СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ուսուցման հարցերը նախապատրաստական շրջանում

Категория: Всем учителям

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Ուսուցման հարցերը նախապատրաստական շրջանում»

Ուսուցման հարցերը նախապատրաստական շրջանում



Այս շրջանում տարվող աշխատանքների համակարգում առանձնահատուկ տեղ են գրավում նաև ուսումնական հարցերը, որովհետև գրաճանաչության ուսուցման համար աշակերտները նաև որոշակի լեզվական ու աշխարհաճանաչողական գիտելիքներ պետք է ունենան, տեսականորեն ու գործնականորեն պետք է նախապատրաստվեն կարդալու և գրելու մտավոր գործողությունների կատարմանը, որոշակի կարողություններ պետք է ձեռք բերեն այդ ուղղությամբ։

Լեզվական նախագիտելիքների ուսացումը, անհրաժեշտություն է և դրա վրա հատուկ ուշադրություն պետք է դարձնել։ Գրաճանաչության ուսուցման ընթացքում գրեթե ամեն օր ու ամեն դասի խոսք է լինում նախադասության, բառի, վանկի, միավանկ ու բազմավանկ բառերի, հնչյունի, ձայնավոր ու բաղաձայն հնչյունների, տառի, մեծատառի ու փոքրատառի, տպագիր ու ձեռագիր տառերի և այլ լեզվական հասկացությունների մասին, որոնք, անկասկած, երե¬խաների համար պետք է հասկանալի լինեն։ Լեզվական այդ հասկացությունների մասին երեխաները գաղափար պետք է կազմեն նախապատրաստական շրջանում։

«Այբբենարան»-ում տրված թեմատիկ, առարկայական և բառ- նկարների օգնությամբ երեխաներին գաղափար ենք տալիս խոսքի կամ ամբողջական պատմության», նախադասության ու բառերի մասին, այդ լեզվական անվանումները կապելով կոնկրետ հասկացությունների յուրացման հետ, որպեսզի դրանցից յուրաքանչյուրը որոշակի բովանդակություն ու իմաստ ստանա և հեշտությամբ մտապահվի։ Առանձնա¬պես օգտակար են նախադասությունները բառերի բաժանելու, առաջադրված բառերով նախադասություններ կազմելու, ինքնուրույն կեր-պով նախադասություններ ու բառեր ասելու վարժությունները։

Բառի մասին հասկացություն տալուց հետո ՝ գաղափար պետք է տալ նաև վանկի՝ բառի արտասանական միավորների կամ մասերի վերաբերյալ։ Այս կապակցությամբ էլ երեխաները կծանոթանան միավանկ և բազմավանկ բառ հասկացություններին։

Վանկից անցում է կատարվում հնչյունին, որպեսզի հետագայում բոլոր վերլուծությունները մինչև լեզվական տարրական մասնիկների տարբերակումը հասցնելու հնարավորություն ստեղծվի, և հոզ նախապատրաստվի գրաճանաչության ուսուցման համար։ Սկզբում գաղափար է տրվում վանկի, ապա նաև բառի մեջ եղած հնչյունների մասին, իսկ ավելի ուշ երեխաներին պետք է սովորեցնել տարբերակել հնչյուններն ըստ արտասանության երկարության կամ ժամանակի, ըստ ձայնի և աղմուկի հարաբերության։ Ըստ որում, երեխաները պետք է կարողանան տարբերել երկար արտասանվող և շատ ձայն ունեցող ձայնավոր և կարճ արտասանվող ու քիչ ձայն ունեցող բաղաձայն հնչյունները, դրանք արտահայտել գծային մոդելների վրա՝ սկզբում միայն հնչյունների քանակը, իսկ ապա նաև տեսակը նշելով։ Ամբողջ վերլուծության շղթան նախադասությունից մինչև հնչյուն տանող հաջորդականաթյամբ այսպիսի պատկեր կունենա գծային մոդելով արտահայտելիս։

