СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ուղղագրություն(

Нажмите, чтобы узнать подробности

Աշակերտներիս ստեղծած սահիկը 

Просмотр содержимого документа
«Ուղղագրություն(»

Ուղղագրություն Ուղղագրություն, որևէ լեզվի համար հանրության կողմից ընդունված գրելու կանոնների համակարգը: Ամեն մի լեզու հետևում է որոշակի ուղղագրության սկզբունքի (սկզբունքների)։ Առավել հայտնի են ուղղագրական հետևյալ սկզբունքները՝ հնչյունական կամ հնչույթային, պատմական կամ ավանդական, ձևաբանական, սիմվոլիկ, բառակազմական սկզբունքները։ Հայերենին հատուկ է գերազանցապես հնչյունական և պատմական սկզբունքը, ռուսերենին՝ հնչյունականը և ձևաբանականը, անգլերենինը, ֆրանսերենինը՝ հիմնականում պատմականը

Ուղղագրություն

Ուղղագրություն, որևէ լեզվի համար հանրության կողմից ընդունված գրելու կանոնների համակարգը:

Ամեն մի լեզու հետևում է որոշակի ուղղագրության սկզբունքի (սկզբունքների)։ Առավել հայտնի են ուղղագրական հետևյալ սկզբունքները՝ հնչյունական կամ հնչույթային, պատմական կամ ավանդական, ձևաբանական, սիմվոլիկ, բառակազմական սկզբունքները։ Հայերենին հատուկ է գերազանցապես հնչյունական և պատմական սկզբունքը, ռուսերենին՝ հնչյունականը և ձևաբանականը, անգլերենինը, ֆրանսերենինը՝ հիմնականում պատմականը

Հնչյունական սկզբունք Հնչյունական գրի մեջ յուրաքանչյուր հնչույթի համապատասխանում է մի տառ, և բառերը գրվում են այնպես, ինչպես արտասանվում են։ Հնչյունական գրի սկզբունքի վրա է հիմնված այբուբենների մեծ մասը ստեղծման ժամանակ։ Հայերենի նոր ուղղագրությունը փորձում է հետևել հնչյունական սկզբունքին։ Ձևաբանական սկզբունք Ձևաբանական սկզբունքը հիմնված է բառի միատեսակ գրության վրա, անկախ նրա արտասանությունից՝ թեքման կամ բառակազմության ժամանակ։ Շատ լեզուներում բառերը, ստանալով բառակազմական կամ բառահարաբերական մասնիկներ, փոխում են իրենց արտասանությունը, ենթարկվում են հնչյունափոխության, բայց նրանց գրությունը մնում է անփոփոխ։ Օրինակ՝ ռուսերեն дом «տուն» հոգնակի սեռականում արտասանվում է дамов, բայց գրվում է домов։

Հնչյունական սկզբունք

Հնչյունական գրի մեջ յուրաքանչյուր հնչույթի համապատասխանում է մի տառ, և բառերը գրվում են այնպես, ինչպես արտասանվում են։ Հնչյունական գրի սկզբունքի վրա է հիմնված այբուբենների մեծ մասը ստեղծման ժամանակ։ Հայերենի նոր ուղղագրությունը փորձում է հետևել հնչյունական սկզբունքին։

Ձևաբանական սկզբունք

Ձևաբանական սկզբունքը հիմնված է բառի միատեսակ գրության վրա, անկախ նրա արտասանությունից՝ թեքման կամ բառակազմության ժամանակ։ Շատ լեզուներում բառերը, ստանալով բառակազմական կամ բառահարաբերական մասնիկներ, փոխում են իրենց արտասանությունը, ենթարկվում են հնչյունափոխության, բայց նրանց գրությունը մնում է անփոփոխ։ Օրինակ՝ ռուսերեն дом «տուն» հոգնակի սեռականում արտասանվում է дамов, բայց գրվում է домов։

Պատմական սկզբունք Պատմական սկզբունքը հիմնված է բառերի ավանդական գրության վրա, որի շնորհիվ պահպանվում է բառերի հնից ավանդված գրությունը, հակառակ այն բանին, որ նրանց արտասանությունը փոխվել է։ Ժամանակակից արևելահայ գրական լեզվի ուղղագրությունը միայն մասամբ է պատմական (ավանդական)։ Այս սկզբունքով են, օրինակ, գրվում հետևյալ բառերը՝ երգ, երկիր, արջ, որբ, վարդ, մարդ Ստուգաբանական սկզբունք Պատմական գրության մի տեսակն է ստուգաբանական սկզբունքը, երբ բառը գրվում է համապատասխան իր ստուգաբանության։ Օրինակ՝ հայերենում, հակառակ այն կանոնին, որ է, օ տառերը գրվում են միայն բառասկզբում, մենք գրում ենք նաև բառամիջում՝ այսօր, ապօրինի, վայրէջք, մանրէ, հօգուտ[1]։

Պատմական սկզբունք

Պատմական սկզբունքը հիմնված է բառերի ավանդական գրության վրա, որի շնորհիվ պահպանվում է բառերի հնից ավանդված գրությունը, հակառակ այն բանին, որ նրանց արտասանությունը փոխվել է։ Ժամանակակից արևելահայ գրական լեզվի ուղղագրությունը միայն մասամբ է պատմական (ավանդական)։ Այս սկզբունքով են, օրինակ, գրվում հետևյալ բառերը՝ երգ, երկիր, արջ, որբ, վարդ, մարդ

Ստուգաբանական սկզբունք

Պատմական գրության մի տեսակն է ստուգաբանական սկզբունքը, երբ բառը գրվում է համապատասխան իր ստուգաբանության։ Օրինակ՝ հայերենում, հակառակ այն կանոնին, որ է, օ տառերը գրվում են միայն բառասկզբում, մենք գրում ենք նաև բառամիջում՝ այսօր, ապօրինի, վայրէջք, մանրէ, հօգուտ[1]։

Է-ի, ե-ի ուղղագրությունը Բառասկզբում լսվող «է»-ն գրվում է «է» տառով, օրինակ՝ էջ, էակ, էկրան, էություն, էներգիա: Բառամիջում գրվում է «է», եթե դրանով սկսվող արմատ կա, օրինակ՝ լայնէկրան, լեկտրաէներգիա, մանրէ, ելևէջ… Մնացած դեպքերում լսվող «է»-ն գրվում է «ե» տառով, օրինակ՝ վերելք, ոսկե, տասներկու, մեխակ… Պետք է հիշել՝ բառասկզբում լսվում է «է», բայց գրվում է ե հետևյալ բառերում եմ, ես, ենք, եք, են: Հիշել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ գոմեշ, առէջ, վայրէջք, մանրէ, ելևէջ: Որևէ, ինչևէ, երբևէ բայց՝ որևիցե, ինչևիցե, երբևիցե:

Է-ի, ե-ի ուղղագրությունը

Բառասկզբում լսվող «է»-ն գրվում է «է» տառով, օրինակ՝ էջ, էակ, էկրան, էություն, էներգիա:

Բառամիջում գրվում է «է», եթե դրանով սկսվող արմատ կա, օրինակ՝ լայնէկրան, լեկտրաէներգիա, մանրէ, ելևէջ…

Մնացած դեպքերում լսվող «է»-ն գրվում է «ե» տառով, օրինակ՝ վերելք, ոսկե, տասներկու, մեխակ…

Պետք է հիշել՝ բառասկզբում լսվում է «է», բայց գրվում է ե հետևյալ բառերում եմ, ես, ենք, եք, են:

Հիշել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ գոմեշ, առէջ, վայրէջք, մանրէ, ելևէջ: Որևէ, ինչևէ, երբևէ բայց՝ որևիցե, ինչևիցե, երբևիցե:

Օ-ի, ո-ի ուղղագրությունը Բառասկզբում լսվող Օ-ն գրվում է Օ, օրինակ` օր, օրորոց, օդ, օձ, օգնություն, օրինակ: Բառասկզբում լսվող Ո-ն գրվում է Ո տառով, օրինակ` որսորդ, որդի, ոզնի, ոգի, որդ: Բառամիջում Օ տառ գրվում է, եթե դրանով սկսվող արմատ կա, օրինակ`մեղմօրոր, անօրեն, շտապօգնություն, նմանօրինակ: Մնացած բոլոր դեպքերում լսվող Օ-ն գրվում է Ո տառով, օրինակ` անորսալի, անորակ, եռոտանի…

Օ-ի, ո-ի ուղղագրությունը

Բառասկզբում լսվող Օ-ն գրվում է Օ, օրինակ` օր, օրորոց, օդ, օձ, օգնություն, օրինակ:

Բառասկզբում լսվող Ո-ն գրվում է Ո տառով, օրինակ` որսորդ, որդի, ոզնի, ոգի, որդ:

Բառամիջում Օ տառ գրվում է, եթե դրանով սկսվող արմատ կա, օրինակ`մեղմօրոր, անօրեն, շտապօգնություն, նմանօրինակ:

Մնացած բոլոր դեպքերում լսվող Օ-ն գրվում է Ո տառով, օրինակ` անորսալի, անորակ, եռոտանի…

Պետք է հիշել Բառասկզբում լսվում է Օ, բայց գրվում է Ո հետևյալ բառերում՝ ով, ովքեր: Հայերենում օտար լեզուներից փոխառած բառեր, որոնց սկզբում լսվում է Ո, բայց գրվում է Վո: Օրինակ՝ վոլտ, վոկալ, Վոլգա…. Սրանցից պետք է տարբերել Ոդիսևսև, Որմիզդուխտ բառերը, որտեղ լսվող Ոգրվում է Ո տառով:

Պետք է հիշել

Բառասկզբում լսվում է Օ, բայց գրվում է Ո հետևյալ բառերում՝ ով, ովքեր:

Հայերենում օտար լեզուներից փոխառած բառեր, որոնց սկզբում լսվում է Ո, բայց գրվում է Վո:

Օրինակ՝ վոլտ, վոկալ, Վոլգա….

Սրանցից պետք է տարբերել Ոդիսևսև, Որմիզդուխտ բառերը, որտեղ լսվող Ոգրվում է Ո տառով:

Ը-Ի ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ Բառասկզբում լսվում է ը գրվում է ը: Ընձուխտ, ընտիր, ընկեր, ընտանիք, ընկալել, ընդունել, ընդհամենը, ընդհանուր, ընթերցել, ընդանալ, ընկնել, ըմբռնել, ընձյուղ, ընկույզ, ըմբոշխնել, ըստ: Ըն բառամիջում գրվում է ը եթե, դա վերը է թվարկված բառերի սկզբնատառն է: Հայերենում կան մի շարք բառեր, որտեղ լսվում է ը ձայնավորը բայց չի գրվում: Ակնբախ, ակնդետ, ակնթարթ, կորընդարտ, մթնշաղ, ձեռնտու, ձկնկիթ, լուսնկա, հետզհետե, երկնչել, գույնզգույն:

Ը-Ի ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Բառասկզբում լսվում է ը գրվում է ը:

Ընձուխտ, ընտիր, ընկեր, ընտանիք, ընկալել, ընդունել, ընդհամենը, ընդհանուր, ընթերցել, ընդանալ, ընկնել, ըմբռնել, ընձյուղ, ընկույզ, ըմբոշխնել, ըստ:

Ըն բառամիջում գրվում է ը եթե, դա վերը է թվարկված բառերի սկզբնատառն է:

Հայերենում կան մի շարք բառեր, որտեղ լսվում է ը ձայնավորը բայց չի գրվում:

Ակնբախ, ակնդետ, ակնթարթ, կորընդարտ, մթնշաղ, ձեռնտու, ձկնկիթ, լուսնկա, հետզհետե, երկնչել, գույնզգույն:

Բաղաձայնների ուղղագրությունը Դ — Տ — Թ բաղաձայնների ուղղագրությունը Դ, տ, թ հնչյունները բառասկզբում արտասանվում են այնպես, ինչպես գրվում են: Օրինակ՝ դանակ, դարակ, տգեղ, տունկ, թաթ, թութ, թութակ Ր-ից հետո լսվող թ հնչյունը գրվում է դ տառով՝ • արդար, արդեն, արդյոք, արդյունք,զարդ ,արդուկ, բարդ,, բրդել, բրդուճ, բուրդ, բրդյա, դրդել երդվել, լյարդ, նյարդ, որդ , որդի, վարդապետ, օրիորդ. • -որդ վերջածանց ունեցող բառերում՝ բնորդ, գնորդ, լողորդ, հաջորդ, վարորդ. • -ուրդ վերջածանց ունեցող բառերում՝ ժողովուրդ, խորհուրդ, խառնուրդ. • նաև մի քանի անձնանուններում՝ Նվարդ, Վարդան, Վարդուհի, Վարդգես:  Ձայնավորից հետո լսվող թ հնչյունը գրվում է դ տառով՝ դադար (դադարել, անդադար),դդում(դդմիկ, դդմապուր), օդ (օդաչու, օդանցք):  Ն-ից հետո լսվող թ հնչյունը գրվում է դ տառով՝ • անդամ, խնդիր, կենդանի • ընդ-ով մի քանի բառերում՝ ընդամենը, ընդունակ, ընդարձակ, ընդհակառակը, ընդհանուր, ընդհատել, ընդհուպ:

Բաղաձայնների ուղղագրությունը

Դ — Տ — Թ բաղաձայնների ուղղագրությունը

Դ, տ, թ հնչյունները բառասկզբում արտասանվում են այնպես, ինչպես գրվում են:

Օրինակ՝ դանակ, դարակ, տգեղ, տունկ, թաթ, թութ, թութակ

Ր-ից հետո լսվող թ հնչյունը գրվում է դ տառով՝

• արդար, արդեն, արդյոք, արդյունք,զարդ ,արդուկ, բարդ,, բրդել, բրդուճ, բուրդ, բրդյա, դրդել երդվել, լյարդ, նյարդ, որդ , որդի, վարդապետ, օրիորդ.

