СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Շիրակի մարզի պատմամշակութային կոթողները

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Շիրակի մարզի պատմամշակութային կոթողները»

Շիրակի մարզ

Շիրակը Հայաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող մարզ է, Գյումրի մարզկենտրոնով։ Պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից՝ Վրաստանին, արևելքից սահմանակից է՝ ՀՀ Լոռու մարզին և հարավից՝ ՀՀԱրագածոտնի մարզին։ Գտնվում է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի հովվապետության ներքո (առաջնորդարանը` ք.Գյումրիում)։ Մարզի տարածքում են գտնվում Արփի լիճ-ջրամբարը, Ախուրյանի ջրամբարի հայկական հատվածը և Մանթաշի ջրամբարը։ Շիրակի մարզի կենտրոնական և հարավային հատվածում տարածվում է Շիրակի դաշտը, իսկ հյուսիսային շրջանում` Աշոցքի սարահարթը, միաժամանակ Շիրակի մարզում են տարածվում Փամբակի, Բազումի լեռնաշղթաների, Եղնախաղի,Ջավախքի, Արագածի լեռնազանգվածների մի մասը։

Շիրակի մարզը հայտնի է տուֆի, պեմզայի, կրաքարի հանքերով։

Շիրակի մարզի գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքում առանձնանում են` հացահատիկի մշակումը, կարտոֆիլագործությունը, բանջարաբուծությունը և կաթնատու անասնապահությունը։ 2009 թ. մարզում անասնագլխաքանակը հետևյալ կառուցվածքն է ունեցել` խոշոր եղջերավոր կենդանիներ` 93.6 հզ, մանր եղջերավոր կենդանիներ` 71.6 հզ, խոզեր` 10.3 հզ, թռչուններ` 250.0 հզ, ձիեր` 0.5 հզ: 2009 թ մարզում արտադրվել է 89 739 տ կարտոֆիլ, 74 648 տ հացահատիկ։Ղեկավար անձինք

Շիրակի մարզի մարզպետներն եղել.

  • Արարատ Գոմցյան 1996-1999

  • Ֆելիքս Փիրումյան 1999- 2003

  • Ռոմիկ Մանուկյան 2003-2007

  • Լիդա Նանյան 2007-2010

  • Աշոտ Գիզիրյան 2010-

Գործող փոխմարզպետներն են` Սեյրան Պետրոսյանը և Հարություն Արշակյանը[2]։

Շիրակի մարզի մարզպետարանը գտնվում է Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ 16 հասցեում։ Իսկ հեռախոսահամարն է. /0312/ 2-26-10։

Շիրակի մարզից մեծամասնական ընտրակարգով ընտրված գործող պատգամավորներն են.

  • Աշոտ Աղաբաբյան

  • Արման Սահակյան

  • Մուշեղ Պետոյան

  • Մարտուն Գրիգորյան

Շիրակի մարզի տեսարժան վայրերը

Շիրակի շրջանը հարուստ է տեսարժան վայրերով։ Դրանց մասին որոշ տեղեկություններ կարելի է ստանալ կարդալով հետևյալ հոդվածները։



      Հիմնական հոդվածներ ՝ Մարմաշենի վանք, Լմպատավանք և Հառիճի վանք

Շիրակի մարզի տարածաշրջանների ընդհանուր բնութագիրը

տարածաշրջաններ

վարելահողեր

քաղաքային համայնքներ

գյուղական համայնքներ

գյուղական բնակավայրեր

բնակչության թիվը 01.01.2008

Ախուրյան

22 868 հա

0

33

35

50.827

Անի

14 824 հա

1(Մարալիկ)

16

19

23.000

Արթիկ

13 149 հա

1(Արթիկ)

23

23

53.105

Ամասիա

14 675 հա

0

19

26

8.285

Աշոցք

9 891 հա

0

25

25

11.027

Ախուրյանի տարածաշրջանի ցուցանիշները ներկայացվելիս հաշվի չի առնվել Գյումրի քաղաքը:

Շիրակի մարզի գյուղական համայնքները

Ա-Ի

Լ-Մ

Ն-Ք


  1. Ազատան

  2. Ալվար - բնակավայրեր` Ալվար, Արավետ

  3. Ախուրիկ

  4. Ախուրյան (Շիրակի մարզ)

  5. Աղին (Շիրակի մարզ) - Աղին, Աղին կայարան

  6. Աղվորիկ

  7. Ամասիա (Շիրակի մարզ)

