СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Տեղեկատվական էկոլոգիա, Ինտերնետ միջավայրի օգտագործման իրավական և բարոյական նորմեր

Категория: Информатика

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Տեղեկատվական էկոլոգիա, Ինտերնետ միջավայրի օգտագործման իրավական և բարոյական նորմեր»

Հ.Հ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ





Ռեֆերատ





Ֆակուլտետ՝ Մաթեմատիկա, ֆիզիկա և ինֆորմատիկա

Բաժին՝ Ինֆորմատիկա

Կուրս՝ V

Առարկա՝ Տեղեկատվական էկոլոգիա, Ինտերնետ միջավայրի օգտագործման իրավական և բարոյական նորմեր

Թեմա՝ Տեղեկատվական հեղափոխություն

Դասախոս՝ Հ.Հարությունյան

Ուսանող՝ Լուսինե Հարությունյան







Երևան 2018



Բովանդակություն





Ներածություն..................................................................................................................................

Տեղեկատվական հեղափոխություններ.............................................................................

Առաջին տեղեկատվական հեղափոխությունը.................................................................

Երկրորդ տեղեկատվական հեղափոխությունը................................................................

Երրորդ տեղեկատվական հեղափոխությունը.........................................................................

Չորրորդ և հինգերորդ տեղեկատվական հեղափոխությունները........................................

Եզրակացություն................................................................................................................





























Ներածություն



Տեղեկատվական հեղափոխությունների և մարդկային հասարակության պատմական զարգացման միջև գործում է կապը: Միևնույն ժամանակ, եթե գրերի ստեղծումից (առաջին տեղեկատվական հեղափոխություն) մինչև տեխնոլոգիզացված տպագրության (երկրորդ տեղեկատվական հեղափոխություն) ժամանակաշրջանը տևել է 30 հարուրամյակ, ապա հեռագրի, հեռախոսի և ռադիոյի գյուտերը (երրորդ տեղեկատվական հեղափոխություն) կատարվեցին Գուտենբերգի հայտնագործությունից ընդամենը 4 դար հետո: 19-րդ դարից զարգացումներն ավելի արընթաց բնույթ են ընդունում, Ա. Պոպովի և Գ. Մարկոնիի հայտանագործություններից հետո հասարակությունը համակարգչաըին և համացանցային դարաշրջան (չորորդ և հինգերորդ տեղեկատվական հեղափոխություններ): Առաջին-ը Տեղեկատվական հեղափոխություններից առաջինը կապված էր գրերի գյուտի հետ, ինչը հնարավորություն տվեց պահպանել և փոխանցել սերունդների ձեռք բերած գիտելիքները: Համարվում է, որ առաջին գրավոր տեղեկությունները պիկտոգրամաների տեսքով, որոնք արտացոլում էին իրերի կամ երևույթների ճանանչելի կարևորագույն բնութագրերը, մարդիկ կիրառելի են դեռևս շուրջ 100.000 տարի առաջ: Հետագայում շումերները (մ.թ. XXV դար.,), ինչպես նաև ուրարտացիները (մ.թ.ա IXդար.), սկսեցին օգտագործել սեպագրերը: Ավելի ուշ (մ.թ.ա XVII - XII դարեր) ստեղծվեցին հիերոգլիֆները, որոնք ըստ չինական ավանդույթի: Դեռևս մ.թ.ա. VI դարում չինացի փիլիսոփա Սուն Ցզին իր աշխատությունում մշակել է համալիր տեղեկատվական գործողությունների տեսական հիմունքները: Երկրորդ - ը այս հեղափոխությունը կապված էր տպագրության հայտնագործության հետ։ Որպես առաջին տպագիր գիրք ընդունված է համարել 868թ. Չինաստանում (որտեղ դեռևս մ.թ. II դարում մշակվել էր թղթի արտադրությունը) տպագրված բուդդիստական Ալմաստե: Երրորդ -ը այս տեղեկատվական հեղափոխությունը պայմանավորված էր XIX – XX դարերում կատարված գիտատեխնիկական առաջընթացով, երբ դեռևս XV – XVI դարերում սկիզբ առած բնագիտական և ճշգրիտ գիտությունների աննախադեպ զարգացման արդյունքում ձեռք բերված տեսական–փորձարարական բնույթի գիտելիքները սկսեցին վերածվել տեխնոլոգիաների:Այս երկու՝ չորրորդ և հինգերորդ տեղեկատվական հեղափոխությունները միմյանց հետ բովանդակային առումով սերտորեն շաղկապված են և պայմանավորված են անհատական համակարգիչների ու Ինտերնետի ստեղծմամբ։