• -որդ վերջածանց ունեցող բառերում՝ բնորդ, գնորդ, լողորդ, հաջորդ, վարորդ.

• -ուրդ վերջածանց ունեցող բառերում՝ ժողովուրդ, խորհուրդ, խառնուրդ.

• նաև մի քանի անձնանուններում՝ Նվարդ, Վարդան, Վարդուհի, Վարդգես:

Ձայնավորից հետո լսվող թ հնչյունը գրվում է դ տառով՝ դադար (դադարել, անդադար),դդում(դդմիկ, դդմապուր), օդ (օդաչու, օդանցք):

Ն-ից հետո լսվող թ հնչյունը գրվում է դ տառով՝

• անդամ, խնդիր, կենդանի

• ընդ-ով մի քանի բառերում՝ ընդամենը, ընդունակ, ընդարձակ, ընդհակառակը, ընդհանուր, ընդհատել, ընդհուպ:

Բ-Պ-Փ բաղաձայնների ուղղագրությունը Հայերենումբ, պ, փ բաղաձայնները սովորաբար գրվում են այնպես, ինչպես արտասանվում են: Օրինակ՝ Ամբար, բամբակ, պապակ, պարապել, փրփուր, փափագ և այլն: Ր-ից հետո բ-ն արտասանվում է փ. դարբին, երբ, լիրբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ բառերում. Մ-ից հետոբ-ն արտասանվում է փ. համբերել, համբույր բառերում. Ձայնավորից հետո բ-ն արտասանվում է փ. իբր, խաբել, շաբաթ, Հակոբ, Սերոբ, Քերոբ բառերում. Ղբ տառերի խումբն արտասանվում է խպ. աղբ, աղբյուր, եղբայր, ողբ բառերում:

Բ-Պ-Փ բաղաձայնների ուղղագրությունը

Հայերենումբ, պ, փ բաղաձայնները սովորաբար գրվում են այնպես, ինչպես արտասանվում են:

Օրինակ՝

Ամբար, բամբակ, պապակ, պարապել, փրփուր, փափագ և այլն:

Ր-ից հետո բ-ն արտասանվում է փ. դարբին, երբ, լիրբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ բառերում.

Մ-ից հետոբ-ն արտասանվում է փ. համբերել, համբույր բառերում.

Ձայնավորից հետո բ-ն արտասանվում է փ. իբր, խաբել, շաբաթ, Հակոբ, Սերոբ, Քերոբ բառերում.

Ղբ տառերի խումբն արտասանվում է խպ. աղբ, աղբյուր, եղբայր, ողբ բառերում:

Գ-Կ-Ք բաղաձայնների ուղղագրությունը Գ, կ, ք հնչյունները հիմնականում ինչպես գրվում, այնպես էլ արտասանվում են, ինչպես՝ գազար, գարուն, ագահ, ձագար, վագր, սպունգ, ժառանգ, կատակ, կարկին, անհարկի, քաղաք, քրքջալ, թոք, թաքնվել, հավաքվել: Ր-ից հետո արտասանվող ք հնչյունը գրվում է գտառով՝ երգ ,թարգմանիչ,կարգ,մարգարե ,մարգարիտ, միրգ, պարգև Սարգիս : Ձայնավորից հետո արտասանվող ք հնչյունը գրվում է գ տառով՝ ավագ,գոգնոց, զույգ,էգ, թագավոր,արևածագ, կարագ,հագնել,հոգևոր, հոգնել,հոգնակի,ձագ,ձիգ,ճիգ , մարագ,մուգ,նորոգել, շոգ ,ոգի,պատարագ, սուգ, տեգր,ուրագ, օգնել, օգուտ, Գրիգոր : Ն-ից հետո լսվող ք հնչյունը գրվում է գտառով՝ անգամ (միանգամից):

Գ-Կ-Ք բաղաձայնների ուղղագրությունը

Գ, կ, ք հնչյունները հիմնականում ինչպես գրվում, այնպես էլ արտասանվում են, ինչպես՝ գազար, գարուն, ագահ, ձագար, վագր, սպունգ, ժառանգ, կատակ, կարկին, անհարկի, քաղաք, քրքջալ, թոք, թաքնվել, հավաքվել:

Ր-ից հետո արտասանվող ք հնչյունը գրվում է գտառով՝ երգ ,թարգմանիչ,կարգ,մարգարե ,մարգարիտ, միրգ, պարգև Սարգիս :

Ձայնավորից հետո արտասանվող ք հնչյունը գրվում է գ տառով՝ ավագ,գոգնոց, զույգ,էգ, թագավոր,արևածագ, կարագ,հագնել,հոգևոր, հոգնել,հոգնակի,ձագ,ձիգ,ճիգ , մարագ,մուգ,նորոգել, շոգ ,ոգի,պատարագ, սուգ, տեգր,ուրագ, օգնել, օգուտ, Գրիգոր :

Ն-ից հետո լսվող ք հնչյունը գրվում է գտառով՝ անգամ (միանգամից):

Ձ-Ծ-Ց բաղաձայնների ուղղագրությունը Լսվող ց և ծ հնչյունները գրվում են այնպես, ինչպես արտասանվում են: Օրինակ՝ ծափ, ծածուկ, ծով, ծաղիկ, ծիծաղ, ուրց, ցրիչ, ցնցել, կորցնել, վերցնել, հարցնել Ձ հնչյունը հիմնականում գրվում է այնպես, ինչպես արտասանվում է: Օրինակ՝ ձայն, ձյուն, ձանձրույթ, օձիք, հուշարձան, արվարձան, գեղձ, իղձ և այլն  Ր-ից հետո լսվող ց հնչյունը գրվում է ձ տառով հետևյալ արմատներում՝ արձակ (արձակուրդ, ընդարձակ), բարձ (բարձիկ, բարձատեղ), բարձր (բարձունք, բարձրություն), դարձյալ (վերադարձ, անդրադարձ, իրադարձություն), դերձակ, խուրձ (խրձել), հանդերձ(հանդերձարան), որձ (որձակ), վարձ (վարձատրել, աշխատավարձ), փորձ (փորձանք, փորձագետ, անփորձ):  Ղ-ից հետո լսվող ց հնչյունը գրվում է ձ տառով՝ դաղձ, դեղձ, դեղձենի, դեղձան, դեղձանիկ:  Ձայնավորից հետո լսվող ց հնչյունը գրվում է ձ տառով՝ օձ (օձաձուկ, օձագալար, օձաձև, վիշապօձ):

