СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Տեղեկատվական եվ հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը կրթական համակարգում

Категория: Информатика

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Տեղեկատվական եվ հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը կրթական համակարգում»

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Հայաստանի հանրապետությունում կրթական քաղաքականության իրակա-նացման գործում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կի-րառումը նպաստում է կրթության որակի բարձրացմանը: Նոր տեխնոլոգիաների և ինտերնետի օգտագործումը զգալիորեն ընդլայնում է ուսումնական նյութի որոնման, հաղորդման և յուրացման հնարավորությունները՝ որակական նոր բնույթ հաղորդելով ուսուցման կազմակերպմանը և ապահովելով ինքնակրթության ու շարունակական կրթության լայն հնարավորություն:

Համակարգիչը դպրոցում դիտարկվում է որպես ուսումնառության հիմնական միջոցներից մեկը, իսկ ինֆորմատիկան (տեղեկագիտությունը) ՝ ուսումնական նյութի արդյունավետ յուրացմանը նպաստող համապիտանի առարկա:

Կրթական նոր պահանջները բավարարելու համար դպրոցական լաբորա-տորիաները պետք է հարստացնել տեղեկատվական տեխնոլոգիաների վրա հիմնված սարքավորումներով:

ՏՀՏ-ի օգտագործումը որակապես փոխում է ուսուցչի դերը, ուսուցիչը դառնում է սովորողի կրթական գործը կազմակերպող, նրան օժանդակող և գնահատող գործընկեր: Համակարգիչը դառնում է նաև դպրոցի կառավարման, ուսումնական գործընթացի կազմակերպման, սովորողների մասին տվյալների կուտակման, ծնողների հետ տարվող աշխատանքի և արտադասարանային գործունեության իրականացման գործիք:

Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները սերտորեն առնչվելու են բոլոր առարկաների դասավանդմանը: Անհրաժեշտ է դառնում դպրոցներում ստեղծել էլեկտրոնային գրադարաններ:

Տարրական դպրոցում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները օգտագործվում են ուսումնական նյութն առավել գրավիչ և դյուրըմբռնելի ներկայացնելու համար:

Միջին դպրոցի ցածր դասարաններում ինֆորմատիկայի դասավանդման ընթացքում շեշտը դրվում է համակարգչով աշխատելու հիմնական հմտություններ մշակելու, ստեղծագործությունը խրախուսելու վրա: Առարկայի դասավանդումը նպաստում է նաև ժամանակակից համակարգչային ուսուցողական ծրագրերով այլ առարկաներից որոշակի նյութ հաղորդելուն, սովորողների կողմից դրա յուրացմանը:

Միջին դպրոցի բարձր դասարաններում ինֆորմատիկայի դասավանդման հիմնական նպատակը առարկայի վերաբերյալ հիմնարար գիտելիքների յուրացումը, ժամանակակից գիտական և հասարակական կյանքում ինֆորմատիկայի դերի ընկալումը, համակարգչային հմտությունների զարգացումը, հանրահայտ կիրա-ռական ծրագրորով աշխատելու կարողության ձևավորումն է: Ձեռք բերված հմտությունները կկիրառվեն նաև մյուս առարկաների ուսումնական նյութի հայթայթման, մշակման, յուրացման, տնային առաջադրանքների կատարման, ազատ ժամանցի կազմակերպման նպատակով:

Ավագ դպրոցի համապատասխան տարբերակված հոսքում իրականացվում է ինֆորմատիկայի խորացված ուսուցում:

Ավագ դպրոցի մյուս հոսքերում ինֆորմատիկայի ուսուցումը զարգացնում է տարածված ոչ բարդ կիրառական ծրագրերի ուսումնասիրության, կյանքի պահանջների և ապագա աշխատանքային գործունեության համար համակարգչային անհրաժեշտ հմտություններ:















ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹԵՄԱՅԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱ

Այս բաղադրիչով տրված կարողությունների և հմտությունների ամբողջությունը սովորողին հնարավորություն է ընձեռում գործնականում կիրառել ստացած գիտելիքները, հարստացնել ճանաչողական գործունեության սեփական փորձը, զարգացնել տրամաբանական, հաղորդակցական համագործակցային, ինքնուրույն գործունեության և ստեղծագործական ունակությունները, նպաստում է նրա սոցիալականացմանը:

