СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

թեմայի ամփոփում

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
« թեմայի ամփոփում»


«Ես այսպես ասեմ, դու այնպես հասկացիր»




IV ԴԱՍԱՐԱՆ

ԴԱՍՎԱՐ` Գ. ԼԱՉԻՆՅԱՆ

















ԴԱՍԻ ՊԼԱՆ

Դասարան՝ IV

Առարկան՝ Մայրենի

Թեման՝

Տիպը՝ Թեմայի ամփոփում

Մեթոդներ՝ Մտագրոհ, Վենիի-Տրամագիր, Պրիզմա

Նպատակները՝

1.Ժողովրդական բանահյուսության վերաբերյալ ստացած գիտելիքների ամփոփում:

2.Զարգացնել աշակերտների իրականության հանդեպ փաստերն ու երևույթները ճիշտ ընկալելու և իրենց վերաբերմունքն արտահայտելու կարողություն:

3.Ներկայացնել առակի անուղղակի իմաստի առաջադրումը:

4.Խոսքը օգտագործել որպես մտածողության ակտիվացման միջոց:

5.Ձևավորել աշխարհայացք ճաշակ, առակների միջոցով մշակել վարքի չափանիշներ:

Անհրաժեշտ պարագաներ, ցուցադրական նյութեր՝

1.Առակների վերաբերյալ աշակերտներին ներկայացրած փաթեթները որոնք ստեղծվել են ամբողջ դասարանի կողմից թեմայի ուսուցման ընթացքում:

2.Առակների նկարազարդումներ, համապատասխան առածներ, ասացվածքներ, լրացուցիչ նյութեր:

3.Դասարանում ծնված

4.Շախմատ:

5.Համակարգչային ցուցադրումներ:

Դասի ընթացքը

Խթանման փուլ.

Ո°ր թեմատիկ խումբն ենք այսօր ամփոփելու:

-«Ես այսպես ասեմ, դու այնպես հասկացիր»



Թվարկել թեմատիկ խմբում ընդգրկված դասանյութերը՝ «Արջն ու օձը», «Վեճը», « Ճպուռն ու մրջյունը», «Առյուծն ու մուկը», «Տակառի լողը», «Այրի կինը և որդին », «Առյուծն ու նապաստակը», «Շախմատ»:

-Ո°ր ժանրին են պատկանում այս ստեղծագործությունները:/Առակ/

Հարց ու պատասխանի ձևով կներկայացնեն,թե ինչ է առակը , ինչ է ներկայացվում առակներում, կթվեն ծանոթ առակագիրներին և ներկայացնել նրանց ստեղծագործությունները: Ի°նչ է առակը :

- Առակը ուսուցողական, բարոյախրատական, դաստիարակչական փոքրածավալ գրական-գեղարվեստական ստեղծագործություն է՝ կենդանիների, բույսերի և մարդկանց մասին:Նրանցում բույսերը և կենդանիները խոսում են մարդկային լեզվով, կատարում մարդուն բնորոշ արարքներ: Առակները լինում են արձակ և չափածո:Այն բաղկացած է 2 մասից՝ սյուժեից և բարոյախոսությունից:

Ի°նչ է ներկայացվում առակներում:

-Առակներում ծաղրվում են մարդկային վատ հատկանիշները՝ չարությունը, պարծենկոտությունը, ծուլությունը, ապերախտությունը: Գովաբանվում մարդկային լավ հատկանիշները՝ բարությունը, ազնվությունը, համեստությունը , աշխատասիրությունը:

- Թվեք ձեզ ծանոթ առակագիրներին :

-Առակների առաջին հայտնի հեղինակը Եզոպոսն է :Հայ միջնադարյան լավագույն առակագիրներն են՝ Վարդան Այգեկցին և Մխիթար Գոշը:Հայ գրականության մեջ առակներ են գրել նաև Աթաբեկ Խնկոյանը, Ղազարոս Աղայանը և ուրիշներ :

-Բացի առակից ժողովրդական բանահյուսության ինչպիսի նմուշների հանդիպեցինք այս թեմատիկ խմբում /աշակերտները կվերհիշեն ժողովրդական բանահյուսության տեսակները/:

Երգ ՙՙ «Բարության ծառը»

Անդրադառնալ առանձին դասանյութերին , դրանց բովանդակությունը վերհիշելու, հիմնական միտքը նորովի ձևակերպելու, բառապաշարը հարստացնելու նպատակով:

Իմաստի ընկալում.