  8. Այգեբաց

  9. Անիավան

  10. Անիպեմզա

  11. Անուշավան

  12. Աշոցք

  13. Առափի

  14. Արդենիս

  15. Արեգնադեմ

  16. Արփենի

  17. Արևիկ (Շիրակի մարզ)

  18. Արևշատ

  19. Բայանդուր

  20. Բանդիվան

  21. Բաշգյուղ

  22. Բավրա

  23. Բասեն (Շիրակի մարզ)

  24. Բենիամին

  25. Բերդաշեն (Շիրակի մարզ) - Բերդաշեն, Պաղակն

  26. Բյուրակն (Շիրակի մարզ)

  27. Գառնառիճ - Գառնառիճ, Եղնաջուր

  28. Գեղանիստ

  29. Գետափ

  30. Գետք

  31. Գոգհովիտ

  32. Գտաշեն - Գտաշեն, Կամխուտ

  33. Գուսանագյուղ

  34. Երազգավորս

  35. Զարիշատ - Զարիշատ, Երիզակ

  36. Զորակերտ - Զորակերտ, Դարիկ

  37. Զույգաղբյուր

  38. Թավշուտ

  39. Թորոսգյուղ

  40. Իսահակյան - Իսահակյան, Բարձրաշեն

  1. Լանջիկ

  2. Լեռնագյուղ

  3. Լեռնակերտ

  4. Լեռնուտ

  5. Լուսակերտ (Շիրակի մարզ)

  6. Լուսաղբյուր (Շիրակի մարզ)

  7. Ծաղկուտ - Ծաղկուտ, Լորասար

  8. Կամո (Շիրակի մարզ)

  9. Կապս

  10. Կառնուտ

  11. Կարմրավան

  12. Կարմրաքար

  13. Կաքավասար

  14. Կրաշեն

  15. Կրասար

  16. Հայկաձոր (Շիրակի մարզ)

  17. Հայկասար

  18. Հայկավան (Շիրակի մարզ)

  19. Հայրենյաց

  20. Հառիճ

  21. Հարթաշեն

  22. Հացիկ (Շիրակի մարզ) - Հացիկ, Հացիկավան(Մայիսյան կայարան)

  23. Հողմիկ

  24. Հոռոմ

  25. Հովիտ

  26. Հովտաշեն

  27. Հովտուն

  28. Հովունի

  29. Ձիթհանքով

  30. Ձորակապ

  31. Ձորաշեն

  32. Ղազանչի

  33. Ղարիբջանյան - Ղարիբջանյան, Ախուրյան կայարան

  34. Մայիսյան (Շիրակի մարզ)

  35. Մարմաշեն

  36. Մեծ Մանթաշ

  37. Մեծ Սարիար

  38. Մեծ Սեպասար

  39. Մեղրաշատ

  40. Մեղրաշեն

  41. Մուսայելյան (Աշոցքի տարածաշրջան)

  1. Նահապետավան

  2. Նոր կյանք (Շիրակի մարզ)

  3. Նորշեն - Նորշեն, Խարկով

  4. Շաղիկ

  5. Շիրակ (գյուղ)

  6. Շիրակավան

  7. Ողջի (Շիրակի մարզ)

  8. Ոսկեհասկ

  9. Պեմզաշեն

  10. Ջաջուռ

  11. Ջաջուռավան

  12. Ջրաձոր

  13. Ջրառատ (Շիրակի մարզ)

  14. Ջրափի

  15. Սալուտ

  16. Սառնաղբյուր

  17. Սարագյուղ

  18. Սարալանջ

  19. Սարակապ

  20. Սարապատ

  21. Սարատակ

  22. Սիզավետ

  23. Սպանդարյան

  24. Վահրամաբերդ

  25. Վարդաղբյուր

  26. Վարդաքար

  27. Տուֆաշեն

  28. Ցողամարգ

  29. Փանիկ

  30. Փոքրաշեն

  31. Փոքր Մանթաշ

  32. Փոքր Սարիար

  33. Փոքր Սեպասար

  34. Քարաբերդ

  35. Քեթի


Մարմաշենի վանք

 

Երերույքի տաճար

 

Լմպատավանք

 

Հառիճավանք

 

  • Արփենի գյուղի կաթոլիկ եկեղեցի

 

Մարզկենտրոն Գյումրիիկենտրոնական հրապարակը

 


