СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Շաբաթը եվ նրա օրերը-1

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Շաբաթը եվ նրա օրերը-1»

ՇԱԲԱԹԸ ԵՎ ՆՐԱ ՕՐԵՐԸ-1

Եթե բոլոր ամսանունները լատինական ծագում ունեն, ապա շաբաթվա օրերի անուններում, ինչպես ասում է Պետրոս Բեդիրյանը՝ իրար են խառնվել լեզվական մի քանի շերտեր։

Lեզվաբանի հետ միասին սկսենք շաբաթ-ից։

«Շաբաթ» բառը, ինչպես նաև նրանով ամբողջ յոթնօրյակի անվանման սովորությունը, գալիս են եբրայեցերենից (հին հրեերենից)։ Վերջինս է թելադրել, որ հայերեն «շաբաթ», հունարեն «սա՛վվատոն», լատիներեն «սա՛բբատում», արաբերեն՝ «սաբթ» նշանակեն թե՛ «շաբաթ օրը», թե՛ «յոթնօրյակը»։ Այս օրենքից դուրս են մնացել օրվա ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, պարսկերեն անվանումները։

Եբրայեցերեն «շաբբա՛աթ» բառն ստուգաբանորեն հանգում է սեմական «շբթ» (դադար առնել, հանգստանալ) արմատին։ Ինչո՞ւ։ Որովհետև հրեաների կրոնով շաբաթն է հանգստյան օրը։

Ուրեմն դուրս է գալիս, որ մեր նախնիները, «շաբաթ» բառը փոխ առնելով, կամա, թե ակամա իրենց լեզվի մեջ մուծել են հրեաների կրոնական սկզբունքը։ Եվ դա՝ ոչ միայն այդ օրվա անվանման մեջ։ Հին հայերենում գոյություն է ունեցել նույնիսկ «շաբաթանալ» պատճենված բայը՝ «հանգստանալ» նշանակությամբ։ Սակայն այս էլ դեռ բոլորը չէ»։

Շարունակելի

(Ըստ Պետրոս Բեդիրյանի «Բառերի խորհրդավոր աշխարհում» գրքի)








Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!