СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Նար- Դոս(մեծ հոգեվերլուծաբան)

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Նար- Դոս(մեծ հոգեվերլուծաբան)»

Հետազոտական աշխատանք գրականությունից

Հետազոտական աշխատանք գրականությունից

 Նրա ստեղծագործության մեջ հիմնականը մարդն է՝ իր մարդկայնական ու բարոյական հատկություններով։ Նրան բնորոշ է արդիականության սուր զգացողությունը, գեղարվեստական վարպետությունը։ Նար-Դոսը քննադատական ռեալիզմի հոգեբանական ուղղության  նշանավոր ներկայացուցիչներից է հայ գրականության մեջ: Նրա գրական ժառանգությունը հայ արձակի նոր աստիճան է, իսկ լեզուն՝  ժամանակի գրական հայերենի բարձրակետը: Ծննդավայր ՝ Թիֆլիս Նար-Դոս  (Միքայել Զաքարի Հովհաննիսյան) 1867-1933 Կոչում ՝ գրող և   արձակագիր Աշխատավայր ՝ Նոր դար

Նրա ստեղծագործության մեջ հիմնականը մարդն է՝ իր մարդկայնական ու բարոյական հատկություններով։ Նրան բնորոշ է արդիականության սուր զգացողությունը, գեղարվեստական վարպետությունը։

Նար-Դոսը քննադատական ռեալիզմի հոգեբանական ուղղության 

նշանավոր ներկայացուցիչներից է հայ գրականության մեջ: Նրա գրական ժառանգությունը հայ արձակի նոր աստիճան է, իսկ լեզուն՝ 

ժամանակի գրական հայերենի բարձրակետը:

Ծննդավայր ՝ Թիֆլիս

Նար-Դոս

(Միքայել Զաքարի Հովհաննիսյան)

1867-1933

Կոչում ՝ գրող և

  արձակագիր

Աշխատավայր ՝ Նոր դար

Կենսագրություն

Ծնվել է բրդավաճառի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է  Սուրբ Կարապետ եկեղեցու  ծխական դպրոցում։ Ուսումը շարունակել է քաղաքային Նիկոլաևյան երկդասյա դպրոցում։ Այնուհետև ընդունվել է  Քութայիսի նահանգի   Խոնի  ուսուցչական սեմինարիան, սակայն, ապրուստի միջոցներ չունենալու պատճառով չի ավարտել, վերադարձել է Թիֆլիս։ Փականագործի մասնագիտություն է սովորել Միքայելյան արհեստագործական դպրոցում, որտեղ մտերմացել է ապագա բանաստեղծ  Ալեքսանդր Ծատուրյանի  հետ։ Մեկ տարի հետո, թողնելով Միքայելյան դպրոցը, նվիրվել է լրագրական գործին։ 1890-1906 թվականին եղել է  «Նոր դար» -ի պատասխանատու քարտուղարը։ 1904 թվականին որպես քարտուղար և սրբագրիչ է աշխատել  «Տարազ»  պարբերականում, 1913-1918 թվականին՝  «Սուրհանդակ»  թերթում։  Խորհրդային կարգերի հաստատումից  հետո որոշ ժամանակ շարունակել է սրբագրիչի աշխատանքը։ 1931 թվականի հունիսի 14-ին տոնվել է գրողի գրական գործունեության 45-ամյակը, նրան շնորհվել է Վրաստանի ժողովրդական գրողի կոչում։ Երկու տարի անց՝ 1933թ․ հուլիսի 13-ին Նար -Դոսը վախճանվում է իր ծննդավայր Թիֆլիսում։ Գրողի աճյունը ամփոփված է Խոջիվանքի հայկական գերեզմանատանը, որտեղ հանգչում են նաև ուրիշ հայ երևելիների շիրիմները։

