СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Պատարագը մանուկների շուրթերով /միջոցառում/

Категория: Всем учителям

Нажмите, чтобы узнать подробности

Այս միջոցառումը կզմել եմ ինքս և մասնակցել մրցույթի

Просмотр содержимого документа
«Պատարագը մանուկների շուրթերով /միջոցառում/»









ՊԱՏԱՐԱԳԸ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՇՈՒՐԹԵՐՈՎ

































ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ

ԲԵՐԴԻԿԻ ՄԻՋՆԿԱՐԳ ԴՊՐՈՑ







  1. Երգ-

  2. Տերունական աղոթք

  3. Երեխաների աղոթք

  4. –Հավատքի եկեք

Կանչեցեք Աստված,

Լույսի դռները

Մեր դեմ են բացված:

Բավ է մութի դեմ

Խարխաբվենք խաբված,

Հավատքի եկեք,

Կանչեցեք Աստված:



  1. Մեր հայրերի անցած ճամփան,

Ինչու այդպես շուտ մոռացաք,

Թողած կենաց խոսքն անմահ

Անցողիկով դուք հագեցաք:



  1. Եվ դուք այսօր պճնված եք

Ճոխ ու շքեղը հանդերձներով,

Թողած հանդերձն արդարության,

Որ մեր նախնիք հագան սիրով:



  1. Հնացած եք դուք համարում

Մեր հայրերի անցած ճամփան,

Թողած ճամփան երկինք տանող

Թափառում եք ձորում մահվան:



  1. Եվ դուք իրար հարց եք տալիս

Հարց եք տալիս ու զարմանում,

Թե ուր կորավ մեր սրտերից

Երանելի խաղաղություն:



  1. Կոչ եմ անում հիմա ես ձեզ

Կենաց խոսքով այժմ սնվեք,

Մեկնության դեմ որպես ծածկոց

Արդարության հանդերձ հագեք:



  1. Որ դուրս ելնեք մահվան ձորից,

Կենաց ճամփով երկինք հասնեք,

Որ ունենաք խաղաղություն

Դուք Հիսուսին հավատացեք:

  1. (Ավետարանը ձեռքին)

Մենք փորձության մեջ

Հավատքներս պահենք,

Մեր պապերի պես տիրոջը ծառայենք

Վեր բռնենք ջահը Ավետարանի

Լույս սփռենք համայն խավար աշխարհին





Ավետարանը Աստծո խոսքն է: Այն կարդալով մենք հանդիման ենք գալիս ոչ միայն Քրիստոսի խոսքերին, այլ նաև իրեն` Քրիստոսին:



  1. Իր աշխարհային կյանքի վերջին երեկոյին Տեր Հիսուս Քրիստոս հավաքեց իր աշակերտները` նրանց հետ վերջին մի ընթրիք ունենալու համար: Ընթրիքը ավանդական, հրեական մի ճաշ էր, որին մաս էին կազմում աղոթքներ, սաղմոսասացություն, բաղարջ հացի բեկում և նույն բաժակից գինու ըմպում:



  1. Փրկիչը սեղան կկազմե

Մեր սովը կշտացնելու,

ԵՎ մեղավորներին կկանչե

Երկնքից կերակուր ուտելու:

Ահա սովամահ տեսնելով`

Մեզի իր արյունը կուտա

Մեզի համար զոհ ըլլալով

Իր մահը մեր կյանքը կլլա:



  1. Ուստի եղբայրներ սիրելի

Ուրախությունով մոտեցեք,

Ձեր Տերն է, որ ձեզ հետ կխոսի

:

Անկեղծ ու խորին զղջումով

Այս սուրբ սեղանին մոտենանք,

Բոլոր մեր գործերը մերժելով

Միայն տիրոջը հավատանք:

Միացվում է սկավառակը. Ընթրիք, խաչելություն, համբարձում:

  1. Աղոթք

-Պարգևիչ ողորմության, պարգևիր ինձ ուղղափառ հավատով և բարի գործով և քո սուրբ մարմնի և արյան հաղորդությամբ գալ քեզ մոտ:



  1. Հիսուսը գիտեր, որ երկրային կյանքի վերջին օրերն էր ապրում: Վերջին ընթրիքից հետո գնաց Գեթսեմանի պարտեզ և աղոթեց Հորը:

  • Դառն արցունք է թափում

Խավար պարտեզի մեջ Գեթսեմանի,

Որքան տանջանքներ էին

Նրանք իրենց մեջ պարունակում:

Տանջվում էր Հիսուսը,

Հավիտյան բնակիչը երկնքի,

Նրա տխուր աչքերից արցունք էր հոսում:



Երգ :

(Համբարձման նկարի ցուցադրման ժամանակ):

Երգ :

