СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ծնողական ֆորում

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Ծնողական ֆորում»

Ծնողական ֆորում

Ֆորումին հրավիրվում են 1-12-րդ դասարանների ծնողական խորհրդի նախագահները, դասղեկները, որոնք հետագայում կարող են նույն աշխատանքը կատարել իրենց դասարաններում:

Ֆորումի նպատակն է.

1.Ամրապնդել ծնող-դպրոց կապը

2.Ինչպե՞ս դառնալ երեխայի խորհրդատուն, ընկերը, վստահելի անձը:

Որպես սկիզբ ներկայանալ և խնդրել ծնողներին ներկայացնել իրենց՝ նշելով, թե որերորդ դասարանում սովորող աշակերտի ծնող են, ինչ մասնագիտություն ունեն և ինչն են կարևորում կյանքում ( ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ ծնողները կարողանան անկեղծ և անկաշկանդ արտահայտվել ):

Ընթերցել Մակարենկոյի խոսքերը. : Լսել ծնողների կարծիքն ու մեկնաբանությունը ընթերցածի շուրջ:

Քայլ 1-ին:

Հանդես գալ կարճ դասախոսությամբ:

Դպրոցը և ծնողը երեխայի դաստիարակության աշխատանքներում պետք է համագործակցեն, լրացնեն և շարունակեն միմյանց՝ արդյունքի հասնելու համար:

Մարդը անհատ է ծնված օրվանից, և նրան պետք է հարգանքով վերաբերվել: Յուրաքանչյուրն ունի իր բնավորությունը,իր սկզբունքները,արժեքներն ու աշխարհընկալումը, և մարդուն պետք է ընդունել այնպես, ինչպես որ կա: Այստեղ չենք հավաքվել, որ փորձենք խրատել կամ դաստիարակել որևէ մեկի, աշխատանքի նպատակն է հնարավորության դեպքում օգնել ծնողին փոխելու իր վերաբերմունքը երեխայի և դպրոցի հետ ունեցած հարաբերություններում, գիտակցել, որ համագործակցային աշխատանքում կունենանք լավ զավակ նախ իր և հետո մեզ ու երկրի համար:Բոլորիս նպատակը երեխայի կրթության ու դաստիարակության գործում պետք է լինի նույնը: Որպես ասածի ապացույց համատեղ կատարենք մի աշխատանք ՝ պատրաստելով : ( Բաժանել գունավոր թղթեր,նշել, որ պետք է կտրել ինչ-որ պատկեր՝ ուղղանկյուն, շրջան, տերև, եռանկյուն…ինչ կցանկանան, որից հետո հերթով փակցնեն պաստառի վրա այնպես, որ ստացվի ծառ ): Աշխատանքը ավարտելուց հետո ցուցադրել և նշել, որ կտրած ոչ մի պատկեր չէր կրկնում մյուսին , ինչպես որ մեզնից ոչ մեկը մյուսին նման չէ, բայց քանի որ ունեինք ընդհանուր նպատակ, ստացանք այն, ինչ ցանկանում էինք ստանալ: Եթե ծնող-դպրոց կապի մեջ առկա է փոխադարձ վստահությունն ու բարյացակամ վերաբերմունքը, ապա երեխայի հետ աշխատանքը դառնում է դյուրին, բարձրանում է սովորողի առաջադիմությունը, երեխան հասկանում է, որ նվազում է ստելու ,չսովորելու, արարքների համար պատասխան չտալու հավանականությունը:Սովորաբար երեխան դեպքերը, իրադարձությունները, ընկերների կամ ուսուցիչների ասածները ընկալում է այնպես, ինչպես պատկերացնում է իր երևակայությամբ (իսկ նրանք ունեն պայծառ երևակայություն) ,ինչպես բխում է իր շահերից: Այդ պատճառով էլ նա տանը պատմում է իրականության հետ հաճախ կապ չունեցող դեպքեր, և եթե ամուր չէ ծնողի ու դպրոցի կապը, առաջանում են բազմաթիվ խնդիրներ, տանը ձևավորվում է թյուր կարծիք , որը և՛ ծնողի, և՛ երեխայի մեջ առաջացնում է բացասական վերաբերմունք դպրոցի, ուսուցչի կամ դասընկերոջ հանդեպ: Արդյունքում դարձյալ տուժում է կրթությունը:

Քայլ 2-րդ:

Ծնողների հետ խաղալ խաղը (հեղինակ՝ Աննա Մելքումյան): Ծնողներից մեկի ականջին պատմել մի փոքր պատմություն և խնդրել փոխանցել մյուսին: Երբ պատմությունը կհասնի վերջին ծնողին, խնդրել, որ նա բարձրաձայնի: Ասել առաջին ասված միտքը և համեմատել վերջինի հետ: Ահա այսպես ունենում ենք այն սխալ կարծիքը կամ խեղաթյուրված փաստը, եթե չենք ճշտում դասղեկի կամ ուսուցչի հետ: Համագործակցումը պետք է լինի շարունակական, այն պետք է դրսևորվի ներդասարանական կամ արտադասարանական միջոցառումների, էքսկուրսիաների, ֆիլմերի , ներկայացումների դիտման, գրքերի ընթերցանության կամ քննարկման , դասղեկական հանդիպումների և այն աշխատանքների ժամանակ, որտեղ հնարավոր է ծնողի ներգրավածությունը:Երեխան ականատես կլինի իր ծնողի և ուսուցչի համատեղ աշխատանքին, որն էլ անպայման կունենա իր դրական արդյունքը: Ճիշտ է, ծնողը զբաղված է, բայց ուսումնական տարվա ընթացքում պետք է գտնի ժամանակ մի քանի անգամ մասնակից լինելու աշխատանքներին, քանի որ այս ձևով նա դառնում է նաև իր երեխայի ընկերը, ինչու՞ չէ, նաև խաղընկերը: Կոլեկտիվ աշխատանքը մտերմացնում է, ջերմացնում մարդկային հարաբերությունները, ստեղծում բարիդրացիական մթնոլորտ, ուր աշխատելն ու սովորելը դառնում է հեշտ ու հաճելի:

Քայլ 3-րդ:

Ընդհանուր քննարկման նպատակով ընթերցել մի փոքրիկ պատմություն և առաջարկել ծնողներին խմբերով վերլուծել և արտահայտել իրենց տեսակետը:

-Քո փողը ոչ մի կերպ չեմ կարող ընդունել. սա հասարակական ծառայություն է,- ասում է վարսավիրը:

Արաբը սրանից շատ է ուրախանում, զարմացած , բայց ուրախ դուրս է գալիս վարսավիրանոցից: Հաջորդ առավոտ , երբ վարսավիրը բացում է վարսավիրա-նոցը, դռան մոտ մի զամբյուղ է գտնում, վրան էլ՝ գրու-թյամբ բացիկ:

Հաջորդ օրը մի թուրք է ոտք դնում նույն վարսավիրանոցը:Կատարվում է նույնը: Հաջորդ օրը խանութը բացելիս վարսավիրը դռան մոտ մի տուփ լոխում է գտնում՝ վրան գրությամբ բացիկ:

Հաջորդ օրը մի հայ է գալիս նույն վարսավիրանոցը: Նա էլ մազերը կտրելուց հետո ցանկանում է վճարել վարսավիրին, բայց մարդը հակառակվում է.

-Կներես, փողդ չեմ կարող վերցնել. սա հասարակական ծառայություն է:

Հայը սրանից շատ է ուրախանում: Նա էլ բավական զարմացած, բայց ուրախ դուրս է գալիս խանութից: Հաջորդ օրը վարսավիրը խանութը բացելիս մտածում է . :

Առաջարկել խմբերին արտահայտել իրենց կարծիքը: Բոլորին լսելուց հետո շարունակել կարդալ:

:

Հարց՝ ինչու՞ հայը վարվեց այդպես: Դարձյալ լսել խմբերի կարծիքը և կատարել եզրակացություն: Մենք՝ հայերս, միմյանց օգնող և աջակցող ազգ ենք:Երբ մի լավ բան ենք տեսնում, պատմում ենք ընկերներին, բարեկամներին: Կոլեկտիվ ոգու շնորհիվ է, որ կարողացել ենք գոյատևել, հաղթահարել դժվարությունները ու հասնել արդյունքի:

Մեկ անգամ ևս համոզվեցինք համատեղ աշխատանքի կարևորությունը նպատակին հասնելու ճանապարհին:

Քայլ 4-րդ:

Այժմ անդրադառնանք հաջորդ հարցին՝ ինչպես դառնալ երեխայի խորհրդատուն, ընկերը, վստահելի անձը: Ընթերցել Սուխումլինսկու խոսքերը.

:

Վերջին տարիներին փոփոխության են ենթարկվել կյանքի բոլոր ոլորտները, մեզ շրջապատող աշխարհը իր դրսևորումներով: Նշանակում է ՝ երեխայի դաստիարակության մոտեցումները ևս պետք է այլ լինեն:Ինֆորմացիայի մեծ հեղեղը թուլացնում է ծնողի ազդեցությունն ու վերահսկողությունը , նախկին խստությունը, պատիժը չեն կարող այն նշանակությունն ունենալ, ինչ ունեին խորհրդային շրջանում:Պետք է համագործակցել երեխայի հետ, փորձել ներթափանցել նրա աշխարհը և, ամենակարևորը, միշտ գտնել ժամանակ նրա հետ զրուցելու, պատմելու իր գործերից: Երեխան պետք է գիտակցի, որ ինքը ապրում է ոչ թե տարբեր տարիքի մարդկանց հետ, ուր ամեն մեկն ունի իր խնդիրները, այլ որ ինքը այդ մարդկանցից մեկն է, ընտանիքի մի մասը և ոչ թե որևէ մեկի կամքը կատարողը: Ծնողը պետք է հասկանա, որ երեխան ունի իր հետաքրքրությունը, իր ձգտումները և խելացիորեն օգնի նրան իրագործելու կամ կանխելու սխալ միտումները: Երեխան պետք է վստահի ծնողին և հասկանա, որ եթե ինչ-որ բան չի կարելի, ապա ինչու՞ չի կարելի, և եթե կարելի է, ապա ինչու՞ է կարելի: Երբեմն ծնողը չի հասկանում , թե ինչ է ուզուն իր երեխայից: Ուզում է, որ նա դառնա իր չիրականացած երազանքների իրականացնո՞ղը, անի այն, ինչը ինքը ժամանակին չի՞ կարողացել անել,ընտանիքի ավանդների շարունակո՞ղը, թե՞ մարդ, որն ունի այս աշխարհի հետ կապված իր անհատական մոտեցումները: Դառնա կիսատ-պռատ բժի՞շկ, շինարա՞ր…,թե՞ լավ դերձակ, խոհարար,նկարիչ կամ պարուհի: Երեխային չպետք է զրկել ազատ և ճիշտ զարգանալու իրավունքից, նրա մեջ պետք է տեսնել անհատական գծերը, շնորհները, տաղանդը,պետք է խթանել դրանք:Այդ անպայման դուր կգա նրան, նա կվստահի ձեզ, կկիսվի ձեզ հետ: Երեխան պետք է ծնողի մեջ տեսնի ոչ միայն անքննելի հեղինակության, այլ իր հետ համագործակցող, իրեն հուզող հարցերով հետաքրքրվող ընկեր, ինչու՞ չէ, նաև խաղընկեր: Ծնողի համար իր երեխայի խորհրդատուն , վստահելին ու ընկերը դառնալու լավագույն ճանապարհը ժամանակի հետ քայլելն է, քանի որ երեխան նախ իր ժամանակի երեխան է և հետո նոր մերը: Պետք է սիրել երեխային, բայց ոչ կուրորեն ու կուռք դարձնելով, ասել նրան, որ սիրում եք, երջանիկ եք, որ նա կա ձեր կյանքում: Այդ նրան կդարձնի վստահ ու հանգիստ: Երբ տեսնում եք որևէ հաջողություն, հավատացրե՛ք, որ նա աշխատելու դեպքում կարող է հասնել ավելիին: Հասկացրե՛ք նրան , որ չվախենա պատմել այն, ինչ իր հետ կատարվել է, նույնիսկ շնորհակալություն հայտնե՛ք, որ վստահել է ձեզ. այդպես հնարավոր կլինի խույս տալ հետագա վտանգներից: Վստահեցրե՛ք նրան, որ եթե ինչ-որ բան գիտի, որ կարող է անել և հասնել հաջողության, ունենա խիզախություն անելու այն, ինչ ցանկանում է , չկաշկկանդվի, որովհետև մեկին կարող է դուր գալ, իսկ մյուսին՝ ոչ:

Երեխան չունի կենսափորձ, բայց այժմ ունի հնարավորություն համացանցից ստանալու անսպառ, հաճախ իրար հակասող լուրեր, որը կարող է նրան տանել անկանխատեսելի, հաճախ քողարկված ճանապարհով: Անհրաժեշտ է համակարգիչը տանը տեղադրել տեսանելի տեղում, զրուցել այն թեմաների շուրջ, ինչ լսում կամ դիտում է երեխան, խաղալ նրա հետ համակարգչով, ոչ թե կտրուկ սահմանափակել, այլ օգնել, աջակցել և այդպես կանխել անցանկալին:Կանխել ինտերնետային կախվածությունը՝ բացատրելով դրանից բխող հետևանքները, երեխայի հետ ստեղծել այնպիսի հարաբերություններ, որ նա վստահորեն ցույց տա իր ստացած հաղորդագրությունները՝ ակնկալելով ոչ թե ծեծ ու նախատինք, այլ ըմբռնում ու խորհուրդ: Կարելի է համակարգչի վրա տեղադրել հատուկ ծրագրեր, որը սահմանափակում է երեխայի մուտքը դեպի անցանկալի ռեսուրսները, դեստրուկտիվ խաղերը: Անհրաժեշտ է կառուցել ընկերական դաշտ, միասին ընթերցել, ասենք՝ քայլում ենք ճանապարհով և կարդում ենք այն, ինչ տեսնում ենք, հաճախել կինո, գրպանում ունենալ սիրած բանաստեղծություն , հետո քննարկել: Սեր արթնացնել կրթության նկատմամբ ոչ թե միայն պարտադրելով, այլ կրթության կարևորությունը ամեն հարցում մատնանշելով:

Այս ամենի կատարումը պետք է լինի շարունակական, դառնա կենցաղի , առօրյայի անբաժանելի մասը, լինի կենսակերպ՝ անկախ նրանից՝ ունե՞նք ժամանակ , թե՞ ոչ: Երեխային նախ պետք է դաստիարակել և նոր միայն պահանջել:Թանկը՝ ժամանակը, հաճախ պետք է տրամադրել ամենաթանկին՝ երեխային:

Քայլ 5-րդ:

Դիտել մի փոքր տեսաֆիլմ և քննարկել:

Միասին աշխատեցինք, ընթերցեցինք, դիտեցինք ֆիլմ և քննարկեցինք, արեցինք այն, ինչ կցանկանայինք, որ դուք հաճախակի անեիք ձեր երեխաների հետ:

Որպես ավարտ ընթերցել Րաֆֆու նամակը՝ գրված Ագուլիսից ՝:

Ծնողներին բաժանել հարցաթերթիկ և խնդրել լրացնել այն:



Հարց

Այո

Ոչ

Չգիտեմ

1.Գոհացրե՞ց աշխատանք





2.Օգնե՞ց Ձեզ





3.Կհետևե՞ք խորհուրդներին





4.Փոխվե՞ց վերաբերմունքը դպրոցի հանդեպ





5.Հաջորդ անգամ կմասնակցե՞ք նման աշխատանքների











Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!