Ստեղծագործական ուղղի

Նար-Դոսի ստեղծագործական կյանքը սկսվել է XIX դարի 80-ական թվականներին։ Սկզբում գրել է բանաստեղծություններ, որոնցից մի քանիսը 1883-1888 թվականին լույս են տեսել  «Արաքս»  հանդեսում և «Սոխակ Հայաստան»-ի ժողովածուում, ապա պատմվածքներ ( «Նեղ օրերից մեկը»«Ես և նա» ), ֆելիետոններ։ Ուժերը փորձել է նաև դրամատիկական ժանրում՝ «Մայինի գանգատը» (չի պահպանվել), «Մեղր և ճանճեր» (1886), «Եղբայր» (1887) պիեսները։ 1886 թվականից գրել է վեպեր, վիպակներ։ Միխո-Օհան ստորագրությամբ «Նոր դար» թերթում հրատարակվել է նրա «Ճշմարիտ բարեկամը», որին հաջորդել են «Նունե» (1887), «Բարերար և որդեգիր» (1888) վիպակները, «Քնքուշ լարեր» (1887), «Զազունյան» (1890) վեպերը։ Սրանց մեջ Նար-Դոսը առաջադրել է իր բարոյական տեսակետը, ներկայացրել է մարդկանց, որոնք հասարակական պարտքը կատարելու գիտակցությամբ զոհում են իրենց անձնականը։ Այստեղ գրողի նախասիրությունը քաղաքային կյանքն է։ Խավարի ու թշնամության միջավայրում մեծ չարիք են գործում սնահավատությունը, տգիտությունը («Սաքուլն ուխտ գնաց», 1889, «Ինչպես բժշկեցին», 1889), վայրագությունն ու կոպտությունը, հարբեցողությունը։ Հեղինակը պատկերում է երեխաների, որոնք մանկություն չունեն, կանանց, որոնց բաժին են ընկել հանապազօրյա հացի հոգսը, ծանր աշխատանքը։ Յուրաքանչյուր պատմվածք մի իսկական դրամա է։ Այդ շրջանի գործերից է «Աննա Սարոյան» վիպակը։ Երկում պատկերված է ընտանիք, որի անդամները տան գլխավորի՝ հոր, սնանկանալուց ու մահից հետո չեն դիմանում կյանքի փորձություններին և, ի վերջո, կործանվում են։ Վիպակի հերոսուհին՝ Աննան, արտահայտում է սոցիալական մի ամբողջ խավի ողբերգությունը։

Գրական-հասարակական հայացքներ

Նար-Դոսը բարձր է գնահատել գրականության դերը հասարակական կյանքում։ Այս իմաստով նա հատկապես արժեքավորել է  ռեալիստական  գրական մեթոդը շատ խիստ խոսելով  նատուրալիզմի  դեմ։ Գրական երկը պետք է առողջ զգացումներ արթնացնի մարդկանց մեջ, մինչդեռ Զոլայի նատուրալիզմն իր ժառանգության տեսությամբ, հիվանդացնում է ընթերցողի հոգին ու մարմինը, ջլատում նրա հոգեկան ուժերը, կյանքը մարդու համար դարձնում անտանելի պատիժ։ Գրականությունը բարոյական մեծ արժեքներ ունի հասարակության ու մարդկանց առջև, կոչված է դրականորեն ազդելու «մարդկանց մտքի ու սրտի վրա»։ Բայց այս ներգործուն ուժն ունենալու համար գրողը պետք է հասնի բարձր գեղարվեստականության։ Գրական երկը պետք է ամենից առաջ հարազատ լինի կյանքին և ճշմարտացի արտացոլի մարդկանց հոգեբանությունը։ Ինքնատիպ է ռեալիզմի մասին ունեցած նրա պատկերացումը, նա պետք է հոգեբանության միջոցով կյանքն արտացոլի այնպես, ինչպես որ է։ Սակայն նա կանգ չի առնում այդ աստիճանի վրա գտնում է, որ գրականությունը դաստիարակչական կարևոր անելիք ունի հասարակական կյանքում, մի յուրօրինակ դպրոց է, որը կոչում ունի գտնել արատների վերացման ուղիները։ Այստեղից էլ ծնվում են նրա գրական հայացքները`գրականությունը չի կարող անտարբեր մնալ մարդկանց ու ժողովրդի բախտի նկատմամբ։

