СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Սոցիալական ձեռնարկատիրություն

Категория: Экономика

Нажмите, чтобы узнать подробности

Սոցիալական ձեռնարկատիրություն, վենչուրային բիզնեսի մեթոդների օգտագործում սոցիալականմշակութային կամ էկոլոգիական խնդիրների նորարարական որոշումների ներդրման, ֆինանսավորման, վերամշակման համար։

Просмотр содержимого документа
«Սոցիալական ձեռնարկատիրություն»



Սոցիալական ձեռնարկատիրություն

Սոցիալական ձեռնարկատիրություն, վենչուրային բիզնեսի մեթոդների օգտագործում սոցիալականմշակութային կամ էկոլոգիական խնդիրների նորարարական որոշումների ներդրման, ֆինանսավորման, վերամշակման համար։ Այս դեպքում սոցիալական ձեռնարկատիրությունը մոտենում է կամավոր (ոչ կոմերցիոն, կամավորական) սեկտորին։ Սոցիալական ձեռնարկատիրության հայեցակարգը կարող է գործածական լինել կազմակերպությունների լայն շրջանակի համար, որոնք տարբեր են իրենց չափերով, հետապնդվող նպատակներով։

Եթե սովորական ձեռնարկատերերը, որպես կանոն, գնահատում են իրենց գործունեության հաջողությունը` կողմնորոշվելու դեպի շահույթըեկամուտը (վաճառքների ծավալ) կամ բաժնետոմսերի արժեքը, ապա սոցիալական ձեռնարկատիրոջ համար հաջողության գլխավոր չափանիշը դառնում է «սոցիալական նվիրումը»։ Շահույթը կարող է ուշադրության տակ առնվել, սակայն ոչ թե որպես ինքնանպատակ, այլ ավելի շուտ որպես հետագա առաջխաղացման միջոց կազմակերպության մշակութային կամ սոցիալական նպատակներին հասնելու համար։

Սոցիալական ձեռնարկատիրության հայեցակարգ



Տնտեսագետ Փիթեր Դրաքերը հավատում էր սոցիալական հարմոնիայի առկայությամբ տնտեսական առաջընթացի հնարավորությանը

Սոցիալական ձեռնարկատիրության գաղափարը նշանակալիորեն տարբերվում է ավանդական ձեռնարկատիրության հիմունքներից, սակայն գործնական ակտիվության տեսակների միջև կան մի շարք նմանություններ։ Դեռ 19-րդ դարի սկզբին ֆրանսիացի դասական տնտեսագետ Ժան Բատիստ Սեյը բնորոշել է ձեռնարկատիրոջը՝ որպես մարդու, որը «ձեռնարկում է» որոշակի գաղափար և վերափոխում է այն այնպես, որ այն սկսում է փոխել հասարակությունը։ Ավելի ուշ Սեյը բնորոշում է ձեռնարկատիրոջը որպես մարդու, ով «տնտեսական ռեսուրսները տեղափոխում է ցածր արտադրողականության բնագավառից դեպի ավելի բարձր արտադրողականության և եկամուտի բնագավառ»։ Ինչպես ավանդական ձեռնարկատերը (օրինակ, Հենրի ՖորդըՍթիվ Ջոբսը) փոխում է ավանդական տնտեսական ռեսուրսների արտադրողականությունը, սոցիալական ձեռնարկատերը, ինչպես նշում է մենեջմենթի տեսաբան Փիթեր Դրաքերը, փոխում է ողջ հասարակության արտադրողականությունը:

Ժամանակակից հասարակությունում սոցիալական ձեռնարկատիրությունը ենթադրում է բիզնեսի վարման ալտրուիստական ձև, որը կենտրոնացած է հասարակական շահերի վրա։ Ավելի պարզ ասած` ձեռնարկատիրությունը դառնում է սոցիալական, երբ այն փոխում է սոցիալական կապիտալն այնպես, որ այն սկսում է դրական ազդեցություն ունենալ հասարակության վրա։ Այդ ազդեցությունը սոցիալական ձեռնարկատիրոջ կողմից դիտարկվում է որպես շահի ձեռքբերում, քանի որ սոցիալական ձեռնարկատիրոջ հաջողությունը կախված է մի շարք գործոններից, որոնք կապված են սոցիական փոխազդեցության հետ։ Սոցիալական ձեռնարկատերերը ձգտում են վերափոխել հասարակությունն ամբողջապես, այլ ոչ թե քաղել նրանից առավելագույն շահույթ, ինչպես դասական ձեռնարկատերերը։

