СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ռեֆերատ 2020

Категория: Литература
Тема: ЧАСТЬ 1

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Ռեֆերատ 2020»

wWw.USUM.Org


Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան











Ռեֆերատ




Առարկա՝ Լեզվաբանության հիմունքներ

Թեմա՝Գիր: Գրի տեսակները և ուղղագրական սկզբունքները

Կուրս՝ ՕԼՖ (անգլիական) I կուրս, 6-րդ խումբ

Կազմող՝ Խաչատրյան Իրինա

Դասախոս՝ Հայրապետյան





Երևան 2014

Գիր

Ժամանակակից ժողովուրդների մեծ մասի մոտ լեզուն, իբրև հասարակական հաղորդակցման միջոց, հանդես է գալիս երկու ձևով՝ հնչյունային և գրային: Եթե հնչյունային լեզվով հաղորդումը կատարվում է անմիիջականորեն և ուղղակի կերպով, խոսողությամբ հաղորդվող հնչուրդներիհաջորդականություներով, ապա՝գրային լեզվով հաղորդումը և ընկալումը կատարվում են անուղղակի կերպով, տեսողական նշանների միջնորդությամբ:
Հնչյունային խոսքի համեմատությամբ գրային խոսքը համարվում է հաղորդակցման ածանցյալ միջոց :
Գրային լեզուն հիմնված է գծագրական տեսողական նշանների վրա, հետևաբար, գիր կոչվում է լեզվական հաղորդակցման համար օգտագործվող գծագրական-տեսողական համակարգը:
Գրի ամենազարգացած ձևը հնչյունագրությունն է, որի մեջ յուրաքանչյուր նշան արտահայտում է մի հնչույթ: Այդ նշաններից յուրաքանչյուրը կոչվում է տառ: Բայց երկու բան անհրառեշտ է հիշել. Առաջին, տառը բնական և տրամաբանական կապ չունի հնչույթի հետ. յուրաքանչյուր տառ մի պայմանական նշան է որևէ հնչույթ գրի միջոցով հաղորդելու համար: Այդ է ապացուցում այն փաստը, որ նույն հնչույթները տարբեր լեզուներում տարբեր տառերով են հաղորդում, կամ նույն հնչույթները միևնույն լեզվում նույնպես տարբեր տառերով են հաղորդվում (օրինակ՝ թ հնչյունը վարդ և թերթ բառերում): Նշանակում է տառը հնչույթի պայմանական գծագրական նշանն է: Յուրաքանչյուր լեզվի ունեցած տառերի համակարգը կազմում է այդ լեզվի այբուբենը:
Երկրորդ, պետք է հիշել, որ տառերը գծագրական նշաների միայն ընդհանուր ձևերն են. Այբուբենում յուրաքանչյուր տառը տրվում է ընդհանուր և բոլորին պարտադիր ձևով: Մինչդեռ իրականում, գրելու ընթացքում յուրաքանչյուր տառ տարբեր դրսևորում, տարբեր գծագրություն է ստանում գրողներից յուրաքանչյուրի մոտ: Տառը՝ իբրև ընդհանուր նշան, և տառի յուրաքանչյուր տարբերակը, որպես այդ ընդհանուր նշանի կոնկրետ դրսևորում, նույնպիսի հարաբերության մեջ են, ինչպիսին գոյություն ունի հնչույթի և հնչյունի միջև: Ուստի գիտականորեն ավելի ճիշտ կլինի տառը՝ ընդհանուր իմաստով՝ կոչել գրույթ, իսկ նրա յպւրաքանչյուր տարբերակը կոչել գիր:

Գրի ծագումը
Գիրն ունի իր պատմությունը՝ ծագումը, զարգացումը և տարատեսակները: Մարդիկ նախապես միայն բանավոր ձևով են հաղորդակցվել, գրի առաջացման անհրաժեշտությունը նրա դերով է պայմանավորվել. մարդկության համար այն ունի բացառիկ դեր. գիրն օգնում է մարդկանց հաղթահարելու ժամանակն ու տարածությունը, պահպանելու մարդկային փորձը, այն փոխանցելու սերնդից սերունդ: Գրի առաջացման մասին տեսություններ են արտահայտվել լեզվաբանության պատմության մեջ: Բուրռուական լեզվաբանության մեջ գիրը նույնացնում են արվեստի հետ և նրա զարգացումը կապում հասարակության «ստեղծագործակա ունակությունների» զարգացման հետ:
Գրի շնորհիվ յուրաքանչյուր ոք կարող է հենվել մարդկային փորձի վրա, օգտագործել և բազմացնել այն: Միմյանցից անկախ տարածքներում հաղորդում իրականացնելու հնարավորությունը նպաստել է այն բանին, որ յուրաքանչյուր քաղաքական, գրական և գիտական նշանակալի երևույթ, առաջանալով որոշակի տարծքում, դառնա համայն ժողովրդի սեփականությունը: Այդ պայմաններում լեզվի միավորիչ դերը նշանակալի կերպով ընդլայնվում է: Մեծ է գրի նշանակությունը գիտական մտածողության զարգացման համար: Գիտական դրույթները, ամրագրված լինելով հատուկ բանաձևերով, հասանելի են դառնում բոլոր ցանկացողներին: Գրի միջոցով ստեղծվում է մշակույթ (գրականություն՝ գիտական, գեղարվեստական, հրապարակախոսական և այլն):
Գրի ծագումը կապվում է մասնավորապես պետությունների ծագման հետ: Պետական կառավարման համակարգում անհրաժեշտություն է առաջանում հրովարտակներ, օրենքներ և հրամաններ գրել, միջպետական հարաբերություններ կարգավորել: Հնագույն պետություններից են Հին Եգիպտոս, Հին Չինաստան, Հին Հնդկաստան, որտեղ էլ մեզանից 8-10 հազար տարի առաջ արաջացել է գիրը:
Ժամանակակից գրի տեսակները ծագել են որոնումների և նախնական գրատեսակիտևական կատարելագործման ճանապարհով: Մարդու հիշողության մեջ նախապես հեշտությամբ մտապահվել են բնության առարկաները(որպես բնական նշանների ամբողջություն). այդպիսին են նաև որսորդության նախազգուշական նշանները, մարդկանց և կենդանիների հետքերը կարդալու ունակությունը և այլն: Նախնական, տարրական «գրային» հաղորդակցման ժամանակ որոշակի առարկաներ սկսում են կատարել նշանների դեր: Հայտնի է , որ խաղաղության նշանը հին ցեղախմբերի համար եղեր է ծխամորճը, որը հերթով ծխում էին թշնամական ցեղերի առաջնորդները՝ ի նշան խաղաղության: Սլավոնական ցեղեի մեջ որպես բարեկամության և սրտաբաց հյուրընկալության նշան եղել և մինչ այժմ պահպանվում է հյուրին աղ ու հաց մատուցելը: Հերոդոտը պատմում է, որ սկյութները պարսիկների «առարկայական» ուղերձ են հղում՝ գորտ, մուկ, թռչուն և հինգ նետ: Այդ ուղերձը «կարդացվում է» այսպես. «եթե դուք՝ պարսիկներդ, չկարողանաք թռչունների նման ճախրել երկնքում, գորտի նման անցնել ճահիճով և մնան նման թաքնվել հողի տակ, դուք բոլորդ կզոհվեք առատորեն տեղացող մեր նետերից»:
Այն հանգամանքը, որ առարկաները կարող են հասկացություններ արտահայտել և դառնալ նրանց նշանները, նպաստում է առարկայական « գրի» առաջացմանը, ինչպիսին են վամպում և կիպու գրատեսակները, որոնք գործածել են հնդկացիական ցեղերը:
Գրի տեսակներ են՝
Պատկերագրություն: Գրային հաղորդակցման նախնական ձևը պարկետագրությունն է (պիկտոգրաֆիա): Մարդը տարբեր առարկաների վրա պարզապես նկարում է այն, ինչ ցանկանում է հաղորդել մյուսներին: Դրանք առարկաների իրական պատկերներն էին, որոնց միջոցով հաղորդվում էր հենց այդ առարկայի հետ կապված որևէ իրողություն: Որպեսզի արտահայտեին «մարդ» հասկացությունը, անհրաժեշտ էր լինում նկարել մարդ: Որպեսզի հնարավոր լինի արտահայտել « Ես գնացի որսի » նախադասությունը, նկարում են մարդ, անտառ և գազաններ:
Պատկեագրությունը հնարավոր է դարձնում հաղորդակցումը երկու տարբեր ցեղերի միջև, որնք միմյանց լեզու չեն հասկանում: Այն իբրև հաղորդման միջոց, սահմանափակ է, քանի որ չի կարող արտահայտել վերացական հասկացություններ:
Գաղափարագրություն: Գրային հաղորդակցման ընթացքում իրական առարկաների պատկերներին զուգընթաց աստիճանապար սկսեցին օգտագործել այնպիսի պայմանական պատկերներ, որոնք արտահայտում էին գործողություններ, դեպքեր, երևույթներ և վերացական հասկացություններ:Պատկերագրության մեջ հանդես են գալիս նոր տարրեր՝ գաղափարագրեր (իդեոգրամաներ), որոնք արդեն զանազան գաղափարներ արտահայտելու նշաններ են: Ի վերջո նախնական պատկերագրերը վերածվում են գաղափարագրերի՝ զրկելով իրենց երբեմնի առարկայական նշանակություններից:
Օրինակ՝, եգիպտական և շումերական հիերոգլիֆային գրերումլեռհասկացությունըն արտահայտվում է երկու լեռների պատկերով, որոնց միջև ընկած է հովիտ կամ կիրճ, ջուրհասկացությունը՝ ալիքաձև գծով, որ հիշեցնում է ալիքի պատկերը, արևհասկացությունը՝ շրջանակով՝ մեջտեղում՝ կետ և այլն:
Գաղափարագրերը ծագել են այն ժամանակ, երբ առաջացել են պետությունները, որոն համար գիրն անհրաժեշտություն էր՝ պետական, եկեղեցական տնտեսությունը կառավարելու, հաշվառումներ կատարելու, ինչպես նաև որենքներ և պաշտամունքային տեքստեր գրելու համար: Գաղափարագրությանլլավագույն օրինակն է չինական գիրը՝ մ.թ.ա. 3-րդ հազարամյակում: Չինարենում գործածվում էին շուրջ 40հազար նշաններ, որոնցից առավել գործածական էին 4-5 հազարը: Այժմ գրային այդ համակարգը պարզեցվել է, գործածական են մոտ ութ հարյուրը: Գաղափարագրություն ունեցել են նաև եգիպտացիները, շումերները, հաթերը, ացտեկները և այլն: Գաղափարագրերը լայն տարածում են ստանում հանրահաշվական հասկացությունների և թվերի գրառման ընթացքում,որն էլ հանգեցնում է թվային համակարգի և գիտական բանաձևերի առաջացմանը մաթեմատիկայի, քիմիայի, ֆիզիկայի և այլ բնագավառներում:Цифр(թիվ) բառն արաբական ծագում ունի. Այդ բառով արաբները անվանում էին 0-ն (զրո):