Նար-Դոսը շատ բան է սովորել նախորդ շրջանի գրողներից`  ՍունդուկյանիցՐաֆֆուցՊատկանյանից , բարձր է գնահատել  ՏուրգենևինԳոնչարովինՏոլստոյինԴոստոևսկուն  և  Չեխովին , նրանցից սովորել կերպարների վարքագիծը հոգեբանորեն հիմնավորելու  արվեստը ։

Նար-Դոսի գրական հայացքները սերտորեն կապված են հասարակական իդեալների հետ։ Նա ամբողջովին կապված էր հայ դեմոկրատական տարերքների հետ, համոզված ժողովրդասեր էր, հավատում էր ժողովրդի ներքին ուժերին, հայրենիքի քաղաքական ու սոցիալական վերածնության հնարավորությանը։

Նար-Դոսը դատապարտում էր լիբերալների ազատամտությունը, գործի ու խոսքի հակասությունը և ցույց տալիս, որ գեղեցիկ խոսքի այս ասպետները կտրված են ժողովրդի կյանքից ու մտահոգված չեն նրա կարիքներով։ Մյուս կողմից, նա խոստովանում է, որ ինքը պատահականորեն է ընկել պահպանողական «Նոր դար» լրագրի խմբագրատունը։ Նար-Դոսը հիմնականում դեմ էր նաև պահպանողականների խավարամոլությանը, ծաղրում էր կղերական ոգին, հետամնաց ավանդապահությունը։

Նա քննադատաբար է նայել բուրժուական հասարակությանը, ստեղծելով մի շարք բացասական տիպեր ու բնավորություններ, մերժել է նյութապաշտությունը, դրամական շահատակությունը, եսամոլությունը ու կեղծիքը։ Նար-Դոսը խորապես է ցավում վաշխառուների ճիրաններում անծայր թշվառության ու տգիտության մեջ տառապող գյուղացիության համար, գյուղը պետք է փրկել ու լուսավորել, պետք է անձնվիրաբար հոգալ հասարակ ժողովրդի կարիքները։ Շատ է մտահոգվել նաև  Արևմտյան Հայաստանի  աշխատավորության քաղաքական ազատագրության խնդիրը։

«Սպանված աղավնի»

Այս վեպը ստեղծելու միտքը Նար-Դոսը երկար տարիներ է փայփայել, բայց գրել է 1889 թվականին։

Վիպակի հիման վրա 2009 թվականին նկարահանվել է  համանուն ֆիլմը ։

Գրողներ կան, որ ճիչով ու աղմուկով վազում են փառքի ետևից․․․ Կան և այնպիսի հեղինակներ, որոնք գրական ընդհանուր թոհուբոհի մեջ մնում են կարծես աննկատելի, բայց իրենց ուժերին ու գործերին վստահ՝ աշխատում են համառ ու անաղմուկ, չմտածելով փառքի մասին։ Սակայն փառքը ստվերի նման հետևում է նրանց և մահից հետո «անձեռագործ արձան» կանգնեցնում։ Այդպիսի գրողներից էր Նար-Դոսը, հայ արձակի խորագույն ներկայացուցիչներից մեկը։ Նրա արծվային հայացքը տեսավ ու զգաց մարդկայն հոգու նուրբ աշխարհը և պատկերեց այն նույնքան նուրբ ու հոգեբանորեն։ Նար-Դոսը իրական կյանքը պատկերեց իրական գույներով, բացահայտեց մարդու ապրումները տաբեր իրավիճակներում, ցույց տվեց կյանքի ազդեցությունը այդ ապրումների վրա։

  1898թ․  լույս տեսավ Նար-Դոսի լավագույն երկերից մեկը՝ «Սպանված աղավնին», որը լայն արձագանք գտավ ընթերցողների շրջանում։ «Սպանված աղավնի» վիպակի հերոսները հանդես են գալիս կենցաղային հավասարությունների մեջ, բայց գրողը վարպետությամբ ընդլայնում է վեպի բարոյական ու գեղարվեստական շրջապատը։