Ձ-Ծ-Ց բաղաձայնների ուղղագրությունը

Լսվող ց և ծ հնչյունները գրվում են այնպես, ինչպես արտասանվում են:

Օրինակ՝ ծափ, ծածուկ, ծով, ծաղիկ, ծիծաղ, ուրց, ցրիչ, ցնցել, կորցնել, վերցնել, հարցնել

Ձ հնչյունը հիմնականում գրվում է այնպես, ինչպես արտասանվում է:

Օրինակ՝ ձայն, ձյուն, ձանձրույթ, օձիք, հուշարձան, արվարձան, գեղձ, իղձ և այլն

Ր-ից հետո լսվող ց հնչյունը գրվում է ձ տառով հետևյալ արմատներում՝ արձակ (արձակուրդ, ընդարձակ), բարձ (բարձիկ, բարձատեղ), բարձր (բարձունք, բարձրություն), դարձյալ (վերադարձ, անդրադարձ, իրադարձություն), դերձակ, խուրձ (խրձել), հանդերձ(հանդերձարան), որձ (որձակ), վարձ (վարձատրել, աշխատավարձ), փորձ (փորձանք, փորձագետ, անփորձ):

Ղ-ից հետո լսվող ց հնչյունը գրվում է ձ տառով՝ դաղձ, դեղձ, դեղձենի, դեղձան, դեղձանիկ:

Ձայնավորից հետո լսվող ց հնչյունը գրվում է ձ տառով՝ օձ (օձաձուկ, օձագալար, օձաձև, վիշապօձ):

Ջ-Ճ-Չ բաղաձայնների ուղղագրությունը Ճ և չ հնչյունները գրվում են այնպես, ինչպես արտասանվում են: Օրինակ՝ ճանճ, ճագար, կարճ, վճարել, չամիչ, չոր, կառչել, զեղչել, հաչել Ջ հնչյունը գրվում է այնպես, ինչպես արտասանվում է: Օրինակ՝ ջուր, ջրվեժ, կամուրջ, չղջիկ, եղջերու, եղջյուր, հաղարջ և այլն Ձայնավորից հետո արտասանվող չ հնչյունը գրվում է ջ տառով՝ աջ (աջլիկ, աջափնյակ, առաջ), էջ (իջնել, վայրէջք), մեջ (միջև, միջանցք), ոջիլ (ոջլոտ): Ր-ից հետո արտասանվող չ հնչյունը գրվում է ջ տառով՝ արջ (արջուկ, արջաորս), թրջել (թրջոց), վերջ(վերջին, վերջաբան): Ղ հնչյունից հետո լսվող չ-ն գրվում է ջ տառով՝ աղջիկ (աղջկական), զղջալ (զղջում), ողջ (ողջույն, առողջ) Բացառություն է կազմում զեղչ բառը:

Ջ-Ճ-Չ բաղաձայնների ուղղագրությունը

Ճ և չ հնչյունները գրվում են այնպես, ինչպես արտասանվում են:

Օրինակ՝ ճանճ, ճագար, կարճ, վճարել, չամիչ, չոր, կառչել, զեղչել, հաչել

Ջ հնչյունը գրվում է այնպես, ինչպես արտասանվում է:

Օրինակ՝ ջուր, ջրվեժ, կամուրջ, չղջիկ, եղջերու, եղջյուր, հաղարջ և այլն

Ձայնավորից հետո արտասանվող չ հնչյունը գրվում է ջ տառով՝

աջ (աջլիկ, աջափնյակ, առաջ), էջ (իջնել, վայրէջք), մեջ (միջև, միջանցք), ոջիլ (ոջլոտ):

Ր-ից հետո արտասանվող չ հնչյունը գրվում է ջ տառով՝

արջ (արջուկ, արջաորս), թրջել (թրջոց), վերջ(վերջին, վերջաբան):

Ղ հնչյունից հետո լսվող չ-ն գրվում է ջ տառով՝

աղջիկ (աղջկական), զղջալ (զղջում), ողջ (ողջույն, առողջ)

Բացառություն է կազմում զեղչ բառը:

Մ-Ն բաղաձայնների ուղղագրությունը Մևնբաղաձայնների արտասանությունը և ուղղագրությունը հիմնականում համապատասխանում են իրար: Օրինակ՝ ամանոր, ամբոխ, բամբակ, նամակ, համբույր, Սամվել, անկողին, անդորր, անցորդ, բանակ, դանակ, գնդակ, Մանվել Մև ն բաղաձայնների ուղղագրական դժվարությունները կապված են բ, պ, փ բաղաձայնների հետ:Բ, պ, փ բաղաձայններից առաջ ընկած մ— ն հնչում է մոտավորապես ն: 1. Բ, պ, փ բաղաձայններից առաջ հիմնականում պիտի գրել մ , օրինակ՝ ամբարիշտ, ամբար, ամբաստանել, ամբարտակ, ամբարտավան, ամբոխ, բամբ, բմբուլ, գամփռ, թումբ, թմբուկ, կաղամբ, ճամբար, ռումբ, փամփուշտ և այլն: 2.Բ, պ, փ բաղաձայններից առաջ նենք գրում, եթե ունենք անժխտական նախածանց, օրինակ՝ անբան, անբասիր, անբիծ, անպայման, անպատեհ,անպատկառ,անպարտ, , անփորձ և այլն:

Մ-Ն բաղաձայնների ուղղագրությունը

Մևնբաղաձայնների արտասանությունը և ուղղագրությունը հիմնականում համապատասխանում են իրար:

Օրինակ՝

ամանոր, ամբոխ, բամբակ, նամակ, համբույր, Սամվել, անկողին, անդորր, անցորդ, բանակ, դանակ, գնդակ, Մանվել

Մև ն բաղաձայնների ուղղագրական դժվարությունները կապված են բ, պ, փ բաղաձայնների հետ:Բ, պ, փ բաղաձայններից առաջ ընկած մ— ն հնչում է մոտավորապես ն:

1. Բ, պ, փ բաղաձայններից առաջ հիմնականում պիտի գրել մ , օրինակ՝ ամբարիշտ, ամբար, ամբաստանել, ամբարտակ, ամբարտավան, ամբոխ, բամբ, բմբուլ, գամփռ, թումբ, թմբուկ, կաղամբ, ճամբար, ռումբ, փամփուշտ և այլն:

2.Բ, պ, փ բաղաձայններից առաջ նենք գրում, եթե ունենք անժխտական նախածանց, օրինակ՝ անբան, անբասիր, անբիծ, անպայման, անպատեհ,անպատկառ,անպարտ, , անփորձ և այլն:

Ղ-Խ բաղաձայնների ուղղագրությունը 1. Բաղաձայնից առաջ լսվողխ հնչյունը գրվում է խտառով հետևյալ արմատներում և բառերում. ախտ (հիվանդություն),ապուխտ, բախտ, դժոխք, դրախտ, երախտիք, ապերախտ, զմրուխտ, թախտ, թխկի, թուխպ, թուխս, ժխտել, լախտ, խախտել, խրախճանք, խրոխտ, ծախս, կխտար, կմախք, հախճապակի, նախկին, նախճիր, նախքան, նախշ, ջախջախել, պանդուխտ, սխտոր, Վախթանգ, վախճան, վախկոտ, վխտալ, տախտակ, փախչել, ուխտ(երդում, դաշինք): 2.Բաղաձայնից առաջ արտասանվող խհնչյունը գրվում էղ տառով հետևյալ բառերում. աղբյուր, Աղթամար կղզի, աղջիկ, աղտ, աղքատ, բողկ, գաղթել, դաղձ, դեղձ, դեղձանիկ, եղբայր, զեղչ, թուղթ, խեղդել, կեղտ, կողպեք, կողք, հաղթանակ, հաղթել, ճեղք, մաղթել, մեղք, շաղկապ, շղթա, ողբ, պղտոր, փեղկ, փողք, քաղցր, սանդուղք, սեղմել, ուղտ:

Ղ-Խ բաղաձայնների ուղղագրությունը

1. Բաղաձայնից առաջ լսվողխ հնչյունը գրվում է խտառով հետևյալ արմատներում և բառերում.

ախտ (հիվանդություն),ապուխտ, բախտ, դժոխք, դրախտ, երախտիք, ապերախտ, զմրուխտ, թախտ, թխկի, թուխպ, թուխս, ժխտել, լախտ, խախտել, խրախճանք, խրոխտ, ծախս, կխտար, կմախք, հախճապակի, նախկին, նախճիր, նախքան, նախշ, ջախջախել, պանդուխտ, սխտոր, Վախթանգ, վախճան, վախկոտ, վխտալ, տախտակ, փախչել, ուխտ(երդում, դաշինք):

2.Բաղաձայնից առաջ արտասանվող խհնչյունը գրվում էղ տառով հետևյալ բառերում.

աղբյուր, Աղթամար կղզի, աղջիկ, աղտ, աղքատ, բողկ, գաղթել, դաղձ, դեղձ, դեղձանիկ, եղբայր, զեղչ, թուղթ, խեղդել, կեղտ, կողպեք, կողք, հաղթանակ, հաղթել, ճեղք, մաղթել, մեղք, շաղկապ, շղթա, ողբ, պղտոր, փեղկ, փողք, քաղցր, սանդուղք, սեղմել, ուղտ:

Զ-Ս բաղաձայնների ուղղագրությունը Զ և ս բաղաձայնների արտասանությունը և գրությունը հիմնականում համապտասխանում են, այսինքն՝ լսվող ս-ն գրվում է ս տառով, իսկ զ-ն՝ զ տառով: Օրինակ՝ բազրիք, գազօջախ, սուզվել, վազել, ասպարեզ, բզեզ, պաստառ և այլն: 1. Որոշ դեպքերում, հատկապես կ և ք բաղաձայններից առաջ զ-ն արտասանվում է թույլ ս, օրինակ՝ բազկերակ, բզկտել, վազք, վզկապ և այլն: 2. Մի քանի բառի գրության սխալն էլ պայմանավորված է ոչ ճիշտ արտասանությամբ: Օրինակ՝ ավտոբուս, հիպնոս, իշիաս, Վարդգես, Մանազկերտ և այլն Այս բառերը պիտի արտասանել այնպես, ինչպես գրվում են:

Զ-Ս բաղաձայնների ուղղագրությունը

Զ և ս բաղաձայնների արտասանությունը և գրությունը հիմնականում համապտասխանում են, այսինքն՝ լսվող ս-ն գրվում է ս տառով, իսկ զ-ն՝ զ տառով:

Օրինակ՝ բազրիք, գազօջախ, սուզվել, վազել, ասպարեզ, բզեզ, պաստառ և այլն:

1. Որոշ դեպքերում, հատկապես կ և ք բաղաձայններից առաջ զ-ն արտասանվում է թույլ ս, օրինակ՝ բազկերակ, բզկտել, վազք, վզկապ և այլն:

2. Մի քանի բառի գրության սխալն էլ պայմանավորված է ոչ ճիշտ արտասանությամբ:

Օրինակ՝ ավտոբուս, հիպնոս, իշիաս, Վարդգես, Մանազկերտ և այլն

Այս բառերը պիտի արտասանել այնպես, ինչպես գրվում են:

Վ-Ֆ բաղաձայնների ուղղագրությունը Վ, ֆ բաղաձայնների արտասանությունը և գրությունը համապատասխանում են: Օրինակ՝ ֆիզիկա ավար, ագռավ, արմավ, բանվոր, բավարար, զինվոր, կաքավ, ծավի, ծով, կավ, ասֆալտ, Աֆրիկա, Աֆղանստան, կարտոֆիլ, տուֆ, և այլն Ուշադրություն Արտասանվող ֆ-ն գրվում է վ միայն երեք բառում. ավտո — ավտոմատ, ավտոմեքենա հարավ— հարավային, հարավցի, հարավ-արևելք նավթ— նավթատար, նավթահան, նավթավառ

Վ-Ֆ բաղաձայնների ուղղագրությունը

Վ, ֆ բաղաձայնների արտասանությունը և գրությունը համապատասխանում են:

Օրինակ՝ ֆիզիկա ավար, ագռավ, արմավ, բանվոր, բավարար, զինվոր, կաքավ, ծավի, ծով, կավ, ասֆալտ, Աֆրիկա, Աֆղանստան, կարտոֆիլ, տուֆ, և այլն

Ուշադրություն

Արտասանվող ֆ-ն գրվում է վ միայն երեք բառում.

ավտո — ավտոմատ, ավտոմեքենա

հարավ— հարավային, հարավցի, հարավ-արևելք

նավթ— նավթատար, նավթահան, նավթավառ

Երկհնչյունների ուղղագրություն Հայերենում երկհնչյունը յ կիսաձայնի և որևէ ձայնավորի միացությունն է: Հայերենի երկհնչյուններն են` այ, յա, ույ, յու, ոյ, յո, եյ, յի, բառասկզբում և ձայնավորից հետո նաև ե (կարդացվում է` ՅԷ): Հայերենում սովորաբար երկհնչյունները գրվում են այնպես, ինչպես արտասանվում են: Բայց այս կանոնից շեղումներ կան: Յա լսելիս սովորաբար գրվում է յա` երկաթյա, եղյամ, անցյալ, առօրյա, վայրկյան և այլն: Սակայն՝ 1. Յա երկհնչյունը իա է գրվում. ա) հետևյալ հայերեն բառերում` բամիա, դաստիարակ, հեքիաթ, ծիածան, կրիա, խավիար, փասիան. բ) օտար լեզուներից փոխառյալ բառերում` ակադեմիա, արիա, բիլիարդ, էներգիա, քիմիա, էքսկուրսիա, միլիարդ, օլիմպիադա և այլն.

