СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Միջոցառում, ՀԱՅ ԵՐԳԻ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ

Нажмите, чтобы узнать подробности

Նորից երգում, մորմոքում է

Աստվածային Կոմիտասը:

Կախարդում է ու մոգում է

Աստվածային Կոմիտասը...

Ամենասուրբ դու նահատակ,

Ամենահա՜յր, ամենահա՜յ,

Գինու կարասն` ուրիշներին,

Մեզ հերիք է քո մի թասը...  Պ․ Սևակ

Просмотр содержимого документа
«Միջոցառում, ՀԱՅ ԵՐԳԻ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ»

ՀԱՅ ԵՐԳԻ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Բեմականացում՝

Ալենուշներ, միգանուշներ-պար

Հնչում է Կոմիտասի կատարմամբ երգը, բեմ է դուրս գալիս երգչախումբը

Հ1-Ջուլիետա

- Հազար ութ հարյուր վաթսունինն թվին

Հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին,

Հայոց արտերում ի՞նչ բերք է հասել,-

Դժվար էասել:

Հ2- Արթուր Սակայն այդ թվին Մայր Հայաստանի

Արգանդը եղավ սրբորեն բեղուն:

Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում...

Նա հետո պիտի դառնա պատանի,

Եվ երիտասարդ, եւ այր իմաստուն,

Անբախտ մարոյին լացով սպանի,

Մեր հառաչանքը հասցնի աստծուն

Հ3- Միեւնույն թվին, Լոռուց շատ հեռու՝

Անատոլուի խավար խորքերում

Մեկ ուրիշ մանուկ լույս աշխարհ եկավ:

Մինչ հայրը նրա՝ Գեւոն կոշկակար,

Գոգնոցը հանեց, արխալուղ հագավ,

Հարեւան-դրկից՝ մի-մի շիշօղով՝

Նրա տուն մտան՝ աչքալուսանքի:

Հ4- Կոմիտասը՝ Սողոմոն Սողոմոնյանը, ծնվել է 1869թ. Անատոլիայի Քյոթահիա կամ Կուտինա քաղաքում: Հայրը՝ Գեւորգ Սողոմոնյանը կոշկակար էր, կարողանում էր հիանալի երգեր հորինել, մայրը՝ Թագուհի հովհաննիսյանը, ուներ կլկլան, անուշ ձայն: Ծնողները Կուտինա էին գաղ-թել պատմական Հայաստանի Գողթն գավառի Ցղնա գյուղից:

Հ1- Մանուկ Սողոմոնը 1տարեկան էր, երբ մայրը մահացավ, սակայն նա 10 տարեկան էլ չկար, երբ իր երկրային կյանքին հրաժեշտ տվեց հայրը՝ կոշկակար Գեւոն:

Հ2- Իր ժողովրդի զավակն իսկական

Ժողովրդի պես ինքն էլ որբ մնաց.

Նա նույնիսկ չկար եւ մի տարեկան,

Երբ... մայրը գնաց:

Գեթ հայրը մնար...

Բայց հայրն էլ գնաց,

Երբ որդին չկար տասը տարեկան:

Իր ժողովրդի զավակն իսկական՝

Ժողովրդի պես նա որբուկ մնաց:

Նա մնաց անտուն, մնաց բնավեր

Հ3- Շուրջ 2 տարի թափառեց Կուտինայի փողոցներում, երգեց մարդկանց համար, երգեց իր համար, նրա զրնգուն ու անուշ մանկական ձայնը գերում էր բոլորին, ծնողներից ժառանգած միակ հարստությունը՝ կլկլան ձայնը նրան հետագայում պիտի Էջմիածին հասցներ:

- Տոսյա-խումբ

Հ4- Քյոթահիայի վարդապետ տեր Դերձակյանը պետք է մեկներ Էջմիածին: Կաթողիկոսի պատվերով իր հետ պետք է մի ձայնեղ որբ տղա տաներ՝ ճեմարանում ուսանելու համար: Նա իր հետ տանում է 12- ամյա Սողոմո- նին:

Վահե-8- Ութսունմեկ թիվ: Վաղարշապատ: Էջմիածին:

Միրգ ու փոշի: Անխիղճ արեւ:

Շողամրցում Մասիսների, Արագածի:

Սրբագործված հին-հին քարեր:

ԵՎ Մայր Արաքս: ԵՎ Մայր Տաճար:

Տաճարի շուրջ՝ սուրբ-սուրբ վանքեր,

Հնչող,

Շնչող,

Կանչող զանգեր...

