СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Նշաններ: Նշանային համակարգեր

Категория: Информатика

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Նշաններ: Նշանային համակարգեր»

Նշաններ: Նշանային համակարգեր


Ընկալման ձևից կախված` նշանները լինում են. տեսողական, լսողական, շոշափելի, հոտառական և համային:


Տեսողական նշանները մենք ընկալում ենք տեսողության շնորհիվ: Այդպիսիք են տառերն ու թվերը, երաժշտության նոտաները, երթևեկության նշանները և այլն:


Լսողության միջոցով ստացած լսողական նշանների թվին են պատկանում բանավոր խոսքում օգտագործվող հնչյունները, տարբեր ձայնային ազդանշանները (զանգ, ամպրոպի որոտ, ավտոմեքենաների ազդանշաններ և այլն):


Շոշափելի նշանների շարքին կարելի է դասել կույրերի համար ստեղծված այբուբենը, որը մշակվել է XIX դարի կեսերին ֆրանսիացի գիտնական Լուի Բրայլի կողմից: Այս այբուբենում յուրաքանչյուր տառին թղթի վրա արված որոշակի անցքերի համախումբ է համապատասխանում. մատները թղթի վրա սահեցնելով ու անցքերը շոշափելով կարելի է ընթերցել համապատասխան տեքստը:


Հոտառական և համային նշանները մարդկանց համար ինֆորմացիա փոխանցելու հիմնական միջոց չեն համարվում. դա առավել յուրահատուկ է կենդանական աշխարհին:


Ինֆորմացիա փոխանցելու համար մարդիկ կիրառում են հատուկ նշաններ` ազդանշանների տեսքով: Տարբերում են ձայնային, լուսային, ջերմային և այլ տիպի ազդանշաններ: Ազդանշանները կարող են արտահայտվել շարժումների, բառերի, դիմախաղի և այլ պայմանանշանների միջոցով:

Որոշակի նպատակով համախմբված նշանների հավաքածուն անվանում են նշանային համակարգ:

Այդպիսիք են բնական լեզուները, հաշվման համակարգերը և այլն:


Մարդիկ ինֆորմացիա փոխանակելու նպատակով բնական լեզուներ են օգտագործում` հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, չիներեն և այլն: Այսպիսով` ինֆորմացիան նախ և առաջ ներկայացվում և փոխանցվում է բնական լեզուների միջոցով: Բնական լեզուների հիմքում տարբեր այբուբեններ են ընկած:


Այբուբենը պայմանանշանների հավաքածու է, որի միջոցով հնարավորություն է ստեղծվում արտահայտելու յուրաքանչյուր լեզվին յուրահատուկ հնչյունների համակարգը: Հայերեն լեզվի հիմքում ընկած է 39 պայմանանշան (տառ) պարունակող այբուբեն, անգլերենում` 26, ռուսերենում 32, չիներենում` տասնյակ հազարավոր պայմանանշաններ պարունակող այբուբեն: Ուղղագրության կանոնների համաձայն` այբուբենի տառերով կազմվում են լեզվի հիմնական օբյեկտները` բառերը, այնուհետև բառերի միջոցով, քերականության կանոնների համաձայն` նախադասությունները: Թե՛ քերականության, և թե՛ ուղղագրության կանոնների համակարգերը պատմական հիմք ունեն, և, չնայած դրան` բոլոր բնական լեզուներն էլ այդ կանոններից բացառություններ են պարունակում:


Բնական լեզուներից բացի` մարդը ստեղծել է նաև մի շարք, այսպես կոչված, ֆորմալ լեզուներ` հաշվարկման համակարգեր, ծրագրավորման լեզուներ և այլն: Ֆորմալ լեզուները, ի տարբերություն բնական լեզուների` քերականության և ուղղագրության խիստ կանոններ ունեն: Ֆորմալ լեզուներում որպես նշաններ օգտագործում են ինչպես թվեր ու տառեր, այնպես էլ այլ միջոցներ` քիմիական բանաձևեր, նոտաներ, երթևեկության նշաններ և այլն:


Եթե բանավոր խոսքում ինֆորմացիան փոխանցվում է հիմնականում ձայնային ազդանշանների միջոցով, ապա համակարգչային ինֆորմացիան ներկայացվում և փոխանցվում է կոդերի միջոցով:


Կոդավորելու գործընթացում երկու տարբեր նշանային համակարգերի պայմանանշանների միջև միարժեք կապը հաստատվում է, այսպես կոչված` համապատասխանության աղյուսակի միջոցով:


Համակարգչի կիրառմամբ ինֆորմացիա փոխանակելիս հաճախ է անհրաժեշտություն առաջանում կոդավորման և ապակոդավորման գործողություններ իրականացնել: Ստեղնաշարից ցանկացած պայմանանշան ներմուծելիս ավտոմատ կերպով պայմանանշանի կոդավորում է իրականացվում, այսինքն` այն ձևափոխվում է համապատասխան համակարգչային կոդի, իսկ արտածելիս ենթարկվում է ապակոդավորման, այսինքն` դրա համակարգչային կոդը համապատասխանեցվում է իր գրաֆիկական պատկերին` նշանին:

 


Ինչպես արդեն գիտեք, համակարգչում ներկայացվող ողջ ինֆորմացիան ներկայացվում է թվերի տեսքով, բայց այստեղ գործածվում են միայն երկու` 0 և 1թվանշանները և կիրառվող համակարգն էլ անվանում են երկուական: Համակարգչում երկուական համակարգը կիրառելն ամենահարմարն է, քանի որ, ինչպես գիտեք` համակարգիչն աշխատում է էլեկտրական հոսանքի շնորհիվ: Ընդ որում` 0-ն հոսանքի բացակայությունն է, 1-ը` առկայությունը:




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!