Գրելու ուսուցմանը երեխաներին նախապատրաստելը ևս կարևոր նշանակություն ունի գրաճանաչության ուսուցման համար։ Գրաճանաչություն ասելով հասկանում ենք ոչ միայն հնչյունների գիտակցումն ու դրանց համապատասխան տառերի ճանաչումը, այլև սովորած տառերը գրելը, այսինքն՝ լսած հնչյունն իր համապատասխան տառով նշանագրելը, տառերը համադրելով բառեր ու նախադասություններ ստանալը։

Գրելու աշխատանքին վարժեցնելու համար ամենից առաջ պետք է զարգացնել աջ ձեռքի դաստակի ու մատների մանր-մկանային համակարգը։ Առանց դրա երեխան ի վիճակի չի լինի գրելու համար անհրաժեշտ նուրբ ու չափավորված շարժումներ կատարելու, ձեռքի մկանները չեն կարողանա զգայական գրգիռների միջոցով ուղեղի հաղորդած տե¬սողական պատկերները նույնությամբ վերարտադրել՝ պահպանելով առաջադրված պատկերների նմանությունը, համաչափությունը, թեքությունն ու գեղեցկությունը։ Գրելու աշխատանքին նախապատրաստվելը, ընդհանրապես լսողական, լեզվաշարժողական, տեսողական և մկանահոդային կինեսթետիկ ասոցիացիաների մշակման աշխատանքի նախապատրաստում է, որպիսին, ըստ էության, մարդկային խոսքն է՝ թե՛ բանավորը և թե՛ գրավորը։

Երեխայի ձեռքը գրելուն նախապատրաստելու համար մի շարք աշխատանքներ պետք է կատարել, որոնց գումարը կտա այն, ինչին մենք ձգտում ենք։ Դրանք են մկանահոդային վարժությունները, որոնք կարե¬լի է անցկացնել թե՛ դասից դուրս՝ ֆիզկուլտուրայի պարապմունքների ու ֆիզկուլտ դադարների ընթացքում և թե՛ գրավորի դասերին՝ գրելու աշխատանքից առաջ, գրելու ընթացքում անցկացվող կարճատև դադարների ընթացքում։ Բացառիկ կարևոր նշանակություն ունեն պատկերների գունավորման վարժությունները, որոնք հնարավորության են տալիս գրիչը բռնել սովորեցնել, մատիտով աշխատել, գունավորման սահմաններն ու չափերը պահել, գույները տարբերել, երեխաների մեջ գունազգացողություն զարգացնել։ Այժմ այդ նպատակով հատուկ տետրեր կան ստեղծված, որոնք սյուժետային գծանկարներ են պարունակում, և երեխաները գունավորելուց հետո պատմում են դրանց բովանդակությունը։ Կարևոր է նաև պարզ պատկերների մանրագծումն նրբագծումը, որը զարգացնում է աչքաչափը, սահմանի ու հեռավորության, համաչափության ու նմանության, ուղղության ու զուգահեռության զգացողությունը։ Տարբեր ուղղությամբ տարվող նրբագծերն ու մանրագծերը հնարավորություն են տալիս տիրապետելու ձեռքի շարժումներին, դրանք դարձնեյու նուրբ ու չափավորված։ Նույնքան արժեքավոր է նաև պարզ պատկերների նկարումը, որն ավելի բարդ աշխատանք է և պահանջում է ավելի մեծ լարվածություն, պատկերելու կարողություն և գրիչին տիրապետելու վարժվածություն։ Շրջապատի պարզ առարկաների գծագրումը երեխաներին մեծ հաճույք է պատճառում և շատ օգտակար աշխատանք է։ Այս բոլորը նախապատրաստում են գրելու ուսուցումը, որի համար անցման աստիճան են հանդիսանում գրելու նախավարժությունները.