Թորոսգյուղի պատկերը Արփենի համայնքի կողմից

Շիրակի մարզ

Տեսարժան վայրերը

Արթիկ, Լմբատավանք, Հառիճավանք, Մարմաշեն, Յոթ Վերք,Պեմզաշեն

Բնաշխարհը

Շիրակի մարզը միաժամանակ սահմանակից է արտասահմանյան երկու պետության` Թուրքիային և Վրաստանին: Աշխարհագրական դիրքի առանձնահատկություններից է նաև այն, որ Վրաստանի տարածքը` Շիրակի մարզին հարող պետական սահմանի ամբողջ երկայնքով հիմնականում հայաբնակ է:

Շիրակի մարզն իր անունը ստացել է պատմական Հայաստանի Այրարատ աշխարհի Շիրակ գավառից, որն ավելի ընդարձակ տարածություն էր գրավում:

Բնական պայմանները և հարստությունները

Շիրակի մարզում է գտնվում Աշոցքի սարահարթը, որի բարձրությունը 1800-2200 մետր է: Աշոցքի սարահարթում օդի բացարձակ նվազագույն ջերմաստիճանը իջնում է մինչև -46°: Դա Հայկական լեռնաշխարհի «ցրտի բևեռն է»: Այստեղ է գտնվում Արփի լճի ջրամբարը:

Երկրակեղևի շարժումները Շիրակում տակավին շարունակվում են: Անցած դարում տեղի են ունեցել 1926 և 1988 թվականների ավերիչ երկրաշարժերը:

Մարզի միակ խոշոր գետը Ախուրյանն է, որը սկիզբ է առնում Արփի լճից: Գետի ակունքի վրա կառուցվել է ամբարտակ, և բնական լիճը վերածվել է ջրամբարի: Թուրքիայի հետ սահմանային տեղամասում Ախուրյանի վրա կառուցվել է Ախուրյանի ջրամբարը, որը խոշորագույնն է Հայաստանում:

Մարզի տարբեր մասերում հանդիպում են ուրարտական սեպագիր արձանագրություններ, տարբեր ժամանակների բերդերի ու ամրոցների ավերակներ, կամուրջների հետքեր, այլ հնություններ: Պետական սահմանից այն կողմ, Թուրքիայի տարածքում, ընդամենը մի քանի կմ-ի վրա երևում են Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անիի ավերակները:

Բնակչությունը

Շիրակի բնակչության թիվը և ազգային կազմը մեծ փոփոխություններ են կրել հատկապես վերջին հարյուրամյակներում: Հայ Բագրատունիների թագավորության անկումից հետո (որի մեջ էր մտնում մարզի ներկա տարածքը) Հայաստանը երկար ժամանակ դառնում է պատերազմական ակտիվ գործողությունների և օտար նվաճողների ասպատակությունների թատերաբեմ: Նվազում է հայ բնակչությունը: Ռուսաստանին միանալուց հետո Արևմտյան Հայաստանից վերաբնակված հայության մի զգալի մասը հաստատվում է այստեղ և մեծացնում բնակչության թվաքանակը:

Բնակչությունը մեծ կորուստներ է կրել 1918 և 1920 թվականների թուրքական կրկնակի բռնազավթման ժամանակ, երբ զավթիչների կողմից կատարվել են խաղաղ բնակիչների զանգվածային կոտորածներ: Տասնյակ հազարավոր մարդիկ զոհվեցին կամ արտագաղթեցին 1988թ. երկրաշարժի պատճառով:

Քաղաքները

Շիրակի մարզկենտրոնը Գյումրի քաղաքն է: Այն Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է: Գյումրին ընկած է ՀՀ պետական սահմանից ոչ հեռու, Շիրակի արգավանդ դաշտի կենտրոնական տափարակ տեղամասում, Ախուրյանի վտակ Գյումրիգետի ափին:

Գյումրի բնակավայրը գրավոր աղբյուրներում հիշատակվում է հնագույն ժամանակներից` Կումայրի, ապա Գյումրի անունով: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո այն վերանվանվել է Ալեքսանդրապոլ, խորհրդային ժամանակներում կոչվել է Լենինական:

Մինչև Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին, Գյումրին եղել է մի աննշան գյուղ: Նրա տնտեսական նշանակությունը կտրուկ աճել է, երբ այստեղ, ռուս-թուրքական սահմանագլխին հիմնվել է ռուսական բազմամարդ կայազոր, կառուցվել է Ալեքսանդրապոլի բերդը, ստեղծվել են զինվորական ավաններ` քաղաքի թաղամասեր, որոնք հայտնի են դառնում Կազաչի պոստ և Պոլիգոններ անուններով: Ալեքսանդրապոլի տնտեսական կյանքը և բնակչության արտադրական զբաղմունքը սկսում են հարմարվել զինվորական կայազորի տնտեսական պահանջներին: Արագ թափով զարգանում է արհեստագործությունը:

Քաղաքի զարգացմանը նոր խթան է հաղորդում Թբիլիսի-Գյումրի-Կարս և Գյումրի-Երևան-Նախիջևան երկաթուղու և Գյումրի երկաթուղային դեպոյի կառուցումը: 1914թ. արդեն Գյումրիի բնակչությունը գերազանցում էր 30 հազ. մարդուց, այսինքն` այնքան էր, ինչքան Երևանի բնակչությունը, իսկ զինվորական կայազորի հետ միասին` ավելի շատ:

Խորհրդային իշխանության հաստատումով և Կարսի մարզը Թուրքիային անցնելով Գյումրին կրկին հայտնվեց պետական սահմանի վրա: Սակայն այդ հանգամանքը քաղաքի զարգացումը ոչ թե խթանող, այլ խոչընդոտող գործոն դարձավ:

Այդուհանդերձ քաղաքը զարգանում էր: 1980-ական թվականների վերջին նրա բնակչությունը հասել էր 230 հազարի: Ստեղծվել էր բազմաճյուղ արդյունաբերություն, որտեղ առաջատար էին տեքստիլ, սննդի և մեքենաշինական ճյուղերը: Գործում էին բարձրագույն ուսումնական հաստատություններ, գիտահետազոտական հիմնարկներ, ակտիվ էր մշակութային կյանքը:

Գյումրիի համար ողբերգական եղավ 1988թ. դեկտեմբերի 7-ը, երբ երկրաշարժը վայրկյանների ընթացքում կործանեց քաղաքի մեծ մասը: Ավերվեցին ու շարքից դուրս եկան քաղաքի գրեթե բոլոր գործարաններն ու ֆաբրիկաները, դադարեց գործելուց քաղաքային տնտեսությունը` տրանսպորտը, ջրամատակարարումն ու էլեկտրամատակարարումը: Եղան մեծաթիվ զոհեր: Տասնյակ հազարավոր ընտանիքներ հեռացան Գյումրիից:

Կազմվեց քաղաքի նոր հատակագիծ, ստեղծվեց շինարարական հզոր բազա, սկսվեց քաղաքի վերականգնումը: Աշխարհի տարբեր երկրներ անմիջականորեն մասնակցում եին վերականգնման աշխատանքներին: Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումը անհնար դարձրեց վերականգնման ծրագրի իրականացումը: Այն մնաց անավարտ:

Ներկայումս վերսկսված է Գյումրիի վերականգնումը, որը կատարվում է հայ մեծ բարերարների միջոցներով ու ջանքերով:

Շիրակի մարզի մյուս քաղաքներն են Արթիկը և Մարալիկը:

* * *

Գյումրիում կանգնեցված է աշխարհահռչակ շանսոնյե և մեծագույն հայ բարերար` Շառլ Ազնավուրի արձանը: Անգնահատելի է նրա ցուցաբերած օգնությունը Գյումրեցիներին և, ընդհանրապես, ամբողջ Հայ ժողովրդին:

Արթիկ քաղաքի մշակութային հուշարձաններ

Շիրակ


Դիտել դիրքը մեծ քարտեզի վրա

Արթիկը (Շիրակի մարզ) և շրջակայքը հարուստ են հայկական մշակույթի հուշարձաններով։ Հայտնաբերվել են հնագույն ժամանակների դամբարաններ՝ փորված տուֆի շերտի մեջ։ Պեղված բարձր որակի զանազան զարդանախշերով կավանոթները, բրոնզե տերևաձև դաշույնը, ապարանջանները, սերդոլիկից և ագաթից ուլունքները, նիզակի ծայրերը, երկաթե դանակը, դաշույնը և դոմինոյի տիպի ուլունքները հիմնականում ընդգրկում են երեք ժամանակաշրջան՝ մ. թ. ա. XIV-XIIIդդ., XII-XIդդ. և X-IXդդ.։ Արթիկի նյութական մշակույթը բացառիկ նշանակություն ունի ոչ միայն Արագածի լանջերի հնագույն բնակիչների կենցաղն ուսումնասիրելու համար, այլև պատկերացում է տալիս ինչպես Հայաստանի, այնպես էլ Հին Արևելքի քաղաքակրթության կենտրոնների հետ ունեցած կապերի մասին։

