СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Միջոցառում՝ նվիրված մայրենիի տոնին

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Միջոցառում՝ նվիրված մայրենիի տոնին»

Միջոցառում՝ նվիրված մայրենիի տոնին

Երաժշտության ներքո բեմ են բարձրանում աշակերտները։/ /Հայաստան/երգում է Մհերը ՝ էլեկտրոնային գրատախտակի ցուցադրությամբ:

Սիրելի՛ բարեկամներ ,հայ տոնացույցը հարստացել է ևս մեկ տոնով,այսուհետև ամեն տարի փետրվարի 21-ը մեր հանրապետությունում նշվում՝ է որպես մայրենի լեզվի միջազգային օր:

Սկսում ենք հայոց գրերի գյուտի ստեղծմանը նվիրված մեր միջոցառումը։

  • Բոլոր ներկաներին

  • Խումբը----Սրտագին ողջու՛յն

Ուզում ենք այսօր հարգանքի տուրք տալ

Մեր սուրբ գրերին,

Ուզում ենք այսօր պատմել բոլորին,

Թե երբ ծնվեցին, ինչու ծնվեցին,

Եվ ինչպես հասան դարերի խորքից

Մինչ մեր օրերը՝ հայոց գրերը։

աշ-- Ես հայ եմ, իմ երկիրը Հայաստանն է, մեր երկրի դրոշը եռագույնն է՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն։ Կարմիրը խորհրդանշում է հայ ժողովրդի թափած արյունը,կապույտը՝ պարզ ու ջինջ երկինքը, ծիրանագույնը՝խորհրդանշում է աշխատանքը։

  • Արյունից ծորած երիզ մի կարմիր,

  • Երկնքից պոկված կտոր մի կապույտ,

  • Հասուն հասկերի շող նարնջագույն

  • Եվ դարերի հավատի դրո՛շ Եռագույն:

աշ-- Ես հայ եմ, իմ երկիրը Հայաստանն է , սա իմ երկրի զինանշանն է, որի հեղինակներն են Հ․ Կոջոյանը և ճարտարապետ Ալ․ Թամանյանը։ ։Հայաստանի Հանրապետության զինանշանն այսօր իրենից ներկայացնում է վահան, որի կենտրոնում պատկերված են Արարատ լեռն ու Նոյյան տապանը: Վահանի մնացած մասը բաժանված է չորս մասի, որոնցում զետեղված են պատմական Հայաստանի չորս թագավորական տների զինանշանները: Վահանը երկու կողմից պահում են արծիվն ու առյուծը՝ ի նշան պետության հզորության: Ներքևում պատկերված են սուր, ճյուղ, հասկեր, շղթա և ժապավեն:

աշ-- Ես հայ եմ, իմ երկիրը Հայաստանն է, Հայաստանը իմ հայրենիքն է, և զարմանալի չէ , որ մեր երկրի գլխավոր երգը կոչվում է ։ Այն գրվել է համարյա մեկ դար առաջ՝ որպես Հայաստանի առաջին հանրապետության օրհներգ։ Երգի հեղինակն է Միքայել Նալբանդյանը։Այն միայն վերածնվեց և երկրորդ կյանք ստացավ 1991թ․ ՝իբրև Հ․Հ․ օրհներգ։

աշ-- Մոտենում է և ասում․։

Հնչում է օրհներգը ,և բոլորը միասին երգում են։

աշ-Ամեն ժողովուրդ ունի իր մայրենի լեզուն:Հայերիս մայրենի լեզուն հայոց լեզուն է: Նրա շնորհիվ է,որ հայ ժողովուրդը՝անցնելով հազարամյակների երկար ու ձիգ ճանապարհ, գոյատևում է մինչև այսօր: Հայերենն աշխարհի ամենահին լեզուներից է: Այն ծագել է հայկական լեռնաշխարհում:

աշ- Հայոց այբուբենը ծնվեց այնպիսի մի բախտորոշ պահի,երբ վճռվում էր մեր երկրի լինել չլինելու հարցը ,և այն աստվածային մի շնորհ էր։

