СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Շախմատի խաղաքարեր

Нажмите, чтобы узнать подробности

Ինչո՞ւ են շախմատի խաղաքարերն այդպես կոչվում

Просмотр содержимого документа
«Շախմատի խաղաքարեր»

Ինչո՞ւ են շախմատի խաղաքարերն այդպես կոչվում

Ողջո′ւյն սիրելի ընթերցողներ: Այսօր մենք կփորձենք հասկանալ, թե ինչու են շախմատի խաղաքարերն այդպես կոչվում:

   Եվ իրոք, ի՞նչ են նշանակում այս խորհրդավոր անվանումները՝ «նավակ», «թագուհի», ինչո՞ւ շախմատի փիղը ամենևին էլ նման չէ փղի, ինչո՞ւ  որոշ լեզուներում որոշ խաղաքարեր ունեն մի քանի անվանում, օրինակ՝ փղին ռուսները հաճախ անվանում են նաև " офицер ", անգլերենում՝ ''bishop'': Այս ամենն, իհարկե, շատ խորհրդավոր է:

Ստացվել է այս ամենն այն պատճառով, որ այս խաղը շատ հին է և ստեղծվել է Հին Հնդկաստանում մ.թ. 6-րդ դարում: Հնում շախմատն անվանում էին «չատուրանգա», որը սանսկրիտից (հին հնդկերեն) թարգմանաբար նշանակում է «բանակների չորս զորամիավորում»: Այն արդեն իսկ շատ նման էր մերօրյա շախմատին. խաղը տեղի էր ունենում 8×8 խաղատախտակի վրա, սակայն վանդակները միագույն էին։ Սև ու սպիտակ վանդակների բաժանումը ի հայտ է եկել ավելի ուշ Եվրոպայում: Այդ ժամանակ կային մեզ հայտնի բոլոր խաղաքարերը, բացառությամբ թագուհու, որը հայտնվեց ավելի ուշ: Հիմնական տարբերութոյունն այն էր, որ խաղին մասնակցում էին ոչ թե երկու խաղացող, այլ՝ չորս, որոնցից յուրաքանչյուրն իր «զորքը» շարում էր խաղատախտակի մի անկյունում՝ հետևազոր (զինվորներ), հեծելազոր (ձի), ռազմական փղեր (փիղ) և ռազմակառք (նավակ): Զորքը ղեկավարում էր ռաջան՝ հնդիկ թագավորը: Խաղաքարերն ունեին չորս գույն՝ սև, կանաչ, դեղին և կարմիր: Թե որ խաղաքարով խաղալ, որոշվում էր խաղային քառակուսու օգնությամբ (զինվոր՝ 1, ձի՝ 2, նավակ՝ 3, փիղ՝ 4, թագավոր՝ 5 և 6): Խաղը շարունակվում էր այնքան ժամանակ, մինչև չէին ոչնչանում հակառակորդի բոլոր խաղաքարերը:

    Եթե ցանկանում եք խաղալ այս կանոններով, ապա հետևեք ստորև բերված կանոններին: Իհարկե, ճշգրիտ տեղեկություն չկա, սակայն արաբ գիտնական Ալ-Բիրունիի աշխատության մեջ մոտավոր ներկայացված է չատուրանգան, իսկ մնացած կանոնները վերամշակվել են գիտնականների կողմից՝ ուսումնասիրելով խաղի հետագա զարգացումը:

Չատուրանգայի կանոնները՝

Զինվորը քայլ էր անում այնպես, ինչպես հիմա, միայն թե առաջին քայլի ժամանակ իրավունք չուներ անցնելու երրորդ շարք: Հասնելով վերջին շարք՝ այն կարող էր վերածվել միայն այն խաղաքարին, որն առկա է «սպանված» խաղաքարերի մեջ:
Ձին նույնպես շարժվում էր ինչպես հիմա:
Փիղը շարժվում էր անկյունագծով կամ առաջ, բայց միայն մեկ վանդակ:
Նավակը շարժվում էր ուղղահայաց և հորիզոնական գծերով և նորից մեկ վանդակ:
Թագուհին բացակայում էր:
Թագավորը շարժվում էր այնպես, ինչպես և հիմա:

Ինչպես դասավորել խաղաքարերը՝ ցուցադրված է նկարում:

Բիրունիի նույն աշխատության մեջ ներկայացված է, թե ինչպես է առաջացել շախմատը: Ըստ նրա՝ շախմատը հորինել է ինչ-որ հնդիկ քուրմ և առաջարկել արքային խաղալ այն: Արքան հիանում է խաղով և ցանկանում պարգևատրել քրմին: «Խնդրի´ր, ինչ ցանկանում ես»,-ասում է նա: Քուրմը արքայից խնդրում է ցորեն. խաղատախտակի առաջին վանդակում նա դնում է ցորենի մեկ հատիկ և հաջորդ յուրաքանչյուր վանդակում երկու անգամ ավել, քան նախորդում, այն է՝ երկրորդ վանդակ՝ 2, երրորդ վանդակ՝ 4 և այլն:

Մաթեմատիկայում այն կոչվում է «երկրաչափական պրոգրեսիա»: Արքան սկզբում համաձայնվում է այդ պայմանի հետ: Բայց շուտով պարզվում է, որ իր երկրի ողջ ցորենը չի բավականացնի լրացնել ողջ խաղատախտակը: Ավելին, եթե հաշվենք ցորենի հատիկների քանակը, ապա կպարզվի, որ մարդկության պատմության մեջ հավաքված ցորենի ողջ պաշարը բավարար չէ:

Ցորենի հատիկների խնդիրը շախմատի խաղատախտակի վրա


Հնդկաստանից շախմատը տարածում գտավ նաև հարևան երկրներ. Չինաստանում այն սկսեցին անվանել սյանցիՃապոնիայում՝ Սյոգի, Թաիլանդում՝ մակրուկ: Իսկ պարսիկները, այնուհետև արաբները անվանեցին այս խաղը շատրանջ: Պարսիկները որոշ չափով փոփոխեցին կանոնները և այն ավելի նմանվեց ներկայիս շախմատին: Հրաժարվեցին նաև խաղային քառակուսիներից և չորս խաղացողների փոխարեն արդեն սկսեցին խաղալ երկուսը՝ օգտագործելով խաղաքարերի երկու կոմպլեկտ: Քանի որ ստացվեց երկու ռաջա (Պարսկաստանում այն սկսեցին անվանել «շախ»՝ ինչպես իրենց արքային), նրանցից մեկի «կոչումը արժեզրկվեց», և երկրորդ ռաջան դարձավ թագուհի: Թագուհին շատ թույլ խաղաքար էր. այն կարող եր շարժվել միայն անկյունագծով և միայն մեկ վանդակ: Պարսկաստանում նոր կանոն ի հայտ եկավ՝ խաղը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև թագավորին մատ կանեն: Եթե փորձենք թարգմանել «շախմատ» բառը պարսկերենից, ապա կստացվի «մահ արքային»:

9-րդ դարում այս խաղը եկավ Եվրոպա, որտեղ կանոնները աստիճանաբար փոխվեցին և շախմատը վերածվեց այն խաղին, որը մենք գիտենք այժմ: Ռուսաստան խաղի նախնական տարբերակը, սակայն, եկավ ոչ թե Եվրոպայից, այլ Միջին Ասիայից: Այս է պատճառը, որ խաղաքարերի անվանումներն ունեն բառացի թարմանություն արաբերենից և պարսկերենից: Այնուհետև՝ 11-րդ դարում,  շախմատի եվրոպական կանոնները հասան Ռուսաստան: Եվ հենց այս պատճառով է, որ խաղաքարերն ունեն 2 անվանում՝ հին ռուսական շախմատից և եվրոպականից:

Եկե´ք առավել մանրամասն ուսումնասիրենք շախմատի խաղաքարերի անվանումները:

Զինվոր

Եվրոպական մի շարք լեզուներում «զինվոր» բառն ունի նույն համարժեքը: Իսկ ահա գերմանիայում զինվորի անվանումը « вauer» թարգմանվում է որպես գյուղացի:

Ձի

Շախմատի հին տարբերակում այս խաղաքարն իրենից ներկայացնում էր հեծյալ: Ժամանակի ընթացքում այն պարզեցվեց՝ մնալով միայն ձին: Սակայն, մի շարք եվրոպական լեզուներում այն շարունակում են անվանել հեծյալ. ֆրանսերենում շախմատային ձին сavalier –ն է, իսկ Անգլիայում՝ knight  (ասպետ): Իսկ ահա այլ լեզուներում «մարդկային բաղադրիչը» այս խաղաքարից անհետացել է: Հայերենում այն անվանում են պարզապես «ձի», իսկ ահա Գերմանիայում (springer), Լեհաստանում (skoczek) այն թարգմանվում է որպես «ցատկող»:

 

Այստեղ եկեք փորձենք լուծել հայտնի շախմատային խնդիրը` «Քայլ ձիով»` ձիու քայլով անցնել շախմատի խաղատախտակի բոլոր վանդակներով `առանց հայտնվելու նույն վանդակում երկու անգամ: Առավել հեշտ կլինի դա անել թղթի վրա` համարակալելով քայլերը:

Փիղ

Շախմատի հին տարբերակում այս խաղաքարն իրենից ներկայացնում էր ռազմական փիղ` հեծյալի հետ միասին: Սակայն Եվրոպայում փղի (պարսկերեն «ֆիլ») անվանումը վերածվեց «ծաղրածու»-ի  ("ֆուլ"):  Շախմատային հին գրքերում այս խաղաքարը պատկերել են գլխարկով մի մարդու: Մինչ այժմ էլ Ֆրանսիայում փղին անվանում են fou (ֆու)` ծաղրածու:  

Ավելի ուշ այս խաղաքարը ստացավ ավելի պատվավոր անվանում` եպիսկոպոս (bishop)` Անգլիայում,  վազորդ (Läufer)` Գերմանիայում, սուրհանդակ (goniec)` Լեհաստանում, հրաձիգ (střelec)` Չեխայում, որսորդ (lovec)` Սլովենիայում և Խորվաթիայում, սպա`офицер` Բուլղարիայում և Հունաստանում: Ռուսաստանում նույնպես հեղափոխութունից առաջ ընդունված էր անվանել «սպա»: Դրանից հետո միայն այն պաշտոնապես անվանվեց «փիղ»: Խաղաքարի ձևը մնաց նույնը: Այս է պատճառը, որ շախմատային փիղը նման է ոչ թե փղի (կնճիթով կենդանու), այլ  մարդու` երկար գլխարկով (եպիսկոպոս, սպա):

Նավակ

Հնդկական խաղում նավակը ռազմական կառք (ռատխի) էր: Պատկերվում էր այն ձիերի խմբով: Միգուցե հենց այստեղից է առաջացել կառք -ռուխ  պարսկերեն անվանումը. Հենց նույն Ռուխ Հավքը`«1000 ու մի գիշեր» հեքիաթից: Խաղաքարը նույնպես սկսեցին պատկերել թռչնի տեսքով: 

Ֆրանսերենում այն նշանակում է «աշտարակ» (tour):  Հենց այսպես էլ ֆրանսիացիներն անվանում են այս խաղաքարը: Գրեթե բոլոր եվրոպական լեզուներում այն ունի նմանատիպ նշանակություն:

Ինչո՞ւ են եվրոպացիները հնդկական կառքը անվանում աշտարակ: Պատճառն այն է, որ իսպանացիները առաջին անգամ հանդիպելով այս խաղի հետ՝ պարսկերեն «ռուխ» բառն ընկալեցին որպես «rocco»: Այդպես էին նրանք անվանում աշտարակները։ Այսպիսով, շախմատի այս խաղաքարը սկսեցին պատկերել ոչ թե թռչնի կամ կառքի տեսքով, այլ աշտարակի:

 

Եթե սիրում եք գլուխկոտրուկներ, առաջարկում ենք լուծել դրանցից մեկը: Այն կոչվում է 8 նավակի խնդիր: Խաղատախտակի վրա պետք է այնպես շարել 8 նավակը (կարելի է օգտագործել նաև զինվորներ),որ դրանցից ոչ մեկը չխփի մյուսին: Կա այս խնդրի լուծման 40320 տարբերակ (ներառյալ սիմետրի տարբերակները): Կարո՞ղ եք արդյոք գտնել դրանցից մեկը:

Թագուհի

Ռուսերենում «ферзь» բառը գալիս է պարսկերենից: Կա մի քանի վարկած, թե ինչ է այն նշանակում` farzana (իմաստուն, խորհրդատու), ferz (վեզիր, առաջին նախարար):

Եվրոպայում 15-րդ դարում «վեզիրը» վերածվեց «թագուհու»: Այս թույլ խաղաքարն այժմ ստացավ նոր հնարավորություններ` շարժվելով ցանկացած ուղղությամբ և անկյունագծով և ցանկացած հեռավորությամբ:  Շատ պատմաբաններ այս փաստը կապում են Եվրոպայում հզոր թագուհի Իզաբելլա Կաստիլսկայի դերի հետ:

Բոլոր լեզուներում այս խաղաքարը սկսեցին անվանել թագուհի կամ Տիկին` Dame`Ֆրանսիայում և Գերմանիայում, Donna` Իտալիայում, Queen` Անգլիայում, Царица` Բուլղարիայում, Кралица` Մակեդոնիայում: Հետաքրքիր է, որ միայն Լեհաստանում այն ունի իր սեփական անվանումը`гетман (hetman):

Արքա

Շախմատային արքան բոլոր լեզուներում նշանակում է գերգույն ղեկավար` Անգլիայում` кing, Գերմանիայում` König, Ֆրանսիայում` roi, Բուլղարիայում` Цар:



Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!