Պահպանվել են V և VIIդդ. երկու եկեղեցի՝ ավելի ուշ շրջանի գերեզմանոցով (միայն մասամբ է պեղված)։ Քաղաքից 1կմ հարավ-արևելք (Հառիճի ուղղությամբ), ձորի քարանձավում կա ուշ շրջանի եկեղեցի, իսկ 2 կմ հարավ, բլրի վրա է Լմբատավանքը։ Արթիկը հարուստ է եղել նաև ժողովրդական ճարտարապետության լավագույն նմուշներով՝ ջրաղացներով (այժմ՝ ավերված), որոնց ջրատար խողովակները պատրաստված էին հսկա չափերի տուֆակտորներից, գմբեթածածկ բնակելի տներով (այժմ՝ ավերված)։

Միջնադարյան հայ ճարտարապետության համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում Արթիկի փոքր՝ Մարինե կամ Ս.Աստվածածին կոչված եկեղեցին (IV-Vդդ.) (այժմ՝ կիսավեր)։ Եկեղեցին արևելյան կողմում ունի երեք խորան, հյուսիս-արևելյան խորանի գմբեթարդի վրա պահպանվել են որմնանկարի մնացորդներ։ Մարինե եկեղեցին միանավ սրահ-եկեղեցուց գմբեթաձև եկեղեցուն անցնելու նախաօրինակ է, որով և նրա նշանակությունը հայ ճարտարապետության համար առավել կարևոր է դառնում։

Արթիկի մեծ՝ Ս.Գևորգ եկեղեցին պատկանում է «Մաստարայի տիպ» կոչված եկեղեցիների խմբին, կառուցված է տուֆից և իր ճարտարապետական տարրերով խիստ բնորոշ է VIIդ. համար:



More Sharing ServicesShare|Share on vkShare on facebookShare on mymailruShare on favorites















Լմբատավանք

Շիրակ

VI դ.


Դիտել դիրքը մեծ քարտեզի վրա

Լմբատավանքը գտնվում է Արթիկից մոտ 2կմ հարավ-արևմուտք։ Վանքի Ս.Ստեփանոս եկեղեցին արտաքինից և ներսից խաչաձև հատակագծով գմբեթավոր փոքր կառույց է։

Պահպանված արձանագրությունները շինարարության մասին տեղեկություն չեն պարունակում, ըստ ճարտարապետական վերլուծության՝ VIդ. է։ Ճարտարապետական առանձնահատկություններն են հյուսիսային և հարավային թևերը՝ թաղի փոխարեն ծածկված գմբեթարդով (եզակի է Հայաստանում), արևելյան միակ խորանը՝ առանց լուսամուտի (գոյություն ունեցող բացվածքը արված է հետագայում)։ Ըստ արձանագրության, գմբեթը Xդ. վերանորոգվել է։ Ներդաշնակ ծավալներով, դեկորատիվ գեղանկար տարրերով վերձիգ կառույցը ունի զուսպ և խոհական կերպար։ Խորանում և նրանից աջ ու ձախ մասերին պահպանվել են Լմբատավանքի կառուցմանը ժամանակակից որմնանկարների մնացորդներ (VIIդ.), կենտրոնում եղել է գահակալ Քրիստոսը, շուրջը՝ երկնային ուժերի սիմվոլներ, բոցի լեզուների ֆոնի վրա։ Աջ ու ձախ մասերին պատկերված են դեպի խորանի կենտրոնը շարժվող երկու ձիավոր (մեկը Ս.Գևորգն է)՝ ձեռքերին խաչավարտ ցուպով։ Որմնանկարները հարթապատկերային են, տեղ-տեղ գրաֆիկական մոտեցումով, կատարված են հյութեղ, գուներանգային մեծ ներդաշնակությամբ։



Share|











Հառիճավանք վանքային համալիր

Շիրակ

Հիմնադրվել է VII դ., գլխավոր եկեղեցին` 1201 թ.:


Դիտել դիրքը մեծ քարտեզի վրա

Հառիճում է գտնվում միջնադարյան Հառիճավանք համալիրը։ Հնագույն շինությունը VIIդ. կառուցված Ս.Գրիգոր մաստարայատիպ եկեղեցին է, որին հարավից կից են XIIIդ. երկհարկ աղոթարաններ։