Տեղեկատվական հեղափոխություններ



Տեղեկատվական հեղափոխությունների և մարդկային հասարակության պատմական զարգացման միջև գործում է կապը: Միևնույն ժամանակ, եթե գրերի ստեղծումից (առաջին տեղեկատվական հեղափոխություն) մինչև տեխնոլոգիզացված տպագրության (երկրորդ տեղեկատվական հեղափոխություն) ժամանակաշրջանը տևել է 30 հարուրամյակ, ապա հեռագրի, հեռախոսի և ռադիոյի գյուտերը (երրորդ տեղեկատվական հեղափոխություն) կատարվեցին Գուտենբերգի հայտնագործությունից ընդամենը 4 դար հետո: 19-րդ դարից զարգացումներն ավելի արընթաց բնույթ են ընդունում, Ա. Պոպովի և Գ. Մարկոնիի հայտանագործություններից հետո հասարակությունը համակարգչաըին և համացանցային դարաշրջան (չորորդ և հինգերորդ տեղեկատվական հեղափոխություններ): Կարելի է ամրագրել, որ մինչև 15-րդ դարը մարդկության տեխնոլոգիական առումով առաջատար հատվածը կուտակել էր գիտելիքների կրիտիկական կոնցենտրացիա, ինչը թույլ տվեց, որպեսզի հետագայում հասարակությունների զարգացումը սկսի ընթանալ արագացումով՝ ենթարկելով ոչ գծային օրինաչափությունների: Տեղեկատվական տեխնոլոգիաների նման ոչ գծային զարգացումը զուգորդվում էր գիտական մտքի առաջընթացի հետ, և ձևավորվում էին ոչ միայն նոր բնագիտատեխնիկական, այլև հասարագիտակաքաղաքական ուղղություններ՝ գաղափարախոսություն, սոցոլոգիա և այլն: Այդ համատեքստում, մասնավորապես փորձեր էին արվում մարդկային պատմության տարբեր փուլերում հասարակությունները դասակարգել համաձայն դրանց ամենաբնորոշ հատկանիշների: Մարդկության զարգացումը պայմանավորված է շրջապատող աշխարհի և իրողությունների վերաբերյալ տեղեկատվություն ու գիտելիքներ ստանալու, դրանք պահպանելու, համակարգելու, կիրառելու և արտածելու կարողությամբ: Համաշխարհային քաղաքակրթության պատմության ընթացքում եղել են փուլեր, երբ տեղեկատվության մշակման և կիրառման ոլորտում տեղի են ունեցել որակական փոփոխություններ: Դրանց արդյունքում հասարակական, քաղաքական և այլ բնույթի հարաբերությունները նորբովանդակություն են ստացել: Նման շրջադարձային երևույթներն ընդունված է անվանել տեղեկատվական հեղափոխություններ:



Առաջին տեղեկատվական հեղափոխությունը



Տեղեկատվական հեղափոխություններից առաջինը կապված էր գրերի գյուտի հետ, ինչը հնարավորություն տվեց պահպանել և փոխանցել սերունդներին ձեռք բերած գիտելիքները։ Համարվում է, որ առաջին գրավոր տեղեկությունները պիկտոգրամաների տեսքով, որոնք արտացոլում էին իրերի կամ երևույթների ճանաչելի կարևորագույն բնութագրերը, մարդիկ կիրառել են դեռևս շուրջ 100.000 տարի առաջ։ Հետագայում շումերները (մ.թ.ա. XXV դար), ինչպես նաև ուրարտացիները (մ.թ.ա. IX դար) սկսեցին օգտագործել սեպագրերը։ Ավելի ուշ (մ.թ.ա. XVII - XII դարեր) ստեղծվեցին հիերոգլիֆները2, որոնք, ըստ չինական ավանդույթի, հայտնագործել է պալատական Ցան-Ցզեն։ Հիերոգլիֆների կատարելագործված տարբերակներն առայսօր հանդիսանում են Չինաստանի, Ճապոնիայի և այլ երկրների գրավոր հաղորդակցման միջոցը։ Դրանք գուցե այլ մշակութային ավանդույթների ներկայացուցիչների համար փոքր-ինչ յուրահատուկ են ընկալվում, սակայն հանդիսանում են ավելի քան հարուստ այդ արևելյան քաղաքակրթությունների ստեղծման, պահպանման և զարգացման խորհրդանիշը։ Դեռևս մ.թ.ա. VI դարում չինացի փիլիսոփա Սուն Ցզին իր «Տրակտատ ռազմարվեստի մասին» աշխատությունում մշակել է համալիր տեղեկատվական գործողությունների տեսական հիմունքները։ Չնայած կիրառական-տեխնոլոգիական տեսանկյունից հիերոգլիֆները կարող են թվալ ոչ այնքան կատարյալ, սակայն, ըստ իրենց՝ չինացիների կարծիքի, դրանք թույլ են տալիս արդի սերունդներին գնահատել և ընկալել պատմական և գեղարվեստական տեքստերը նույն կերպ, ինչ և նրանց նախնիները՝ այդպիսով պահպանելով ժամանակային-բովանդակային կապն անցյալի և ներկայի միջև։