  1. Ահա, ուր գնամ պիտի ուրախանամ ու պաշտեմ

Զոհն փրկչին խաչի վրա

Հավետ այս է հավատքս

Հիմա և միշտ հավիտյան,

Թե պարգևեց Հիսուսին ինձ կյանք

Խաչի վրա, խաչի վրա:

Երգ :

(Եկեղեցուց դուրս են գալիս քահանան և աշակերտները):

(Բացվում է գլխավոր վարագույրը. Եկեղեցու բակ):

Քահանա

-Ես զավակն եմ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու,որ հիմնեցին Թադևոս և Բարդուղիմեոս առաքյալները,Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ներսես Մեծ, Սահակ Պարթև և Մեսրոպ Մաշտոց,Օձնեցի ու Նարեկացի, Շնորհալի ու Տաթևացի հայրապետերն ու վարդապետերը պայծառացուցեցին այն: Պիտի սիրեմ ու պաշտպանեմ այն, հավատարիմ մնամ Սուրբ Միռոնին, ավանդույթներին հավիտյանս հավիտենից:

Քահանա

-Սիրելի երեխաներ, ըստ հունարեն լեզվի պաշտամունք բառը նշանակում է սպասարկություն:Սուրբ պաշտամունքը Աստծո սպասրկությունն է:Սուրբ պաշտամունքի հայերեն բացատրությունը Սուրբ պատարագն է, որը նշանակում է մատուցում, զոհաբերում, նվեր:

-Սիրելի մանուկներ , դուք ունկնդիր եք եղել, երբ հարցեր են առաջադրվել քահանային, հանձին հեռուստաընկերության` հաղորդաշարի:

Այսօր ես եմ ունկնդրելու ձեզ, թե դուք ինչպես ձեր շուրթերով կմեկնաբանեք Սուրբ Պատարագի խորհուրդը:

  1. Հիսուս Քրիստոսը իր գործը կատարելու համար, երբ շրջում էր աշխարհի վրա, գործում էր իր երկնավոր մարմնի միջոցով, այն մարմնի, որ մեր մարդկային բնությունից էր վերցրել:

  2. Համբարձումից և Պենտեկոստեից հետո, երբ Վերնատանը եկեղեցին ստացավ Սուրբ հոգին, Քրիստոսը իր գործը շարունակեց իր հոգևոր մարմնով, որն է եկեղեցին:Դրանից հետո այդ նույն մարմնով պիտի գործի հավիտյան:

  3. Հենց այս աշխարհում էլ եկեղեցին նույն պաշտոնը կատարելու համար է սահմանված, ինչ-որ Քրիստոսի մարդկային մարմինը կատարեց, երբ Աստված ապրում էր մեր աշխարհում:

  4. Սուրբ Պատարագի ժամանակ, երբ եկեղեցին քահանայի միջնորդությամբ հացը և գինին մատուցում է, այնտեղ քահանան գործում է որպես եկեղեցու ներկայացուցիչ,հետևաբար հանդիսանում է Քրիստոսի պաշտոնակատարը:

  5. Նվերները` հացը և գինին ներկայացնում են և դառնում այն մարմնի , որով Քրիստոսը շրջեց Երկրի վրա, իսկ եկեղեցին,որն է Քրիստոսի մարմինը,որով էլ Քրիստոսը տակավին գործում է աշխարհի վրա:Եվ իր կենարար մարմնով, հաց ու գինով, բացված է մեր տաճարների լույս խորաններում:

  6. Կյանք և կենդանություն պարգևող Քրիստոսն է գլուխը եկեղեցու: Եվ իր կենարար մարմնով , հաց ու գինով բազմած է մեր տաճարների լույս խորաններում:Քահանայի մատուցած զոհը առանց արյունահեղության Գողգոթայի վրա Քրիստոսի զոհաբերության զուգնթացն է:

  7. Քրիստոնեայի համար Քրիստոսի այս խորհրդավոր մարմնի և արյան հետ հաղորդվելը նշանակում է նույնանալ Քրիստոսի կենդանի մարմնի հետ,որով ինքը ևս դառնում է կենդանի հոգի միանում Քրիստոսին և Քրիստոսով էլ հարություն առնում:

  8. Մինչ հրեաները իրենց կրոնի և հավատքի ամրացման համար երկնքից նշաններ էին հայցում, իսկ հեթանոսները խնդրում էին իմաստություն, մենք ` քրիստոնյաներս, քարոզու ենք -գոչում է Պողոս առաքյալը:

  9. Ահա այս պատճառով է, որ նոր ուխտի գերագույն գաղափարը`Քրիստոսի զոհաբերությունը , վերածվեց մի խորհրդի , որը արարողության ձևերով, աղոթքներով և երգերով նվիրագործվեց Սուրբ Պատարագ անվան տակ:

  10. Պատարագը սքանչելի և փրկագործ խորհուրդն է մեր տեր և փրկիչ Հիսուս Քրիստոսի անմահացուցիչ մարմնի և արյան հաղորդության,որ եկեղեցու պաշտոնյաների աղոթքների միջոցով սրբագործվելով նվիրվում է հայր Աստծուն հաղորդության արժանացածների վրա,քավության և թողության համար:

  11. Նրանք ովքեր ճաշակում են երկնային հացը,որը տրվում է կյանքի աղբյուրից և ըմպում են անմահացուցիչ արյունը կենդանի Աստծո ճանաչում են, որ Տերը քաղցր է:

  12. Այս խորհուրդը նախ հիշատակն է մեր տիրոջ Հիսուս Քրիստոսի կամավոր չարչարանքների փրկագործ խաչելության:

  13. Սա նաև մեր տիրոջ և փրկչի Հիսուս Քրիստոսի մարմնի և արյան երկրպագությունն է:Նա բաշխելով իր արյունը նոր ուխտ հաստատեց:

  14. Սա նաև հաղորդություն է Սրբության հետ և սրանով մենք սրբվում ենք:

  15. Այս խորհուրդը պարգև է մեզ երկնքից որպես կյանքի հաց: Երբ ամեն անգամ է մատուցվում , տեղի է ունենում հոգևոր միություն Աստծո և նրա ժողովրդի հետ,ամեն անգամ Պատարագի խորհրդով Աստված դարձյալ ներկա է մեր մեջ`: Մեզանից յուրաքանչյուրն ի զորու է հաղորդվելու Աստծո հետ,եթե ազատորեն և կատարյալ հավատով ընտրել է Քրիստոսին իբրև :

Երգ

  1. Սուրբ խորհուրդը ներգործում է արժանավորապես հաղորդվածներիս վրա և նրանց շնորհում հավիտենական կյանք ըստ այն խոսքի, թե :

  2. Սուրբ խորհուրդը ներգործում է սրտի և հոգու վրա շնորհում է մեղքերի քավություն և թողություն ,որ թափվում է շատերի համար, իրենց մեղքերի թողության համար:

  3. Ճաշակողը հարակից է լինում Տիրոջ, ըստ այն խոսքի, թե :

Երգ:

  1. Քահանա-Քրիստոս պատարագվելով բաշխվում է մեր մեջ:Սա է պատարագի լրիվ իմաստը,իսկ քանի է բաժանված Սուրբ Պատարագը:

  2. Սուրբ Պատարագը բաժանված է չորս գլխավոր մասերի:

1.Պատրաստություն. խորհրդանշում է Քրիստոսի մարդեղությունը:

2.Ճաշու- Պատարագը Քրիստոսի գործունեությունն է:

3.Կանոն Սուրբ Պատարագի. Վերջին ընթրիքը , Ավագ շաբաթը, օրհնությունը:

4.Օրհնություն և արձակում. արձակումը, համբարձումը և Սուրբ հոգու գալուստը:

  1. Տիրոջ համբարձումից հետո միակ և կարևոր մտահոգությունը եղավ առաքյալներին հանձնված աստվածային կտակի իրագործումը,որի անկյունաքարը Պատարագի խորհուրդն էր:Մեր շնորհակալությունը Աստծուն հայտնելու մեծագույն ձևը Սուրբ անմահ Պատարագին մասնակցելն է :

  2. Պատարագի ընթացքում մոմ ենք վառում սրբանկարի առջև, Աստծուն մատուցում մեր աղոթքները, փառաբանությունը, ընդունում սուրբ հաղորդություն:

Երգ

  1. Սուրբ և անմահ Պատարագին ներկա գտնվելուց առաջ մենք պետք է մի կողմ թողնենք մեր մեղքերը, նախանձը, բարկությունը մյուսների հանդեպ, խոստովանվելով ներում խնդրենք, հաղորդություն ստանանք:

  2. Քահանա-Այո երեխաներ, Սուրբ Պատարագին պետք է ներկա լինենք մեր աստվածապաշտությամբ, հիշենք փրկչի չարչարանքներն ու մահը, վերհիշենք փրկչի կյանքի բոլոր գլխավոր դեպքերը, գոհություն տանք Աստծուն իր շնորհների համար, մանավանդ իր մեծ շնորհի`Սուրբ Պատարագի համար: Միշտ հոգով ու մարմնով հաղորդակցության մեջ մտնենք Աստծո հետ,աղոթենք մեր մեղքերի քավության համար , Աստծո օրհնությունը խնդրենք բոլորի համար , ապրողների և ննջեցյալների հոգիների փրկության համար հավիտյանս,հավիտենից:

Երգ:


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!