Դասարանը բաժանվում է խմբերի խաղալով «Ով եմ ես » խաղը/Կպչուն թղթերի վրա գրված են թեմատիկ խմբի շրջանակներում ուսումնասիրված առակների հերոսների անունները/արջ, օձ, տակառ,գայլ, աղվես…/ :Թղթերը փակցնել աշակերտների ճակատին:Քանի որ խաղացողը չի տեսնում իր անունը, դիմում է մյուսների օգնությանը՝ պարզելով իր ով լինելը:Հարցերը պետք է լինեն ընդհանուր բնույթի, չպարունակեն անուններ:Հարցերին պետք է պատասխանեն «այո» կամ «ոչ»:Օրինակ՝«Ես կենդանի եմ»,«Ես հնարամիտ եմ», «Ես կռվարար եմ» և այլն:Այսպես «հերոսը» պետք է բացահայտի ինքն իրեն և զբաղեցնի իր տեղը համապատասխան խմբում:

Խմբերի ավագները վերցնում են համապատասխան հանձնարարությունը, տրվում է որոշակի ժամանակ,որպեսզի խմբերում կատարվի քննարկումներ: Այնուհետև խմբերը ներկայացնում են իրենց աշխատանքները:

1-ին խումբ.

1.Անգիր արտասանեք «Արջն ու օձը» առակը: 2.Ինչպիսին էր արջը

մրթմրթան անհանդուրժող



ուժեղ կասկածամիտ



3.Որն է առակի հիմնական միտքը:

Ընկերությունը պետք է լինի ազնիվ ու շիտակ:Դիմացինի նկատմամբ պետք է լինել հանդուրժող, ընդունել նրան այնպիսին, ինչպիսին նա կա:

Երգ ընկերության մասին:

2-րդ խումբ .

1.Դերերով ընթերցեք «Վեճը» առակը 2. Նշեք առակի հիմնական միտքը

-Սնապարծությունն ու հիմարությունը նույն տանն են ապրում: Երբեք չպետք է թակենք այդ դուռը:



3.Հիշեք առածներ և ասացվածքներ դասանյութի վերաբերյալ

Հիմար գլխի պատճառով տուժում են ոտքերը : ◊ Կռվի մեջ փլավ չեն բաժանում: ◊ Ուղտի պարը կամրջին է բռնում:

3-րդ խումբ.

1.Բեմականացրեք « Ճպուռն ու մրջյունը» առակը 2.Հորինեք հանելուկ մրջյունի մասին

Բանում է ՝ մարդ չէ, Ածում է ՝ հավ չէ, Կծում է ՝ շուն չէ, Իմացիր ի°նչ է: /մրջյուն

3. Նշեք առակի հիմնական միտքը

Աշխատասիրությունը ընդունելի և գովելի է, իսկ ծուլությունը՝ անընդունելի ու դատապարտելի:

4.Բնութագրել մրջյունին և ճպուռին

Մրջյուն Ճպուռ











4-րդ խումբ.

1.Պատմել «Առյուծն ու մուկը» առակը 2.Գրել հնգյակ և աքրոստիկոս առյուծ և մուկ բառերով:



3.Ինչ կցուցանե առակը:

Նույնիսկ ամենից ուժեղներին ճակատագիրը երբեմն ստիպում է ամենից թույլերի կարիքն զգալ:

5-րդ խումբ .