Երկհնչյունների ուղղագրություն

Հայերենում երկհնչյունը յ կիսաձայնի և որևէ ձայնավորի միացությունն է: Հայերենի երկհնչյուններն են` այ, յա, ույ, յու, ոյ, յո, եյ, յի, բառասկզբում և ձայնավորից հետո նաև ե (կարդացվում է` ՅԷ): Հայերենում սովորաբար երկհնչյունները գրվում են այնպես, ինչպես արտասանվում են: Բայց այս կանոնից շեղումներ կան:

Յա լսելիս սովորաբար գրվում է յա` երկաթյա, եղյամ, անցյալ, առօրյա, վայրկյան և այլն:

Սակայն՝

1. Յա երկհնչյունը իա է գրվում.

ա) հետևյալ հայերեն բառերում` բամիա, դաստիարակ, հեքիաթ, ծիածան, կրիա, խավիար, փասիան.

բ) օտար լեզուներից փոխառյալ բառերում` ակադեմիա, արիա, բիլիարդ, էներգիա, քիմիա, էքսկուրսիա, միլիարդ, օլիմպիադա և այլն.

գ) աշխարհագրական անուններում` Ասիա (աշխարհամաս), Անգլիա, Ավստրալիա, Կիլիկիա, Մալաթիա, Եդեսիա, Շվեդիա, Սոֆիա (Բուլղարիայի մայրաքաղաքը), Վիկտորիա (լիճ և ջրվեժ). դ) հին ժամանակներից եկող մի քանի անձնանուններում` Անանիա, Ազարիա, Ամասիա, Արփիար, Բունիաթ, Բենիամին, Երեմիա, Մնացած անձնանունները գրվում են յա-ով` Ասյա, Արաքսյա, Ամալյա, Գալյա, 2. Յա երկհնչյունը եա է գրվում` հրեա, սեանս, իդեալ, Անդրեաս բառերում: 3. Լսվող օյ երկհնչյունը գրվում է ոյ` խոյ, գոյ, հոբոյ, Նոյ: 4. Լսվող յո-ն գրվում է իո` ամբիոն, բրաբիոն, ռադիո, միլիոն, հետիոտն, Պիոն: 5. Լսվող յո-ն գրվում է եո` ակորդեոն, լեգեոն, քամելեոն, Էլեոնորա, Նապոլեոն: 6. Լսվող յե-ն գրվում էիե` Գաբրիել, Դանիել, Տարիել, Մարիետա, Ջուլիետա:

գ) աշխարհագրական անուններում` Ասիա (աշխարհամաս), Անգլիա, Ավստրալիա, Կիլիկիա,

Մալաթիա, Եդեսիա, Շվեդիա, Սոֆիա (Բուլղարիայի մայրաքաղաքը), Վիկտորիա (լիճ և ջրվեժ).

դ) հին ժամանակներից եկող մի քանի անձնանուններում`

Անանիա, Ազարիա, Ամասիա, Արփիար, Բունիաթ, Բենիամին, Երեմիա,

Մնացած անձնանունները գրվում են յա-ով` Ասյա, Արաքսյա, Ամալյա, Գալյա,

2. Յա երկհնչյունը եա է գրվում` հրեա, սեանս, իդեալ, Անդրեաս բառերում:

3. Լսվող օյ երկհնչյունը գրվում է ոյ` խոյ, գոյ, հոբոյ, Նոյ:

4. Լսվող յո-ն գրվում է իո` ամբիոն, բրաբիոն, ռադիո, միլիոն, հետիոտն, Պիոն:

5. Լսվող յո-ն գրվում է եո` ակորդեոն, լեգեոն, քամելեոն, Էլեոնորա, Նապոլեոն:

6. Լսվող յե-ն գրվում էիե` Գաբրիել, Դանիել, Տարիել, Մարիետա, Ջուլիետա:

ԵՒ- ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ  Բառասկզբում լսվող և տառը գրվում է Ե, Վ տառերի միջոցով, օրինակ` եվրոպական, Եվա, Եվգենի… Բառամիջում լսվող և-ը գրվում է Ե, Վ տառերով, եթե այն նրանում վ-ով սկսվող արմատ կա, օչինակ` հոգեվիճակ- հոգե-վիճակ, Ոսկեվազ, դափնեվարդ, տարեվերջ….. Բառամիջում և-ը գրում ենք Ե, Վ տառերով նաև այն դեպքում, եթե բառի մեջ ունենք Եվրոպա արմատը, օրինակ` արևմտաեվրոպական: Բառամիջում լսվող և-ը գրվում է և, օրինակ` տերև, արևային, Լևոն, Սևան….

ԵՒ- ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Բառասկզբում լսվող և տառը գրվում է Ե, Վ տառերի միջոցով, օրինակ` եվրոպական, Եվա, Եվգենի…

Բառամիջում լսվող և-ը գրվում է Ե, Վ տառերով, եթե այն նրանում վ-ով սկսվող արմատ կա, օչինակ` հոգեվիճակ- հոգե-վիճակ, Ոսկեվազ, դափնեվարդ, տարեվերջ…..

Բառամիջում և-ը գրում ենք Ե, Վ տառերով նաև այն դեպքում, եթե բառի մեջ ունենք Եվրոպա արմատը, օրինակ` արևմտաեվրոպական:

Բառամիջում լսվող և-ը գրվում է և, օրինակ` տերև, արևային, Լևոն, Սևան….

Կրկնակ բաղաձայնների ուղղագրությունը Եթե բառի մեջ որևէ բաղաձայն հնչյուն տևական արտասանություն ունի, գրվում է կրկնակ տառերով, օրինակ` այբբենարան, իններորդ, ուղղել, Էմմա Հայերենում կրկնակ բաղաձայնով գրվող բառերը կարելի է բաժանել մի քանի խմբի. 1. Նմանաձայնական և բնաձայնական բառեր` բզզոց, դզզալ, տզզոց, ճռռալ, կռռոց, վշշալ, ֆշշոց և այլն: 2. Արմատի կազմում կրկնակ բաղաձայն ունեցող բառեր՝ անդորր, բերրի, ծծումբ, շշուկ, տարր:

Կրկնակ բաղաձայնների ուղղագրությունը

Եթե բառի մեջ որևէ բաղաձայն հնչյուն տևական արտասանություն ունի, գրվում է կրկնակ տառերով, օրինակ` այբբենարան, իններորդ, ուղղել, Էմմա

Հայերենում կրկնակ բաղաձայնով գրվող բառերը կարելի է բաժանել մի քանի խմբի.