Ֆոնետիկ (ձայնային) և տառերի տեսքով գրերի հեղինակները համարվում են փյունիկցիները (մ.թ.ա. XV դար)։ Այդ տառերի հիման վրա հույները մ.թ.ա. IX դարում ստեղծեցին, թերևս, առաջին լիարժեք այբուբենը: Ի տարբերություն փյունիկյանի, որում ներկայացված էին միայն բաղաձայնները, հունականում առկա են նաև ձայնավորները, և նման այբուբենը հիմք հանդիսացավ մի շարք լեզուների գրերի համար։ Հունական գրերի ստեղծումը պետք է ընդունել որպես մեր արդի պատկերացումներին համապատասխանող տեղեկատվական առաջին հեղափոխության սկիզբը։ Հունարենով շարադրված պատմագրական, փիլիսոփայական, գեղարվեստական, բնագիտական և այլ ոլորտների մեծաթիվ արժեքավոր ստեղծագործությունները լայն տարածում գտան և, առանց չափազանցության, հենք հանդիսացան եվրոպական-արևմտյան քաղաքակրթության ձևավորման ու զարգացման համար։ Հույները գրում էին փայտիկներով (ստիլոսներով) մոմապատ փայտե տախտակների, իսկ կարևոր (օրինակ՝ պետական) նշանակություն ունեցող տեքստերը՝ մագաղաթի վրա (վերջինս բավական թանկ էր)։

Պատահական չէ, որ պատմականորեն արձանագրված առաջին դասական տեղեկատվական գործողությունը (Հոմերոսի (մ.թ.ա. VIII դար) «Իլիականում» նկարագրած «փայտե նժույգի» միջոցով Տրոյայի գրավման դրվագը) գրառված է հունարեն, և այդ գործողության վերլուծությանը մենք կանդրադառնանք հաջորդ բաժնում։

Տեղեկատվական առաջին հեղափոխության դարաշրջանում հայտնվեցին նաև առաջին պարբերական հրատարակությունները՝ այսօրվա թերթերի նախատիպերը։ Հին Հռոմում մ.թ.ա. 1-ին դարում Հուլիոս Կեսարի հրամանով սկսում են հրատարակվել «Սենատի գործերը» («Acta Senatus») և «Ժողովրդի ամենօրյա հասարակական գործերը» («Acta diurna populi Romani») թերթերը, որոնք գրվում էին կավե տախտակների վրա և տեղադրվում քաղաքի կենտրոնական մասերում։

Առաջին տեղեկատվական հեղափոխությունը լիարժեք արտահայտվեց Հայաստանում 405թ. Մեսրոպ Մաշտոցի կողմից հայկական այբուբենի ստեղծումով։ Այդ հայտնագործությունը առաջնային դերակատարում ունեցավ մեր ուրույն քաղաքակրթության ձևավորման, զարգացման ու հարատևման համար։

Երկրորդ տեղեկատվական հեղափոխությունը

Այս հեղափոխությունը կապված էր տպագրության հայտնագործության հետ։ Որպես առաջին տպագիր գիրք ընդունված է համարել 868թ. Չինաստանում (որտեղ դեռևս մ.թ. II դարում մշակվել էր թղթի արտադրությունը) տպագրված բուդդիստական Ալմաստե սուտրան3։ Իսկ 911թ. այդ եղանակով տպագրվեց նաև չինական առաջին թերթը՝ «Մայրաքաղաքի տեղեկագիրը» («Ցզին բաո»)։ Սակայն չինացիները կիրառում էին տպագրության քսիլոգրաֆիկ եղանակը, այսինքն՝ փայտի վրա փորագրում էին ուռուցիկ դրոշմներ (նկարներ և հիերոգլիֆներ), ապա դրանք ներկում էին և սեղմելով թղթին կամ կտորին՝ ստանում էին դրանց պատճենները։ Նման եղանակը կապված էր տեխնիկական բնույթի բազմաթիվ բարդությունների հետ, իսկ տպագրական ցիկլի արագությունը զիջում էր հմուտ դպիրների ձեռքով գրելու արագությանը։ Այսինքն՝ չինական տպագրական մեթոդը տեխնոլոգիական առումով թերի էր, չնայած այդ եղանակով դեռ պատմական դարաշրջաններում տպագրվել են միլիոնավոր գրքեր։