Վանքի գլխավոր եկեղեցին, որը կառուցվել է 1201թ.-ին Ջաքարե և Իվանե Երկայնաբազուկների հրամանով, խաչաձև-գմբեթավոր մեծաչափ կառույց է` XII-XIIIդդ. հայկական ճարտարապետությանը բնորոշ վերձիգ համամասնություններով։ Տաճարի անկյունները զբաղեցնում են երկհարկանի նեղ խորաններ։ Հյուսիս-արևմտյան և հարավ-արևմտյան երկրորդ հարկի խորանները, դեպի ուր տանում են քարե բարձակային աստիճաններն, աղոթասրահին են նայում սյունակամարակազմ բացվածքներով, որոնք ինտերիերին տալիս են պալատային տեսք։ Հետաքրքիր է լուծված հատկապես արևելյան ճակատը. բարդ բեկվածքավոր գոտուց կազմված է մի խոշոր պատկեր` վերին մասում խաչ` դեպի ցած գոտին կրկնակվելով կազմում է ուղղանկյուն շրջանակ, որի մեջ տեղավորված է Զաքարե և Իվանե Երկայնաբազուկների կտիտորական բարձրաքանդակը։ Այնուհետև, գոտիները պսակելով «հայկական խորշերն» ու կողային խորանների նեղ լասամուտները անցնում են հարավային և հյուսիսային ճակատները, ուր վերին մասում դարձյալ կազմում են խաչ, իսկ ավելի ցածում` պսակում նեղ լուսամուտները։ Այս մեծ ելուստով, լայն գոտին դինամիկ, ցայտուն ու խստականոն կերպով մասնատում է ճակատների հարթությունը` ստեղծելով խորը լուսաստվեր և այլ քանդակազարդերի հետ նրանց հաղորդում պլաստիկություն։ Ամբողջ կառույցին իշխում է գմբեթի բարձրադիր, բազմանիստ թմբուկը։ Թմբուկի նիստերը զարդարված են մեկը մյուսին չկրկնող գոգավոր, սկուտեղանման զարդաքանդակ-վարդակներով։ Կառույցի ներսի հարդարանքում աչքի է ընկնում նրբագեղ փորագրությամբ բեմեզերքը։

Եկեղեցուն արևմուտքից, որոշ չափով ասիմետրիկ, տեղադրված է XIIIդ. քառասյուն գավիթը, որը եկեղեցուն մասշտաբով չհակադրելու համար կառուցված է համեմատաբար ավելի ցածր համամասնություններով։ Գավթի կենտրոնական մասը ծածկված է շթաքարե երդիկավոր վրանանման գմբեթով։ Մնացած մասերը ծածկված են հայելային թաղերով, որոնք շարված են աստղաձև և այլ տիպի քարերով։ Հարուստ է շքամուտքի հարդարանքը, նրա տիմպանը։

Գյուղի հարավային կողմում, երեք դարավանդների վրա, գտնվում է 12հա ընդհանուր մակերեսով բրոնզեդարյան բնակատեղի։ Հուշարձանը բազմաշերտ է, պարունակում է մ.թ.ա. III հազարամյակից մինչև մ.թ. Xդ. շերտեր։

Վաղ բրոնզեդարյան շերտում բացվել են ուղղանկյուն և քառանկյուն հիմքերով բնակարաններ` քարից պատրաստված կրակարաններով։ Հայտնաբերվել են խեցեղեն, աշխատանքային գործիքներ, պերճանքի առարկաներ, որոնք որոշակի զուգահեռներ ունեն Հայկական լեռնաշխարհի մի շարք հուշարձաններից գտածոների հետ։ Բնակատեղիի մոտ գտնվում է Հառիճի դամբարանադաշտը` մոտ 3 քառ. կմ տարածքով։ Տեղ-տեղ զանազանվում են դամբարանների արևմուտքից-արևելք ձգվող շարքերը։ Դամբարանները հիմնականում փորված են հողի, երբեմն` տուֆի մեջ, ծածկված մեծ մասամբ լավ մշակված և միմյանց կիպ ագուցված տուֆե սալերով։ Դամբարանափոսերը տարբեր ձևերի են` ուղղանկյուն, օվալաձև, կլորավուն անկյուններով, 0,7-1,85մ բարձրությամբ քարահողային լիցքով։ Թաղումները` հիմնականում միայնակ, առանձին դեպքերում` զույգերով։ Հառիճում բացվել են նաև հազվադեպ դամբարաններ, ուր հանգուցյալի մարմնից անջատված գլուխը դրված է, կավամանի մեջ։ Դամբարանախցերում հաճախ գտնվում են ածխի և մոխրի մնացորդներ, որից կարելի է ենթադրել, որ Հառիճում ընդանված է եղել դամբարանը չար ոգիներից մաքրելու ծիսական արարողությունը։ Հառիճից գտնվել են նաև կենդանիների կավե գեղեցիկ արձանիկներ, գունազարդ, սև փայլով նախշավոր և խոհանոցային հասարակ խեցեղեն, հանգուցյալների պատվին զոհաբերած կենդանիների ոսկորներ և այլն։