1. Նմանաձայնական և բնաձայնական բառեր` բզզոց, դզզալ, տզզոց, ճռռալ, կռռոց, վշշալ, ֆշշոց և այլն:

2. Արմատի կազմում կրկնակ բաղաձայն ունեցող բառեր՝ անդորր, բերրի, ծծումբ, շշուկ, տարր:

3. Հնչյունափոխության հետևանքով առաջացած բառեր` զնին - զննել, զննություն, զննական. ի-ն սղվել է, բայց` մանրազնին, խորազնին. հովիվ - հովվի, հովվական. ի-ն սղվել է. մրուր - մրրիկ, մրրկահողմ. ու-ն սղվել է. պտույտ - պտտել, պտտահողմ. ույ-ը սղվել է, բայց` պտուտակ. տարեր - տարրական, այլատարր. ե-ն սղվել է, բայց` տարերք. ուղիղ - ուղղություն, ուղղական, ուղղամիտ, ուղղում. ի-ն սղվել է. քնին - քննել, քննություն, քննական. ի-ն սղվել է, բայց` խորաքնին, մանրաքնին. օրոր - օրրան, բնօրրան. ո-ն սղվել է. ինը թվականից կազմված բառեր` իննական, իննսուն, իններորդ,

3. Հնչյունափոխության հետևանքով առաջացած բառեր`

զնին - զննել, զննություն, զննական. ի-ն սղվել է, բայց` մանրազնին, խորազնին.

հովիվ - հովվի, հովվական. ի-ն սղվել է.

մրուր - մրրիկ, մրրկահողմ. ու-ն սղվել է.

պտույտ - պտտել, պտտահողմ. ույ-ը սղվել է, բայց` պտուտակ.

տարեր - տարրական, այլատարր. ե-ն սղվել է, բայց` տարերք.

ուղիղ - ուղղություն, ուղղական, ուղղամիտ, ուղղում. ի-ն սղվել է.

քնին - քննել, քննություն, քննական. ի-ն սղվել է, բայց` խորաքնին, մանրաքնին.

օրոր - օրրան, բնօրրան. ո-ն սղվել է.

ինը թվականից կազմված բառեր` իննական, իննսուն, իններորդ,

 Քերականական տարբեր մասնիկների ավելացումից առաջացած բառեր` ներ հոգնակիակերտ մասնիկի հավելումով բառեր` սեղան + ներ = սեղաններ, մատյան + ներ = մատյաններ, պատճեն + ներ = պատճեններ. վ կրավորական ածանցով բառեր (բայեր)` գրավել - գրավվել, խորովել - խորովվել, Կան բառեր, որ գրվում են կրկնակ բաղաձայնով, սակայն արտասանելիս այդ բաղաձայնների միջև գաղտնավանկի ը է լսվում.

Քերականական տարբեր մասնիկների ավելացումից առաջացած բառեր`

ներ հոգնակիակերտ մասնիկի հավելումով բառեր` սեղան + ներ = սեղաններ, մատյան + ներ = մատյաններ, պատճեն + ներ = պատճեններ. վ կրավորական ածանցով բառեր (բայեր)`

գրավել - գրավվել, խորովել - խորովվել,

Կան բառեր, որ գրվում են կրկնակ բաղաձայնով, սակայն արտասանելիս այդ բաղաձայնների միջև գաղտնավանկի ը է լսվում.

Բաղադրյալ բառերի ուղղագրությունը Բաղադրյալ բառերի ուղղագրական առանձնահատկությունները գլխավորապես առնչվում են նրանց բաղադրիչների միասին, անջատ կամ գծիկով գրվելուն, իսկ ձայնավորների և բաղաձայնների ուղղագրության ընդհանուր կանոնները նույնն են։ Հիմնականում գործում են բաղադրյալ բառերի գրության հետևյալ սկզբունքները։ 1. Կրկնավոր բարդությունները գրվում են գծիկով, օրինակ՝ զույգ-զույգ, մեծմեծ, շերտ-շերտ, շուտ-շուտ, տեղ-տեղ։ Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ բաղադրիչներից որևէ մեկը կարող է հնչյունափոխված լինել, ինչպես՝ մանր-մունր, պարապ-սարապ, լեփ-լեցուն, ճեփ-ճերմակ և այլն։ Հիմնականում անջատ են գրվում առ-ով կազմված կրկնավորները, օրինակ՝ բառ առ բառ, ժամ առ ժամ, բայց սրանց մի մասը կարող է նաև միասին գրվել՝ դեմ առ դեմ // դեմառդեմ։ 2. Եթե բաղադրիչներից մեկը քերականական քարացած ձև է, ապա բաղադրիչները գրվում են միասին, օրինակ՝ ամսեամիս, գյուղեգյուղ, երկրեերկիր, տնետուն։ 3. Կրկնությամբ կազմված այն կապակցությունները, որոնց բաղադրիչներից մեկը ինքնուրույն իմաստով հոլովված բառ է, անջատ են գրվում, օրինակ՝ գյուղից գյուղ, երկրից երկիր, ձեռք ձեռքի, մեջք մեջքի, ուս ուսի։

Բաղադրյալ բառերի ուղղագրությունը

Բաղադրյալ բառերի ուղղագրական առանձնահատկությունները գլխավորապես առնչվում են նրանց բաղադրիչների միասին, անջատ կամ գծիկով գրվելուն, իսկ ձայնավորների և բաղաձայնների ուղղագրության ընդհանուր կանոնները նույնն են։ Հիմնականում գործում են բաղադրյալ բառերի գրության հետևյալ սկզբունքները։

1. Կրկնավոր բարդությունները գրվում են գծիկով, օրինակ՝ զույգ-զույգ, մեծմեծ, շերտ-շերտ, շուտ-շուտ, տեղ-տեղ։ Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ բաղադրիչներից որևէ մեկը կարող է հնչյունափոխված լինել, ինչպես՝ մանր-մունր, պարապ-սարապ, լեփ-լեցուն, ճեփ-ճերմակ և այլն։ Հիմնականում անջատ են գրվում առ-ով կազմված կրկնավորները, օրինակ՝ բառ առ բառ, ժամ առ ժամ, բայց սրանց մի մասը կարող է նաև միասին գրվել՝ դեմ առ դեմ // դեմառդեմ։

2. Եթե բաղադրիչներից մեկը քերականական քարացած ձև է, ապա բաղադրիչները գրվում են միասին, օրինակ՝ ամսեամիս, գյուղեգյուղ, երկրեերկիր, տնետուն։