Հասարակության վերափոխման գործընթացում սոցիալական ձեռնարկատերերը, որպես կանոն, գործ են ունենում անմիջականորեն սուր սոցիալական խնդիրների հետ, բացի այդ` ձգտում են դիտարկել դրանք լայն ենթատեքստում, գիտելիքների, տեսությունների, հայեցակարգերի տարբեր ոլորտների զուգակցման կետում։ Նման մոտեցումը ավելի լավ հասկացողություն է տալիս հասարակական խնդիրների արմատների մասին, թույլ է տալիս մշակել նորարարական որոշումներ և մոբիլիզացնել գոյություն ունեցող և ձեռքի տակ գտնվող ռեսուրսները հասարակության վրա առավել մեծ ազդեցության համար համաշխարհային մասշտաբով։ Ինչպես մասնավոր, այնպես էլ պետական գործակալությունները ողջ աշխարհում աջակցություն են ցուցաբերում կարիքավոր խմբերին և անձանց, ընդհանուր առմամբ` տարեկան միլիարդներ դոլարների չափով։ Նման աջակցությունը կարող է նպաստել նորարարական գաղափարների ձևավորմանն ու լայն տարածմանը։

Չնայած «սոցիալական ձեռնարկատիրություն» եզրն ունի մի քանի տասնամյակի պատմություն, նրա ծագման աղբյուրները բավականին հին են։ Այն մարդկանց թվին,ում գործունեությունը կարող է ծառայել սոցիալական ձեռնարկատիրության նախակերպար, հետազոտողներն ու էնտուզիաստները դասում են Սուրբ Ֆրանցիսկոս Ասիսկացուն, Ֆլորենս Նայթինգեյլին՝ Մեծ Բրիտանիայում բուժքույրերի համար առաջին ուսումնարանի հիմնադրին, Ռոբերտ Օուենին՝ կոոպերատիվ շարժման հիմնադրին, Վենոբա Բհավեին՝ «Հողը՝ շնորհ» հնդկական շարժման հիմնադրին և այլոց։ 19-րդ և 20-րդ դարի հաջողակ սոցիալական վերափոխիչներից ոմանք նպաստում էին նորարարությունների տարածմանը, որոնց օգտակարությունը սոցիալական-մշակութային, կրթական և առողջապահական ոլորտներում գնահատվել է այնքան բարձր, որ դրանք ներդրվել են ազգային մասշտաբներով պետության կամ բիզնեսի աջակցության ժամանակ։

Սոցիալական ձեռնարկատիրության բուռն զարգացումը սկզբում գաղափարի, որը ավելի շատ կողմնակիցներ էր ձեռք բերում, ապա սեփական տերմինաբանությամբ և տեսական բազայով հայեցակարգի տեսքով, տեղի ունեցավ 1980-1990-ական թվականներին։ Հենց 20-րդ դարի վերջին երկու տասնամյակներում կայացավ ոչ առևտրային կազմակերպությունների պայթյունային աճը։ Եթե 1980-ական թվականների սկզբին ողջ աշխարհում ոչ առևտրային կազմակերպությունների թիվը չէր գերազանցում 100000-ը, և ճնշող մեծամասնությունը ամերիկյան ոչ առևտրային կազմակերպությւոններն էին, ապա 1990-ական թվականների վերջին հաշվարկվում էին միլիոնավորները, բացի այդ՝ ԱՄՆ-ն դարձել էր «աճի հիմնական կենտրոնը»։ Արդյունքում ստեղծվեց տնտեսության նոր բազմամիլիարդանոց ոլորտ՝ քաղաքացիական ոլորտ, կամ, ինչպես հաճախ անվանում են, երրորդ սեկտոր՝ պետական և մասնավոր սեկտորի տնտեսությունների հետ միասին։ Նրա ստեղծման խթան դարձավ «նոր ֆեդերալիզմի» հայեցակարգը, որը ներկայացվեց Ռոնալդ Ռեյգանի կողմի 1980-ական թվականների կեսերին, երբ փորձ արվեց նվազեցնել դաշնային կառավարության վարչակազմի չափերը և կրճատել բյուջեն։ Բազում սոցիալական ծառայությունների համար պատասխանատվությունը դրվեց շրջանների վրա, բացի այդ՝ բազմաթիվ «բարեգործական կազմակերպություններ» (ոչ առևտրային կազմակերպություն) զրկվեցին իրենց ֆինանսավորման գլխավոր աղբյուրից և նրանց ծառայությունների նկատմամբ անընդհատ աճող պահանջարկի պայմաններում ստիպված եղան աշխատանք փնտրել։ Դա բերեց սոցիալական ձեռնարկատիրության ժամանակակից ձևի երևույթի ստեղծմանը։