Ուշագրավ է Հառիճում բացված տաճարային համալիրը: Վաղ միջնադարյան և հետագա շերտերից հայտնաբերված նյութերը (խեցեղեն, երկաթե և ապակե իրեր, դրամներ և այլն) վկայում են, որ կյանքը ամրոցում գոյատևել է մինչև Հառիճի եկեղեցու կառուցումը։ Այնուհետև բնակիչները հաստատվել են այժմյան Հառիճ գյուղի տարածքում։



Share|























Մարմաշենի վանք

Շիրակ

1029 թ


Դիտել դիրքը մեծ քարտեզի վրա

Մարմաշենի միջնադարյան վանքը գտնվում է Շիրակի մարզի Մարմաշեն գյուղից մոտ 2կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին։

Բաղկացած է շինությունների երկու խմբից՝ Մեծ և Փոքր (կամ Վերին)։ Վանքի գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին, ըստ հարավային պատի արձանագրության, կառուցել է իշխան Վահրամ Պահլավունին՝ 988-1029թթ.-ին։ Սելջուկյան արշավանքներից Մարմաշեն վանքը զգալի ավիրվել է։ 1225թ.-ին Վահրամ Պահլավունու թոռներ Գրիգոր արքեպիսկոպոսը և նրա եղբայր Ղարիբը վերանորոգել են Կաթողիկեն։ Ի տարբերություն VIIդ. նույնատիպ կառույցների, արևելյան խաչաթևը կրճատված է, խորանը իր հարակից երկու ավանդատնով մոտեցվել է գմբեթատակ տարածությանը, որի շնորհիվ գմբեթը շենքի արտաքին ծավալում գրավել է կենտրոնական դիրք։ Արևելյան խորանը, ինչպես Անիի Մայր տաճարում, մշակված է որմնախորշերով։ Ճակատները մշակված են խոր լուսաստվեր ստեղծող եռանկյունաձև խորշերով։ Մարմաշենի վանքի Կաթողիկեն հայկական ճարտարապետության Բագրատունիների ժամանակաշրջանի լավագույն կառույցներից է։

Վանքի երկրորդ եկեղեցին Կաթողիկեից հյուսիս է, գրեթե նրան կից, և, հավանաբար, վերջինիս հետ միաժամանակ է կառուցվել և իրենից ներկայացնում է Կաթողիկեի փոքրացված ընդօրինակությունը թե՛ հորինվածքով (գմբեթավոր դահլիճ), թե՛ ճարտարապետական մանրամասներով ու հարդարանքով։

Երրորդ եկեղեցին (XIդ.) Կաթողիկեից հարավ է։ Այն, չորս անկյուններում ավանդատներով, կենտրոնագմբեթ կառույց է։

Կաթողիկեին արևմուտքից կից է, XIIIդ. այդ շինություններին բնորոշ, չորս սյուներով, կենտրոնակազմ հորինվածքով գավիթը (պահպանվել են պատերի ստորին մասերը և սյուների՝ հրդեհից ճաքճքված խարիսխները)։ Ծառայել է որպես տապանատուն, այստեղ է թաղված Վահրամ Պահլավունին, որի այժմյան տապանաքարը ստեղծվել է XIXդ.-ում։

Գավթից հարավ-արևմուտք 1954-56թթ. պեղումներից բացվել է վանքի չորրորդ եկեղեցին՝ արտաքուստ կլոր, ներսից չորս փոքրիկ ավանդատներով, քառաբսիդ հորինվածքով: Պահպանվել են նրա բարդ տրամատով, բարձր միաստիճան գետնախարիսխը և պատերի ստորին երկու շարքերը։ Համալիրի արևելքում և հարավում գերեզմանատունն է։ Վանքն ունեցել է իր ջրմուղը, որի հատվածները հայտնաբերվել են գավթից արևմուտք։

Փոքր Մարմաշենը կամ Վերին վանքը Մեծից հյուսիս է, բլրակի վրա։ Մարմաշենի վանքը եղել է Հայաստանի կրոնական ու մշակութային նշանավոր կենտրոն, այն հայկական հոգևոր և ճարտարապետության արժեքավոր համալիրներից է։



Share|













Սուրբ Աստվածածին Յոթ Վերք եկեղեցի

Շիրակ

1856 թ.