Ժամանակակից պատկերացումներին համապատասխան գրքերի տպագրության պատմությունը սկսվում է 1440թ. գերմանացի Յոհան Գուտենբերգի (1397–1468թթ.) հայտնագործությունով։ Հայտնագործության էությունն այն էր, որ Գուտենբերգը մետաղից պատրաստում էր «շարժունակ» ուռուցիկ տառեր (հակառակ՝ հայելային արտապատկերի տեսքով), դրանցից հավաքում էր տողերը և հատուկ մամլիչի միջոցով դրոշմում էր դրանք թղթի վրա։ Նման տեխնոլոգիան հնարավորություն տվեց հավաքել և տպագրել ցանկացած ձևաչափով ցանկացած տեքստ։ Այդ եղանակով տպագրված առաջին գիրքը՝ Աստվածաշունչը, լույս տեսավ 1455թ. 200 օրինակ տպաքանակով։ Գուտենբերգի մշակած տեխնոլոգիան հեղափոխական նշանակություն ունեցավ տեղեկատվության տարածման առումով. արդեն 1501թ. Եվրոպայում գործում էր ավելի քան 1500 տպարան, հրատարակվել էին տասնյակ հազարավոր գրքեր։ 1512թ. Վենետիկում բնակվող Հակոբ Մեղապարտը տպագրում է առաջին հայերեն գիրքը՝ «Ուրբաթագիրքը»։

1609թ. ծնունդ է առնում նաև մեր այսօրվա պատկերացումներին մոտ մամուլը. Իոհան Կառոլյուսը Ստրասբուրգում տպագրում է «Տեղեկագիր» («Relation») անունը կրող թերթը, և թերթերի հրատարակումը բավական արագ տարածվում է Եվրոպայում։

Անշուշտ, տեղեկատվության և գիտելիքների ստեղծման, պահպանման և տարածման տեսանկյունից տպագրության գյուտը դժվար է գերագնահատել։ Նշենք, որ 21-րդ դարի սկզբին, համաձայն փորձագիտական գնահատականների, աշխարհում տպագրվել էր շուրջ 140 մլն անունգիրք։



Երրորդ տեղեկատվական հեղափոխությունը



Այս տեղեկատվական հեղափոխությունը պայմանավորված էր XIX – XX դարերում կատարված գիտատեխնիկական առաջընթացով, երբ դեռևս XV – XVI դարերում սկիզբ առած բնագիտական և ճշգրիտ գիտությունների աննախադեպ զարգացման արդյունքում ձեռք բերված տեսական–փորձարարական բնույթի գիտելիքները սկսեցին վերածվել տեխնոլոգիաների։ Այդ տեխնոլոգիաները, մասնավորապես, հնարավորություն տվեցին գործնականում օգտագործել էլեկտրական էներգիան, ինչն էլ, իր հերթին, թույլ տվեց լուծել մեծ հեռավորության վրա արագ և օպերատիվ տեղեկատվություն հաղորդելու կարևորագույն խնդիրը։ Ռուսաստանում 1832թ. Պավել Շիլինգը ստեղծեց առաջին հեռագրական սարքը, որը կատարելագործեց և իր հայտնագործության համար 1840թ. պատենտ ստացավ ամերիկացի Սեմյուել Մորզեն։ Վերջինիս ստեղծած «Մորզեի այբուբենը», որտեղ տառերը ներկայացված են կարճ՝ կետ և երկար՝ գիծ, ազդանշանների տեսքով, կիրառվում է առ այսօր։

Հեռագրին հաջորդեց հեռախոսի հայտնագործությունը, որի հեղինակությունը պատկանում է Միացյալ Նահանգներում բնակվող իտալացի Անտոնիո Մեուչիին (1860թ.) և գերմանացի Իոհան Ռեյսին (1861թ.), որն էլ իր սարքն անվանեց «Telephon»։ Մեր պատկերացումներին համեմատաբար մոտ կանգնած հեռախոսի պատենտը ստացավ ամերիկացի Ալեքսանդր Բելը (1876թ.)։