  Վիպակում Նար-Դոսը պատկերել է հայ կնոջ ողբերգությունը։ Թոսյանը չի ընդունում իր սխալնեը, որը և դառնում է իր իսկ կյանքի խորտակման պատճառը։ Ռուբենը խաբում է Սառային, թողնելով նրան միայնակ այս մեծ աշխարհում։ Որքա՜ն խոր ու ազդեցիկ դրամա է ապրում Սառան, երկրորդ անգամ հանդիպելով Թոսյանին, որը ցինիկաբար առաջարկում է նորից շարունակել նույն հարաբերությունները։ Անկոտրուն ու պայքարող այս կինը պահանջում է վրեժխնդրութուն բողոքող հոգու ամբողջ թափով, իր արժանապատվությունը, իր ընտանեկան սրբությունը անպատվողի նկատմամբ։ Իսկ կամքից զուրկ ու թույլ ամուսինը չի կարողանում լուծել այդ  խնդիրը ուստի Սառան դիմում է իր համարձակությանը։ Հիվանդ ու նյարդային կինը անզոր էր վրեժ լուծել։ Այս ծանր ապրումներից, իր հոգեկան վիճակից միայնակ մեռնում է։

  Հերոսներից և ոչ մեկը իրեն հանցավոր չի ճանաչում․․․ Իսկ Սառան որքա՜ն է քննադատում այն աշխարհին, որը հանդուրժում է Թոսյանի նմաններին, որը չի հասկանում իրեն։

Հերոսներ

  • Սառա - գլխավոր հերոսուհի
  • Ռուբեն Թուսյան - Սառայի սիրեցյալը
  • Գարեգին Սիսակյան - Սառայի ամուսինը
  • Միքայել Մարգարյան - Թուսյանի և Գարեգինի ընդհանուր ընկերը
  • Սարումյան - Թուսյանի ընկերը, ում կնոջ հետ նա սիրաբանում էր
  • Բաղիրյան - Սառայի հայրացուն
  • Սալոմե - Սառայի հայրացուի կինը

« Մեր թաղը »  

Նար-Դոսը ունի բազմաթիվ պատմվածքներ, որոնցից մեկը  ՙ«Մեր թաղը »պատմվածաշարն է: «Մեր թաղը» պատմվածաշարը բաղկացած է  յոթ նովելներից ՝ «Սաքուլն   ուխտ   գնաց», «Ինչպես   բժշկեցին», «Թե   ինչ   եղավ   հետո, երբ   շաքարամանից   երկու   կտոր   շաքար   պակասեց», «Հոգուն   վրա   հասավ», «Սև   փողերի   տոկոսը», «Հոպոպ», «Ադամամութին»

Պատմվածաշարերում ներկայացված է  կյանքի իրական դրվագներ, որոնք  իրար լրացնելով ներկայցնում են մի աղքատիկ կյանքի պատկեր: Ծուռ ու մուռ խրճիթներ, նեղ բարակ փողոցներ, պատուհաններ կես թղթե, կես ապակե: 

Ամեն ենթավերնագրում կա դժվարություն, մահ, փորձություն: Իսկ հերոսները հիմանակնում կանայք խելացի, տան և երեխաների մասին մտածող մարդիկ էին, իսկ նրանց ամունիները կամ կհարբեցող էին կամ անգործունակ:  Այստեղ բոլորի համար ամեն մի օր թվում էր մի ամիս: Ամենաշատ դժվարությունը մարդակնց մոտ նկատվում էր ձմռանը: Երբ անհանար էլ գտնել գործ, փայտ  կսիաշեն խրճիթները տաքացնելու համար և վերջապես չկար ուտելու հաց: Դուրգար Սաքուլը մեռնում է անհույս, չդիմանալով ծանր կյանքին («Սաքուլն ուխտ գնաց»), նույն պատճառով խելագարվում և մեռնում է Մարթան («Ինչպես բժշկեցին»)։ Թղթամոլ Արտեմը խաբում է մորը, գողանալով նրա հավերց մեկը («Սև փողեր տոկոսը»)։ Զինագործ Ասատուրը քարի մի հարվածով սպանում է կնոջը, միշտ անպատվելով և վիրավորելով նրան («Հոպոպ»)։ Նախշքար Դավիթը խլում է իր տղայի վաստակած գումարը թողնելով ընտանիքին անոթի («Հոգուն վրա հասավ»)։ Դրոգապան Յագորը բռունցքի մի հարվածով անշնչացնում է կնոջո, դատական քննիչի հարցինել պատասղանում ․ «Մի մուշտի տվի, է՛լի, ուրիշ բան խո չեմ արել» («Թե ի՛նչ եղավ հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց»)։ Իսկ աղքատ ու ընչազուրկ Շուշանը ոճրագործ է դառնում, ադամամութին սպանելով նորածին երեխային ասելով «Ի՞նչ եմ անում… ի՞նչ եմ անում… քիչ ունե՞մ… քե՞զ ոնց պահեմ… քե՞զ ոնց պահեմ…» («Ադամամութին»)։ Այսպիսի մահվան են արժանանում   Մեր թաղը պատվածքի հերոսները:

«Ես և նա»

«Ես և նա»Նար- Դոսի  պատմվածքներից, որ նա գրել է  1889  թվականին։ Պատմվածքն ունի «Մի կորած մարդու հիշատակարանից» ենթախորագիրը։

ՆԱ

Վենեցիայի մի ազնվական ընտանիքի միակ զավակն էր Ջուլիետան, որ այնքան գեղեցիկ էր, որ թվում էր, թե մի սիրո անդունդ է։ Նա ծանոթանում է Անտոնիոյի հետ, որ ջութակ էր նվագում աղջկա պատուհանի տակ։ Տղայի նվագն այնպես է գրավում աղջկա սիրտը, որ նա Անտոնիոյին է նետում իր կարմիր մեխակը։ Դրանից հետո նրանք հանդիպում էին ամեն օր, սակայն մի երեկո էլ Ջուլիետան դուրս չի գալիս, այլ մի երկտող է նետում պատուհանից. «Հայրս ասաց, որ իմ և քո միջև անանց անդունդ կա։ Մենք վերևն ենք, դու ներքևը, էլ մի՛ գա։ Մոռացի՛ր ինձ»։ Այդ օրվանից Անտոնիոն այլևս չի երևում Վենեցիայի փողոցներում։

Տարիներ անց Վենեցիա ժամանեց հռչակավոր ջութակահար Անտոնիո Բոնվինին։ Համերգից հետո Ջուլիետան գնում է նրա մոտ, սակայն Անտոնիոն ցույց է տալիս Ջուլիետայի նետած երկտողը, և ասում, որ ինքն այն օրը երդվել էր վրեժ լուծել, և դրա միակ միջոցը այնքան բարձրանալն էր, որ աղջիկն ինքը հայտնվեր ներքևում. «Այսօր ես հասա իմ նպատակին։ Բայց նորից սիրել նրան, ով խաղում է ուրիշի նվիրական զգացումների հետ, ով տարբերություն է դնում վերևի և ներքևի միջև, ավա՜ղ, սինյորա, ես չեմ կարող»։

Վերջում «կորած մարդը» եզրակացնում է, որ իր կործանման պատճառն իր բուրժուական շրջապատն է, որտեղ ինքը մեծացել է որպես կամազուրկ ու փափկամարմին մի ինտելիգենտ, որ առաջին իսկ հարվածից ընկնում է ու այլևս չի կարողանում ելնել։ Այնինչ աշխատավոր ժողովրդի ծոցից ելած թափառական երաժիշտն օժտված է երկաթակուռ կամքով, հաղթահարում է ամեն դժվարություն ու վրեժ լուծում իրեն արհամարհողներից։

Պատմվածքը բաղկացած է հեղինակի առաջաբանից ու երկու մասից՝ «Ես» և «Նա»։

Առաջաբանում հեղինակը պատմում է, որ պատահաբար իր ձեռքն է ընկել մի տետր, որում «կորած մարդը» տարիներ շարունակ գրի էր առել իր կյանքի անցուդարձը։ Տետրը վերնագրված էր «Ես և նա», ենթավերնագիրն էր՝ «Մի կորած մարդու հիշատակարանից»։ Նույն վերնագրով էլ ինքը հանձնում է տպագրության, սակայն ինքը բավական կրճատել է այն՝ թողնելով միայն ամենահետաքրքրականը։

