СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մեր մեծերը - Զապել Եսայան

Нажмите, чтобы узнать подробности

Զապել Եսայանի կյանքն ու ստեղծագործությունը ներկայացնող  նյութ

Просмотр содержимого документа
«Մեր մեծերը - Զապել Եսայան»

ՄԵՐ ՄԵԾԵՐԸ ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆ

ՄԵՐ ՄԵԾԵՐԸ

ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆ

… " width="640"

Կինը աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար։ Կինը եկած է իր խելքը, մտային, բարոյական եւ ֆիզիքական յատկութիւնները զարգացնելու համար։ Ինքզինքնին յարգող բոլոր կիներուն իտէալը միայն հաճելի ըլլալը պէտք չէ ըլլայ, այլ երկրիս վրայ գործօն բարերար տարր մը դառնալը

Սիլիհտարի պարտեզներ Ծնած եմ 1878-ին, Փետրուար 4-5 (յունական տոմար) առաւօտեան դէմ, Կ. Պոլիս, Սկիւտար, Սիլիհտարի պարտէզներ կոչուած թաղին մէջ։ Ես ծներ եմ վտիտ եւ վատուժ։ Տիգրան մօրեղբայրս նորածինը տեսնելով գոչեր է. – Աս ալ չոճո՞ւխ է, պէ՜… կարծես քիչ մը փրփուր է. մե՜ղք քաշած նեղութեանս…։ Մինչեւ ութ-ինը տարեկանս Տիգրան մօրեղբայրս դեռ ինձ կ’անւանէր փրփուր։ Արդարեւ, մինչեւ այդ տարիքները եղած եմ շատ տկար, ենթակայ ամէն տեսակ մանկական հիւանդութիւններու եւ շարունակ տատանուեր եմ մահու եւ կենաց մէջ։

Սիլիհտարի պարտեզներ

Ծնած եմ 1878-ին, Փետրուար 4-5 (յունական տոմար) առաւօտեան դէմ, Կ. Պոլիս, Սկիւտար, Սիլիհտարի պարտէզներ կոչուած թաղին մէջ։

Ես ծներ եմ վտիտ եւ վատուժ։ Տիգրան մօրեղբայրս նորածինը տեսնելով գոչեր է.

– Աս ալ չոճո՞ւխ է, պէ՜… կարծես քիչ մը փրփուր է. մե՜ղք քաշած նեղութեանս…։

Մինչեւ ութ-ինը տարեկանս Տիգրան մօրեղբայրս դեռ ինձ կ’անւանէր փրփուր։

Արդարեւ, մինչեւ այդ տարիքները եղած եմ շատ տկար, ենթակայ ամէն տեսակ մանկական հիւանդութիւններու եւ շարունակ տատանուեր եմ մահու եւ կենաց մէջ։

Զաբել Եսայանը, օրիորդական անունով Զաբել Հովհաննիսյան, նախնական կրթություն է ստացել Սկյութարի Սուրբ Խաչ հայկական վարժարանում: Հայրը՝ Մկրտիչ Հովհաննիսյանը, մեծ դեր է խաղացել Զաբելի՝ որպես անձ կայացման, նրա մտածողության ձևավորման մեջ, ոգեշնչել և ուղղորդել է նրան։

1895թ․Զապել Եսայանը մեկնում է Փարիզ՝ կրթությունը շարունակելու համար ։  Փարիզում Զապել Եսայանը հետևում է գրականության և փիլիսոփայության դասընթացներին Սորբոնում և Կոլեջ դը Ֆրանսում։  Նա ուսումնասիրում է միջնադարյան և ժամանակակից ֆրանսիական գրականություն, հունական փիլիսոփայություն, լատինական գրականություն, ինչպես նաև Մերձավոր Արևելքի պատմություն և գրականություն։ 

1895թ․Զապել Եսայանը մեկնում է Փարիզ՝ կրթությունը շարունակելու համար ։

Փարիզում Զապել Եսայանը հետևում է գրականության և փիլիսոփայության դասընթացներին Սորբոնում և Կոլեջ դը Ֆրանսում։  Նա ուսումնասիրում է միջնադարյան և ժամանակակից ֆրանսիական գրականություն, հունական փիլիսոփայություն, լատինական գրականություն, ինչպես նաև Մերձավոր Արևելքի պատմություն և գրականություն։ 