աշ--Բիբլիական Հայաստանը՝ մեր ոստանը,

Շատ է տեսել արցունք ու վիշտ։

Ոսոխները հրով, սրով խոցել են միշտ,

Երկիրն արել բաժան-բաժան։

Եվ դարեդար այս է եղել

Հայոց ազգի բախտը դաժան։

Սիրելինե՛րս պետք է սիրով ու երկյուղածությամբ պահպանենք այն: Լեզուն պահպանվում ու հարստանում է գործածվելով: Ուրեմն եկեք պահպանենք մեր հարազատ մայրենին,մտածենք,գրենք,խոսենք,արտասանենք եւ երգենք նրանով:Սիրենք մեր մայրենին,հպարտորեն գործածենք, անաղարտ պահենք այն: Հզորացնենք մեր հայրենիքը, դեպի հավերժություն տանենք հայ եւ Հայաստան սրբությունները,խոսենք գեղեցիկ եւ ճիշտ հայերենով, հայերեն ապրենք և հավերժացնենք հայոց դարերը:

Խումբը--- Ծնվե՛ց, որ ծնե՜նք,

Եղա՛վ, որ լինե՛նք,

Եվ անմահացա՛վ,

Որ անմահանա՛նք։

Երաժշտություն—Երգ խումբը- /Հայաստան աշխարհ/

աշ---Հայոց լեզուն հայ ժողովրդի համար հզոր զենք է եղել պաշտպանելու իր ինքնությունը, իր ազգային անկախությունն ու մշակույթը:Կյանքի ու մահվան դարավոր պայքարում հայոց լեզուն նույնպես ենթարկվել է ահավոր ճնշման ու հալածանքի: Հայը,ցրվելով աշխարհով մեկ,թեկուզև սովորել է տարբեր լեզուներ,սակայն մի առանձին սիրով ու գուրգուրանքով պահպանել է իր մայրենի լեզուն:


աշ- Հայ ժողովրդի հետ դարերի դաժան փորձությունների միջով է անցել հայոց լեզուն։ Բռնակալները փորձել են ամեն գնով հայերին ձուլել իրենց և դա իրագործելու համար բռնացել են հայոց լեզվի վրա։Գոյատևել է հայ ժողովուրդը,գոյատևում է հայոց լեզուն։

  • աշ- Ոչ մի գիշատիչ այլևս չի հանդգնի ձեռք բարձրացնել մեր ժողովրդի սրբության՝ լեզվի վրա, որը նրա սիրտն է, նրա ոգին։

