց Ուսուցիչը։
_ Որովհետև բոլոր ծածուկ և ամայի տեղերում, այնուամենայնիվ, մի մարդ մշտապես հետևում ու տեսնում էր, թե ինչ է կատարվում։
_ Եվ ո՞վ էր այդ մարդը,_ հարցրեց Ուսուցիչը։
_ Ես ինքս, Ուսուցիչ։
Եվ այդ ժամանակ մնացած աշակերտները հասկացան իրենց սխալը և ամաչեցին։
Եթե դու մտադիր ես ինչ-որ վատ կամ ամոթալի գործողություն կատարել, ապա մի’ մխիթարվիր նրանով, որ դա ոչ ոք չի տեսնում։ Հիշիր, որ մեկ մարդ մշտապես ներկա է և ամեն ինչ տեսնում է։ Եվ այդ մարդը դու ես։





Մարդկային բոլոր զգացմունքները և բնավորության գծերը

Մի անգամ մարդկային բոլոր զգացմունքներն ու բնավորության գծերը մի տեղ էին հավաքվել: 
-Եկեք պահմտոցի խաղանք, - ասաց Խենթությունը:
 Ճշմարտությունը չթաքնվեց «Միևնույն է կգտնեն ինձ»:
 Սուտը թաքնվեց ծիածանի մեջ:
 Իրականությունը օվկիանոսում:
 Ալարկոտությունը ամենամոտ տեղում:
 Ազատությունը քամու հետևում թաքնվեց:
 Բարությունը անընդհատ ուրիշին էր զիջում իր տեղը:
 Հավատը երկինք բարձրացավ:
                                                   Նախանձը ճառագայթի մեջ թաքնվեց:
Սերը ուր գնաց, ամեն տեղ արդեն զբաղեցրած էր... : Վերջում մի սիրուն վարդ տեսավ ու վարդի մեջ թաքնվեց: 
Խենթությունը սկսեց փնտրել բոլոր զգացմունքները և գտավ բոլորին, բացի սիրուց: Վերջում սիրուն վարդը թեքեց ու ճիչ լսվեց..: Վարդի փշերը սիրո աչքն էին մտել և նա կուրացավ...: Դրանից հետո խենթությունը կուրացած սիրո ձեռքը բռնած է քայլում…: Այստեղից հետևություն` եղեք զգոն, ուշիմ և ամեն քայլ կատարելուց նախ կշրադատեք,ա ապա նոր գործի անցեք: Իսկ բարությունն ու սերը ամենավեհ զգացմունքներն են, որը երբեք շատ չի լինում: Եղեք բարի միմյանց նկատմամբ:  Բարին է առաջնորդել մեզ հազարամյակներ շարունակ: 




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!