ԵՍ

Պատմվածքի հերոսը իրավագիտության վերջին կուրսի ուսանող է, որ խոստումնալից ապագայի հեռանկար ունի ու ներկայում էլ երջանիկ է. սիրում է մի աղջկա ու համոզված է, որ նա էլ իրեն է սիրում։ Բայց աղջիկն անսպասելի հեռանում է՝ նամակ գրելով, որ շուտով ամուսնանալու է, և խնդրում է մոռանալ իրեն, քանզի իր սիրո նախկին հավաստիացումները սոսկ թյուրիմացություն էին։ Այդ հարվածից հետո տղան թողնում է ուսումը, ու հարբեցողությունն ու վատ շրջապատը հետզհետե կործանում են նրան։ Նա հասկանում է, որ իր կործանման պատճառը պիտի որոնել հենց իր մեջ, և այն գտնում է մի պատմվածք ընթերցելուց հետո. դա իտալական մի սիրավեպ էր՝ «Վրեժ» վերնագրով, որի թարգմանությունը նա հիշատակարանում բերում է «Նա» վերնագրով՝ հակադրելու համար իր պատմությանը։

Հայ գրականության բուրավետ ծաղիկ Ամենանուրբ արվեստագետ Իրապաշտ վեպի մեծ գիտակից վարպետ Խոսքի լուրջ ճարտար 

Հայ գրականության բուրավետ ծաղիկ

Ամենանուրբ արվեստագետ

Իրապաշտ վեպի մեծ գիտակից վարպետ

Խոսքի լուրջ ճարտար 

Ինչպես Նար-Դոսը ընտրեց իր գրական անունը  «Նոր դար» թերթի քարտուղար Մելքոն Դանագյոզյանը մի օր դիմում է Նար-Դոսին ( Միքայել Հովհաննիսյան ).  - Արի՛ մի լավ կեղծանուն ընտրենք, քանի որ մեր գրողները կեղծանուններ ունեն:  Այնուհետև նա վերցնում է առձեռն բառգիրքը և երկար թերթում ու վերջում կանգ առնում  նարդոս  բառի վրա, որ գեղեցիկ և հոտավետ ծաղկի անուն է:  -Լավ է, չէ՞,- ասում է նա և գրողի համաձայնությունը ստանալով՝ «Նունե» վիպակի տակ հեղինակը մակագրում է  Նար-Դոս , և այդ օրվանից այն դառնում է նրա գրական անունը: Ապա որոշում է կայացնում, որ իր երեխաներին հետագայում կանվանակոչի Նար, իսկ մյուսին Դոս, սակայն՝ նրան հաջողվեց միայն Նար անվանակոչել՝ Նար Միքայելի Հովհաննիսյան (հայ խորհրդային երգիչ   ԽՍՀՄ ժողովրդական արտիստ  (1969,  Երկրորդ համաշխարհային պատերազմի  մասնակից ։)։

Ինչպես Նար-Դոսը ընտրեց իր գրական անունը

«Նոր դար» թերթի քարտուղար Մելքոն Դանագյոզյանը մի օր դիմում է Նար-Դոսին ( Միքայել Հովհաննիսյան ). - Արի՛ մի լավ կեղծանուն ընտրենք, քանի որ մեր գրողները կեղծանուններ ունեն: Այնուհետև նա վերցնում է առձեռն բառգիրքը և երկար թերթում ու վերջում կանգ առնում  նարդոս  բառի վրա, որ գեղեցիկ և հոտավետ ծաղկի անուն է: -Լավ է, չէ՞,- ասում է նա և գրողի համաձայնությունը ստանալով՝ «Նունե» վիպակի տակ հեղինակը մակագրում է  Նար-Դոս , և այդ օրվանից այն դառնում է նրա գրական անունը: Ապա որոշում է կայացնում, որ իր երեխաներին հետագայում կանվանակոչի Նար, իսկ մյուսին Դոս, սակայն՝ նրան հաջողվեց միայն Նար անվանակոչել՝ Նար Միքայելի Հովհաննիսյան (հայ խորհրդային երգիչ   ԽՍՀՄ ժողովրդական արտիստ  (1969,  Երկրորդ համաշխարհային պատերազմի  մասնակից ։)։

