СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Նորման Գեյսլեր ՛՛Արդյոք խաղամոլությունը հակաբարոյաան է՛՛

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Նորման Գեյսլեր ՛՛Արդյոք խաղամոլությունը հակաբարոյաան է՛՛»

Նորման Գեյսլեր. Արդյոք խաղամոլությունը հակաբարոյակա՞ն է


   Խաղամոլությունը կարող է սահմանվել իբրեւ մեկ անձից մյուսին նյութական արժեքների փոխանցում, ինչը կատարվում է առավելապես պատահականության սկզբունքով: Այն տարբերվում է պատահականության սկզբունքով առաջնորդվող խաղերից, որոնցում իրական նյութական արժեքներ չեն անցնում մյուսներին: Խաղամոլությունը տարբերվում է նաեւ այլ ռիսկային արարքներից (օրինակ` պետական պարտատոմսերի շուկայում ներդրումներ կատարելուց), որոնց պարագային նյութական արժեքների փոխանցումը չի կատարվում սոսկ պատահականության սկզբունքով: Ներդրում կատարելիս ռիսկ գոյություն ունի (եւ բարձր ռիսկի գնալը կարող է իմաստուն քայլ չլինել), բայց սովորաբար պետական պարտատոմսերի շուկայում ռիսկը հաշվարկված է, ինչը նշանակում է, որ ներդրումների կատարման համար ռացիոնալ գործընթաց է ընտրվել: Բայց եթե որեւէ մեկը պարզապես մետաղադրամ նետելով որոշի, թե պարտատոմսերի շուկայի որ հատվածում կատարի ներդրումը, ապա սա կնմանվի մեր սահմանած խաղամոլությանը: Խաղամոլության լայն տարածում ստացած դրսեւորումներից է վիճակախաղը: Աշխարհում օրեցօր ընդարձակվում է նաեւ խաղատների շուկան:

   Խաղամոլության դեմ բերված բարոյական փաստարկները կարելի է բաժանել երկու խմբի` առաջին` որոնք քաղված են հատուկ հայտնությունից (Սբ. Գիրք), եւ երկրորդ` ընդհանուր հայտնությունից առնվածներ: Երկրորդ խմբի փաստարկները ներառում են բանականությունը, ընդհանուր ընկալումները եւ բարոյական բնատուր կողմնորոշման կարողությունը, որոնք հիմնված են համայն մարդկության սրտում գրված օրենքի վրա (հմմտ. Հռ. 2:15): Առաջին հերթին եկեք ուսումնասիրենք այս հարցի վերաբերյալ աստվածաշնչյան տեղեկությունները:

   Բազում աստվածաշնչյան սկզբունքներ հորդորում են մեզ չտարվել խաղամոլությամբ: Բայց քանի որ որոշ անձինք փորձում են կիրառել Աստվածաշունչը խաղամոլությունն արդարացնելու նպատակով, ապա անհրաժեշտ է պատասխանել նրանց փաստարկներին: Խաղամոլության կողմնակից հեղինակներից մեկը հայտարարել է. "Հուդայա-քրիստոնեական բարոյագիտության հիմքը հանդիսացող Աստվածաշունչը, ո'չ Հին եւ ո'չ էլ Նոր Կտակարաններում դեմ չի արտահայտվում խաղամոլությանը": Ամեն դեպքում, ինչպես եւ կտեսնենք, այսպիսի պնդման համար որեւէ հիմնավորում գոյություն չունի:


  Իսրայելի երկիրը բաժանելիս Հեսուն վիճակ նետեց Աստծո կամքն իմանալու համար (Հեսու 14:2): Առաքյալները վիճակ նետեցին նոր առաքյալ ընտրելու համար (Գործք 1:26): Բայց այս արարքները սխալ չէին, քանի որ Առակաց գրքում ասված է. "Վիճակը նետված է, սակայն ամեն բան Տերն է որոշում" (16:33, հայերենում իմաստն այլ է, թարգմանված է KJV-ից): Հարկ է ասել, որ այս եղանակը վստահաբար աստվածային վավերացում ունի եւ խաղամոլություն չէ: Ինչո՞ւ, որովհետեւ այսպես վարվելով արժեքավոր ոչինչ ռիսկի չի մատնվել: Մարդիկ այսպես վարվելով պարզապես կիրառել են Աստծո համար ընդունելի միջոցը Տիրոջ կամքն իմանալու համար: Երբ Հիսուս խաչն էր բարձրացվում, հռոմեացի զինվորները նրա պատմուճանի համար վիճակ էին գցում (Մատթ. 27:35): Սա ճշմարտություն է, բայց այս արարքն ընդունելի չէր Աստծո համար: Աստվածաշունչը պարզապես նկարագրում է նրանց գործողությունները, այլ ոչ թե արդարացնում խաղամոլությունը: Զինվորները նաեւ խաչեցին Հիսուսին, բայց, ինչ խոսք, արարքը չի արդարացվում:




  Երբեմն մատնանշվում է այն հանգամանքը, որ ՙխաղամոլություն՚ եզրը անգամ չի հիշատակվում Աստվածաշնչում: Անկասկած, եթե այն կարեւորություն ունենար, ապա այս հարցին առնվազն որոշ անդրադարձ պետք է կատարված լիներ: Պատասխանելով, ասենք, որ սա շատ թույլ փաստարկ է, քանի որ կան շատ իրողություններ, որոնք Աստվածաշնչում իրենց իրական անվամբ հանդես չեն գալիս, սակայն որոնց առնչությամբ Սբ. Գիրքը հստակ ուսուցում ունի` արտահայտված թեր եւ դեմ դիրքորոշումներով: Օրինակ` "Երրորդություն" եզրը չի հանդիպում Աստվածաշնչում, սակայն Սբ. Գիրքը ակնհայտ կերպով վկայում է վարդապետության ճշմարտացիությունը (Մատթ. 3:16; 28:18-20; Հովհ. 1:1,14; Բ Կորնթ. 13:14; Կող. 2:9; Եբր. 1:8): "Բռնաբարում", "սեռական բռնություն" կամ "ընտանեկան բռնություն" եզրերը նույնպես չեն հանդիպում Սբ. Գրքում: Սակայն Աստվածաշնչում այս արարքների դեմ սկզբունքներ են պարունակվում: Ուրեմն միայն այն պատճառով, որ "խաղամոլություն" եզրը չի հանդիպում Սբ. Գրքի շատ թարգմանություններում, չի նշանակում, որ Սբ. Գիրքը դեմ չէ այս արարքին: Ավելին, "խաղամոլություն" եզրը հանդիպում է Սբ. Գրքի որոշ թարգմանություններում: Թարգմանություններից մեկում (Living Bible) ասված է. "Խաղամոլությամբ դիզված կարողությունը արագ կկորչի" (հմմտ. Առակաց 13:11): Ինչպես կներկայացվի ստորեւ, Սբ. Գիրքը անվանապես դեմ չէ խաղամոլությանը, սակայն դեմ է սկզբունքայնորեն:

 Գոյություն ունեն բազում աստվածաշնչյան սկզբունքներ, խրատներ եւ անգամ պատվիրաններ, որոնք դեմ են խաղամոլությանը: Ավելին, Տասը պատվիրաններից առնվազն երեքը դեմ են խաղամոլությանը: Դիտարկենք այդ տեղիները:

Խաղամոլությունը ագահության կամ ժլատության տարատեսակ է

   Տասներորդ պատվիրանն ասում է. "Ո'չ քո մերձավորի տան..., ո'չ այն ամենի վրա, ինչ քո մերձավորինն է` աչք մի' ունեցիր" (Ելք 20:17): Պողոս առաքյալը հավելում է. "Բոլոր չարիքների արմատը փողասիրությունն է" (Ա Տիմ. 6:10): Խաղամոլությունը հաճախ ագահության դրսեւորում է հանդիսանում եւ խաղամոլության շարժառիթը դասվում է այս կարգին:

Խաղամոլությունը գողության տարատեսակ է

  Ութերորդ պատվիրանը հրամայում է. "Մի' գողացիր" (Ելք 20:15): Իսկ վիճակախաղում դրսեւորվող խաղամոլությունը աղքատից անուղղակիորեն կատարվող գողություն է: Իշխանությունների կողմից հովանավորվող վիճակախաղերում ավելի շատ մասնակցում են աղքատները, հետեւաբար նրանք են ավելի շատ վճարողները: Ի տարբերություն հարուստների, աղքատները վիճակախաղի ընդհանուր դրամագլխին տրամադրում են իրենց եկամտի ավելի մեծ մասը: Հետեւաբար, նրանք իրենց եկամտի համեմատ ավելի մեծ ներդրում ունեն, քան հարուստները: Վիճակախաղերի հովանավորումը հանգեցնում է աղքատների ֆինանսական բեռի ծանրացմանը:

Խաղամոլությունը կռապաշտության դրսեւորում է

  Խաղամոլությունը խախտում է նաեւ առաջին պատվիրանը, քանի որ այն կարող է կուռքի վերածվել ոմանց համար: Տիրոջ կողմից հաստատված վաստակելու (այսինքն` աշխատելու) ճանապարհին հետեւելու փոխարեն խաղամոլները հույսը դնում են խաղամոլության վրա, ինչպես "աստծո", ով իրենց կապահովի անհրաժեշտ ամեն ինչով: Սակայն առաջին պատվիրանն ասում է. "Ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար" (Ելք 20:3): Հիսուս ասաց. "Նախ խնդրեցեք Աստծու արքայությունը..., եւ այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա" (Մատթ. 6:33): Խաղամոլությունը աստվածասիրությունից առավել արծաթասիրություն է:

Խաղամոլությունը աղքատների հարստահարման տարատեսակ է

  Խաղամոլությանը դեմ լինելու մեկ այլ պատճառ է նաեւ այն, որ վերջինս աղքատների հարստահարման միջոց է: Եսայի մարգարեն գրում է. "Տերն ինքը դատելու է իր ժողովրդին...: Տնանկից հափշտակվածը ձեր տներում է: Դուք ինչո՞ւ եք զրկում իմ ժողովրդին եւ ամոթահար անում տնանկներին" (Ես. 3:14,15): Ամոսի մարգարեությունում ասված է. "Լսեցե'ք Տիրոջ խոսքը Բասանի երինջներ, որ Սամարիայի լեռներում եք, որ զրկում եք աղքատներին եւ ոտքի տակ եք գցում տնանկին" (Ամոս 4:1): Ուրեմն խաղամոլությունը (հատկապես` վիճակախաղը) սխալ է, քանի որ այն աղքատների հարստահարման տարատեսակ է:



Խաղամոլությունը Տիրոջ հանդեպ թերահավատության նշան է

  Շատերը տրվում են խաղամոլությանը իրենց կենսամիջոցները բազմապատկելու համար: Ջանադիր աշխատելու եւ Աստծուն հուսալու փոխարեն նման մարդիկ հույս ունեն, որ բախտի տիրուհին կբարվոքի իրենց կյանքի վիճակը: Հիսուս ասաց. "Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել... չեք կարող ծառայել Աստծուն եւ մամոնային" (Մատթ. 6:24): Մարդը պետք է հավատա Աստծուն, այլ ոչ թե խաղամոլությունը վերածի վաստակելու միջոցի:

Խաղամոլությունը աստվածատուր պարգեւների տնօրինման անհաջող միջոց է

  Սաղմոսերգուն հաստատում է, որ "Տիրոջն է երկիրն իր ամբողջությամբ, աշխարհն իր բոլոր բնակիչներով" (Սղմ. 23:1): Պողոս առաքյալը նշում է. "Տնտեսների մեջ փնտրվում է նա, թե ով հավատարիմ կգտնվի" (Ա Կորնթ. 4:2; հմմտ. Մատթ. 25:21): Խաղամոլությունը չի նկատում այն հանգամանքը, որ ամենն, ինչ որ մենք ունենք` Տիրոջից է եւ պատկանում է Նրան: Դավիթն ասում է. "Քոնն է ամեն ինչ եւ քեզնից ստացածն է, որ տալիս ենք քեզ" (Ա Մնաց. 29:14): Պողոս առաքյալը հավելում է. "Չգիտե՞ք, թե ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու..., որն ստացել եք Աստծուց եւ դուք ձեր տերը չեք... փառավորեք Աստծուն ձեր մարմինների մեջ" (Ա Կորնթ. 6:19,20): Ուստիեւ մենք մեր ունեցածից ոչինչ չպետք է վատնենք կամ մսխենք խաղամոլության միջոցով:

Խաղամոլությունը շրջանցում է Տիրոջ կողմից հաստատված կենսակերպը

  Առաջին մարդուց` Ադամից, մինչեւ մեր օրերը, Տիրոջ կողմից հաստատված կյանքի ուղին կայանում է "մեր երեսի քրտինքով հացը վաստակելու" մեջ (Ծննդ. 3:19): Պողոս առաքյալն ասում է թեսաղոնիկեցիներին. "Ով չի ուզում աշխատել, թող հաց էլ չուտի" (Բ Թես. 3:10): Ինչպես ճշմարտացիորեն ասված է մի գովազդում. "Մենք գումար ենք ստեղծում հնաոճ եղանակով` մենք այն վաստակում ենք": Վաստակել, ոչ թե` շահել, ահա սա է Աստծո կողմից հաստատված եկամուտ ստանալու ուղին: Փաստացի, խաղամոլների ճնշող մեծամասնության պարագային խաղամոլությունը դրամ կորցնելու, ոչ թե վաստակելու միջոց է:

Խաղամոլությունը ոչնչացնում է մարդկային արժանապատվությունը

   Հանուն շահույթի խաղամոլությունը ապացուցում է իրեն անհրաժեշտը վաստակելու տվյալ մարդու անկարողությունը: Այն անձը, ով չի կարողանում վաստակել իրեն անհրաժեշտը կորցնում է ինքնահարգանքը: Ուստի, խաղամոլությունը կարող է ոչնչացնել մարդկային արժանապատվությունը: Մարդու ինքնահարգանքը վերականգնելու լավագույն ուղին աշխատանքի նկատմամբ գեթ փոքր սեր արթնացնելն է: Խաղամոլությունը փոխարինելով աշխատանքին` ինքնահարգանքի կորստի է տանում:

Խաղամոլությունը բարոյալքող ազդեցություն է գործում հասարակության վրա

  Խաղամոլությունը խմորիչի պես է: Ինչպես ասում է Պողոս առաքյալը. "Մի փոքր թթխմորն ամբողջ զանգվածը խմորում է" (Ա Կորնթ. 5:6): Խաղամոլությունը բարոյալքող ազդեցություն է գործում հասարակության վրա: Պողոսը հավանություն տալով մեջբերում է Մենանդրոսի միտքը. "Վատ ընկերները ապականում են լավ բարքերը" (Ա Կորնթ. 15:33): Խաղամոլությունը բարոյալքող ազդեցություն է գործում` օրինական գործարարությունից միջոցներ խլելով, աղքատներից ու կարիքավորներից դրամ շորթելով, նպաստելով քրեական հանցանքերի ու մարմնավաճառության տարածմանը:

Խաղամոլությամբ չտարվելու այլ բարոյական եւ կենցաղային պատճառներ

  Աստվածաշնչում ներկա աստվածային հայտնության հանդեպ հավատից զատ գոյություն ունեն խաղամոլությամբ չտարվելու բազում այլ պատճառներ: Դրանք հայտնի են դառնում փորձառության, կողմնորոշվելու կարողության, ընդհանուր ընկալումների եւ առողջ բանականության շնորհիվ: Խաղամոլության դեմ բերվող պատճառները հետեւյալն են` վիճակագրությունը ապացուցում է խաղամոլության վնասաբերությունը, խաղամոլության ոլորտը կլանում է առողջ տնտեսության միջոցները, այն դրամական մեծ կորուստներ է պատճառում աղքատ խավին, բարոյալքում հասարակությունը` խրախուսելով քրեական հանցագործությունները, թմրանյութերի կիրառումը եւ մարմնավաճառությունը, հոգեբանական կործանարար ազդեցություն է գործում մոլի խաղորդների վրա: Ջորջ Վաշինգտոնն ասել է. "Խաղամոլությունը ագահության զավակն է, անօրինության եղբայրը եւ հայրը վնասարարության":

   Իմաստուն մարդուն այս մեկ միտքն էլ բավական է ճիշտ որոշում կայացնելու համար. նրանք ովքեր երբեք չեն տրվել խաղամոլությանը` երբեւէ կորուստներ չկրելու կատարյալ հնարավորություն ունեն: Մարկ Տվենը սրամտելով մի իմաստուն միտք է հայտնել


"Զառի ամենահաջող նետումը` դեն նետելն է..."



Հատված Նորման Գեյսլերի "Քրիստոնեական բարոյագիտություն" աշխատությունից: Գրքի ողջ թարգմանությունը պատրաստվում է տպագրություն:

Վ.Ա.




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!