որոնք քառակուսի, եռանկյունի, կիսաշրջանաձև և ոլորվող պատկերներ են կամ պատկերների շարքեր՝ նման եզրանախշերի։ Սրանց գրելը դեռևս նկարելու կամ գծագրելու տարրեր ունի և հող է ստեղծում տառամասնիկների գրությանն անցնելու համար։ Տառամասնիկներն արդեն մեր տառերի գրության չորս տեղագրություններին համապատասխանող, չորս տարբեր չափերի, տեսակի, տարրեր մասնիկներ են, որոնք մասնակցում են մեր բոլոր տառերի ձևավորմանը։ Այս աշխատանքի կատարումն արդեն մոտենում է գրելու գործողությանը՝ թե՛ վարժությունների բնույթով և թե՛ նյութական տեսակետից հող է նախապատ¬րաստում դրա համար։ Տառամասնիկներին անդրադառնում ենք նաև հետագայում, այբբենական շրջանում, սակայն այն ժամանակ վերցնում ենք միայն անցնելիք տառի ձևավորմանը մասնակցող մասնիկները և ցույց տալիս տառի ձևավորումը, իսկ նախապատրաստական շրջանում այդ հարցին մոտենում ենք ընդհանրապես։

Կարդալու նախապատրաստումը ևս կարևոր աշխատանքներից մեկն է և այս շրջանին առանձնահատուկ։ Մինչև վերջերս կարդալու ալգորիթմի ձևավորմանն անդրադառնում էին միայն այբբենական շրջանում, երբ առաջին խումբ տառերի ուսուցումից հետո հնարավոր էր լինում դրանցից բառեր կազմել ու կարդալ։ Սակայն այժմ կարդալու մտավոր գործողությանը երեխաներին պետք է վարժեցնել դեռևս նախապատրաստական շրջանում՝ հիմք ունենալով բառերի գծային մոդելներն ու վանկային կորերը։ Այդ աշխատանքը կարելի է տանել հնչյունային տարբեր կառուցվածք ունեցող միավանկ ու տարբեր վանկային կառուցվածք ունեցող բառերի գծային մոդելների վրա վերլուծական ու համադրական աշխատանք կատարելով, որը նախապատրաստական շրջանում տարվող լեզվական աշխատանքի հիմնական բովանդակությունը պետք է կազմի։

Հասկանալի է, որ հնչույթավանկային մեթհդով պարապելիս հիմնականամ վերցվում են երկվանկ բառեր, և ուշադրություն է դարձվում վանկերով կարդալու ալգորիթմի մշակմանը, իսկ հնչույթաբառային մեթոդով պարապելիս ավելի շատ վերցվում են միավանկ և ապա նոր երկվանկ բառեր, և ուշադրություն է դարձվում ամբողջական բառերով կարդալու ալգորիթմի ձևավորման վրա։ Այս դեպքում, եթե ընթերցվող բառը բազմավանկ է, և երեխաներն այն կարդում են վանկերով, ապա անպայման վերջնական աստիճանը պետք է համարվի վանկերի ամբողջացումը բառի մեջ և բառի ամբողջական ընթերցումը։

Առաջադրված բառերի գծապատկերները կազմելը կամ պատրաստի մոդելներին համապատասխանող բառեր գտնելը, դրանց հնչյունային ու վանկային կառուցվածքը գիտակցելը, այդ բառերն ըստ առաջադրված կամ նոր կազմված մոդելի կարդալը երեխաների մեջ մշակում է բառե¬րի վանկային սահմանագիծն զգալու և ըստ այդմ բառը վանկերով կամ ամբողջական ձևով կարդալու կարողություն։ Այս կարողությունը հետա-գայում մշակվում ու կատարելագործվում է տառային հիմքով կատար¬վող վարժությունների ընթացքում, սակայն կարդալու սկզբնական կարողության ձևավորման հիմքը դրվում է այս շրջանում ։






Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!