Հնագույն թվանշանները ծագել են Բաբելոնում և Եգիպտոսում: Այբուբենների ծագման ժամանակ թվային հասկացությունները արտահայտվեցինտառերով. Օրինակ, ալֆատառը նշանակել է 1 թիվը: Ներկայումս առավել տարածված թվային համակարգեր են համարվում արաբականը և հռոմեականը:
Գաղափարագրության տարբեր նշաններ այժմ գործածական են մեզանում, ինչպես փողոցային երթևեկության և ճանապարհայի տեղեկատվական նշնշանները, կրծքանշանները, խորհրդանշանները և այլն:
Հնչյունագրություն:հնշյունային գիրը (ֆոնոգրաֆիա) ծագել է աստիճանաբար. Այն նախապես ունեցել է վանկագրություն վանկային գրային համակարգ, որն արտահայտվել է մ.թ.ա. 10-6-րդ դդ. ասորա-բաբելական սեպագիր արձանագրություններու: Վանկային(բաղաձայնա-հնչյունային) գրային համակարգ ունեն հնդկական դեվանագարի գիրը, արաբերենը , ճապոներենը (կանա), կորեական գիրը(կումուն) և այլն:
Ի տարբերություն պատկերագրության և գաղաափարագրության, հնչյունագրության համակարգում տառերը չունեն առարկայական-հասկացականնշանակություններ: Տառի «նշանակությունն» այն է, որ նա արտահայտում է բառի այս կամ այն հնչյունը կամ վանկը,որն անպայման պետք է արտաբերել, որպեսզի արտահայտվի բառը կամ նրա մի մասը:
Հնչյունային(կամ տառա-հնչյունային) գրային համակարգում յուրաքանչյուր հնչյուն ունի իր համապատասխան գծային նշանը՝ տառը: Այդպիսի համակարգ ունեն հայերենը, ռուսերենը, անգլերենը, լատիներենը, ֆրանսերենը,իսպաներենը և ժամանակակից այլ լեզուներ:
Հնչյունային գրի նախնական տարբերակը տալս է սեմական այբուբենը, որի տառերի անունները նշանակում են այն առարկաները, որոնց պատկերն են եղել ի սկզբանե, ինչպես ալեֆ(եզ), բեթ (տուն), գիմել (ուխտ), դալեթ (դուռ) և այլն:Սեմական տառերի ծագումը կապվում է եգիպտական հիերոգլիֆների կամ կրտականգաղափարագրերի հետ, որոնք շատ նմանություններ ունեն տառային գրի հետ: Սեմական գիրը այժմ էլ գործածական է արաբերեն, պարսկերեն և այլ լեզուների համար: Այդ գրի հնագույն գործողներն են եղել մոավները, արամեացիները, փյունիկեցիները: Փյունիկյան այբուբենն անցել է հին հույներին, որոնցից էլ՝ եվրոպական ժողովուրդներին: հին այբուբեններից են՝ հայկականը՝ Մեսրոպյան այբուբենը (5-րդ դար), սլավոնականը՝ Կիրիլ-Մեթոդյանայբուբենը(10-րդ դար):