Միևնույն ժամանակ աշխարհի շատ երկրներում գոյություն ունեն սոցիալական ձեռնարկատիրության զարգացման առավել հիմնարար պատճառներ։ Դա այսպես կոչված «համաշխարհային մոբիլիզացիան» է և իր կողմից առաջացրած «սոցիալական հեղափոխությունը», որի արմատները հարկ է փնտրել Երկրի բնակչության բարեկեցության աճի, կրթության մակարդակի բարձրացման, տեղեկացվածության և իրավագիտակցության, ֆեմինիստական և այլ իրավապաշտպան շարժումների, այլ սոցիալական խմբերի և միությունների համախմբման մեջ։ Որոշիչ դեր կատարեց կապի նորագույն միջոցների առաջացումը, տրասնպորտի, ֆինանսական ինստիտուտների զարգացումը և, որպես հետևանք, մարդկանց, գաղափարների և դրամական միջոցների տեղաշարժման համար ավելի վաղ բարդ կերպով հաղթահարվող արգելքների թուլացումը կամ վերացումը․ տարածքային, ժամանակային, տեղեկատվական և, մասնավորապես, լեզվական։ Միևնույն ժամանակ այդ բոլոր բարիքների հետ միասին՝ շատ մարդկանց մոտ եկավ ժամանակակից հասարակության բազմաթիվ թերությունների սուր գիտակցումը, ինչպես նաև հիասթափությունը պետական և մասնավոր ինստիտուտներում՝ անընդունակ, իրենց կարծիքով, ժամանակի մարտահրավերներին պատասխանելու։ Արդյունքը դարձավ քաղաքացիների ձգտումը փոխել կյանքը դեպի լավն իրենց ուժերով։

Տեխնոլոգիաների դերը

Համացանցը, սոցիալական կայքերը և սոցիալական մեդիան ռեսուրսների առանցքային դեր են խաղացել բազում սոցիալական ձեռնարկատերերի համագործակցության և հաջողության համար։ 21-րդ դարում Համացանցը առավել օգտակար է դարձել տեղեկատվության արագ տարածման համար։ Բացի այդ` Համացանցը թույլ է տալիս համատեղ ստեղծել նոր ռեսուրսներ բաց կոդի սկզբունքներով։ Քրաուդսորսինգի ներգրավումը, մասնավորապես` վիքի-տեխնոլոգիաների, հնարավորություն է տալիս հարյուրավոր ձեռնարկատերերի ամբողջ երկրից (կամ նույնիսկ տարբեր երկրներից) միավորել ուժերն օնլայն, օրինակ, համատեղ կազմելով բիզնես ծրագրեր կամ համաձայնեցնելով նորարարական նախագծերի մարքեթինգի ռազմավարությունը։ Քրաուդսորսինգային վեբ ռեսուրսները օգնում են սոցիալական ձեռնարկատերերին տարածել իրենց գաղափարները առավել լայն լսարանի շրջանակներում, ձևավորել և զարգացնել նույն կերպ մտածողների ցանցերը, կապել պոտենցիալ ներդրողներին, դոնորներին և կամավորներին սոցիալական ձեռնարկատիրության կազմակերպությունների հետ։ Հայտնվում են հնարավորություններ հասնելու այդ բոլոր նպատակներին շատ փոքր սկզբնական կապիտալով կամ ընդհանրապես առանց սկզբնական կապիտալի, ինչպես նաև ունենալով ոչ մեծ մակերեսով տարածքներ կամ չունենալով ընդհանրապես։ Օրինակ, բաց ծրագրային ապահովման գաղափարախոսության զարթոնքը` որպես հաստատուն զարգացման պարադիգմա, թույլ է տալիս ողջ աշխարհում համագործակցել տեղական խնդիրների որոշման համար այնքան արդյունավետ, որքան նոր ծրագրային ապահովման ժամանակ։




Скачать

© 2021, 112 0

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!