СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Միջառարկայական կապերի իրագործումը քիմիա առարկայից

Категория: Химия

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Միջառարկայական կապերի իրագործումը քիմիա առարկայից»

Միջառարկայական կապերի իրագործումը քիմիա առարկայից

Քիմիայի դասավանդման գլխավոր նպատակը քիմիական գիտության բովանդակության և դրա մեթոդների բացահայտումն է: Յուրաքանչյուր ոք, ով ձգտում է ժողովրդավարական հասարակության պատասխանատու քաղաքացի լինել, պետք է տիրապետի նվազագույն քիմիական գիտելիքների և կարողանա իրական կյանքի տարբեր իրավիճակներում դրանք կիրառել: Քիմիան զբաղվում է մեզ շրջապատող աշխարհի նյութերի ուսումնասիրմամբ: Անհնար է բնական որևէ երևույթի կամ նյութի վերաբերյալ ամբողջական տեղեկություններ ստանալ առանց քիմիական գիտելիքների կիրառման:

Քիմիան անքակտելի կապի մեջ է բնական գիտությունների ֆիզիկայի , կենսաբանության, մաթեմատիկայի, աշխարհագրության, երկրագիտության և բժշկագիտության հետ: Գիտության ցանկացած բնագավառում, այդ թվում նաև քիմիայում, դրսևորվում է մարդկային բանականության գործունեությունը: Քիմիայի իմացությունը հնարավորություն է տալիս կանխել շրջական աշխարհին սպառնացող վտանգները, լուծել էկոլոգիական հիմնախնդիրները:

Հանրակրթական դպրոցի պահանջներին համապատասխան, այսօր մեծանում է բնագիտամաթեմատիկական առարկաների միջև կապերի բացահայտման դերն ու նշանակությունը: Այն ճիշտ և խելացի կազմակերպելու դեպքում կհարստանան և կընդլայնվեն սովորողների գիտելիքները: Ժամանակակից գիտության բոլոր ճյուղերը սերտորեն կապված են և դա պետք է արտահայտվի նաև դասավանդման ընթացքում: Դպրոցի առջև դրված խնդիրներից է ընդհանուր կարողությունների և հմտությունների զարգացումը:

Քանի որ ուսումնական առարկաները ուսուցանում են գիտությունների հիմունքները, ուստի հրատապ է դառնում նաև ուսուցման գործընթացում միջառարկայական կապերի իրականացումը: Միջառարկայական կապերի իրագործումը նպաստում է գիտելիքների խոր և բազմակողմանի յուրացմանը, գիտական հասկացությունների և օրենքների ձևավորմանը, ուսումնադասիարակչական գործընթացի կատարելագործմանը, գիտական աշխարհայացքի ձևավորմանը, բնության և հասարակության մեջ երևույթները փոխկապվածության մեջ ընկալելուն: Նպաստում է սովորողների գիտելիքների գիտական մակարդակի բարձրացմանը, զարգացնում է տրամաբանական մտածողությունը և ստեղծագործական ունակությունները:

Միջառարկայական կապերի իրագործումը հնարավորություն է ստեղծում խնայելու ժամանակը, սովորողների ընդհանուր ուսումնական կարողությունների և հմտությունների ձևավորման համար ստեղծելու նպաստավոր պայմաններ:


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!