Դիտել դիրքը մեծ քարտեզի վրա

Գյումրիի Յոթվերք եկեղեցին կառուցվել է 1843-56թթ.-ին: Ի սկզբանե այն կոչվում էր Սուրբ Աստվածածին, բայց ժողովրդի մեջ ավելի հայտնի է «Յոթ Վերք» անվանումով:

Խորանի երկու կողմից ավանդատներն են, որոնց միջից ոլորապտույտ աստիճանները տանում են դեպի վերնահարկի խուցեր: Մեկ խուց ևս կա խորանի վերևում:

Եկեղեցին գտնվում է Գյումրիի հրապարակում: Կառուցված է սև քարից: Այժմ այն Շիրակի թեմի առաջնորդանիստն է:



Share|









Պեմզաշենի եկեղեցական համալիր

Շիրակ

Հիմնադրվել է V դ.:


Դիտել դիրքը մեծ քարտեզի վրա

Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի կենտրոնում գտնվում է միմյանց կից կառուցված եկեղեցիներից կազմված վաղ միջնադարյան եզակի համալիր։

Հյուսիսային կողմում 1970-ական թթ. պեղումներով բացված խոշոր միանավ բազիլիկն է (Vդ., պահպանվել են բավական հաստ պատերի ստորին շարքերը)։ Համալիրի հարավային կողմում կանգուն է փոքր, միանավ, թաղածածկ եկեղեցին (VIդ.)։ Երկու բազիլիկների միջև կարմրավուն խոշոր սրբատաշ տուֆաքարերով կառուցված է խաչաձև գմբեթավոր եկեղեցի (VIդ.)։ Եկեղեցու հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան անկյուններում կան ուղղանկյուն, եռահարկ, թաղածածկ, պատերի մեջ բազմաթիվ խորշերով թաքստոցներ։ Հյուսիս-արևմտյան և հարավ-արևմտյան թաքստոցները բազիլիկներին կից լինելու պատճառով սեղանաձև են։ Պատերի քարերի վրա կան վարպետների նշաններ։ Քանդակազարդ են գմբեթի երկրորդ շարքի տրոմպները։ Միակ՝ արևմտյան մուտքի տիմպանին քանդակված են Աստվածամայրը՝ մանուկ Քրիստոսը գրկին, նրա առջև՝ բազկատարած կտիտորը, վերևում՝ հրեշտակներ։ Իր հորինվածքով այս եկեղեցին բացառիկ է հայ վաղ միջնադարյան արվեստում։

Պեմզաշենից հարավ-արևելք, Լեռնակերտի ճանապարհին, գտնվում է Մակարավանքի Ս.Սիոն եկեղեցին, որն ըստ արձանագրության կառուցել է ոմն Սահակը, 1001թ.-ին։ Եկեղեցու շուրջը վանքի հին գերեզմանոցն է։ Ոչ հեռու, ձորի մեջ, Ս.Աստվածածին միանավ, թաղածածկ եկեղեցին է (XVIIդ.)։

Պեմզաշենի տարածքում է գտնվում Առաքելոց վանքի (XIդ.) եկեղեցին։ Միակ՝ արևմտյան մուտքի առջև սրահ է կառուցված եղել։ Վանքի մյուս շենքերն ավերված են, պահպանվել են միայն զանգակատան ստորին մասը։ Վանքից արևմուտք Վահրամ Պահլավունու եղբայր Աբլղարիբի մահարձանն է՝ եռաստիճան պատվանդանի վրա բարձրացող գեղաքանդակ խոշոր խաչքարով (կառուցել է Սարգիս վարդապետը 1036թ.-ին)։

Պեմզաշենի հարավ-արևելյան կողմում հին գերեզմանատունն է՝ XIII-XIVդդ. խաչքարերով։ Ավանի հարավ-արևելյան բլրի գագաթին կան միջնադարյան ամրոցի պարիսպների հետքեր։ 1940թ.-ին Պեմզաշենում գտնվել է մ.թ.ա. II հազարամյակի բրոնզե և երկաթե իրերի (հիմնականում՝ զանազան տեսակի նետասլաքներ, զարդեր) հարուստ հավաքածու։



Share|
















Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!