աշ- Ապրեց մեր լեզուն՝

Մեր ոսկեղենիկը, մեր մեսրոպազուն,

Շողաց, հուրհրաց նա բոցի նման։

աշ--Մայրերն են պահել մեր հայոց լեզուն,

Երբ մանուկներին օրօր են ասել,

Արցունքն աչքերին, սրտերում վերքը՝

Մեր ազատ կյանքի օրն են երազել։

աշ--- Նրանք չեն զիջել մեր երգն ու լեզուն

Բիրտ հզկերտներին․ սուլթանին, ցարին,

Որոնք մեր վախճանն էին երազում՝

Տիրելու համար հայոց աշխարհին։

աշ-- Լսի՛ր, որդի՛ս, պատգամ որպես

Սիրող քո մոր խոսքը սրտանց ,

Այսօրվանից հանձնում եմ քեզ

Հայոց լեզում հազարագանց։

Կտրել է նա հանց աստղալույս,

Երկինքները ժամանակի,

Շառաչել է խռովահույզ

Սլացքի հետ հայկյան նետի։

աշ-- Եվ Մեսրոպի սուրբ հանճարով

Դարձել է գիր ու մագաղաթ,

Դարձել է հույս , դարձել դրոշ ,

Պահել երթը մեր անաղարտ։

աշ--Ու տե՛ս , որդի՛ս, ուր էլ լինես,

Այս լուսնի տակ ուր էլ գնաս,

Թե մորդ անգամ մտքից հանես ,

Քո մայր լեզուն չմոռանաս։

Երեք աղջիկ ,երկու տղա առաջ են գալիս և արտասանում։

աշ- 1 Դեղձենիների տակ՝, վա՜ռ,ծաղկասուն,

Խորհում եմ՝ ո՞րն է հայոց լեզուն,

Եվ դեղձենիները վառ, երազուն,

Ասում են՝ մե՛նք ենք հայոց լեզուն։

աշ-2․ Սիրած երգերը ժողովրդիս,

Սիրված գրքերը ժողովրդիս

Սրտիս հարցմունքը քնքուշ լսում,

Ասում են՝ մե՛նք ենք հայոց լեզուն։

աշ--3 Իմ նոր հմայուն Երևանի

Թաղամասերը վեհ ,գեղանի,

Շենքերն՝ ինքնաոճ ու տուֆասյուն,

Ասում են՝մե՛նք ենք հայոց լեզուն։

աշ--4 Ե՛վ հերոսները ռազմի, ջանքի,

Ե՛վ հերոսները հողի, հանքի

Երկիրս զինում փառքով բազում,

Ասում են՝ մե՛նք ենք հայոց լեզուն։

աշ-5 Տանը, փողոցում կամ պարտեզում

Մանուկներին եմ ես թուխ տեսնում,

Գարնան ժպիտով սիրտս հուզում,

Ասում են՝ մե՛նք ենք հայոց լեզուն։

Երաժշտություն –Վահեն ու Գոհարը նվագում են /քանոն, դհոլ/

Գիտե՞ք որ․.

աշ-- Գիտե՞ք որ․․․․ Յուրաքանչյուր մարդ մի քանի անգամ շատ բառեր գիտի, քան ինքը գործածում է:

աշ- 5-րդ դարից մինչև օրս մաշտոցյան այբուբենի մեջ կատարվել է չնչին փոփոխություն։

աշ- Եվրոպական լեզուներից ամենակարճ այբուբենն ունեն իտալերենը և ֆինները՝ ընդամենը 21 տառ։Կովկասում ապրող աբազիներինն է՝ 71 տառ։

աշ- Լեզուների մեծ մասն ունի 36- 40 տառ։

աշ- Մինչև օրս էլ Աֆրիկայում,Ավստրալիայում, Հարավային Ամերիկայում կան լեզուններ, որոնք դեռ գիր չունեն։

աշ- Առաջին քերականություններն ստեղծել են հույներն ու հնդիկները։

աշ- Իսկ դու գիտե՞ք ,որ երկու տարեկան երեխան գիտե մոտ 300 բառ, երեք տարեկանը՝ 1500 բառ։

աշ- Այո՛, երեք տարեկան երեխան արդեն ճիշտ է գործածում բայի անցյալ ժամանակը, դերանունները և հոգնակի թիվը։

Երաժշտություն –մարմնամարզություն /Էլեն, Անահիտ ,Դիանա/

։Երկու տղա, երկու աղջիկ երկու քայլ առաջ են գալիս և արտասանում։

Ամեն ժողովուրդ ունի իր լեզուն,

Ամեն մի թռչուն՝ իր ձայնով խոսում,

Իր սրտի երգն է տալիս աշխարհին,

Սիրում,փայփայում իր ծաղիկներին:

աշ- Ես հայ եմ, իմ երկիրը Հայաստանն է, իմ լեզուն՝ հայերենը։ Այն աշխարհի ամենագեղեցիկ լեզուն է։Աշխարհի մեծանուն շատ գրողներ իրենց ջերմ խոսքն են ասել հայոց լեզվի գեղեցկության,հարստության,նրա արտահայտչական նուրբ ու վեհ երանգների մասին։


աշ--Անգլիացի մեծ բանաստեղծ Բայրոնը գրել է .