Ս․ Տյուսաբ « Դու շատ պետք է աշխատես ու շատ բարձր լինես միջակությունից, որովհետև եթե միջակ տղամարդ գրողն ընդունելի է մեր հասարակության մեջ, ապա կին գրողներին մեր հասարակությունը չի ընդունում, և  եթե դու կին գրող ես, չես կարող միջակ լինել,քննադատությունը, որ դու պարզապես կին ես ու գրիչ ես ձեռքդ վերցրել, շատ է , դու պետք է շատ ավելի լավը լինես »: Ս․ Տյուսաբ

Ս․ Տյուսաբ

« Դու շատ պետք է աշխատես ու շատ բարձր լինես միջակությունից, որովհետև եթե միջակ տղամարդ գրողն ընդունելի է մեր հասարակության մեջ, ապա կին գրողներին մեր հասարակությունը չի ընդունում, և  եթե դու կին գրող ես, չես կարող միջակ լինել,քննադատությունը, որ դու պարզապես կին ես ու գրիչ ես ձեռքդ վերցրել, շատ է , դու պետք է շատ ավելի լավը լինես »: Ս․ Տյուսաբ

1900թ. Փարիզում ամուսնանում է նկարիչ Տիգրան Եսայանի հետ ։

1900թ. Փարիզում ամուսնանում է նկարիչ Տիգրան Եսայանի հետ ։

( Կ.Պոլիս, 1911 ) գրքում: " width="640"

1909թ. Կիլիկիայի հայերի ջարդից անմիջապես հետո նա Պոլսի Հայոց պատրիարքարանի հանձնախմբի կազմում մեկնել է դեպքերի վայր, ականատես եղել ազգակիցների ողբերգությանը և տպավորությունները ներկայացրել ( Կ.Պոլիս, 1911 ) գրքում:

Վեհանձն ու շլացուցիչ արևին տակ կտարածվի քանդված քաղաքը՝ անծայրածիր գերեզմանի մը պես. ավերա՜կ ամեն կողմ…: Բան մը չէ խնայված, բոլոր եկեղեցիները, բոլոր դպրոցները ու բոլոր բնակարանները անձև ու խանձված քարի կույտերու վերածված են։ Ու այս մեռելային ամայության, այս ընդարձակածավալ մոխրակույտերու մեջեն երկու մինարեներ անեղծ մնացած՝ կկանգնին խրոխտությամբ:

Արյունոտ և արցունքոտ ցնցոտիներով ծածկված այրիներու, որբերու և ծերերու ամբոխ մը կներկայանա մեզի, իբրև մնացորդը Ադանայի բնակչության

Արյունոտ և արցունքոտ ցնցոտիներով ծածկված այրիներու, որբերու և ծերերու ամբոխ մը կներկայանա մեզի, իբրև մնացորդը Ադանայի բնակչության

Ավերակ քաղաքին մեջ… ավերակ սրտերուն մեջ…

Ավերակ քաղաքին մեջ… ավերակ սրտերուն մեջ…

Հայկական եկեղեցու շուրջ հավաքված անօթևան հայեր 

Հայկական եկեղեցու շուրջ հավաքված անօթևան հայեր 

Դ․   Որբերը ՀԱՅ ՄԱՅՐԵՐՈՒՆ Հա՛յ  մայրեր,  ձեզի  կը  նուիրեմ՝  այս  գրութիւնս, ինչպէս  ահաւոր  եւ անպատմելի  աղէտը` ձեր  խնամակալութեան, ձեր  սիրոյն  կընուիրէ հազարաւոր  որբացածներ: Իրենց անունը լսած ատեն մի՛ խորհիք   այնպէս, ինչպէս սովոր են խորհիլ հեռաւոր եւ տարտամ դժբախտութեան վրայ. այլ իւրաքանչիւր որբի մէջ ձեր զաւակը տեսէք ու ամէն մէկ հատի համար առանձին տառապեցէք, ու ձեր սիրտերը լայնօրէն, անսահմանօրէն բացէք այս անակնկալ, այս վշտագին մայրութեան: " width="640"

Դ․   Որբերը

ՀԱՅ ՄԱՅՐԵՐՈՒՆ

Հա՛յ  մայրեր,  ձեզի  կը  նուիրեմ՝  այս  գրութիւնս, ինչպէս  ահաւոր  եւ անպատմելի  աղէտը` ձեր  խնամակալութեան, ձեր  սիրոյն  կընուիրէ

