СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Սարյանի արվեստը և հուշեր նրա մասին

Категория: Искусство

Нажмите, чтобы узнать подробности

Սարյանի մասին իմանալ ավելին և մոտ լինել նրա արվեստին։Սա մեզ մոտեցնում է մեր հայրենիքին և նրա դարավոր պատմությանը։

Просмотр содержимого документа
«Սարյանի արվեստը և հուշեր նրա մասին»

ՊԱՊ ԼԻՆԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ


Հատված Ռուզան Սարյանի հուշերից



«...Մի անգամ պապիկիս այցի եկան Բեյրութի հայկական դպրոցների երիտասարդ ուսուցչուհիներ։ ✏Նրանցից մեկը` օրիորդ Հասմիկը, նվիրեց ինձ գունավոր մատիտների մի գեղեցիկ տուփ։ Նման մատիտներ ես երբեք չէի ունեցել, դրանք անգամ հաճելի բուրմունք ունեին։ ✍Այդ մատիտներն այնքան էի հավանել, որ սիրտ չէի անում սրել և նկարել։ Հիշեցի, որ մեզանում լավագույն մատիտ սրողը պապիկս է։ Նա ասես մի առանձին հարգանք ուներ մատիտների հանդեպ և սիրով էր վերաբերվում իր փոքրիկ «գործընկերներին»։✒ Ես իմ խնդրանքով մոտեցա նրան։ Գրպանի դանակը միշտ նրա մոտ էր, և նա խնամքով գործի անցավ։ Պապիկից իմացա, որ չի կարելի մատիտը գետին գցել, որովհետև մատիտի գրաֆիտը ներսից կոտրվում է և փշրվում։ Ես նայում էի, թե ինչպես է պապս սրում հերթական մատիտը, և մտածում` ի՜նչ գեղեցիկ է նա այդ անում, ինչքան սահուն, անշտապ, առանց կտրուկ շարժումների։

Եվ, ընդհանրապես, պապիկիս ձեռքերը, մատները շատ գեղեցիկ էին։
Հիշում եմ, հիվանդության պատճառով պապիկն առաջվա պես չէր կարողանում իր արվեստանոցը բարձրանալ և նկարել յուղաներկերով։ Ուստի նա անում էր բավական թվով պատկերներ ֆլոմաստերի օգնությամբ։ Ես զմայլված դիտում էի, թե ինչ վստահ է նրա ձեռքը շարժվում` թղթի վրա թողնելով գծեր, շտրիխներ, որոնցից հետո ծնվում էին լեռներ, գետեր, լճեր, ծառեր, ամպեր։ Պապիկն արդեն իննսուն տարեկան էր, բայց նա մատիտը ցած չդրեց և աշխատեց ընդհուպ մինչև կյանքի վերջը։
Նրա վերջին գծանկարը թվագրած է «4 ապրիլի, 1972 թիվ»։ Իսկ ապրիլի 11-ին նա հիվանդացավ, անկողին ընկավ և այլևս ոտքի չկանգնեց։
Շատ դժվար էր պապիկից մեկընդմիշտ բաժանվելը։ Նա հրաշալի մարդ էր` բարի, հոգատար, մարդասեր, անձնազոհ, ամբողջապես նվիրված արվեստին և իր ժողովրդին։
Երբ մահացավ Սարիկ հորեղբայրս, ես շատ փոքր էի, որպեսզի իրապես զգայի մոտիկ մարդու կորստի կսկիծը։ Բայց երբ պապս մահացավ, նոր միայն հասկացա, որ մահը սարսափելի է նրանով, որ հավերժ բաժանում է քեզ սիրեցյալ մարդուց, և ինչքան շատ ես դու նրան սիրել, այնքան ավելի դառն է կորուստը, որովհետև դու այլևս չես կարողանա տեսնել նրան, զրուցել նրա հետ, շփվել, համբուրել նրան։ Եվ այդ անդառնալի կորուստը ստիպում է քեզ հիշել այն ամենը, ինչը կապել է քեզ հարազատիդ հետ, և նա քո հուշերում նորից սկսում է ապրել։ Տարիների հետ կորուստները շատանում են, հիշողությունը պահպանում է իր բավիղներում սրտիդ մոտ, սիրելի, նվիրական մարդկանց մի ամբողջ համաստեղություն, անմոռանալի դիմագծեր, ձայներ, հայացքներ, ժպիտներ… Եվ նրանք ապրում են քո մեջ, նրանք քո էության մի մասն են, և նրանք միշտ քեզ հետ են…»:











«Ռուզան Սարյանի դիմանկարը»





Տեղեկությունները Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջից:


Скачать

© 2020, 139 0

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!