СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մրցութային հարցաշար՝ 110 հարց ու պատասխանով

Категория: Всем учителям

Нажмите, чтобы узнать подробности

Ներկայացված են հարցեր հայոց պատմություն,, Հայաստանի աշխարհագրություն, ռազմագիտություն և այլ առարկաներից: Ներառված են Հայաստանի աշխարհագրական սահմանների, տեղանունների, ճակատամարտերի, կնքված պայմանագրերի, պատմության քառուղիներում իրենց ազգանվեր գործունեությամբ աչքի ընկած մարդկանց, հայրենանվեր անհատների կյանքի ու գործունեության, հայ ժողովրդի մշակութային արժեքների և կարևոր հիմնախնդիրների վերաբերյալ հարցեր:

Просмотр содержимого документа
«Մրցութային հարցաշար՝ 110 հարց ու պատասխանով»

Մրցութային 110 հարց


(Ներառված են հարցեր «Հայոց պատմություն», «Հայաստանի աշխարհագրություն», «Ռազմագիտություն» և այլ առարկաներից):

Մրցույթների հաճախակի կազմակերպումն ու անցկացումը կօգնեն աշակերտներին գիտակցելու սեփական մշակույթի, լեզվի, պատմության, արվեստի, ավանդույթների, ազգային այլ արժեքների կարևորությունն ու նշանակությունը և կնպաստեն այն գիտակցության ձևավորմանը, որ իրենք պետք է լինեն դրանց կրողը, պահպանողն ու զարգացնողը: Դրանք կզարգացնեն աշակերտների աշխարհայացքը, կնպաստեն սոցիալական հմտությունների ձեռքբերմանն ու զարգացմանը, արժեքային համակարգի ձևավորմանը:

Հարցերը ներառում են Հայաստանի աշխարհագրական սահմանների, տեղանունների, տեղի ունեցած ճակատամարտերի, կնքված պայմանագրերի, պատմության քառուղիներում իրենց ազգանվեր գործունեությամբ աչքի ընկած անհատների, հայրենանվեր մարդկանց կյանքի ու գործունեության, հայ ժողովրդի մշակութային արժեքների և կարևոր հիմնախնդիրների վերաբերյալ գիտելիքներ:

Հարցաշարում զետեղված նյութերը սերմանում են հայրենասիրություն:




1.Դեմ դիմաց կանգնած էին 2 բանակ՝ հակադիր խնդիրներով ու նպատակներով. մի կողմից պարսից բանակը,որը ձգտում էր պարտության մատնել հայերին, ճնշել ապստամբությունը և հաստատել պարսկական լուծը հայ ժողովրդի ուսերին՝ հարկադրելով նրանց նաև ընդունելու պարսից զրադաշտական կրոնը, մյուս կողմից՝ հայկական բանակը, որն ուխտել էր մինչև վերջ կռվել օտար տիրապետության դեմ իր հայրենիքի, ժողովրդի ազատության ու դավանանքի համար: Թվական գերակշռությունը պարսիկների կողմն էր:


Ո՞ր ճակատամարտն է ներկայացնում հատվածը: Ո՞վ էր այդ ճակատամարտում հայկական բանակի աջ թևի զորահրամանատարը: Որքա՞ն կորուստ ունեցան հայերը, որքա՞ն պարսիկները

1.Հատվածը Ավարայրի ճակատամարտից է: Վարդան Մամիկոնյանը հայկական զորքը բաժանում է չորս մասի: Աջ թևի հրամանատարությունը հանձնում է Ներշապուհ Արծրունուն և նրան նիզակակից կարգում մեծ իշխան Արտակ Մոկացուն, ձախ թևի հրամանատարությունը հանձնում է Խորեն Խոռխոռունուն և նիզակակիցներ կարգում Արսեն Ընծայացուն , Ներսեհ Քաջբերունուն: Մայրամուտին մարտը դադարում է: Զոհերի թիվը մեծ էր: Եղիշեի և Ղ.Փարպեցու տվյալների համաձայն՝ Ավարայրի դաշտում հայերից զոհվեց 1036 հոգի, պարսիկներից՝ 3544 հոգի:

2.Ո՞ր լեռնագագաթներն են ձևավորում Սասունը` որպես լեռնաշխարհ:

Ո՞ր գետն է սկիզբ առնում այդտեղից և ի՞նչ կամուրջ է կառուցված նրա վրա:


2.Սասունը` որպես լեռնաշխարհ, ձևավորում են Գեբինը, Ծովասարը և Անդոկը: Գեբինը ծածկված է խավրծիլի լայն տերևներով, և հեռվից անտառապատ սարի պատրանք է ստեղծվում: Այստեղից է սկիզբ առնում Տալվորիկ գետը,որը, խորխորատների միջից հոսելով դեպի հյուսիս-արևելք, միանում է Անդոկից սկիզբ առնող Սասուն գետին: Տալվորիկ գետի վրա է կառուցված Սատանայի կամուրջը , որի բարձրությունը հասնում է 600 մետրի:


3.:

Ո՞վ է այս խոսքերի հեղինակը: Ու՞մ մասին է գրված:

Խոսքերի հեղինակը Րաֆֆին է, գրված է հայդուկի մասին:

4.Նորից Սասունի գլխին ամպեր են կուտակվում: Օգնություն ստանալու հույսով Անդրկովկաս է մեկնում Դժոխք Հրայրը, իսկ Մուրադը Սասուն է բարձրանում: Թուրքական 30 հազարանոց զորաբանակը օղակում է Սասունը: Վերջինս ուզում էր իսկական ճակատամարտ տալ լեռներին ապավինած մի բուռ գյուղացիների դեմ թնդանոթների օգնությամբ: Թուրքական հրամանատարությունը այս անգամ իր գործողությունները քողարկում էր Մուրադին բռնելու պատրվակի տակ:


Ո՞ր թվականին են կատարվել իրադարձությունները : Ո՞վ էր Մուրադը: Ինչու՞ էր անհանգստացած թուրքական հրամանատարությունը :


4.Այս գործողությունները տեղի են ունեցել 1893 թ.: Մուրադը(Համբարձում Պոյաճյան) հնչակյան կուսակցության անդամ էր, մասնակցել էր Գում –Գափուի ցույցին: Նրան ամենուրեք փնտրում էին: Նրա մեծադիր նկարը փակցված էր կայսրության ոստիկանության պետ Նազմի ընդունարանում: Մուրադի գլուխը գնահատված էր 2 հազար ոսկի: Նա 1893 թ. մեկնել էր Կովկաս` զինյալ խմբեր ու զենք բերելու: 1908 թ. ընտրվել է օսմանյան պառլամենտի դեպուտատ:

1915 թ. ` ապրիլին, նրան ձերբակալում են և օգոստոսի 24-ին կախաղան բարձրացնում:



5.Պայմանագիրը կնքվել է 1829թ.-ի սեպտեմբերի 2-ին:


Ո՞ր պայմանագրի մասին է խոսքը: Ի՞նչ տարածքներ են անցել Ռուսաստաին և ի՞նչ նշանակություն է այն ունեցել հայերի համար:


5, Ադրիանապոլսի հաշտության պայմանագիրն է:Կնքվել է 1829թ.-ի սեպտեմբերի 2(14) Ռուսաստանի և Թուրքիայի միջև 1828-1829թթ.-ի ռուս-թուրքական պատերազմից հետո: Բաղկացած է 16 հոդվածից և մեկ առանձին ակտից: Ա.հ.պ.-ով Ռուսաստանին անցան Դանուբի գետաբերանն իր կղզիներով, Սև ծովի կովկասյան ափերը՝ Կուբանի գետաբերանից մինչև Աջարիայի հյուսիսը՝ Անապա և Փոթի նավահանգիստներով, Ախալցխայի փաշայությունը՝ Ախալքալաք և Ախալցխա բերդերով: Ռուսաստանահպատակներին իրավունք վերապահվեց ազատ առևտուր անել Թուրքիայում, Ռուսական և օտարերկրյա առևտրական նավերին թույլատրվեց անարգել անցնել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով: Թուրքիան պարտավորվեց 1,5 տարում վճարել 1,5 մլն. հոլանդական գուլդեն ռազմատուգանք, ճանաչեց Հունաստանի, Մոլդավայի, Վալախիայի ու Սերբիայի ինքնավարությունը: 13-րդ հոդվածով սահմանվեց փոխադարձ գաղթի իրավունք: Թուրքահպատակ հայերը կարող էին 18 ամսվա ընթացքում իրենց շարժական գույքով տեղափոխվել Ռուսաստան: 1829-1830թ.-ին շուրջ 100 հազար հայ Էրզրումից(Կարին), Կարսից, Բայազետից գաղթեց Անդրկովկաս: Թուրքիան ճանաչեց Վրաստանի, Իմերեթիայի , Մեգրելիայի ու Գուրիայի, ինչպես և 1828թ.-ի Թուրքմենչայի պայմանագրով Երևանի ու Նախիջևանի խանության միացումը Ռուսական կայսրությանը: Ա.հ.պ. ամրապնդեց Ռուսաստանի տնտեսական-քաղաքականն դիրքը Բալկաններում, Սև ծովի նեղուցների վրա և Անդրկովկասում:


7.Ճակատամարտը հայերի ապստամբության ժամանակ վերջին և ամենախոշոր մարտն է եղել: Տեղի է ունեցել 775 թ.-ի ապրիլի 24-ին: Արաբական զորաբանակը գլխավորել է Ամր իբն Իսրայելը:

ճակատամարտում հերոսաբար ընկել են երեք հազար հայեր , այդ

թվում՝ սպարապետ Սմբատ Բագրաատունին , Մուշեղ Մամիկոնյանը, Վահան Գնունին և ուրիշներ:


Նշել , թե որ ճակատամարտն է և ի՞նչ ընթացք ու ավարտ է ունեցել:

7. Արձնիի ճակատամարտն է:

Հայկական հինգհազարանոց զորքը Մուշեղ Մամիկոնյանի հրամանատարությամբ, թողնելով Կարին քաղաքի պաշարումը, Բասենի վրայով մտել է Բագրևանդ և, անցնելով Արածանին, թշնամու հետ ունեցել է առաջին փոքրիկ ընդհարումը: Ճակատամարտն սկսվել է արևածագին: Սկզբում հայերը փախուստի են մատնել արաբներին, սակայն վեջիններս օգնության հասած զորքով հակահարձակման են անցել և պարտության մատնել հայերի՝ գերզանցապես ռամիկներից բաղկացած զորքը:

8.Վահան Մամիկոնյանը հայ-վրաց զորքերի մարտակարգը դասավորեց աջ և ձախ թևերի, կենտրոնի և պահեստազորի: Սակայն ձախ թևը , առանց լուրջ դիմադրության, խուճապահար նահանջեց , իսկ աջ թևը մատնվեց ծանր կացության: Օգտվելով իրավիճակից՝ պարսից զորավար Միհրանը վերադասավորեց ուժերը և շահեց ճակատամարտը:

Ո՞ր ճակատամարտի նկարագրությունից է վերցված այս հատվածը: Ե՞րբ է տեղի ունեցել ճակատամարտը և ինչպե՞ս է ավարտվել:

8.. Ճարմանայի ճակատամարտից է: Ճարմանայի ճակատամարտը տեղի է ունեցել 482թ.-ին հայ-վրացական միացյալ և պարսկական բանակների միջև Ճարմանայի դաշտում (Կուր գետի ձախափնյակում): 482 թվականի ամռանը պարսկական մի խոշոր զորաբանակ Միհրանի հրամանատարությամբ Աղվանքի վրայով ներխուժում է Վրաստան և բանակում ճարմանայի դաշտում:

Կռվում զոհվեցին Վահան Մամիկոնյանի եղբայրը և Սահակ Բագրատունին, գերվեցին Հրահատ Կամսարականը Սյունյաց սեպուհ Յազդը և ուրիշներ: Հայկական զորքերը նահանջեցին դեպի Տայք: Ներսեհ Կամսարականը , հետապնդելով Պարսկաստան վերադարձող զորաբանակին, Բագրևանդ գյուղի մոտ անսպասելի գրոհով կարողացավ ազատել եղբորը՝ Հրահատին: Պարսից ուժերի հեռանալուց հետո Վահան Մամիկոնյանը աշնանը վերադարձավ Դվին, վերակառուցեց ուժերը և պատրաստվեց դիմակայել թշնամու նոր հարձակմանը:


9.Պայմանագիրը կնքվել է 363թ.-ի հուլիսի սկզբներին Սասանյան Պարսկաստանի և Հռոմեական կայսրության միջև(30 տարով)՝ վերջ տալով 338-ին սկսված և ընդմիջումներով շարունակված պարսկա-հռոմեական պատերազմներին: Այդ պատերազմներում Հայաստանը Հռոմի դաշնակիցն էր:


Ո՞ր պայմանագիրն է: Այդ պայմանագրով Հռոմը Պարսկաստանին ի՞նչ տարածքներ զիջեց: Ո՞ր արքան էր այդ ժամանակ թագավորում Պարսկաստանում:

9, հաշտության պայմանագիրն է: Կնքված պայմանագրի համաձայն, որը հռոմեական պատմիչ և այդ պատերազմի մասնակից Ամիանոս Մարկելինոսն անվանել է «ամոթալի», Հռոմը Պարսկաստանին զիջեց Արվաստանը՝ Մծբին քաղաքով, Սինգարա ու Կաստրա –Մավրորում ամրոցներով, Աղձնիքը, Մոկքը, Կորդուքը, Ծավդեքը և Ռիեմենեն: «Բացի այդ նաև ծանր ու ուխտադրուժ մի հավելում արվեց, որ այս կնքված համաձայնությունից հետո այլևս չտրվի օգնություն մեր մշտական ու հավատարիմ բարեկամ Արշակին Պարսից դեմ, եթե նա այդ մեզնից խնդրելու լինի»: Այդ ժամանակ Պարսկաստանում թագավորում էր Շապուհ 2-րդը:


10.Երբ ինձ սպանված տեսնես, դիակս թաղի՛ր Խուստուփի ամենաբարձր կատարին, որտեղից երևա ինձ և՛ Կապանը, և՛ Գենվազը, և՛ Գողթանը, և՛ Գեղվաձորը: Իսկ մինչ այդ, հայացքդ մի՛ կտրիր Խուստուփից: Որքան հաճախ, որքան շատ նայես այդ սեգ ու սև ամպերով ծածկված սարին, այնքան շուտ կգա, կհասնի փրկությունդ:

Ո՞վ է կոչի հեղինակը: Ու՞մ է ուղղված:

10.Գարեգին Նժդեհն է: Կոչն ուղղված է ղափանցիներին: Նա եկել էր ղափանցիներին օգնելու վերջիններիս կանչով: Եվ չէր մնացել մի բարձր սար, մի քար, որի վրա նա դրած չլիներ իր հոգնած գլուխը: Մի օր հանգիստ չէր ունեցել: Ոչինչ չէր խնայել, ամեն ինչ զոհաբերել էր ժողովրդի ազատության, փրկության համար: Կոչը արվել է 1920 սեպտ. 17:



11.Ճակատամարտը տեղի է ունեցել 1727թ.-ի մարտին Սյունիքի ազատագրական ուժերի և թուրքական կանոնավոր զորքերի միջև:


Նշի՛ր Ճակատամարտը : Որքա՞ն կորուստ ունեցան թուրքերը այդ ճակատամարտում: Հայերի համար այն ի՞նչ նշանակություն ունեցավ:



11.. Հալիձորի ճակատամարտն է:

Այդ օրը օսմանցիների բանակից ընկավ 13 հազար զինվոր, իսկ հայ զինվորներից՝ շատ քչերը: Հալիձորի հաղթանակը օսմանյան բանակների դեմ տարած հաղթանակներից ամենանշանավորն ու խոշորն էր , ինչը բարձրացրեց հայկական զորքերի մարտական ոգին և նպաստեց հայկական բնակավայրերի ազատագրմանը:


12.1922 թ. Հայաստանի Հանրապետությունը ընդունեց սահմանադրություն, որի վերջին հոդվածները ներկայացնում էին խորհրդանիշները` պետական զինանշանը և պետական դրոշը:


Ո՞վ էր զինանշանի հեղինակը:


12.Զինանշանի հեղինակը նկարիչ Մարտիրոս Սարյանն էր:


13.Ե՞րբ տեղի ունեցավ Պոտսդամի խորհրդաժողովը և ի՞նչ հարցեր քննարկվեցին խորհրդաժողովում: Ինչո՞վ էր այն տարբերվում նախորդ խորհրդաժողովներից:


14.Պոտսդամի խորհրդաժողովն իր աշխատանքները սկսեց 1945թ. Հուլիսի 17-ին :

Ի Տարբերություն Թեհրանի ու Յալթայի կոնֆերանսների` այն տեղի էր ունենում Եվրոպայում պատերազմի ավարտից հետո: Խորհրդաժողովում կարևոր հարցերից մեկը գերմանականն էր:

Որոշվեց պահել Գերմանիայի միասնականությունը, բայց միաժամանակ միջոցներ ձեռնարկել նրա զինաթափման և ֆաշիստական վարչակարգի վերացման համար:



14.Նա Խորհրդային Միության մարշալ է : Ծնվել է 1894 թ. Կարսի մարզի Հաջիքենդ գյուղում, մահացել է 1967թ.:


Ու՞մ մասին է խոսքը: Ի՞նչ գիտեք նրա մասին:


14.Մարշալ Հովհաննես Իսակովն է : Նա եղել է Խորհրդային Միության նավատորմի ծովակալ, Խորհրդային Միության հերոս: 1941թ. նշանակվել է հյուսիսարևմտյան ռազմաճակատի, 1942թ.-ից` հյուսիսկովկասյան ռազմաճակատի գլխավոր հրամանատարի տեղակալ և ռազմխորհրդի անդամ: Մի շարք գրքերի հեղինակ է: Վախճանվել է 1967 թ., շիրիմը գտնվում է Մոսկվայի Նովոդևիչի գերեզմանատանը:





15.Նկարագրե՛ք Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության պետական գերբը:


15.Մեծ ու Փոքր Մասիսներից վեր` ծագող արեգակի ճառագայթների մեջ, մուրճ ու մանգաղ, ստորոտում` խաղողի թուփ` ողկույզներով ու տերևներով, աջից ու ձախից` ցորենի հասկեր և ավելի բարձր` ձիթենու ճյուղեր: Գերբի կրկնակի շրջագծերի արանքում գրված է.:


16. Ինչու՞ Մոսկվայի պայմանագիրը ճակատագրական նշանակություն ունեցավ Հայաստանի համար:


16.1921 թ.փետրվարի 26-ից մարտի 16-ը Մոսկվայում կայացան ռուս-թուրքական բանակցությունները: Հայկական պատվիրակությունը Թուրքիայի պնդումով չէր մասնակցում բանակցություններին, սակայն պատրաստել էր առաջարկություններ, այն է` Կարսի մարզի, Ալեքսանդրապոլի, ու Սուրմալուի գավառի վերադարձը, այսինքն` 1914 թվականի սահմանների վերականգնում: Թուրքիայի միակ զիջումը վերաբերում էր Բաթումին, որն անցավ Վրաստանին: Փաստորեն տեղի ունեցավ Բաթումի և Կարսի ու Սուրմալուի գավառների փոխանակություն: Թուրքիայի հյուսիսարևելյան սահմանն անցնում էր Ախուրյան և Արաքս գետերի հունով` թուրքական կողմում թողնելով Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը: Նախիջևանի մարզը դառնում էր ինքնավար տարածք Ադրբեջանի խնամակալության տակ, որը չէր զիջվելու երրորդ պետության: Պայմանագրով ու անտեսվեցին հայ ժողովրդի կենսական շահերը:


17.Ո՞ր կոնֆերանսում հարց դրվեց միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիի ավերակները վերադարձնելու և Կողբի աղահանքերը շահագործման վերցնելու մասին:




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!