Չափորոշիչներում առանձնակի կարևորում են ճանաչողության հետևյալ մեթոդները՝ վերլուծում, մասնավորում, համադրում, վերացարկում, անդրադարձում, մակածում (ինդուկցիա), արտածում (դեդուկցիա), ընդհանրացում, կանխատեսում:

  • Ճանաչողական, տրամաբանական կարողություններ և հմտություններ ենթաբաղադրիչի նպատակն է սովորողին ծանոթացնել ճանաչողության մեթոդներին և ձևավորել դրանք գործնականում կիրառելու կարողություններ և հմտություններ, այդ թվում՝

ա) գիտելիքներ ձեռք բերել՝ զգայության, ընկալման և մտապատկերման միջոցով,

բ) վերլուծել՝ քննարկման, մեկնաբանման, տարանջատման, համեմատության, խմբա-

վորման միջոցով,

գ) մտահանգումներ անել՝ ամբողջացման, հակադրման, բնութագրման, հիմնավոր-

ման, ամփոփման, կշռադատման միջոցով,

դ) ընդհանրացնել և համադրել՝ վերացարկման, գնահատման, արժևորման, փաս-

տարկման, ապացուցման, կանխատեսման, ծրագրման միջոցով,

ե) հիմնախնդիրը դիտարկել տարբեր տեսանկյուններից, ուսումնասիրել դրա լուծման

հնարավոր եղանակները և գտնել լեզուներ,

զ) երևույթների նկատմամբ դրսևորել առողջ հետաքրքրություն և քննադատական

մոտոցում

է) վերլուծել իրավիճակը և կատարել եզրակացություններ,

ը) ինքնուրույն որոշումներ կայացնել և հիմնավորել,

թ) նպատակներ դնել, մշակել դրանց հասնելու ուղիները և ծրագրել սեփական գործը:

  • Հաղորդակցական կարողություններ և հմտություններ ենթաբաղադրիչի նպատակն է, որ ուսումնառության արդյունքում յուրաքանչյուր սովորող կարողանա՝

ա) լսել, ընկալել և համարժեք վերաբերմունք դրսևորել,

բ) բանավիճել, բանավոր և գրավոր տրամաբանված խոսք կառուցել,

գ) ըստ նշանակության և տեղին օգտագերծել սովորած տերմինները (եզրերը),

հասկացություններն ու արտահայտությունները

դ) հասկանալ և ճիշտ օգտագործել հաղորդակցման ոչ խոսքային միջոցները,

ե) օգտվել ժամանակակից հաղորդակցման տեխնիկական միջոցներից և այլն:

  • Համագործակցային կարողություններ և հմտություններ ենթաբաղադրիչի նպատակն է, որ ուսումնառության արդյուքում յուրաքանչյուր սովորող կարողանա՝

ա) աշխատել խմբում, միասնական որոշումներ ընդունել և դրանց համար

պատասխանատվություն կրել,

բ) սովորել և սովորեցնել,

գ) դրական հարաբերություններ ստեղծել, դրսևորել առողջ մրցակցություն,

դ) սեփական շահը գիտակցելով՝ ճանաչել և ընդունել ուրիշների շահերը,

ե) բախումնային իրավիճակներում հավասարակշռված պահվածք դրսևորել,

զ) ուսման ընթացքում և աշխատանքային հարաբերություններում լինել բարեկիրթ,

հարգել գործընկերոջ իրավունքները,

է) զերծ մնալ բարոյական չափանիշներին հակասող նախապաշարումներից,

կանխակալ մոտեցումներից

ը) իրավիճակները դիտարկել և մեկնաբանել այլոց տեսանկյունից և այլն:

  • Ստեղծագործական կարողություններ ենթաբաղադրիչը նպատակ ունի զար-գացնել սովորողի ստեղծագործական ընդունակություններն ու երևակա-յությունը, որպեսզի յուրաքանչյուր սովորող կարողանա՝

ա) ստեղծագործաբար կիրառել ձեռք բերած գիտելիքները,

բ) դրսևորել ստեղծագործական երևակայությունը

գ) երևեկայել, խորհել և ենթադրություններ անել ապագայի մասին,

դ) ընկալել և ընդունել նյութական և հոգևոր նոր արժեքները:

  • Ինքնուրույն գործունեության կարողություններ և հմտություններ ենթաբա-ղադրիչի նպատակն է, որ ուսումնառության արդյունքում յուրաքանչյուր սովորող կարողանա՝

ա) անաչառ գնահատել սեփական ուժերն ու կարողությունները և ըստ այդմ ծավալ-

վել ուսումնական, աշխատանքային գործունեություն,

բ) գիտակցել սեփական գործի կարևորությունը, դրա նկատմամբ պատասխա-

նատվություն և պարտաճանաչություն դրսևորել,

գ) ճիշտ տնօրինել ժամանակը, մշակել և պահպանել աշխատանքի և հանգստի

ժամակարգ (ռեժիմ), վերահսկել սեփական վարքը,

դ) խնամել սեփական մարմինը, դրսևորել այն մարզելու կամք,

ե) զբաղվել ինքնադաստիարակությամբ և ինքնակրթությամբ,

զ) կողմնորոշվել տարբեր իրավիճակներում, գնահատել սեփական քայլերը և դրանց

հետևանքները:









ԱՐԺԵՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Սույն բաղադրիչով նախատեսված համակարգը արտահայտվում է սովորողի համապատասխան գործողությունների, վերաբերմունքի և վարքի միջոցով:

Այս բաղադրիչի նպատակն է ձևավորել անձ և քաղաքացի, որը պետք է՝

ա) գիտեկացի սեփական մշակույթի՝ լեզվի, պատմության, արվեստի,ավանդույթների,

ազգային այլ արժեքների կարևորությունն ու նշանակությունը և լինի դրանց կրողը,

բ) հարգի Հայաստանի պետական խորհրդանիշները, լինի հայրենասեր, կարևորի ազ-

գային հիմնախնդիրների լուծման գործում իր մասնակցության անհրաժեշտությունը,

գ) գիտակցի, որ գիտությունը, արդիական տոխնոլոգիաները, կրթությունը մեծագույն

արժեքներ են ժամանակակից աշխարհում,

դ) գիտակցի, որ իր համար կարևորագույն արժեքներն են գիտելիքները, աշխատան-

քային հմտությունները, մասնագիտական վարպետությունը,

ե) կարևորի բարոյական չափանիշները և քրիստոնեական ու համամարդկային ար-

ժեքները, լինի ազնից, գթասիրտ, արդարամիտ, օրինապահ, բարեկիրթ,

զ) կարևոր գեղագիտական արժեքները, գնահատի գեղեցիկն, բառին, ճշմարիտը,

է) գիտակցի իր տեղն ու դերը ընտանիքում և հասարակության մեջ լինի նախա-

ձեռնող, դրսևորի արժանավայել պահվածք,

ը) գիտակցի ծնողների տարիքով մեծերի և փոքրերի, ընկերների և համայնքի

նկատմամբ հարգանքի դրսևորման կարևորությունը,

թ) հարգի մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, լինի մարդասեր,

հանդուրժող, քաղաքակիրթ վերաբերմունք դրսևորի ուրիշ ժողովուրդների ներկա-

յացուցիչների և նրանց մշակույթների հանդեպ,

ժ) անաչառորեն գնահատի իր ուժերն ու կարողությունները՝ բավահայտելով սեփա-

կան անձի թերագնահատումը կամ գերագնահատումը ,

ժա) դրսևորի աշխատասիրություն, հնարամտություն, նպատակադրվածություն,

արժևորի ու գնահատի սեփակն և այլոց աշխատանքը,



ժբ) մշտապես հոգ տանի իր առողջության մասին, կարևորի մարմնակրթության դերը

հետևողական լինի առողջ ապրելակերպի և անվտանգ կենսագործունեության կա-

նոնների կիրառման գործում:



ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ ԱՌԱՐԿԱՅԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Ներկայացվող պահանջները սահմանում են այն մակարդակը, որը պետք է ապահովի միջնակարգ հանրակրթական դպրոցը՝ ըստ ուսումնական բնա-գավառների, բովանդակային բաղադրիչների և դպրոցի աստիճանների:

Ընդհանրական որակական պահանջները որոշակիացվում և ամրագրվում են հանրակրթական առարկաների չափորոշիչներում և ծրագրերում, որտեղ նշվում է նաև սովորողին ներկայացվող պահանջների պարտադիր նվազագույն մակարդակը: Ավագ դպրոցի ընդհանուր և տարբերակված խոսքերից յուրաքանչյուրի համար, այս պահանջների պահպանմամբ, մշակվում են առարկայական առանձին չափորո-շիչներ:

ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ և ՏՀՏ

«Ինֆորմատիկա և ՏՀՏ» բնագավառն ապահովում է հանրակրթության մեջ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումն ու կիրառումը: Տեղեկագիտությունը (ինֆորմատիկան) համապարփակ միասնացնող (ինտեգրող) առարկա է, որի դասավանդումը դպրոցում ունի առանձնահատուկ կարևորություն՝ նպաստելով միջառարկայական կապերի բացահայտմանն ու խորացմանը: Բնագավառի հիմնական նպատակն է զարգացնել տեղեկատվություն ձեռք բերելու, ստեղծագործելու, հաղորդակցվելու, ինչպես նաև համակարգչային ծրագրերին ու ինտերնետային տեխնոլոգիաներին տիրապետելու կարողություններ և հմտութ-յուններ:

Այս բնագավառը նպաստում է ուսուցման արդյունավետության բարձրացմանը և կրթության շարունակության ապահովմանը:



  1. Գիտելիքների համակարգ

Տարրական դպրոց

Միջին դպրոց

Ավագ դպրոց



Տարրական դպրոցն ավարտողը պետք է՝

Միջին դպրոցի ավարտողը պետք է իմանա՝

  1. գիտելիքներ ունենա տեղեկատվության ստացման, մշակման, փոխանցման, պահպան-ման ու օգտագործման մասին,

Ավագ դպրոցն ավար-տողը պետք է՝

  1. համակարգված գիտելիքներ ունենա տեղե-կատվության և դրա ստացման, մշակման, փո-խանցման, պահ-պանման ու օգտա-գործման մասին

  1. տեղեկատվություն ունենա ինտերնետի օգնությամբ մատուցվող հիմնական ծառայությունների մասին,

  1. որոշակի գիտելիքներ ունենա տեղեկատվական տեխնոլոգիաների, այդ թվում՝ թվային, տեքստա-յին, գրաֆիկական ինֆոր-մացիայի մշակման, տվյալ-ների որոնման, կուտակ-ման, մշակման պահպան-ման, ցանցային և մուլտի-մեդիա տեխնոլոգիաների մասին,

  1. համակարգված գիտելիքներ ու-նենա տեղեկատ-վական տեխնո-լոգիաների մասին, իմանա ցանցերի աշխատանքների և ցանցային տեխնո-լոգիաների հի-մունքները,

  1. ծանոթ լինի համակարգչի հիմնական հնարավորություններին

3. ծանոթ լինի ծրագրային

ապահովման հիմնական

տեսակներին, դրանց նշա-

նակությանը և հիմնական

գործառույթներին

  1. գիտենա ծրագրա-յին ապահովման հիմնական տե-սակները (տարբեր օպերացիոն հա-մակարգեր, կիրա-ռական ծրագրեր, համացանցի զն-նիչներ, հակավի-րուսային ծրագրեր, պրոտոկոլներ)

2. Կարողություններ և հմտություններ


  1. ծանոթ լինի ծրագրա-վորման հիմունքներին, գիտենա հիմնական ալգո-րիթմական կառուցվածք-ները,

4. ընդհանուր պատ-կերացում ունենա ծրագրավորման լե-զուների մասին,




Միջին դպրոցն ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողութ-յուններն ու հմտությունները՝

  1. խնդիրներ լուծելիս ցուցաբերել ալգորիթմա-կան մոտեցում,

Ավագ դպրոցն ավար-տողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները՝

5.մոդելավորել

բնության և հասարա-

կական կյանքի պարզ

երևույթները և օրինա-

չափությունները,


  1. տեսնել տարբեր երևույթնե-րի միջև գոյություն ունեցող պատճառահետևանքային կապերը, առաջադրված խնդիրները տրոհել առան-ձին մասերի և մշակել դը-րանց լուծման ալգորիթմն-երը,

6.երևույթները վերլու-

ծելիս կիրառել հետա-

զոտական տարբեր

մեթոդներ, համադրել

տարբեր առարկանե-

րից ստացած

գիտելիքները,


  1. հաղորդակցական նպա-տակների համար օգտվել ինտերնետային ռեսուրսնե-րի ընձեռած հնարավո-րություններից (էլեկտրո-նային փոստ, հեռաժողով, տեսաժողով, զննիչներ),