Հայոց լեզուն հարուստ լեզու է, և արժե, որ մարդ չարչարվի այն սովորելու համար: Ճոխ է հայոց լեզուն և այն առատորեն կվարձատրվի իր ուսումնասիրողին»:

աշ- «Ձեր հնամենի լեզուն ես չգիտեմ, բայց սիրում եմ այն: Դրա մեջ արևելքն եմ զգում, դարերն եմ նշմարում այնտեղ, տեսնում եմ անցյալի խորհրդավոր նշույլի շողարձակումը: Ինձ համար պարծանք է հայերեն թարգմանվելը» :

Վիկտոր Հյուգո (ֆրանսիացի գրող) .

աշ- «… Իմ գիտցած լեզուներուն մեջ հայերենը բացառիկ է… նախ, որպես զարմանալի տրամաբանական լեզու, ապա նաև` իր ճկունությամբ, նոր բառեր կազմելու դյուրություններով» Ֆրեդերիկ Ֆեյդի (ֆրանսիացի հայագետ)

աշ- Մաշտոցի հրաշալի ստեղծագործության` հայկական այբուբենի կատարելությունը աշխարհի մեծագույն լեզվաբանների զարմանքն է առաջացրել… Էդմոնդ Շուց (հունգարացի բանասեր, դոկտոր) .

աշ- Մեր լեզուն փառաբանել են նաև մեր մեծերը։

աշ- «Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ հասկանում, սովորում, հիշում»:

աշ--«Մեր լեզուն բարձր լեռներից և խորունկ ձորերից ծնած լեզու է, բարձունքների և խորությունների լեզու»:

աշ-«Լեզուն փոխարինել է և՛ պետություն, և՛ բանակ և՛ բերդ; Ժողովուրդների պատմական փորձը ապացուցեց, որ երբ մի ոտնահարված, ստրկացած ժողովուրդ պահում է իր լեզուն, նա ունի իր ազատության բանալին իր ձեռքում»:

աշ-«Հայոց լեզվի մեջ մարմնացած է հայ ժողովրդի հոգին; Ամեն մի բառը նրա հոգու մի կտորն է: »

աշ-«...Նրա համար ծով արյուն են թափել մեր նախնիները»:

աշ--«Լեզուն ազգի հոգին է. կենդանի է այդ հոգին, կենդանի է ազգը, կենսունակ է առաջինը, ուրեմն կենսունակ է և երկրորդը»:

Ասույթներ լեզվի մասին

10 – աշակերտ հերթով մեկ քայլ առաջ են գալիս և ներկայացնում/ A-4/ ֆորմատի թղթի վրա մեծ-մեծ գրված ասույթը:

Երաժշտական համար

Երեք աշակերտ մոտենում են և ներկայացնում՝

Եզոպոսն ու լեզուն

  • Հին Հունաստանի նշանավոր գործիչ Քսանթոսը ճաշկերույթի համար իր ստրուկին ՝ Եզոպոսին ուղարկում է շուկա և պատվիրում բերել աշխարհի ամենալավ բանը:

  • Ճաշի ժամանակ հյուրերից յուրաքանչյուրի առջև մի աման լեզու է դրվում:

  • - Ի՞նչ է սա,-զայրացած հարցնում է Քսանթոսը:

  • -Լեզու է, տե՛ր իմ,-ասում է Եզոպոսը:

  • -Մի՞թե սա է աշխարհի ամենալավ բանը:

  • -Իհարկե, տե՛ր իմ, մի՞թե աշխարում լեզվից լավ բան կա: Լեզվով են ասվում բոլոր իմաստությունները, զվարթ երգերը: Լեզվով են շինվում քաղաքները: Նրանով են մարդիկ իրենց մտքերն ու զգացմունքներն արտահայտում:

  • -Լա՛վ, Եզոպո՛ս, հիմա էլ գնա շուկա և բեր աշխարհի ամենավատ բանը:

  • Եզոպոսն այս անգամ էլ շուկայից լեզու է բերում: Քսանթոսն այնպես է զայրանում, որ չգիտի՝ ինչ անի:

  • -Մի՛ զայրացեք, տեր ի՛մ,-ասում է Եզոպոսը:-Լեզվից վատ ի՞նչ կա աշխարհում: Նրանով են կործանվում ամբողջ պետություններ, նրանով են ասվում բոլոր ստերը, հայհոյանքները… Լեզուն աշխարհի ամենալավ ու ամենավատ բանն է, նայած թե ինչպիսի բերանում է, նայած թե ով է տերը…

աշ- Գիտե՞ք, որ ծիծաղի պատճառ կարող է լինել նաև բառի իմաստը սխալ հասկանալը, սխալ գործածելը։

Մի քիչ ծիծաղ

  • Դատարանում վկա կանչված պառավին դատավորը հարցնում է․

- Մայրի՛կ, ճանաչու՞մ եք ամբաստանյալին։

- Վու՜յ, քոռանամ ես, խե՛ղճ Ժոռա, անունն էլ են փոխել ։

  • Վիկտոր Հյուգոն գնում էր ճանապարհորդության ։ Սահմանի վրա ժանդարմը կանգնեցնում է նրան և հարցնում․

-Իչո՞վ եք զբաղվում՞

-Գրում եմ։

-Հարցնում՝ ինչով եք հայթայթում ձեր ապրուստը։

-Գրիչով;

Գրում եմ․ Հյուգո՝ վաճառական;

  • - Հայրը և որդին գնում են։ Նկատելով ոչխարի հոտը՝ հայրն ասում է․

-Արա՛մ, նայիր, տես ոչխարների հոտը։

Երկար նայելուց հետո որդին պատասխանում է․

-Ոչխարներին տեսնում եմ, բայց հոտը չեմ տեսնում։

  • Ընկերը հարցնում է ընկերոջը.

Օրը քանի՞ ժամ ես քնում:

26 –ժամ,- պատասխանում է նա:

Ա՜յ ,տղա, օրը 24 ժամ ունի , դու ոնց ես 26 ժամ քնում:

Որովհետև 2 ժամ շուտ եմ քնում:

  • Ա՜յ, տղա այս ի՞նչ մեծ գլուխ ունես:

Մե՞ջն ինչ կա:

Երգ Միլենա ,Արփի

աշ-Հայաստանն իմ անունն է, ազգանունը

Ինձ ուժ տվող զորությունն է,

Իմ լեզուն է, այբուբենը,

Խումբը- ՈՒրիշ խոսքով այն ամենը, որ կոչվում է հայրենիք:


աշ-Եվ ես հիմա իմ տան պատին

Նոր- նոր պիտի դնեմ,

Որ գնալով հզորանա,

Որ միշտ պահի իմ անունը, ազգանունը,

Իմ մայր լեզուն,այբուբենը,

Ուրիշ խոսքով՝ այն ամենը,

Ինչը կյանքն ու խորհուրդն է տան

Խումբը- Եվ միասին կոչվում է հայ ու Հայաստան

աշ—Հայաստանն իմ տունն է,լեզուն՝ հայերենը, ուրեմն սիրելի՛ երեխաներ, եկե՛ք փառաբանենք, փայլեցնենք թրի նման, որ զրնգա արևի տակ, հավետ պայծառ հայոց լեզուն:

Հողածի՛ն մարդ, բարի կաց, բարություն արա,ծառի պես պտուղ տուր, սարի պես աղբյուր, երկրի պես հաց, երկնքի պես լույս…

աշ--Իր կյանքի ընթացքում մեր երկիրը կարողացավ ստեղծել ամենահզոր բանակը և մեկ անգամ ևս պաշտպանել հողը թշնամուց: Ես հպարտ եմ, որ վաղը զինվորն եմ լինելու հայոց հաղթական բանակի::

Հողածի՛ն մարդ, բարի կաց, բարություն արա,ծառի պես պտուղ տուր, սարի պես աղբյուր, երկրի պես հաց, երկնքի պես լույս…

Երգ / Բարության ծառը /

Վ Ե Ր Ջ

Մարո Թադևոսյան




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!