հազարաւոր  որբացածներ: Իրենց անունը լսած ատեն մի՛ խորհիք

  այնպէս, ինչպէս սովոր են խորհիլ հեռաւոր եւ տարտամ դժբախտութեան վրայ. այլ իւրաքանչիւր որբի մէջ ձեր զաւակը տեսէք ու ամէն մէկ հատի համար առանձին տառապեցէք, ու ձեր սիրտերը լայնօրէն, անսահմանօրէն բացէք այս անակնկալ, այս վշտագին մայրութեան:

Հիմա այլևս ծերացած ու անկարող՝ կհուսայի աչքերս փակել գոհունակությունով, փառաբանելով Ամենակարողի զորությունը… բայց չեմ գիտեր ի՞նչ անեծք իջավ մեր գլխուն… դուշմանը զարկավ նորեն ու ամեն բան փչացավ այս անգամ…:

(Փարիզ, 1916), (Վիեննա, 1922) վիպակները, որոնցում իր վճռական բողոքն է արտահայտել հայոց ազգային մեծ ողբերգության առիթով: " width="640"

Հայոց Մեծ եղեռնի տարիներին Միջին Արևելքի երկրներում Զ.Եսայանը կազմակերպել է հայ տարագիրների և որբերի հավաքման, նրանց խնամքի ու տեղափոխման գործը: Այդ շրջանում էլ նա գրել է (Փարիզ, 1916), (Վիեննա, 1922) վիպակները, որոնցում իր վճռական բողոքն է արտահայտել հայոց ազգային մեծ ողբերգության առիթով:

 1920 թ. Արշակ Չոպանյանին գրած իր նամակում այս հարցի առնչությամբ հետևյալն է ասում .  «Ողջ հայ ժողովուրդը վտանգի մեջ է,  և առաջնային խնդիրը այս ազգի ֆիզիկական գոյությունը պահպանելն է: Ես որբերին ու աքսորյալներին փրկելու գործն ինձ վրա եմ վերցրել »:

1920 թ. Արշակ Չոպանյանին գրած իր նամակում այս հարցի առնչությամբ հետևյալն է ասում .

«Ողջ հայ ժողովուրդը վտանգի մեջ է,

և առաջնային խնդիրը այս ազգի ֆիզիկական գոյությունը պահպանելն է: Ես որբերին ու աքսորյալներին փրկելու գործն ինձ վրա եմ վերցրել »:

թերթին: 1921 թվականին ՀՕԿ-ի (Հայաստանի օգնության կոմիտեի) նախագահն էր Հովհ․ Թումանյանը։ " width="640"

Երկար ժամանակ եղել է Հայաստանի օգնության կոմիտեի Փարիզի մասնաճյուղի անդամ և աշխատակցել Փարիզում լույս տեսնող թերթին:

1921 թվականին ՀՕԿ-ի (Հայաստանի օգնության կոմիտեի) նախագահն էր Հովհ․ Թումանյանը։

Գրականությունը զարդ մը , պերճանք մը չէ,  այլ զորավոր միջոց մը , զենք մը , որով  կը պայքարեմ այն բոլոր բաներու դեմ , որ  կը համարեմ անարդար։

Գրականությունը զարդ մը , պերճանք մը չէ, այլ զորավոր միջոց մը , զենք մը , որով կը պայքարեմ այն բոլոր բաներու դեմ , որ կը համարեմ անարդար։

Եսայանը, ով գրականությունը դիտում էր որպես ազդեցիկ ուժ և հավատում էր, որ այն հայերին մի տեղ հավաքելու միակ ճանապարհն է, 1923 թ. «Երևան» ամսագրում ընթերցողներին այս կերպ է դիմում. «Գրականությունը որպես չորս կողմերում ցրված մեր ժողովրդին մի տեղում պահելու ամենաուժեղ կապ դիտարկելու և ըստ այդմ գործելու ժամանակն է եկել»:

1933-34թթ. խորհրդային կառավարության պաշտոնական հրավերով ժամանում է Հայաստան: Զ ․ Եսայանը արևմտահայ առաջին գրողն ու մտավորականը եղավ , որ փարիզյան իր հանգիստ կյանքն ու ունեցվածքը թողնելով, իր 2 զավակների հետ տեղափոխվեց Հայաստան ՝ վերջնականապես այստեղ հաստատվելու որոշումով։