3. Կրկնությամբ կազմված այն կապակցությունները, որոնց բաղադրիչներից մեկը ինքնուրույն իմաստով հոլովված բառ է, անջատ են գրվում, օրինակ՝ գյուղից գյուղ, երկրից երկիր, ձեռք ձեռքի, մեջք մեջքի, ուս ուսի։

4. Միևնույն խոսքի մասին պատկանող բառերից կազմված բաղադրյալ բառերը, որոնց բաղադրիչները միմյանց նկատմամբ հոմանշային, հականշային, առնչակից որևէ հարաբերություն ունեն կամ մեկը բնութագրում է մյուսին, գրվում են գծիկով, օրինակ՝ ամառ-ձմեռ, այստեղ-այնտեղ, ասել-խոսել, ուտել- խմել, գիշեր-ցերեկ, հյուսիս-արևմուտք, տուն-թանգարան և այլն։ 5. Գծիկով են գրվում միաժամանկ գործածվող չափման միավորները, որոնք տարբեր չափանիշներով բնորոշում են չափը՝ լիտր-վայրկյան, կիլոմետր-ժամ, կիլովատտ-ժամ և այլն։ 6. Տարբեր ժողովուրդներ ու պետություններ անվանող բաղադրիչներից կազմված բառերը գրվում են գծիկով՝ հայ-ռուսական, գերմանա-իտալական և այլն։ 7. Տեր, մելիք, բեկ, միրզա և նման բաղադրիչներից կազմված ազգանունները հիմնականում գծիկով են գրվում, օրինակ՝ Տեր-Գրիգորյան, Մելիք-Մուսյան, Միրզա-Ավագյան և այլն։ Բայց կան այսպիսի ազգանուններ, որոնք միասնական են արտասանվում և գրվում են միասին, ինչպես՝ Բեկնազարյան, Մելիքսեթյան, Միրզախանյան և այլն։ 8. Մի շարք անուններ ավանդաբար գրվում են գծիկով, ինչպես՝ ԳամառՔաթիպա, Խնկո-Ապեր, Նար-Դոս, Սայաթ-Նովա և այլն։

4. Միևնույն խոսքի մասին պատկանող բառերից կազմված բաղադրյալ բառերը, որոնց բաղադրիչները միմյանց նկատմամբ հոմանշային, հականշային, առնչակից որևէ հարաբերություն ունեն կամ մեկը

բնութագրում է մյուսին, գրվում են գծիկով, օրինակ՝ ամառ-ձմեռ, այստեղ-այնտեղ, ասել-խոսել, ուտել- խմել, գիշեր-ցերեկ, հյուսիս-արևմուտք, տուն-թանգարան և այլն։

5. Գծիկով են գրվում միաժամանկ գործածվող չափման միավորները, որոնք տարբեր չափանիշներով բնորոշում են չափը՝ լիտր-վայրկյան, կիլոմետր-ժամ, կիլովատտ-ժամ և այլն։

6. Տարբեր ժողովուրդներ ու պետություններ անվանող բաղադրիչներից կազմված բառերը գրվում են գծիկով՝ հայ-ռուսական, գերմանա-իտալական և այլն։

7. Տեր, մելիք, բեկ, միրզա և նման բաղադրիչներից կազմված ազգանունները հիմնականում գծիկով են գրվում, օրինակ՝ Տեր-Գրիգորյան, Մելիք-Մուսյան, Միրզա-Ավագյան և այլն։ Բայց կան այսպիսի ազգանուններ, որոնք միասնական են արտասանվում և գրվում են միասին, ինչպես՝ Բեկնազարյան,

Մելիքսեթյան, Միրզախանյան և այլն։

8. Մի շարք անուններ ավանդաբար գրվում են գծիկով, ինչպես՝ ԳամառՔաթիպա, Խնկո-Ապեր, Նար-Դոս, Սայաթ-Նովա և այլն։

9. Հոդակապով միացած բաղադրիչները գրվում են միասին, օրինակ՝ բառաքերականական, գիտահետազոտական, դրամաիրային, նյութատեխնիկական և այլն։ 10. Եթե բաղադրիչներից առաջինը որոշիչ է, երկրորդը՝ որոշյալ, ապա բաղադրիչները գրվում են առանձին, օրինակ՝ ալ կարմիր, բաց դեղին, մուգ դեղին, թղթակից անդամ, տիեզերագնաց օդաչու, Նոր Զելանդիա, Փոքր Ասիա և այլն։ Այսպիսի տեղանուններից կազմված ածականները գրվում են միասին, ինչպես՝ նորզելանդական, փոքրասիական և այլն։ 11. Ի բաղադրիչը հիմնականում գրվում է առանձին, ինչպես՝ ի շահ, ի ծնե, ի լուր և այլն։ Իզուր, իհարկե, իսպառ բառերում ի-ն գրվում է միասին։ 12. Ինչ դերանունով կազմված և անորոշության իմաստ արտահայտող բառերը գրվում են գծիկով՝ ինչ-որ, փոքր-ինչ, դույզն-ինչ, ինչ-ինչ։ 13. Կոտորակային, ինչպես նաև հարյուրից բարձր բաղադրյալ թվականների բաղադրիչները գրվում են առանձին՝ երկու երրորդ, մեկ հինգերորդ, զրո ամբողջ հինգ տասնորդական, հազար ինը հարյուր իննսունմեկ և այլն։

9. Հոդակապով միացած բաղադրիչները գրվում են միասին, օրինակ՝ բառաքերականական, գիտահետազոտական, դրամաիրային, նյութատեխնիկական և այլն։

10. Եթե բաղադրիչներից առաջինը որոշիչ է, երկրորդը՝ որոշյալ, ապա բաղադրիչները գրվում են առանձին, օրինակ՝ ալ կարմիր, բաց դեղին, մուգ դեղին, թղթակից անդամ, տիեզերագնաց օդաչու, Նոր Զելանդիա, Փոքր Ասիա և այլն։ Այսպիսի տեղանուններից կազմված ածականները գրվում են միասին,

ինչպես՝ նորզելանդական, փոքրասիական և այլն։

11. Ի բաղադրիչը հիմնականում գրվում է առանձին, ինչպես՝ ի շահ, ի ծնե, ի լուր և այլն։ Իզուր, իհարկե, իսպառ բառերում ի-ն գրվում է միասին։

12. Ինչ դերանունով կազմված և անորոշության իմաստ արտահայտող բառերը գրվում են գծիկով՝ ինչ-որ, փոքր-ինչ, դույզն-ինչ, ինչ-ինչ։

13. Կոտորակային, ինչպես նաև հարյուրից բարձր բաղադրյալ թվականների բաղադրիչները գրվում են առանձին՝ երկու երրորդ, մեկ հինգերորդ, զրո ամբողջ հինգ տասնորդական, հազար ինը հարյուր իննսունմեկ և այլն։


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!