СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Շաբաթը եվ նրա օրերը-3

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Շաբաթը եվ նրա օրերը-3»

ՇԱԲԱԹԸ ԵՎ ՆՐԱ ՕՐԵՐԸ-3

Պետրոս Բեդիրյանը պատմում է, որ եվրոպական մի շարք լեզուներում շաբաթվա օրերն առնված են լատիներենից։ Այդ անվանումների մեծ մասը կապված է աստված-աստվածուհիների, կամ էլ աստված-մոլորակների անվան հետ։ Այսպես՝ երեքշաբթին անվանել են պատերազմի աստծո պատվին, չորեքշաբթին՝ վաճառականության աստծո, հինգշաբթին Յուպիտերի օրն է, ուրբաթը՝ Վեներայի։ Շաբաթ օրվա անունը ֆրանսիացիները վերցրել են եբրայերենից, իսկ անգլոսաքսերն այդ օրը անվանել են Սատուռն մոլորակի պատվին։ Ֆրանսերենում կիրակին տերունական օրն է, անգլերենում երկիմաստ է․ տերունական՝ Աստծո օր, նաև՝ արևի օր։ Եթե կիրակին արևի օրն է, երկուշաբթին, ահա, ֆրանսերեն lundi-ն է, անգլերեն՝ Monday-ն, որ նշանակում է լուսնի օր։

«Պարզվում է,- գրում է Պետրոս Բեդիրյանը,- որ շա՜տ հին ժամանակներում հայերս էլ օրերին մոլորակների, աստվածների անուններ տալու սովորություն ենք ունեցել։ Սակայն այստեղ էլ աշխատել ենք պահել մեր ինքնատիպությունը․ մեր նախնիների համար բոլոր ամիսները հավասարապես 30-ական օր են ունեցել, և նրանք այդ երեսունից յուրաքանչյուրին առանձին անուն են տվել։

Ամսվա առաջին օրը, ահա, կոչել են Արեգ(ի), որ թե՛ «արև» է, թե՛ աստվածուհի՝ Հայկ Նահապետի դուստրերից մեկը։ Ամսվա 24-րդ օրը անվանել են Լուսնակ, իսկ 30-րդը՝ Գիշերավար, որ Արուսյակ մոլորակն է՝ Վեներան։

Աստված-աստվածուհիների անուններ են նաև Հրանդ (2-րդ օր), Արամ (3-րդ օր), Մազդեզ (6-րդ․ զրադաշտական աստված), Աստղիկ (7-րդ), Միհր (8-րդ․ պարսկական), Արամազդ (15-րդ․ պարսկա-հայկական), Անահիտ (19-րդ), Վահագն (27-րդ)։ Քրիստոնեական պաշտամունքի հետ է կապված Մարգարը (4-րդ), որ գալիս է «մարգարե» բառից»։

Շարունակելի

(Ըստ Պետրոս Բեդիրյանի «Բառերի խորհրդավոր աշխարհում» գրքի)








Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!