СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Վարդան Այգեկցի

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Վարդան Այգեկցի»

Առակս կուսուցանե Մաս2

Առակս կուսուցանե

Մաս2

Վարդան Այգեկցին ստեղծել է ավելի քան 30 առակ և սկիզբ է դրել առակավոր ճառի տեսակին։ Խրատների մեջ գործածած առակների համար Վարդանի հիմնական աղբյուրներն են Եզոպոսի առակները և «Բարոյախոսը»։ Այգեկցու հետնորդները հարստացրել են նրա առակների մատյանը (ընդհուպ մինչև 17-րդ դարը)՝ ավելացնելով նոր առակներ, նովելներ և անեկդոտներ։ Այդպես ի հայտ է գալիս «Վարդանյան Առականին», որը պարունակում էր շուրջ 500 առակ։ Առակներից շատերի գլխավոր հերոսն աղվեսն է, ահա ինչու Վարդանի անվան հետ կապված առակագրքերը ստացել են նաև «Աղվեսագիրք» անվանումը։ Առակներում աղվեսը միշտ չէ, որ խորհրդանշում է խորամանկությունը: Նա օժտված է բազմազան գծերով՝ անմտություն, հիմարություն, դյուրահավատություն, սրամտություն, հմտություն, զգաստություն և համբերողություն, ուխտադրժություն ու նենգություն։

Վարդան Այգեկցին ստեղծել է ավելի քան 30 առակ և սկիզբ է դրել առակավոր ճառի տեսակին։ Խրատների մեջ գործածած առակների համար Վարդանի հիմնական աղբյուրներն են Եզոպոսի առակները և «Բարոյախոսը»։ Այգեկցու հետնորդները հարստացրել են նրա առակների մատյանը (ընդհուպ մինչև 17-րդ դարը)՝ ավելացնելով նոր առակներ, նովելներ և անեկդոտներ։ Այդպես ի հայտ է գալիս «Վարդանյան Առականին», որը պարունակում էր շուրջ 500 առակ։

Առակներից շատերի գլխավոր հերոսն աղվեսն է, ահա ինչու Վարդանի անվան հետ կապված առակագրքերը ստացել են նաև «Աղվեսագիրք» անվանումը։ Առակներում աղվեսը միշտ չէ, որ խորհրդանշում է խորամանկությունը: Նա օժտված է բազմազան գծերով՝ անմտություն, հիմարություն, դյուրահավատություն, սրամտություն, հմտություն, զգաստություն և համբերողություն, ուխտադրժություն ու նենգություն։

Եզն   Ձին և «Եզը և ձին խոսեցին միմյանց հետ։ Եզն ասաց. -Դու ո՞վ ես կամ ինչի՞ պետք ես։ Ձին ասաց. -Ես ձի եմ և ինձ թագավորները, իշխանները և պարոնները զարդարում են ոսկով, արծաթով և բազմում են ինձ վրա։ Եզն ասաց. -Ամբողջ աշխարհի բարեկեցությունն եմ ես, որովհետև ես եմ վաստակում և չարչարվում և հոգնում և ապա դու և քո թագավորն ուտում եք։ Եվ բոլոր մարդիկ ուտում են իմ վաստակը և եթե չվաստակեմ, դու էլ քո թագավորն իսկույն կմեռնեք։ Եվ դու երախտամոռ մի լինիր»:

Եզն   Ձին

և

«Եզը և ձին խոսեցին միմյանց հետ։ Եզն ասաց. -Դու ո՞վ ես կամ ինչի՞ պետք ես։ Ձին ասաց. -Ես ձի եմ և ինձ թագավորները, իշխանները և պարոնները զարդարում են ոսկով, արծաթով և բազմում են ինձ վրա։ Եզն ասաց. -Ամբողջ աշխարհի բարեկեցությունն եմ ես, որովհետև ես եմ վաստակում և չարչարվում և հոգնում և ապա դու և քո թագավորն ուտում եք։ Եվ բոլոր մարդիկ ուտում են իմ վաստակը և եթե չվաստակեմ, դու էլ քո թագավորն իսկույն կմեռնեք։ Եվ դու երախտամոռ մի լինիր»:

Իմաստուն զինվոր «Մի ոմն իմաստուն զինվոր պատերազմ էր գնում և նա երկու կողմով կաղ էր։ Զինվորներից մեկը նրան ասաց. -Ով ողորմելի, ո՞ւր ես գնում։ Քեզ իսկույն կսպանեն, որովհետև փախչել չես կարող։ Եվ նա ասաց. -Ով անմիտ, ես չեմ գնում պատերազմ՝ փախչելու, այլ կանգնելու, և կռվելու, և հաղթելու»:

Իմաստուն զինվոր

«Մի ոմն իմաստուն զինվոր պատերազմ էր գնում և նա երկու կողմով կաղ էր։ Զինվորներից մեկը նրան ասաց. -Ով ողորմելի, ո՞ւր ես գնում։ Քեզ իսկույն կսպանեն, որովհետև փախչել չես կարող։ Եվ նա ասաց. -Ով անմիտ, ես չեմ գնում պատերազմ՝ փախչելու, այլ կանգնելու, և կռվելու, և հաղթելու»:

Առյուծը, գայլը    աղվեսը և Առյուծն և գայլն և աղվեսն եղբայր եղան և որսի ելան և գտան մի խոյ, մի ոչխար, որ է մաքի և մի գառ: Ճաշի ժամին առյուծն ասաց գայլին, թե բաժանիր մեր մեջ այդ որսը: Եվ գայլն ասաց. «Ով թագավոր, աստված արդեն բաժանել է՝ խոյը քեզ, մաքին ինձ և գառն աղվեսին»: Եվ առյուծն բարկանալով, ապտակ զարկեց գայլի ծնոտին, և դուրս թռան գայլի աչքերը, և նա նստեց և դառն լաց եղավ: Եվ դարձյալ ասաց առյուծն աղվեսին, թե բաժանիր ոչխարները մեր մեջ: Եվ աղվեսն ասաց. «Ով թագավոր, աստված արդեն բաժանել է՝ խոյը քեզ ճաշին, մաքին քեզ՝ հրամենքին և գառը քեզ ընթրիքին»: Եվ առյուծն ասաց. «Ով խորամանկ աղվես, քեզ ո՞վ սովորեցրեց այդպես ճիշտ բաժանել»: Եվ աղվեսն ասաց. «Ինձ սովորեցրեցին գայլի աչքերը, որ դուրս թռան»:

Առյուծը, գայլը    աղվեսը

և

Առյուծն և գայլն և աղվեսն եղբայր եղան և որսի ելան և գտան մի խոյ, մի ոչխար, որ է մաքի և մի գառ: Ճաշի ժամին առյուծն ասաց գայլին, թե բաժանիր մեր մեջ այդ որսը: Եվ գայլն ասաց. «Ով թագավոր, աստված արդեն բաժանել է՝ խոյը քեզ, մաքին ինձ և գառն աղվեսին»: Եվ առյուծն բարկանալով, ապտակ զարկեց գայլի ծնոտին, և դուրս թռան գայլի աչքերը, և նա նստեց և դառն լաց եղավ: Եվ դարձյալ ասաց առյուծն աղվեսին, թե բաժանիր ոչխարները մեր մեջ: Եվ աղվեսն ասաց. «Ով թագավոր, աստված արդեն բաժանել է՝ խոյը քեզ ճաշին, մաքին քեզ՝ հրամենքին և գառը քեզ ընթրիքին»: Եվ առյուծն ասաց. «Ով խորամանկ աղվես, քեզ ո՞վ սովորեցրեց այդպես ճիշտ բաժանել»: Եվ աղվեսն ասաց. «Ինձ սովորեցրեցին գայլի աչքերը, որ դուրս թռան»:

Իմաստունն ու իշխանավորը Կար մի աշխարհակալ իշխանավոր, և նա ուներ մի խիստ գեղեցիկ տղա: Եվ իշխանավորն ասաց. թե գեղեցիկ աղջիկ կառնեմ, որ կին լինի իմ որդուն և ունենամ գեղեցիկ թոռներ՝ ժառանգ իմ գահի: Եվ գնաց բերեց մի գեղեցիկ հարս և դեռ թոռ չէր ունեցել, երբ որդին մեռավ, և հարսը մնաց: Եվ ինքը կամեցավ հարսին առնել և հարցրեց իմաստուններին, թե «կա՞ իրավունք», և նրանք ասացին, թե «չկա իրավունք, որ հայրն առնի հարսին»: Եվ չկամեցավ լսել նրանց և գտավ մի այլ իմաստուն, որ նրա սիրելին էր, և այդ իմաստունն ասաց իշխանավորին. «Աշխարհում յոթանասուներկու ազգ կա և նրանցից ոչ մեկին չի հասնում այդ, բայց քեզ կհասնի»: Եվ իշխանավորն ասաց, թե «ինչու աշխարհի յոթանասուն երկու ազգին չի հասնում այդ, իսկ իրեն կհասնի»: Եվ իմաստունն ասաց. «Վախենում եմ պատճառն ասել, որովհետև կսպանես ինձ»: Եվ նա երդվեց չպատժել նրան, եթե պատճառն ասի: Այն ժամանակ իմաստունն ասաց. «Որովհետև դու ամեն ազգից դուրս ես, և քո վրա չկա իշխանություն, և ինչ կամենաս կարող ես անել»:

Իմաստունն ու իշխանավորը

Կար մի աշխարհակալ իշխանավոր, և նա ուներ մի խիստ գեղեցիկ տղա: Եվ իշխանավորն ասաց. թե գեղեցիկ աղջիկ կառնեմ, որ կին լինի իմ որդուն և ունենամ գեղեցիկ թոռներ՝ ժառանգ իմ գահի: Եվ գնաց բերեց մի գեղեցիկ հարս և դեռ թոռ չէր ունեցել, երբ որդին մեռավ, և հարսը մնաց: Եվ ինքը կամեցավ հարսին առնել և հարցրեց իմաստուններին, թե «կա՞ իրավունք», և նրանք ասացին, թե «չկա իրավունք, որ հայրն առնի հարսին»: Եվ չկամեցավ լսել նրանց և գտավ մի այլ իմաստուն, որ նրա սիրելին էր, և այդ իմաստունն ասաց իշխանավորին. «Աշխարհում յոթանասուներկու ազգ կա և նրանցից ոչ մեկին չի հասնում այդ, բայց քեզ կհասնի»: Եվ իշխանավորն ասաց, թե «ինչու աշխարհի յոթանասուն երկու ազգին չի հասնում այդ, իսկ իրեն կհասնի»: Եվ իմաստունն ասաց. «Վախենում եմ պատճառն ասել, որովհետև կսպանես ինձ»: Եվ նա երդվեց չպատժել նրան, եթե պատճառն ասի: Այն ժամանակ իմաստունն ասաց. «Որովհետև դու ամեն ազգից դուրս ես, և քո վրա չկա իշխանություն, և ինչ կամենաս կարող ես անել»:

Առակներ Վարդան Այգեկցի Գարու հաշիվը ; Այրի կինը և որդին ; Միայնակյացը և գամփռ շունը ; Այծերը և գայլերը ; Երկու նկարիչ ; Առյուծը և աղվեսը ; Իմաստուն դատավորը ; Առյուծը , գայլը և աղվեսը ; Միամիտ գողերը ; Եղեգնը և ծառերը ; Իշխանը և այրի կինը ; Իմաստուն զինվորը ; Թագավորը և օձը ; Էշին թոռ ծնվեց ; Առյուծը , աղվեսը և արջը ; Կտակ գանձի մասին ; Ուղտը, գայլը և աղվեսը ; Եզը և ձին ; Հիմարը և ձմերուկը ; Աղքատը և ավետարանը ; Մարդը, ընկույզը և ձմերուկը ; Աղվեսը և թղթատար գայլը ; Եկեղեցին և ջրաղացը ; Աղվեսը և որսորդը ; Այրի կինը և խորթ որդին ; Ամենատգետ մարդը ; Իշխանավորը և իմաստունը ; Արդար մարդը ; Առյուծը և մարդը ; Մուկը և ուղտը ; Գող քահանան և այրի կինը ; Գայլը, աղվեսը և ջորին ; Անզգամ կինը Դրախտը և գեղջուկ մարդը ; Առյուծը, էշը և աղվեսը ; Գայլագռավն ու աղվեսը ; Աղվեսն ու խեցգետինը ; Վարազն ու աղվեսը ; Աքաղաղը , աղվեսն ու շունը ; Ավանակի մեծարումը ; Առյուծին նմանվող աղվեսն ու գայլը ; Որսորդն ու կաքավը ; Նապաստակներն ու գորտերը ; Մարդն ու գայլը ; Կաշառատու դատավորն ու բղուղով յուղը ; Ասորի երեցն ու հայ երիտասրդը ; Հարուստ խնամախոսն ու կույսը ; Ճգնավորն ու իշխանը ; Երկու ընկերներն ու կարպետը :

Առակներ Վարդան Այգեկցի

Գարու հաշիվը ; Այրի կինը և որդին ; Միայնակյացը և գամփռ շունը ; Այծերը և գայլերը ; Երկու նկարիչ ; Առյուծը և աղվեսը ; Իմաստուն դատավորը ; Առյուծը , գայլը և աղվեսը ; Միամիտ գողերը ; Եղեգնը և ծառերը ; Իշխանը և այրի կինը ; Իմաստուն զինվորը ; Թագավորը և օձը ; Էշին թոռ ծնվեց ; Առյուծը , աղվեսը և արջը ; Կտակ գանձի մասին ; Ուղտը, գայլը և աղվեսը ; Եզը և ձին ; Հիմարը և ձմերուկը ; Աղքատը և ավետարանը ; Մարդը, ընկույզը և ձմերուկը ; Աղվեսը և թղթատար գայլը ; Եկեղեցին և ջրաղացը ; Աղվեսը և որսորդը ; Այրի կինը և խորթ որդին ; Ամենատգետ մարդը ; Իշխանավորը և իմաստունը ; Արդար մարդը ; Առյուծը և մարդը ; Մուկը և ուղտը ; Գող քահանան և այրի կինը ; Գայլը, աղվեսը և ջորին ; Անզգամ կինը Դրախտը և գեղջուկ մարդը ; Առյուծը, էշը և աղվեսը ; Գայլագռավն ու աղվեսը ; Աղվեսն ու խեցգետինը ; Վարազն ու աղվեսը ; Աքաղաղը , աղվեսն ու շունը ; Ավանակի մեծարումը ; Առյուծին նմանվող աղվեսն ու գայլը ; Որսորդն ու կաքավը ; Նապաստակներն ու գորտերը ; Մարդն ու գայլը ; Կաշառատու դատավորն ու բղուղով յուղը ; Ասորի երեցն ու հայ երիտասրդը ; Հարուստ խնամախոսն ու կույսը ; Ճգնավորն ու իշխանը ; Երկու ընկերներն ու կարպետը :

Վերջ

Վերջ


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!