СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Методическое письмо

Категория: Завучу

Нажмите, чтобы узнать подробности

Հանրակրթական ոլորտում 2008թ տեղի ունեցած փոփոխությունները լուրջ ազդեցություն թողեցին հանրակրթության վրա:Հիմք դրվեց 12-ամյա կրթությանն անցնելու միաժամանակ տարանջատելու հիմնական և ավագ դպրոցները:Ի հայտ եկած ավագ դպրոցները ըստ էության հիմք պիտի հանդիսանային կրթության ոլորտի բարեփոխման այդ փուլում:Հստակ կարող ենք ընդգծել,որ բարեփոխումների այդ շրջանակը միաժամանակ ենթադրում էր կրթության համապատասխանությունը միջազգային չափանիշներին:

Просмотр содержимого документа
«Методическое письмо»

Հանրակրթական ոլորտում 2008թ տեղի ունեցած փոփոխությունները լուրջ ազդեցություն թողեցին հանրակրթության վրա:Հիմք դրվեց 12-ամյա կրթությանն անցնելու միաժամանակ տարանջատելու հիմնական և ավագ դպրոցները:Ի հայտ եկած ավագ դպրոցները ըստ էության հիմք պիտի հանդիսանային կրթության ոլորտի բարեփոխման այդ փուլում:Հստակ կարող ենք ընդգծել,որ բարեփոխումների այդ շրջանակը միաժամանակ ենթադրում էր կրթության համապատասխանությունը միջազգային չափանիշներին,դրանով իսկ լուծելով մի շարք կարևորագույն հարցեր(օրինակ որոշակի փաստաթղթերի ճանաչելիությունը ալի պետությունների կողմից):

Վերոգրյալից կարող ենք դատել,որ ոլորտի պատասխանատուները հաշվի պետք է առած լինեին այն հանգամանքը,որ այս շրջանում կարող էին ի հայտ գալ բազմաթիվ խնդիրներ,այդ թվում հիմնական դպրոցների սովորողների հավասար բաշխվածությունը ավագ դպրոցների վրա:Այդ նպատակով Հայաստանի կառավարությունը ձեռնամուխ եղավծրագրի իրագործմանը,որը ենթադրում էր ավագ դպրոցների ֆիզիկական պայմանների բարելավում և գույքի հարստացում:

Աշխարհաքաղաքական և տնտեսական իրավիճակներից ելնելով վերոբերյալ շատ ծրագրեր ունեցան ավելի դանդաղ ընթացք,քան ենթադրվում էր:Արդյունքում ի հայտ եկան բազմապիսի խնդիրներ:Հիմնական դպրոցների շրջանավարտների մոտ առաջացրեց թերահավատություն:Շատ սովորողներ դուրս մնացին հանրակրթությունից կամ ուսումը շարունակեցին միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում:Ըստ էության սովորողների նման կարծիքը ավագ դպրոցների մասին արդարացված էին,քանի որ բացակայում էր կապը,և այժմ էլ ոչ լավ վիճակում է:

Մեր կողմից կատարված ուսումնասիրությունները և դիտարկումները ցույց են տալիս,որ հիմնական դպրոցի շրջանավարտների հետագա ուսումնառության և կամ մասնագիտական նախնական ընտրության վրա առավել ազդում է ծնողի կարծիքը,այս կամ այն ուսումնական հաստատության վերաբերյալ:Ավագ դպրոցների ստեղծման ռազմավարությունը ենթադրում է,որ ավագ դպրոցները պետք է ունենան այսպես կոչված սնուցող դպրոցներ(հարակից դպրոցներ),որոնք ենթադրում են,որ սովորողները պետք է սովորեն այդ ավագ դպրոցում:Արդյունքում տեղի ունեցավ հիմնական դպրոցների անհամաչափ բաշխումը ավագ դպրոցների վրա:

Հիմք ընդունելով այն հանգամանքը,որ ցայսօր դպրոցների ֆինանսավորումը իրականացվում է աշակերտ թվով,շատ դպրոցներ կանգնեցին խնդրի առաջ,սակայն դա դեռ խնդրի միայն մի կողմն է:Իրականում խնդիրն ավելի խորքային է,մասնավորապես խաթարված է կրթության շարունակականության ապահովումը և սահուն անցումը հիմնական դպրոցից ավագ դպրոց:

Խնդրի լուծման ճանապարհին պետությունը ձեռնամուխ եղավ 12-ամյա կրթության ներդրմանը:Սակայն դա նույնպես էական ազդեցություն չունեցավ,ավելին դրան զուգընթաց պետությունը հսկայական ներդրում սկսեց անել միջնակարգ մասնագիտական կրթությունը Հայաստանում զարգացնելու ուղղությամբ,ինչը շատ կարևոր հանգամանք է պետության ներսում որոշակի մասնագիտությունների գծով որակյալ կադրեր պատրաստելու համար:Հանրակրթության շրջանում այսօր էլ քիչ չեն դեպքերը,երբ շատերը 10-ամյա կրթության պահանջ են դնում,որպես հիմք մեջ բերելով կրթության շարունակականության և հիմնական դպրոցից ավագ դպրոց անցնելու սահունությունը պահելու:

Ելնելով մեր դիտարկումներից կարող ենք նշել,որ գործնականում բացակայում է ռեալ կապը 12-ամյա պարտադիր հիմնական և ավագ դպրոցների միջև,անկախ այդ դպրոցների գտնվելու վայրից:????????????????????

Ավագ դպրոցները ի տարբերություն հիմնական դպրոցների հետ համագործակցությունը իրականացնում են բացառապես համոզելու մեթոդների կիրառմամբ,նպատակ ունենալով ավելի շատ աշակերտներ ընդգրկելու:

Տարանջատման խնդիր ի հայտ եկան այն հանգամանքից,որ փոխվեցին հիմնական և ավագ դպրոցների ենթակայությունները(մարզպետարան,կրթության գիտության նախարարություն):

Նպատակահարմար է հիմնական դպրոցների ուսուցիչների պարբերաբար այցելություն կազմակերպվի ավագ դպրոցներ,ներկա գտնվել որոշակի միջոցառումների,այցելություն բնագիտական լաբորատորիաներ,կազմակերպել սպորտլանդիաներ,գործնական դասեր:Ապահովել համագործակցությունը ավագ,հիմնական դպրոցների ուսուցիչների միջև:Հիմնական դպրոցի աշակերտների համար կազմակերպել մրցույթներ՝օրինակ շարադրությունների մրցույթ՝:Մասնակցել առարկայական մասնախմբերի նիստերին:

Արդյունավետության բարձրացման նպատակով այդ աշխատանքների համար կարևոր է համայնքի անդամների ընդգրկումը այդ աշխատանքները օժանդակելու նպատակով:Այս ամենը կնպաստի սովորողների շփման մեծացմանը,կնպաստի անցումը հիմնական դպրոցից ավագ դպրոց,սովորողները պատկերացում կունենան ավագ դպրոցի հոսքերին,և կխթանի սովորողների մասնագիտական կողմնորոշմանը:



Բանալի բառեր—դպրոց,կրթություն,ուսուցիչ,սովորող,Հանրակրթություն,պետություն,համագործակցություն,



Ամփոփում------

Վերնագիր-------Հիմնական և ավագ դպրոցների միջև արդյունավետ համագործակցության մի քանի պայման.


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!