Սակայն և՛ հեռագրի, և՛ հեռախոսի միջոցով տեղեկատվություն հաղորդելը կատարվում էր էլեկտրալարերի միջոցով, ու այդ առումով զարգացման հաջորդ քայլն այսպես կոչված «անլար կապի» ստեղծումն էր ռադիոյի միջոցով։ Վերջինիս ստեղծման հենքում դրված են Հենրիխ Հերցի (1857-1894թթ.) էլեկտրամագնիսական ալիքների գոյությունն ապացուցող հիմնարար աշխատությունները, որի հիման վրա գրեթե միաժամանակ Ալեքսանդր Պոպովը (1859-1906թթ.) և իտալացի Գուլելմո Մարկոնին (1874-1937թթ.) 1895թ. ցուցադրեցին հեռավորության վրա առանց լարերի ազդանշաններ հաղորդող իրենց ստեղծած սարքերը։

Հեռագրի, հեռախոսի և ռադիոյի հայտնագործությունները որակական փոփոխություններ մտցրին տեղեկատվության ոլորտում և ընդհանրապես՝ մարդկային հանրությունում։ Այդ հանգամանքը, բնականաբար, էապես մեծացրեց տեղեկատվության դերը հասարակական կյանքում։ Բավական կարճ ժամանակից հետո կապի այդ միջոցները սկսեցին օգտագործվել նաև որպես ագիտացիայի և պրոպագանդային միջոց, ու պատահական չէ, որ 1917թ. հեղափոխությունից ոչ շատ հետո, 1922թ. Նիժնի Նովգորոդ քաղաքում սկսեց գործել այն ժամանակ աշխարհում ամենահզոր Կոմինտերնի անվան ռադիոկայանը։ Նույն թվականին հիմնադրվեց նաև առայսօր գործող հանրահայտ BBC-ն4։ Նշենք նաև, որ դեռևս Սառը պատերազմի տարիներին ռադիոհաղորդումները (չնայած դրանց «խլացնելու» փորձերին) շարունակում էին մնալ ագիտացիայի և պրոպագանդայի հիմնական գործիքը։ Նշենք նաև, որ առայսօր, չնայած ինտերնետային և մոբիլ տեխնոլոգիաների առկայությանը, ռադիոհաղորդումները չեն կորցրել իրենց ակտուալությունը որպես նվազ ծախսատար և մատչելի տեղեկատվություն հաղորդելու և ստանալու միջոց։

Ռադիոն, լինելով վերսահմանային կապի միջոց, որը թույլ տվեց գործնականում (սահմանափակումները կախված են հաղորդչի հզորությունից) երկրագնդի ցանկացած կետից ծառայողական - գաղտնի բնույթի տեղեկատվություն հաղորդել ցանկացած վայր, ինչը, մասնավորապես, հսկայական և հաճախ որոշիչ դերակատարում ունեցավ ռազմական և հատուկ ծառայությունների գործառույթներում։ Որպես հետևանք, ստեղծվեցին նաև կրիպտոգրաֆիկ ծառայությունները, որոնք գաղտնալսում և գաղտնազերծում էին նման ռադիոհաղորդումները։ Օրինակ 1914թ. Մարնա գետի մոտ տեղի ունեցած ճակատամարտում ֆրանսիական կրիպտոգրաֆիկ ծառայությունը կարողացավ գաղտնազերծել գերմանական հրամանատարության ռադիոհաղորդումները և այդպիսով բացահայտել նրանց պլանները։ Դրա շնորհիվ ֆրանսիացիները կարողացան հակահարված հասցնել գերմանացիներին և այդպիսով թույլ չտվեցին նրանց գրավել Փարիզը։

Որպես տեղեկատվական երրորդ հեղափոխության ավարտ կարելի է ընդունել հեռուստատեսության ստեղծումը։ Առաջին փորձնական հեռուստահաղորդումը 1931թ. իրականացրել է ռուս էմիգրանտ Վլադիմիր Զվորիկինը (1888–1982թթ.) ԱՄՆ-ում, իսկ գունավոր հեռուստատեսության գյուտը պատկանում է Հովհաննես Ադամյանին (1879-1932թթ.), որն իր փորձերը ցուցադրել է նաև Երևանում։ Առաջին կանոնավոր հեռուստահաղորդումները կազմակերպվել են Գերմանիայում 1934թ., իսկ արդեն 1936թ. Բեռլինյան օլիմպիական խաղերը լուսաբանվում էին ուղիղ հեռուստաեթերով։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հեռուստաֆիկացումն աշխարհում ընդունեց համատարած բնույթ։ Հայկական Երկրորդ հանրապետությունում հեռուստատեսությունը սկսեց գործել 1955թ.։