1933-34թթ. խորհրդային կառավարության պաշտոնական հրավերով ժամանում է Հայաստան:

Զ ․ Եսայանը արևմտահայ առաջին գրողն ու մտավորականը եղավ , որ փարիզյան իր հանգիստ կյանքն ու ունեցվածքը թողնելով, իր 2 զավակների հետ տեղափոխվեց Հայաստան ՝ վերջնականապես այստեղ հաստատվելու որոշումով։

Ստեղծագործությունները

Ստեղծագործությունները

«Ինչ արել եմ՝  արել եմ հօգուտ  սիրելի ազգիս ու հայրենիքիս։  Լավ է՝ վերցրեք ինչքան և ինչպես կուզեք‚  վատի համար՝ ներեցեք»։

«Ինչ արել եմ՝ արել եմ հօգուտ սիրելի ազգիս ու հայրենիքիս։ Լավ է՝ վերցրեք ինչքան և ինչպես կուզեք‚ վատի համար՝ ներեցեք»։

 « Մարդիկ՝ այր թէ կին՝ ընդհանրապէս այն չեն ներկայանար ինչ որ են իրապէս ։ Ու այն կեղծ հանդերձանքը, որ կը ստանան յաճախ, անգիտակցութեամբ է, բայց այդ այդպէս է։ Դեր մը կ’ընտրեն կեանքի մէջ  ու այդ դերը կը կատարեն ։    Դերը կ’ընտրեն երբեմն ինքնիրենց , որովհետեւ ատիկա գեղեցիկ կը գտնեն, բայց եւ յաճախ կ’ընտրեն այն դերը, զոր ուրիշները գեղեցիկ կը համարեն »։

« Մարդիկ՝ այր թէ կին՝ ընդհանրապէս այն չեն ներկայանար ինչ որ են իրապէս ։ Ու այն կեղծ հանդերձանքը, որ կը ստանան յաճախ, անգիտակցութեամբ է, բայց այդ այդպէս է։ Դեր մը կ’ընտրեն կեանքի մէջ

ու այդ դերը կը կատարեն ։

Դերը կ’ընտրեն երբեմն ինքնիրենց , որովհետեւ ատիկա գեղեցիկ կը գտնեն, բայց եւ յաճախ կ’ընտրեն այն դերը, զոր ուրիշները գեղեցիկ կը համարեն »։

Ամէն հայ կին իր մէջ ապրող Զապէլ Եսայեան պէտք է ունենայ ;   Մանուկ աղջիկները մայրերը կը դաստիարակեն, մայրերուն համար Զապէլ Եսայեանն է անհաս հորիզոն:    Եթէ ունիս արժէքը եւ կ՛օգտուիս այդ արժէքէն ,ուրեմն հարուստ ես:   Եթէ ունիս արժէք եւ չես օգտուիր ու չեն օգտուիր քու սերունդերդ ,ուրեմն աղքատ ես ու աղքատ ալ կը մնաս: Զապէլ Եսայեանի կերպարն ու կենսաձեւը մեր անանց արժէքներէն է:    Հայ գրականութեան խիզախ և ազատախոհ կինը՝ Զապէլ Եսայեան մեծատաղանդ դէմք մըն է,հոգեբանական վէպին վարպետն է: Գիտէ նրբութեամբ եւ թափանցումով վերլուծել կնոջ հոգիին բոլոր ծալքերը ,սիրոյ քաղցր ալեկոծումները ընտանեկան կեանքին լուռ ու ծածուկ տառապանքները եւ ըմբոստացումները:    Զապէլ Եսայեան Արեւմտահայ գրականութեան ամէնէն ամբողջ յաջողութիւնն է.  Հ․ Օշական

Ամէն հայ կին իր մէջ ապրող Զապէլ Եսայեան պէտք է ունենայ ; Մանուկ աղջիկները մայրերը կը դաստիարակեն,

մայրերուն համար Զապէլ Եսայեանն է անհաս հորիզոն:  Եթէ ունիս արժէքը եւ կ՛օգտուիս այդ արժէքէն ,ուրեմն հարուստ ես:  Եթէ ունիս արժէք եւ չես օգտուիր ու չեն օգտուիր քու սերունդերդ ,ուրեմն աղքատ ես ու աղքատ ալ կը մնաս: Զապէլ Եսայեանի կերպարն ու կենսաձեւը մեր անանց արժէքներէն է: 