Ուղղագրության սկզբունքները
Խոսելով հնչյունական գրի մասին, մենք ասացինք, թե նրա յուրահատկությունն այն է, որ մեկ հնչյունին համապատասխանում է մեկ տառ: Բայց բավական է մի թեթև հայացք ձգել ավանդական գիր ունեցող ժամանակակից որևէ լեզվի գրային համակարգի վրա, և մենք կտեսնենք, որ գրեթե ոչ մի լեզվում էլ այդ սկզբունքը պահպանված չէ: Օրինակ, հայերենում մենք այսօր գրում ենք մարդ, բայց կարդում ենք մարթ, գրում ենք որոշ բայց կարդում ենք վորոշ և այլն: Ավանդական գիր ունեցող բոլոր լեզուներում էլ այդպիսի օրինակներ կարելի է գտնել: Արդյո՞ք դա նշանակում է, որ այդ լեզուների այբուբենները հիմնված չեն եղել հնչյունական համակարգի վրա: Ոչ, չի նշանակում: Բանն այն է, որ, մեծ մասամբ, ստեղծման ժամանակ այդ այբուբեններից յուրաքանչյուրը համապատասխանել է յուր լեզվի հնչյունական համակարգին, բայց հետագայում, հենց հնչյունական համակարգի մեջ կատարած փոփոխությունների շնորհիվ ստեղծվել է այժմյան անհամապատասխանությունը գրի և արտասանության մեջ: Այդ բանն առաջ է բերում նաև գրելու հատուկ կանոնների անհրաժեշտություն: Այդ կանոնների նպատակն է օժանդակել ճիշտ գրելուն:

Որևէ լեզվի համար հանրության կողմից ընդունված գրելու կանոնների համակարգը կոչվում է ուղղագրություն: Գոյություն ունի ուղղագրության երեք սկզբունք` հնչյունաբանական, ձևաբանական և պատմական:

Հնչյունական գրի մեջ յուրաքանչյուր տառ մի հնչույթի պայմանական նշան է, և յուրաքանչյուր հնչույթի համար կա միայն մի տառ: Այսպիսով, ըստ հնչյունական գրի բառերը գրվում են այնպես, ինչպես արտասանվում են: Հնչյունական գրի սկզբունքի վրա են հիմնված լինում այբուբենների մեծ մասը ստեղծման ժամանակ: Դրան հակառակ , սեմական լեզուների այբուբեններն ու դրանք փոխառած ժողովուրդների այբուբենները իրենց ստեղծման ժամանակ հնչյունական չեն եղել, որովհետև, ինչպես ասել ենք , ներկայացնում են վանկագրից հնչյունական գրին անցնելու միջակա աստիճանը:

Ձևաբանական սկզբունքը հիմնված է բառի միատեսակ գրության վրա,անկախ նրա արտասանությունից` թեքման կամ բառակազմության ժամանակ: Շատ լեզուներում բառերը, ստանալով բառակազմական կամ բառահարաբերականմասնիկները, փոխում են իրենց արտասանության, ենթարկվում են հնչյունափոխության, բայց նրանց գրությունը մնում է անփոփոխ: Օրինակ` ռուսերեն дом “տուն” հոգնակի սեռականում արտասանվում է дамов , բայց գրվում է домов , այդպես էլ молодևмолодой և այլն:

Պատմական սկզբունքը հիմնված է բառերի ավանդական գրության վրա: Դրա շնորհիվ պահպանվում է բառերի հնուց ավանդված գրությունը, հակառակ այն բանին, որ նրանց արտասանությունը փոխվել է: Պատմական գրության մի տեսակ է ստուգաբանական գրությունը, երբ բառը գրվում է յուր ստուգաբանության. Օրինակ ` հայերենում, հակառակ այն կանոնին, որ է, օ տառերը գրվում են միայն բառասկզբում, մենք գրում ենք նաև բառամիջում` այսօր, ապօրինի և նման բազմաթիվ բառերում` հիմնվելով այդ բառերի ստուգաբանության վրա և պահպանելով դրանց բաղադրիչների առանձին լինելու դեպքում ունեցած գրությունը:

Լեզուների մի մասին հատուկ է մի սկզբունք, մյուսին` մյուս սկզբունքը: Ժամանակակից գրական հայերենին հատուկ են գերանզանցապես պատմական և հնչյունական գրությունը. ձայնավորների մեջ գերակշռում է հնչյունական գրությունը: Ժամանակակից ռուսերենի ուղղագրությունը հիմնված է ձևաբանական ու պատմական սկզբունքների վրա և այլ:



















Գրականության ցանկ

  1. Է. Աղայան-Լեզվաբանության հիմունքներ

  2. Լ. Խաչատրյան- Լեզվաբանության ներածություն






9



Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!