Նշենք նաև, որ արդի համակարգիչների նախատիպերը՝ հաշվիչ մեքենաները նույնպես հայտնվել են Երրորդ տեղեկատվական հեղափոխության դարաշրջանում. 1941թ. գերմանացի Կոնրադ Ցուզեն (1910-1995թթ.) ստեղծեց ծրագրավորող առաջին հաշվիչ մեքենան։ Հաշվիչ սարքեր էին օգտագործում նաև բրիտանական հատուկ ծառայությունները, որոնք դրանք կիրառում էին գերմանական գաղտնագրերը վերծանելու նպատակով։ Սակայն անհատական համակարգիչները հայտնվեցին ավելի ուշ՝ 70-ական թվականներին, հաջորդ տեղեկատվական հեղափոխության շրջանում։

Չորրորդ և հինգերորդ տեղեկատվական հեղափոխությունները



Այս երկու՝ չորրորդ և հինգերորդ տեղեկատվական հեղափոխությունները միմյանց հետ բովանդակային առումով սերտորեն շաղկապված են և պայմանավորված են անհատական համակարգիչների ու Ինտերնետի ստեղծմամբ։ Նկատենք, որ համակարգիչների կիրառումը ենթադրել էր դեռևս 1949թ. Ջորջ Օրուելն իր «1984» հանրահայտ հակաուտոպիստական գրքում։ Ինտերնետի ի հայտ գալը հստակ կանխատեսել էր ականավոր ֆիզիկոս և հասարակական գործիչ, ակադեմիկոս Անդրեյ Սախարովը (1921-1989թթ.), որը դեռևս 1974թ. իր «Աշխարհը կես դար հետո»5 գրքում գրել էր, որ ապագայում պետք է ձևավորվի «համաշխարհային տեղեկատվական համակարգ», որը «բոլորի համար մատչելի կդարձնի ցանկացած գրքի կամ հոդվածի բովանդակություն և ցանկացած տեղեկանքի ստացումը»...

Տեխնոլոգիական տեսանկյունից այդ հեղափոխությունների սկիզբը կարելի է համարել 20-րդ դարի 70-ական թվականները, երբ ստեղծվեցին միկրոպրոցեսորային տեխնոլոգիաները և դրանց հիման վրա հայտնագործվեց անհատական համակարգիչը։ Այս շրջանը բնութագրվում է հետևյալ հիմնարար նորարարություններով.

• տեղեկատվության մեխանիկական և էլեկտրական վերափոխման միջոցները փոխարինվեցին էլեկտրոնային սարքերով,

• ստեղծվեցին ծրագրային-ղեկավարվող սարքեր,

• էլեկտրոնիկայի զարգացումը թույլ տվեց սկզբունքորեն փոքրացնել օգտագործվող սարքերի չափսերը։

Գիտական այս առաջընթացը հանգեցրեց, մասնավորապես, անհատական համակարգչի (ԱՀ կամ PC) հայտնվելուն։ Առաջին ԱՀ ստեղծման պատմության վերաբերյալ կան տարբեր վարկածներ, սակայն, թերևս, կասկած չի հարուցում, որ դրանց նախնական մոդելի ստեղծումը և արտադրական տեխնոլոգիայի մշակումը պատկանում են երկու ամերիկացու՝ Ստեֆան Վոզնյակին և Սթիվ Ջոբսին, որոնք 1976թ. ստեղծեցին առաջին ԱՀ-ն և անվանեցին այն «Էփլ» («Apple»)։ Հետագայում Ջոբսը հիմնեց ընկերություն, որն էլ սկսեց դրանց զանգվածային արտադրությունը։ Ներկայում ԱՀ-ների քանակն աշխարհում հասնում է մի քանի միլիարդի։

