СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Նոր տարին Ճապոնիայում

Категория: География

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Նոր տարին Ճապոնիայում»

2012-2013 ուս տարի
Նոր Տարին Ճապոնիայում

1
Ճապոնիայում Նոր Տարին ամենամեծ տոնն է համարվում: Այն տևում է մի քանի օր:   Ճապոնացի երեխաները Նոր տարին դիմավորում են նոր հագուստով։ Համարվում է, որ դա առողջություն ու հաջողություն կբերի։ Ամանորյա գիշերը ճապոնացի փոքրիկները բարձի տակ են դնում այն առագաստանավի նկարը, որով լողում են հեքիաթային յոթ հրաշագործները՝ երջանկության յոթ հովանավորները։ Սառցե պալատներն ու ամրոցները, հեքիաթային հերոսների ձնե վիթխարի արձանները Ամանորին զարդարում են Ճապոնիայի հյուսիսային քաղաքները։ 
Զանգի 108 ղողանջները ավետում են Ճապոնիայում Նոր տարվա գալուստը։ Ըստ հին հավատալիքի, յուրաքանչյուր ղողանջը «սպանում է» մարդկային արատներից մեկը։ Դրանք ընդամենը վեցն են (ագահություն, չարություն, թեթեւամտություն, հիմարություն, անվճռականություն, նախանձ), բայց յուրաքանչյուրն ունի 18 նրբերանգ. (6*18= 108 )
hենց դրանք վերացնելու համար էլ ղողանջում է ճապոնական զանգը։ 
   2 Նոր տարվա առաջին վայրկյաններին պետք է ծիծաղել. դա հաջողություն կբերի։ Իսկ որպեսզի երջանկությունը մուտք գործի տուն, ճապոնացիները զարդարում են շքամուտքը բամբուկի, սոճու եւ սալորենու ճյուղերով։ Սոճին երկարակեցության խորհրդանիշն է, բամբուկը՝ հավատարմության, իսկ սալորենին՝ կենսուրախության։ Իսկ առավոտյան, երբ Նոր տարին մտնում է իր իրավունքների մեջ, ճապոնացիները տնից ելնում են փողոց՝ արեւածագը դիմավորելու։ Առաջին ճառագայթների հետ նրանք շնորհավորում են մեկմեկու եւ նվերներ ընծայում։ Միմյանց պարտադիր նվիրում են բացիկներ ։
 
3 Ճապոնական Ձմեռ պապի անունը Սեգացուսան է՝ պարոն Նոր տարի։ Աղջնակների ամանորյա սիրելի զվարճանքը փետրագնդակ խաղալն է, իսկ տղաները տոնական օրերին ավանդական օդապարուկ են արձակում։ Ճապոնիայում ամանորյա պարագաների մեջ որպես երջանկության թալիսման մեծ պահանջարկ է վայելում փոցխը։ Յուրաքանչյուր ճապոնացի համարում է, որ ունենալ դա անհրաժեշտ է, որպեսզի Նոր տարվա ընթացքում կարողանաս փոցխով դեպի քեզ քաշել երջանկությունը։ Բամբուկե փոցխերը՝ կումադեները պատրաստում են 10 սանտիմետրից մինչեւ 1,5 մետր չափերի եւ զարդարում տարբեր պատկերներով ու թալիսմաններով։ 
 4 Սեղանին դրվող ուտելիքը նույնպես խորհրդանշական է. երկարուկ մակարոնները երկարակեցության նշան են, բրինձը՝ բարեկեցության, ձուկը ՝ ուժի, լոբին՝ առողջության։ Տներում տեղադրում են մոտիի գնդիկներով զարդարված ճյուղեր՝ մոտիբանա ամանորյա տոնածառ
   Յուրաքանչյուր ընտանիքում պատրաստում են ամանորյա ուտեստ՝ մոտի. բրնձի ալյուրից թխած, բլիթներ, բուլկիներ։  
   Ընտանեկան երջանկություն պարգեւող տարվա աստվածությանը հաճոյանալու համար ճապոնացիները տան առջեւ կառ ուցում են ոչ մեծ դարպաս՝ բամբուկի երեք ձողերից, որոնց կապում են սոճու ճյուղեր։ Ավելի ունեւոր մարդիկ գնում են գաճաճ սոճի, բամբուկի ծիլ եւ ծաղկող սալորենի կամ դեղձենի։ 
Ինչպես եվ Չինաստանում, այստեղ նույնպես մի քանի օր շարունակ արգելվում է չարախոսել, հայհոյել եվ խոսել մի շարք թեմաների, օրինակ՝ մահվան, մասին:

Երեկոն անց են կացնում ընտանեկան մթնոլորտում եվ անպայման այցելում են ծնողներին:
Եվ այս ամեն ինչից հետո մեզ մնում է ասել.
-Ուրախ Նոր Տարի բոլորիս, անկախ աշխարհագրական դիրքից: //միասին




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!