Էմմա-8- Ամենքն՝ իրար մոտիկ-մոտիկ,

Իսկ նա՝ անվերջ մեն ու մենակ

Թե զարնեին սրտին դանակ՝

Մի պուտ արուն դուրս չէր հոսի:

Ո՞նց չմնա նա մեկուսի,

Ո՞նց խառնվի, ասի-խոսի,

Թե... հայերեն վատ է խոսում:

Էմմա-9- Եվ նա սկըսեց... թուրքերեն երգել:

Մանկական ձայնը՝ սկզբում կերկեր,

Վայրկյաններ հետոինքն իրեն գտավ,

Հունի մեջ մտավ

Ու գնա~ց- գնա~ց:

Կաթողիկոսը մթանգնեց, մնաց

Առաջի՛ն անգամ,

Առաջի՛ն անգամ

Ա՛ստ Վեհարանի հին պատերի մեջ,

Սրբապղծորեն թուրք երգ է մխում...

Ջուլիետա-6- Իսկ մանկան ե~րգը...թա՛փ առավ գնաց:

Գնա՛ց-բարձրացա~վ

Եկա~վ, ցածրացա՛վ

Քարեքար ընկավ, պատեպատ խփվեց,

ԵՎ հետո՝ կրկին պոկվեց ու գնա~ց

Բառե՛րը... եղուկ: Իսկ ձա՛յնը... զուլա~լ

Այդպես լեռնային վտակն է կարող

Քարերի վրա ծիծաղել ու լալ:

Կաթողիկոսը մի պահ մոռացավ,

Թե ինքը որտե՞ղ եւ ի՞նչ է անում

Մինչդեռ աչքերի թացն ավելացավ,

Փղձկացող Վեհը հազիվ բարբառեց.

  • Որդյա՛կ իմ, ո~րբ իմ...

Ու ձայնը մարեց:

Հ1- 20 ձայնեղ տղաներից Սողոմոնը ընտրվեց որպես ճեմարանի սան:

Ուսումնառության տարիներին տարվում է ժողովրդական երգերով: Իր հուշերում Հր. Աճառյանը գրում է. -Նելլի

Հ2- 1893 թ. ավարտում էճեմարանի դասընթացը: Խրիմյան կաթողիկոսը հատուկ կոնդակով նրան աբեղայի աստիճան է տալիս եւ շնորհում 7-րդ դարի բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը : Սողոմոնին նշանակում են ճեմարանի երաժշտության դասատու՝ Կարա-Մուրզայի փոխարեն: 1895 թ. ձեռնադրվում է վարդապետ :

Հ3- Նույն թվականին մեկնումէ Թիֆլիս՝ երաժշտական ուսումնարանում ուսանելու: Թիֆլիսում հանդիպում է կոմպոզիտոր մակար Եկմալյանին, ում մոտ յուրացնում է հարմոնիայի դասընթացը: Կաթողիկոսի բարեխոսու-թյամբ և հայտնի արդյունաբերող Ալ. Մանթաշյանի հովանա վորությամբ մեկնում է Բեռլին, ուր Ռիխարդ Շմիդտի մոտ երաժշտություն է ուսումնասիրում:

Հ4- 1910թ. վերադառնալով Էջմիածին՝ ձեռնամուխ է լինում էպոսի երաժշտական տարբերակը ստեղծելուն:Սակայն նրա այս և մյուս մտահղացումները անկատար են մնում: Նրա շուրջ ծայր առած թշնա- մանքը գնալով ավելի ու ավելի ակներև էր դառնում: Կյանքն էջմիածնում անտանելի է դառնում: Անսքող հալածանքի պատճառով Կ-ը կաթողիկոսին նամակ է գրում, որով խնդրում է իրեն ազատ արձակել, թույլ տալ հանգիստ ապրել և աշխատել Սևանա կղզում: Սակայն նրա խնդրանքըանհետևանք է մնում:

1910 թ. Կ-ը ստիպված թողնում է Էջմիածինը և մեկնում Պոլիս:

- Անահիտ, էմմա 8, Սվետլանա

Հ1- Իզուր էր կարծում Կ-ը, թե Պոլսում կկարողանա իրականացնել այն վսեմ գաղափարները, մտմտում էր այսքան տարի: Նա կարծում էր, թե Պոլսում հնարավոր կլինի հիմնադրել հայկակա ն կոնսերվատորիա, սա- կայն ինչպես նա է գրում իր հուշերում.:

Նա թևաթափ չի լինում, ստեղծում է մի բազմամարդ խառը երգչախումբ, որին տալիս է անունը:

Ձայնագրության ունկնդրում՝ Կ-ի կատարմամբ

-Նելլի, Վազգեն,Թելման

Հ2- Կոմիտասն իր երազած հանգիստը Պոլիսում նույնպես չգտավ: Նա գրել է.:

13-ի ամռանը մեկնում է Էջմիածին, սակայն Էջմիածնի դռները առհավետ փակ էին նրա առաջ: Նա դարձավ մերժված, իր երգած կռունկի նման անօթևան թափառական: Եվ այսքանից հետո ի~նչ ուժով, ի~նչ ներշնչանքով էրերգում:

Հ3- Շրջագայում է Թուրքիայի, Եգիպտոսի խոշորագույն քաղաքներով՝ ճանապարհին հավաքելով և գրի առնելով հայ երգարվեստի լավագույն նմուշներ: Այնուհետև մեկնում է գերմանիա, որտեղ դասախոսություններ է կարդում Բեռլինի և Լայպցիգի համալսարաններում: Մասնակցում է Համաշխարհային երաժշտական կոնգրեսին: Նույն թվականին տպագրում է իր 2 ժողովածուները՝ վերնագրով:

Մենապար-- Անահիտ

Հ4- Սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը: այդ աղետի հետ էր կապված նաև այն, որ անժամանակ ողբերգականորեն ընդհատվեց նրա բուռն գործունեությունը: 1915թ. ապրիլի 11-ին Սիամանթոյի, Վարուժանի, Զոհրապի և մյուսների հետ ձերբակալվեց նաև մեծն Կոմիտասը: Խոշտան- գումներով ուղեկցվող բանտարկությունից հետո, աքսորվում է Անատոլիայի խորքերը:

Հ1- Այստեղ նա ականատեսն է դառնում հայ ժողովրդի անպատմելի և գազանային բնաջնջմանը: Նրա աչքերի առաջ տանջամահ են արվում և սպանվում իր ընկերները: Ու թեև ազդեցիկ մարդկանց միջնորդությամբ վե- րադառնում է Պոլիս, բայց վերապրած սարսափներն անջնջելի հետք են թողնում նրա հոգեկան աշխարհի վրա:

Հ2- Սկսում են ի հայտ գալ բուռն զարգացող հոգեկան հիվանդության նա-խանշաններ: 1916-ի աշնանը Կոմիտասին տեղափոխում են հոգեբուժարան, իսկ 1919թ. անբուժելի վիճակում տեղափոխում Փարիզ:

Այսպես , հոգեբուժարանի 4 պատերի մեջ, գրեթե 20 տարի անընդհատ իր օրերն է անցկացնում հայ երաժշտության հանճարեղ Մեծը:

Հ3- 1935 թ. հոկտեմբերի 22- ին մեծն Կոմիտասը Փարիզում կնքեց իր մահկանացուն: Նրա կյանքը ողբերգականորեն ընդհատվեց իր ստեղ-ծագործական ուժերի և մղումների ամենածաղկուն շրջանում: 1936թ. գար-նանը մեծ արվեստագետի աճյունը տեղափոծվում է Սովետական Հայաս-տան և հողին հանձնվում Երևանում՝ արվեստների գործիչների պանթեո-նում, որը հետագայում վերանվանվում է նրա անվամբ:

- Նելլի,

Էմմա 8- Դու~- Վարդապե՞տ:

Դու Ամենայն Հայոց Երգի Վեհափառն ես,

Դու՝ մեր երգի Մեսրոպ Մաշտոց,

Գիրն ու տառն ես Հայոց երգի:

Հայոց երգի

Անծիր հերկի

ԵՎ ծիրանի մեր այն ծառն ես,

Որ ինչքան էլ ճղակոտոր՝

Շտկվել է և բար տվել,

Ու... մեր դարդը իրար տվել...

Նաիրա- Դու մեր հաստատ Մասիս սարը՝

Վստահելի թիկունքն ես մեր,

Մեր երգերի Ծովասարը

Ու բյուրակյան ակունքն ես մեր,

Մեր արնոտված հավքի լեզուն,

Մեր կարոտած ֆիդան յարը,

Ձայնասփյու~ռը կենդանի

Ու ձայների թանգարա՛նը,-

Մեր հայկական երգարա~նը...

Վահե- Դու՝ բիբլիական մի գավազան,

Որ ուր դիպավ՝ աղբյուր հանեց.

Դու մեր կարոտ ու մեր մորմոք,

Մեր տաղի քուրմ ,

Մեր խաղի մոգ,

Մեր մշտաշունչ ու մշտարթուն,

Անլռելի զանգակատու~ն...

- Նելլի

Հ1- Նորից երգում – մորմոքում է աստվածային Կոմիտասը,

Կախարդում է ու մոգում է աստվածային Կոմիտասը...

Ամենամե՛ծ դու նահատակ, ամենահա՛յր, ամենահա~յ,

Գինու կարասն՝ ուրիշներին, մեզ հերիք է քո մի թասը: Պ. Սևակ

Հ2- Թափանցելով ժողովրդական երաժշտության խորքերը՝ Կ-ը հասկացավ, որ գեղջուկ երգն է հայ երաժշտության հիմքը: Նա մաքրեց այն օտար տար-րերից, փրկեց մոռացումից ու կործանումից շուրջ երեք հազար երգ, դը-րանք դարձնելով հայ երաժշտական արվեստի նախահիմքը:

- Մեր երաժշտական լեզվի համար Կ-ն արեց նույնը, ինչ դարեր առաջ Մաշտոցը արեց մեր խոսակցական լեզվի համար,- ասել է Պ. Սևակը:

- խումբ -Կարինե, Վազգեն -խումբ, - Վազգեն, Կարինե

-Նելլի, խումբ, Արտակ, Մելս

Հ3- Նա ստեղծեց բազմաձայն հանճարեղ մի ստեղծագործություն, որն ան-վանեց : Այն մերժվեց եկեղեցու կողմից ումնաց չտպագրված:

Հայտնի է նաև, որ գրել է դաշնամուրային 6 պար,որոնք մեզ են հասել հայտ-նի կոմիտասյան խազերի տեսքով:

Հատված --ից

Հ4- Հոգեբուժարան տեղափոխվելուց հետո, նրա ձեռագրերից շատերը ցրվե-ցին տարբեր տեղեր: Կորած էին համարվում հարյուրավոր երգեր, հոդվածներ, գիտական աշխատություններ: Հետագայում Փարիզում ստեղծ- վեց հանձնաժողովը, որն էլ հավաքում ու Հայաստան էր ուղարկում նրա փրկված ձեռագրերը:

Բեմականացում ՝

Կոմիտաս- Վահե, Մարգարիտ- Էմմա

- Նելլի

- պար Սվետլանա, Անահիտ, Էմմա , Էմմա, Լուսինե

Վերջաբան - շարան, Նելլի-երգչախումբ













Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!