СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Շաբաթը եվ նրա օրերը-2

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Շաբաթը եվ նրա օրերը-2»

ՇԱԲԱԹԸ ԵՎ ՆՐԱ ՕՐԵՐԸ-2

Եթե շաբաթը եղել է հանգստյան օրը, ուրեմն կիրակին էլ բնականաբար պետք է եղած լիներ․․․ հաջորդ յոթնյակի առաջին օրը։ Ըստ հրեաների այդպես էլ էր։ Այդպես էր և է՛ նաև ըստ հայերի․ կիրակին նախապես կոչվել է «միաշաբաթ(ի)» կամ «միասաբառ»․ այնուհետև եկել են՝ երկուշաբաթ(ի), երեքշաբաթ(ի)․․․ մինչև «ուրբաթ»։ Այս մեկն արդեն գալիս է սեմական լեզու (այսինքն՝ եբրայեցերենին ցեղակից) ասորերենից, նրա «ըրո՛ւուվըթա» կամ «արո՛ւուբաթ» բառից, որը «ուրբաթ» նշանակելուց առաջ ունեցել է «պատրաստություն» իմաստը։

Սակայն այս «պատրաստությո՞ւնն» ինչ կապ ունի ուրբաթի հետ։ Այս առնչությունը մեզ հստակ բացատրում է Ավետարանի Բարսեղ անունով մի երանելի մեկնիչ․ «․․․Եվ այս նրա համար էին ասում,- պարզաբանում է նա,- որ այդ օրը ինչ որ պետք էր, պատրաստում էին շաբաթ օրվա համար» (չմոռանանք, շաբաթ հանգստի օր էր)։

Մեր նախնիները մոռացության տվեցին իրենց միաշաբաթ(ի)-ն և այդ օրվա անվանումը փոխ առան հին հունարենից, որտեղ «կյուրիակե՛» նշանակում էր «տերունական»։ Բառի այս իմաստն արդեն կապվում է քրիստոնեական կրոնի հետ, որի համաձայն Աստված 6 օրվա ընթացքում ստեղծեց աշխարհը, իսկ 7-րդ օրը հանգստացավ․ այդ օրը Նրա տերունական օրն էր։ Հունական նույն արմատին է հանգում նաև․․․ Կիրակոս անունը։

Հին հայկական կիրակի օրվա անունը հանդիպում էր մի շարք ձևերով՝ «կյուրիակե» (լրիվ համապատասխանում է հունարենին), «կյուրակե», «կիրակե»։ Վրացերեն կվի՛րա-ն էլ, ի դեպ, նույն լեզվից է և նշանակում է «կիրակի», նաև «յոթնօրյակ, շաբաթ»։

Շարունակելի

(Ըստ Պետրոս Բեդիրյանի «Բառերի խորհրդավոր աշխարհում» գրքի)









Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!