1 .Դերերով անգիր արտասանեք «Տակառի լողը» առակը՝ /մնջախաղով/ ընտրելով համապատասխան շարժումներ և դիմախաղ: 2.Ինչպիսի մարդկանց են խորհրդանշում տակառը և նավը: . տակառ նավ

Մեծամիտ գործունյա . բթամիտ աշխատասեր . պարծենկոտ ուժեղ

3.Որ առածն է արտահայտում առակի հիմնական միտքը

◊ Ինքը՝պստիկ, լեզուն՝ մեծ: ◊ Մեծախոսի ձեռքից բան չի գա:

6-րդ խումբ.

1. Իրականացնել ընտրովի ընթերցանություն 2.Մեկնաբանեք առակի լավ և վատ կողմերը:

Աշխատասիրության գովերգում- Այրի կինը այծ է պահում և ամեն օր կթում, իսկ որդին արածեցնում է նրանց: Բարության գովերգում- Այրի կինը հարևաններին կաթ էր տալիս: Խարդախության քննադատում- Այրի կինը ջուր էր խառնում կաթին:

3. Ի°նչ առածով կմեկնաբանեք հիմնական միտքը:

Ազնիվ մարդու հացը չի կտրվի, Անազնիվ վաստակը հեղեղը կտանի:

7-րդ խումբ.

1.Բեմադրել Շախմատ» առակը 2. Ո°ր զինվորներին են անվանում անցունակ

Զինվոր, որի ուղղաձիգում չկան մրցակցի զինվորներ, իսկ հարևան ուղղաձիգներում կամ չկան մրցակցի զինվորներ, կամ դրանք չեն հարվածում այն դաշտերը, որոնցով զինվորը պետք է անցնի թագուհու վերածվելու ճանապարհին:

3. Ասեք մեկ նախադասություն, որն արտահայտում է տեքստի հիմնական իմաստը:

Սերն ու միությունը ամենուր հաղթում են :

4.Որն է առակի բովանդակության լավ կողմը:

Առակում գովերգվում է համերաշխությունը, սերը, միությունը:

Ամփոփել մեթոդով:



Կշռադատում.

,,Ես այսպես ասեմ ,դու այնպես հասկացիր՛՛ թեմատիկ խմբի առակներից ընտրել մեկ հերոսի / ճպուռին/ և կիրառել ,,Խաղարկային դատարան՛՛ մեթոդը՝ ներկայացնելով խաղարկային դատարանի կանոնները:

«Ճպուռն ու մրջյունը» դասանյութը ներկայացնող խումբը հանդես կգա պաշտպանի, իսկ մյուս խմբերը մեղադրողի դերում:Պաշտպանող խումբը ծանոթանում է իրենց պաշտպանյալ հերոսին ներկայացվող մեղադրանքին և ամեն գնով փորձում պաշտպանել նրան՝ գտնելով արդարացում:Խմբերը միմյանց հարցեր տալով մասնակցում են խաղարկային դատարանի նիստին:

-Ի°նչ եք կարծում ճիշտ վարվեց մրջյունը:



Մեղադրող կողմ 1—Մրջյունն ամռանն աշխատել էր, ձմռան համար կեր էր հավաքել, վերանորոգել էր մրջնանոցը, տաքացրել էր այն: Իսկ ճպուռը ամբողջ ամառ ծուլացել էր, չէր ցանկացել ոչինչ անել:

2 –Մրջյունը լուրջ էր, կարգապահ:Նա գիտեր, որ միայն աշխատանքի միջոցով կարելի է հասնել բարեկեցության , հանգստության, վաղվա օրվա նկատմամբ վստահության: Ճպուռը պատժվեց իր անպատասխանատվության, թեթևամտության պատճառով:

3- Մրջյունը հեռատես էր հաշվենկատ:Նա կեր էր պատրաստում միայն իր համար: Եթե նա իր պաշարը կիսեր ճպուռի հետ ,նրան պաշարը չէր բավականացնի: Իսկ ճպուռն ընդհանրապես չէր անհանգստանում իր վաղվա օրվա մասին:

4- Նրանք շատ տարբեր էին իրենց վաչքով և բարքով, և մրջյունւն բոլորովին դուր չէր գալիս ճպուռը:

5 –Մրջյունը շատ աշխատասեր էր, բոլորը նրան հարգում էին:Նա գիտեր , որ ինչ ցաներ այն էլ կհնձեր: Իսկ Ճպուռը սիրում էր անդադար պարել, թռվռալ, չէր կարողանում ընտրել աշխատելու ժամանակ:

Պաշտպանող կողմ/խումբ/1 –Իսկ մենք կարծում ենք որ մրջյունը վատ ընկեր էր: Նա կարող էր իրեն նեղություն տալ, բայց ճպուռին օգնել:

Մեղադրող կողմ 6 – Եթե մրջյունը նրան օգներ, ապա ճպուռը իր սխալը չէր հասկանա և հաջորդ ամառ կշարունակեր պարել և ուրախանալ:

Դատավոր- Լռություն դասարանում :Լսում ենք պաշտպանող կողմի հիմնավորում- ները:

Պաշտպանող կողմ/խումբ/ 2 - Մրջյունը անհոգի է , չունի ապրումակցելու կարողություն:Յուրաքանչյուր ոք կարող է սխալվել, պետք է բարին ցանել, որպեսզի բարին էլ հնձես:

3-Մրջյունը սխալ վարվեցճպուռի հետ:Չէ որ ճպուռը ազնվորեն խոստովանեց իր մեղքը

4-Մրջյունը պետք է նկատի ունենա , որ իր հետ էլ հնարավոր է որևէ դժբախտություն պատահի:Իսկ ինչ կլինի, որ իրեն էլ ոչ ոք չօգնի:Իրեն ինչպես կզգար մրջյունը, եթե իմանար, որ ճպուռը վախճանվել է ՝ իր չօգնելու պատճառով:

-Ի°նչ խորհուրդներ կտաք մրջյունին և ճպուռին:

Խորհուրդներ ճպուռին.

Մտածիր քո վաղվա օրվա մասին ◊ Այլևս ծուլություն մի արա: ◊ Եղիր աշխատասեր, պատասխանատու, ինքնուրույն: ◊ Ժամանակ գտիր աշխատելու համար

Խորհուրդներ մրջյունին.

Եղիր ձեռնբաց, անշահախնդիր, հոգատար: Օգնիր դժբախտության մեջ գտնվողին: Մի դատիր, հնարավորություն տուր ուրիշներին շտկելու իրենց սխալները:

Ամփոփում

Խմբերի միջև ծավալված հարցուպատասխանից հետո ճպուռին տրվում է 1րոպե տևողությամբ խոսքի իրավունք:

Ճպուռ- Ես սովոր էի միայն մտածել օրս լավ անցկացնելու մասին:Երբեք չեմ մտածել վաղվա օրվա մասին:Սիրում էի անդադար պարել, թռվռալ: Հիմա ես հասկանում եմ, որ միայն աշխատանքի միջոցով կարելի է հասնել վաղվա օրվա նկատմամբ վստահության:Շնորհակալություն մրջյունին և մյուս հերոսներին , որոնք իրենց հարցերի միջոցով օգնեցին հասկանալու , որ պետք է աշխատել ամռանը, որ վայելես ձմռանը:

-Ի°նչ սովորեցիք այսօրվա դասից՞

-Սովորեցինք, որ առակը Բարի գործն է գովաբանում, Լավին գովում , փառաբանում, Իսկ վախկոտին ու անբանին՝ Խրատ տալիս , ուղղում, շտկում, Որ միշտ հաղթի ճիշտը չարին Եվ աշխարհում տիրի բարին:

Երգ – ,,Բարություն՛՛

Գնահատման փուլ.

Խմբային աշխատանքներում մասնակցած ակտիվ աշակերտների գնահատում:

Դասն ավարտվում է երգով՝ նվիրված առակներին:


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!