СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Վաղ միջնադարյան մշակույթը Հայաստանում

Категория: Искусство

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Վաղ միջնադարյան մշակույթը Հայաստանում»

Վաղ միջնադարյան մշակույթը Հայաստանում

IV-V դդ. հայոց հոգևոր- մշակութային կյանքում տեղի ունեցած դարակազմիկ շրջադարձը և սկիզբ առած նոր երևույթները վճռորոշ դեր էին կատարելու ժողովրդի հետագա ամբողջ պատմության ընթացքում:

Սահակ Պարթև

Երկրի քրիստոնեացումը 301 թ. հեղաշրջեց ողջ հոգևոր կյանքը, անջնջելի կնիք գրեց ազգային մշակույթի բնույթի և արտահայտչամիջոցների վրա: Եկեղեցուն անցավ հասարակության գաղափարական և հոգևոր մշակութային կյանքի ղեկը, քրիստոնեական աշխարհայացքը տիրապետող դարձավ հոգևորականության միջավայրում ու սկսեց ներթափանցել հասարակական մյուս խավերի՝ ազատանու և ռամիկների մեջ:

Ազգային պետության և եկեղեցու ղեկավարների՝ Վռամշապուհ թագավորի, Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ իրականացվեց հայոց գրերի ստեղծումը 405 թվականին: Մեսրոպ Մաշտոցի (361-440) հանճարեղ գյուտը հեռանկար էր ստեղծում մշակութային հուժկու պոռթկման, ազգային ոգու ու հոգևոր կարողությունների բացահայտման համար: Մեսրոպ Մաշտոցի և նրա աշակերտների, հաջորդ սերունդների ջանքերով ծաղկում ապրած ոսկեդարյան հարուստ գրականությունը և առհասարակ մշակույթը զորեղ պատնեշ դարձան հարևան տերությունների հոգևոր-գաղափարախոսական ճնշմանը

Մեսրոպ Մաշտոց

դիմակայելու, հայ էթնոսի ինքնատիպությունը պահպանելու համար: V դարը հայոց պատմության մեջ մտավ որպես եզակի ու բացառիկ երևույթ և պայմանավորեց հետագա դարերի աշխարհընկալման բազմաթիվ կողմերը: Այն ընկած է ազգային նկարագրի հիմքում, այժմ էլ ազդում է մեր գաղափարների, իղձերի և արժեքների համակարգի վրա:



Գրերի գյուտին հաջորդած ժամանակաշրջանում հեղինակների և թարգմանիչների մի ամբողջ սերունդ անդադրում ջանքերով կերտեց արտասովոր հարուստ ու բազմաբովանդակ մատենագրություն, որն իր նշանակությամբ դուրս եկավ ազգային շրջանակներից և ձեռք բերեց համամարդկային արժեք: Հայ առաջին մատենագիրները ստեղծագործում էին կենդանի խոսակցական լեզվով, որի հիմքում ընկած էին երկրի կենտրոնական նահանգի՝ Այրարատի խոսվածքները: Մինչև V դարի 60-ական թվականները ստեղծված հայ գրավոր հուշարձաններն աչքի էին ընկնում լեզվի բացառիկ ճոխությամբ, կանոնավորությամբ և մաքրությամբ: Հայագիտության մեջ ընդունված Է այդ լեզուն անվանել «մեսրոպյան» կամ «ոսկեդարյան» հայերեն: Լեզվական այդ կատարելությունր պայմանավորված Էր նախընթաց ողջ պատմական զարգացմամբ: Բացի այղ նրա ծաղկմանը նպաստել էին նաև Աստվածաշնչի այն բանավոր թարգմանությունները, որ կատարել էին քրիստոնյա քարոզիչներր մինչև քրիստոնեության պաշտոնականացումն ընկած երկարատև ժամանակաշրջանում:



Գրիգոր Խանջյան Հայոց այբուբենը: Մայր աթոռ Սուրբ Էջմիածին:

Հայ մատենագրության զարգացման հաջորդ փուլում, երբ առաջ եկան գրական նոր տեսակներ (ժանրեր), առանձնացան գիտության այլևայլ բնագավառներ, լեզվի մեջ կատարվեցին զգալի փոփոխություններ: Այդ տեղաշարժերը պայմանավորված էին ինչպես լեզվի ներքին զարգացման ընթացքով, այնպես էլ լեզվական նոր փոփոխություններով: Հունարենից փիլիսոփայական, քերականական և դավանաբանական երկեր թարգմանելիս հայ հեղինակները հունարենի օրենքներով և բառերի ու արտահայտությունների պատճենումով այլ տեսք էին

Ոսկետառ Հայոց այբուբենը (հեղինակներ՝ Բաղդասար Արզումանյան, Ժիրայր Չուլոյան, 1976 թ.):

տալիս գրավոր լեզվին: Այդ նոր ուղղության գործիչների կատարած աշխատանքի արդյունքներն այնքան ակներև էին, որ ճանաչում են ստացել «հունաբան հայերեն» անվանումով: Հունաբան դպրոցի ներկայացուցիչների կատարած այն նորամուծությունները, որոնք անհարիր էին հայերենի ոգուն ու օտար նրա քերականական կառուցվածքին, հետագա դարերում մոռացվեցին և հետք չթողեցին հայոց լեզվամտածողության մեջ: Փոխարենը հունաբան դպրոցի հեղինակներն արժեքավոր գործ կատարեցին բազմաթիվ նոր բառերի կերտման և գիտական հասկացությունների մշակման ուղղությամբ, որոշակի դրական դեր խաղացին հայոց լեզվի զարգացման գործում:


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!