Հինգերորդ տեղեկատվական հեղափոխությունը պայմանավորված է Ինտերնետի ստեղծմամբ, այն ընթանում է արդեն մեր օրերում և կապված է վերսահմանային գլոբալ տեղեկատվական – հեռահաղորդակցման ցանցերի ձևավորման և զարգացման հետ։ Այդ ցանցերը ներառում են բոլոր երկրները, հասանելի են գրեթե բոլորին և կարողանում են ազդել ինչպես առանձին անհատի, այնպես էլ մարդկային հսկայական զանգվածների վրա։ Հատկանշական է, որ Ինտերնետի հայտնագործումը, ի տարբերություն նախկին հեղափոխությունների խորհրդանիշների՝ գրքերի տպագրման, հեռագրի, ռադիոյի և ԱՀ-ի, նախապես պլանավորված առաջընթաց էր և ստեղծվել է խոշոր գիտական կոլեկտիվների համատեղ աշխատանքի արդյունքում։ Այդ աշխատանքները նախաձեռնել էր ԱՄՆ պաշտպանության նախարարության Առաջատար պաշտպանական նախագծերի գործակալությունը (DARPA)6, որի առջև դեռևս 1957թ. խնդիր էր դրվել ստեղծել տեղեկատվության հուսալի հաղորդման այնպիսի միջոցներ, որոնք կաշխատեին անգամ միջուկային պատերազմի պայմաններում։ Գործակալության աշխատակիցները գաղափար հղացան, որ համակարգիչները կարելի է օգտագործել որպես տեղեկատվության ընդունման և հաղորդման գործիք, և այդ պատճառով անհրաժեշտ է ձևավորել համակարգչային ցանց։ Խնդրի լուծումը հանձնարարվեց Կալիֆորնիայի, Յուտայի, Սանտա Բարբարայի և Սթենֆորդի համալսարաններին, և 1969թ. ստեղծվեց առաջին համակարգչային ցանցը, որը կոչվեց Առաջատար հետազոտական նախագծերի գործակալության ցանց՝ ARPANET7, որը միավորում էր վերը նշված համալսարանները։ Այդ աշխատանքներին ակտիվ և որոշիչ մասնակցություն ցուցաբերեց Ջոն Փոստելը, որին շատերն անվանում են «Ինտերնետի հայր»։ Իսկ 1991թ., երբ ստանդարտացվեց WWW8 (համաշխարհային ցանց կամ համացանց) էջը, Ինտերնետը դարձավ մատչելի շարքային քաղաքացիների համար։ Համաձայն գնահատականների, արդեն 2001թ. Ինտերնետին միացված հաշվողական սարքերի թիվը հասել էր 300 մլն-ի, իսկ 2010-ից հետո դրանց քանակը կազմում էր միլիարդներ։ Միլիարդը գերազանցել է նաև Ինտերնետում տեղակայված կայքերի և բլոգների թիվը, այդ ցուցանիշները տարեցտարի աննախադեպ աճ են ցուցաբերում։

Ներկայիս տեղեկատվական հեղափոխության համատեքստում առանձնահատուկ տեղ են գրավում մոբիլ հեռախոսները։ Համարվում է, որ նման առաջին փորձնական հեռախոսը 1957թ. ստեղծել է Լ.Կուպրիյանովիչը ԽՍՀՄ-ում։ Հեռախոսի առաջին օրինակի քաշը ծանր էր՝ 3 կգ., սակայն արդեն 1961թ. Կուպրիյանովիչի ցուցադրած մոդելը կշռում էր ընդամենը 70 գ.։ Համարվում է, որ մոբիլ հեռախոսով առաջին զանգը կատարել է «Motorolla» ընկերության աշխատակից Մարտին Կուպերը՝ Նյու Յորքի փողոցներից մեկից զանգահարելով իրենց մրցակից «Bell Laboratories» ընկերության ղեկավարին։

Միևնույն ժամանակ, մեր պատկերացումներին մոտ մոբիլ հեռախոսները հայտնվեցին 1984թ. ԱՄՆ-ում։ Չնայած առաջին «DynaTAC 8000X» մոդելի մոբիլները խիստ թանկ էին`4000$, դրանք ձեռք բերելու համար հազարավոր մարդիկ էին հերթագրվում և երկար սպասում իրենց հերթին։ Ներկայիս սերունդների կյանքը խիստ դժվար է պատկերացնել առանց մոբիլ կապի, իսկ նման հեռախոսները հաճախ համատեղում են նաև ԱՀ հնարավորությունները։