7. ելույթներ, զեկու-

ցումներ, դասեր

պատրաստելիս

ինքնուրույն օգտա-

գերծել տեղեկատվա-

կան և հաղոր-

դակցական տեխնո-

լոգիաներ,


  1. մասնակցել խմբային աշ-խատանքի, հասկանալ աշխատանքի բաժանման անհրաժեշտությունը, ստանձնել պարտավորութ-յուններ և կրել պատասխա-նատվություն, համագոր-ծակցել հեռահաս (վիրտու-ալ) գործընկերների հետ,

8.արդյունավետ մաս-

նակցություն ունենալ

խմբային աշխատան-

քային, աշխատանքի

բաժանում կատարել

և պատասխանատ-

վությամբ վերաբերվել

ստանձնած պարտա-

վորություններին, աշ-

խատանքի բաժան-

ման ընթացքում օգ-

տագործել հեռահաս

(վիրտուալ) գործըն-

կերների հետ աշխա-

տելու հնարավորութ-

յունները,


  1. նախօրոք պլանավորել աշ-խատանքը՝ օգտագործելով նաև համակարգիչ,

9.օգտվել աշխատանքի

պլանավորման հա-

մար ստեղծված հա-

մակարգչային ծրագրերից,


  1. համակարգչով աշխատե-լիս կիրառել անվտանգութ-յան կանոնները և տեղե-կատվության պաշտպան-ման ծրագրեր,

10.ինքնուրույն ընտրել

և կիրառել տվյալների

պահպանման տարբեր

ծրագրեր,


  1. զբաղվել ինքնակրթութ-յամբ՝ օգտագործելով տե-ղեկատվական և հաղոր-դակցական տեխնոլոգիա-ների ընձեռած հնարա-վորությունները,


  1. ինքնակրթության

համար օգտվել հեռահար ուսուց-ման տեխնոլոգիա-ներից,


12. Համակարչի օգնությամբ արտահայտել իր ունա-կությունները, ստողծա-գործաբար օգտագործել կիրառական տարբեր ծրագրերի հնարավորութ-յունները,

12.ստեղծագործել օգտվելով համա-կարգչային հատուկ ծրագրերից, ինքնու-րույն ձևակերպել տարբեր խնդիրներ տրոհել առանձին մա-սերի և մշակել դրանց լուծման ալգորիթմնե-րը:


  1. Ինքնուրույն ուսումնա-սիրել և օգտագործել հա-մակարգչային կիրառական նոր ծրագրեր:

13.համակրգչում տե-ղակայել (ինստալյա-ցիա) տարբեր ծրագ-րեր, ինքնուրույն ու-սումնասիրել և օգտա-գործել դրանք:

3.Արժեքների համակարգ

Տարրական դպրոցն ավարտողը պետք է՝

3. գիտակցի

ժամանակակից

կյանքում համա-

կարգչի դերն ու

նշանակությունը,

Միջին դպրոցն ավարտողը պետք է՝

  1. Գիտակցի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների դերը ժամանակակից արժեքների համակարգում

Ավագ դպրոցն ավար-տողը պետք է

14.գիտակցի հայ

ժողովրդի պատմա-

կան ժառանգության

պահպանման գոր-

ծում տեղեկատ-

վական տեխնոլո-

գիաների դերը,


  1. կարևոր «անվտանգ» տեղեկատվություն ստանալու և տարածելու հետ կապված իր իրավունքներն ու պատասխանատվությունը,

15.գիտակցի և արժևորի

«անվտանգ» տեղե-

կատվություն ստանա-

լու և տարածելու հետ

կապված իր իրավուն-

քներն ու

պատասխանատվությունը

4.ձգտում ունենա ու-

սումնասիրելու և կի-

րառելու համակարգչի

ընձեռած

հնարավորությունները:

  1. կիրառի ինտերնետում աշխատելու համընդհանուր ճանաչում ստացած վարվելակերպի կանոնները

16.լինի ինտերնետում

աշխատելու համ-

ընդհանուր ճանաչում

ստացած վարվելա-

կերպի կանոնների

կրողն ու տարածողը




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!