Նար-Դոսի ժամանակակիցների մտքերը՝ գրողի մասին. «Նրա հոգին առաքինությունների բյուրեղացումն էր և մարդասեր, ընկերասեր, կարեկցող, ազնիվ և համեստ... Նար-Դոսի մեջ մարդը և գրողը իրարից անբաժան էին և իրար չժխտող»:  Ավ․ Իսահակյան Նա ինձ հիշեցնում էր մեր հին գրիչներին, որ հանձն առած գործը կատարում են անձնուրաց և դրա համար նրան, հների լեզվով ասած, կարելի է կոչել իսկապես... հայ լեզվի, հայ խոսքի աշխատավոր:  Ս․ Զորյան Նար-Դոսը համարվում է հոգեբանական ռեալիզմի հետևորդ: Նար-Դոսը մեծ հոգեվերլուծաբան է: Նար-Դոսը 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ գեղարվեստական արձակի այն խոշոր դեմքերից է, որի ստեղծված գրական արժեքները այսօր էլ չեն կորցրել իրենց արդիական նշանակությունը:  Հովհաննես Թումանյան

Նար-Դոսի ժամանակակիցների մտքերը՝ գրողի մասին.

«Նրա հոգին առաքինությունների բյուրեղացումն էր և մարդասեր, ընկերասեր, կարեկցող, ազնիվ և համեստ... Նար-Դոսի մեջ մարդը և գրողը իրարից անբաժան էին և իրար չժխտող»:

Ավ․ Իսահակյան

Նա ինձ հիշեցնում էր մեր հին գրիչներին, որ հանձն առած գործը կատարում են անձնուրաց և դրա համար նրան, հների լեզվով ասած, կարելի է կոչել իսկապես... հայ լեզվի, հայ խոսքի աշխատավոր:

Ս․ Զորյան

Նար-Դոսը համարվում է հոգեբանական ռեալիզմի հետևորդ:

Նար-Դոսը մեծ հոգեվերլուծաբան է: Նար-Դոսը 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ գեղարվեստական արձակի այն խոշոր դեմքերից է, որի ստեղծված գրական արժեքները այսօր էլ չեն կորցրել իրենց արդիական նշանակությունը:

Հովհաննես Թումանյան

Կարծիքներ Նար-Դոսի մասին և նրա ամենատպավորիչ մտքերին, որոնք տակնուվրա կանեն հոգին ու սրտի ամենանուրբ անկյունները։

1. Ամուսնությունը բախտի բան է։

2. Սերը ինտելիգենտ և տգետ չի հարցնում։

3. Պարապությունը մելամաղձոտ է դարձնում։

4. Ամեն ոք, ով սիրում է, անպայման բանաստեղծ է։

5. Ամենալավ պոետները, անշուշտ, նրանք են, որոնք սիրել են։

6. Անմիտ սովորություններով լի է մեր կյանքը։

7. Ապականված հոգին է միայն, որ ամոթ չի զգում։

8. Կյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ անվերջ մեծ պաս առանց Զատկի։ Մահվան գաղափարը խելացի մարդու համար մեծ խթան պետք է լինի ամեն բան անելու, այսինքն՝ այն ամենը, ինչ որ կարող է հաճույք պատճառել։

9. Աշխարհիս երեսին ամեն բան թույլատրելի է՝ բացի սպանությունից։

10. Թույլը ավելի, քան ուժեղը, իրավունք ունի ապրելու աշխարհիս երեսին հենց այն պատճառով, որ թույլ է և անպաշտպան։

11. Անդրանիկ սերը կնոջ սրտում անջնջելի է, ինչքան էլ որ այդ սիրո առարկան անառակի մեկը լինի։

12. Ներում կամ պատժվում են միայն հանցավորները։

13. Ժամանակը և տարածությունը թշնամի են մարդկանց հարաբերություններին։

Հայ հանճարեղ գրողների ցանկում առաջնային ու գլխավոր տեղ է զբաղեցնում նաև Նար-Դոսը, ով իր ստեղծագործություններով սովորեցնում է գեղեցիկ սիրել ու պայքարել սիրո համար։

Նրա յուրաքանչյուր տող ներծծված է տառապանքով ու մարդկային նուրբ հարաբերությունների ամենախճճված թելերով։


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!