СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ուսուցչի դերը համագործակցային ուսուցման մեջ

Категория: Всем учителям

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Ուսուցչի դերը համագործակցային ուսուցման մեջ»

Համագործակցային ուսուցման կազմակերպումը



Համագործակցային ուսուցման ընթացքում խմբի յուրաքանչյուր անդամ կամ ամբողջ դասարանն ակտիվորեն ներգրավված են ուսուցման մեջ, իսկ նոր գիտելիքը մշակվում ու յուրացվում է հենց աշակերտի միջոցով:

Համագործակցային ուսուցման ընթացքում կարևորվում է ոչ միայն ակադեմիական գիտելիքների և հմտությունների ձեռքբերումը, այլև խմբային գործընթացի մշակմամբ հմուտ համագործակցողներ և գիտելիքների ակտիվ կիրառողներ ձևավորելը:

Համագործակցությունն ստեղծում է ինքնաճանաչման ավելի բարձր մակարդակ, քան կարող են ապահովել մրցակցային կամ անհատական ուսուց ման եղանակները: Համագործակցային իրավիճակներում անհատները միտված են փոխներգործելու, նպաստելու միմյանց հաջողությանը, ձևավորելու հետաքրքրությունների լայն շրջանակ և կազմելու միմյանց կարողությունների մասին իրական պատկերացումներ, հետևաբար տալիս են ճշմարիտ հետադարձ կապ:



Ուսուցչի դերը համագործակցային ուսուցման մեջ



«Ուսուցչի գործը հասարակության շրջանում ամենից կարևորվող, ամենա մեծ հնարամտություն պահանջող, օրեցօր ավելի գնահատվող մասնագիտություններից է: Այսօր հաջողության հասնելու համար ուսուցիչներին հարկավոր են երեխաներին կառավարելու և օգնելու նոր եղանակներ, նաև՝ երեխաների արդյունավետ ուսուցման համար անհրաժեշտ մոտեցումների խոր ընկալում»: Ուսուցումը սովորողի ներսում տեղի ունեցող բարդ գործընթաց է: Ուսու ցիչն այն կարող է միայն ուղղորդել, ստեղծել դրա համար նպաստավոր միջավայր, աջակցել և մտածելու հնարավորություն ընձեռել: Համագործակցային մեթոդներն ակնկալում են ուսուցչի դերի փոփոխություն, և այդ դերը լի է մար տահրավերներով: Համագործակցային ուսուցում կիրառող ուսուցիչը պետք է լինի համբերատար խմբի անդամներին ուղղորդելու համար: Խմբերին անհրաժեշտ է բավական ժամանակ միմյանց հետ ազատ և հարմարավետ զգալու համար: Ինչպես ավանդական, այնպես էլ համագործակցային ուսուցման դեպ քում հաջողության առանցքը ուսուցչի նախապատրաստությունն է: Ուսուցիչը պետք է պլանավորի ոչ միայն բովանդակության մոտեցումը, այլ նաև աշակերտների գործողությունները և գնահատումը:






Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!