Եզրակացություն



Ուսումնասիրելով Տեղեկատվական հեղափոխություններ թեման եկա այն եզրակացության որ, Տեղեկատվական հեղափոխությունների և մարդկային հասարակության պատմական զարգացման միջև գործում է կապը: Միևնույն ժամանակ, եթե գրերի ստեղծումից (առաջին տեղեկատվական հեղափոխություն) մինչև տեխնոլոգիզացված տպագրության (երկրորդ տեղեկատվական հեղափոխություն) ժամանակաշրջանը տևել է 30 հարուրամյակ, ապա հեռագրի, հեռախոսի և ռադիոյի գյուտերը (երրորդ տեղեկատվական հեղափոխություն) կատարվեցին Գուտենբերգի հայտնագործությունից ընդամենը 4 դար հետո: Համաշխարհային քաղաքակրթության պատմության ընթացքում եղել են փուլեր, երբ տեղեկատվության մշակման և կիրառման ոլորտում տեղի են ունեցել որակական փոփոխություններ: Դրանց արդյունքում հասարակական, քաղաքական և այլ բնույթի հարաբերությունները նորբովանդակություն են ստացել: Նման շրջադարձային երևույթներն ընդունված է անվանել տեղեկատվական հեղափոխություններ:

Առաջին տեղեկատվական հեղափոխությունը.

Տեղեկատվական հեղափոխություններից առաջինը կապված էր գրերի գյուտի հետ, ինչը հնարավորություն տվեց պահպանել և փոխանցել սերունդների ձեռք բերած գիտելիքները: Համարվում է, որ առաջին գրավոր տեղեկությունները պիկտոգրամաների տեսքով, որոնք արտացոլում էին իրերի կամ երևույթների ճանանչելի կարևորագույն բնութագրերը, մարդիկ կիրառելի են դեռևս շուրջ 100.000 տարի առաջ: Հետագայում շումերները (մ.թ. XXV դար.,), ինչպես նաև ուրարտացիները (մ.թ.ա IXդար.), սկսեցին օգտագործել սեպագրերը:

Երկրորդ տեղեկատվական հեղափոխությունը.

Այս հեղափոխությունը կապված էր տպագրության հայտնագործության հետ։ Որպես առաջին տպագիր գիրք ընդունված է համարել 868թ. Չինաստանում (որտեղ դեռևս մ.թ. II դարում մշակվել էր թղթի արտադրությունը) տպագրված բուդդիստական Ալմաստե սուտրան3։ Իսկ 911թ. այդ եղանակով տպագրվեց նաև չինական առաջին թերթը՝ «Մայրաքաղաքի տեղեկագիրը» («Ցզին բաո»)։ Սակայն չինացիները կիրառում էին տպագրության քսիլոգրաֆիկ եղանակը, այսինքն՝ փայտի վրա փորագրում էին ուռուցիկ դրոշմներ (նկարներ և հիերոգլիֆներ), ապա դրանք ներկում էին և սեղմելով թղթին կամ կտորին՝ ստանում էին դրանց պատճենները։

Երրորդ տեղեկատվական հեղափոխությունը

Այս տեղեկատվական հեղափոխությունը պայմանավորված էր XIX – XX դարերում կատարված գիտատեխնիկական առաջընթացով, երբ դեռևս XV – XVI դարերում սկիզբ առած բնագիտական և ճշգրիտ գիտությունների աննախադեպ զարգացման արդյունքում ձեռք բերված տեսական–փորձարարական բնույթի գիտելիքները սկսեցին վերածվել տեխնոլոգիաների։ Այդ տեխնոլոգիաները, մասնավորապես, հնարավորություն տվեցին գործնականում օգտագործել էլեկտրական էներգիան, ինչն էլ, իր հերթին, թույլ տվեց լուծել մեծ հեռավորության վրա արագ և օպերատիվ տեղեկատվություն հաղորդելու կարևորագույն խնդիրը։

Չորրորդ և հինգերորդ տեղեկատվական հեղափոխությունները

Այս երկու՝ չորրորդ և հինգերորդ տեղեկատվական հեղափոխությունները միմյանց հետ բովանդակային առումով սերտորեն շաղկապված են և պայմանավորված են անհատական համակարգիչների ու Ինտերնետի ստեղծմամբ։ Նկատենք, որ համակարգիչների կիրառումը ենթադրել էր դեռևս 1949թ. Ջորջ Օրուելն իր «1984» հանրահայտ հակաուտոպիստական գրքում։ Ինտերնետի ի հայտ գալը հստակ կանխատեսել էր ականավոր ֆիզիկոս և հասարակական գործիչ, ակադեմիկոս Անդրեյ Սախարովը (1921-1989թթ.), որը դեռևս 1974թ. իր «Աշխարհը կես դար հետո»5 գրքում գրել էր, որ ապագայում պետք է ձևավորվի «համաշխարհային տեղեկատվական համակարգ», որը «բոլորի համար մատչելի կդարձնի ցանկացած գրքի կամ հոդվածի բովանդակություն և ցանկացած տեղեկանքի ստացումը»...






Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!