Հայ գրականութեան խիզախ և ազատախոհ կինը՝ Զապէլ Եսայեան մեծատաղանդ դէմք մըն է,հոգեբանական վէպին վարպետն է: Գիտէ նրբութեամբ եւ թափանցումով վերլուծել կնոջ հոգիին բոլոր ծալքերը ,սիրոյ քաղցր ալեկոծումները ընտանեկան կեանքին լուռ ու ծածուկ տառապանքները եւ ըմբոստացումները:  Զապէլ Եսայեան Արեւմտահայ գրականութեան ամէնէն ամբողջ յաջողութիւնն է. 

Հ․ Օշական

Զապել Եսայանը հայ գրականության մեջ առաջին գրողն է, ով ստեղծագործել է «փիլիսոփայական վեպ» ժանրով։  Այս ժանրով գրված առավել արժեքավոր գործերից են՝ «Հոգիս աքսորեալ», «Վերջին բաժակը», «Անձկութեան ժամեր»։ Գրողը հազվադեպ խորաթափանցությամբ է ներկայացնում իր բոլոր հերոսներին՝ ճկուն նկարագրությունների և պատմությունների օգնությամբ բացահայտելով նրանց բնավորության նրբությունները և հոգեբանական նկարագիրը։

Զապել Եսայանը միակ կին էր, ում երիտթուրքերը ներառել էին իրենց կազմած հայ մտավորականության սև ցուցակում։  Սակայն գրողը կարողանում է փախչել՝ խաբելով թուրքական ոստիկանությանը։ Այդ տարիներին նա գրում է «Ժողովուրդի մը հոգեվարքը» վկայագրությունը, որտեղ պատմում է ցեղասպանությունից մազապուրծ եղած մարդկանց վկայությունները, որոնք նա ամենայն ջանասիրությամբ հավաքագրում էր՝ մոռացությունից փրկելու և աշխարհին ճշմարտությունը ներկայացնելու համար։ Ըստ Մարկ Նշանեանի ՝այդ տարիներին ցեղասպանության մասին ֆրանսերենով լույս տեսած գրեթե բոլոր նյութերում Զապել Եսայանն ունեցել է իր ներդրումը։

Լինելով «արեւմտահայ գրականության ամենեն կատարյալ գրագետներեն մեկը, եթե ոչ ամենեն կատարյալը»  (ըստ Հակոբ Օշականի) ՝ Զապել Եսայանը գրել է աննկարագրելիորեն գեղեցիկ, երաժշտական և հարուստ արևմտահայերենով։ Իր ստեղծագործությունները բացահայտում են հայերենի ողջ ճոխությունը բոլորովին նոր շնչով։

Լինելով «արեւմտահայ գրականության ամենեն կատարյալ գրագետներեն մեկը, եթե ոչ ամենեն կատարյալը»  (ըստ Հակոբ Օշականի) ՝ Զապել Եսայանը գրել է աննկարագրելիորեն գեղեցիկ, երաժշտական և հարուստ արևմտահայերենով։

Իր ստեղծագործությունները բացահայտում են հայերենի ողջ ճոխությունը բոլորովին նոր շնչով։

«Զապել Եսայանը փայլուն կնոջ օրինակ է, որն ապրել է այնպիսի ժամանակներում, երբ խելացի ու հաստատակամ լինելը ամենավտանգավոր հատկանիշներից էր»:

«Զապել Եսայանը փայլուն կնոջ օրինակ է, որն ապրել է այնպիսի ժամանակներում, երբ խելացի ու հաստատակամ լինելը ամենավտանգավոր հատկանիշներից էր»:

սահիկահանդեսը դասղեկի ժամին աշակերտների ստացած տեղեկություններն ամրապնդելու, գրեթե մոռացված մի կենսագրության հետ նրանց ծանոթացնելու նպատակ է հետապնդում։ Պատրաստեց՝ Անահիտ Բարխուդարյանը Օգտագործվել են լուսանկարներ , հատվածներ Զ․ Եսայանի մտքերից, հատվածներ , ստեղծագործություններից Հ․ Օշականի ՝ Զ․ Եսայանին տրված բնութագրումներ " width="640"

Շնորհակալություն սահիկահանդեսը դասղեկի ժամին աշակերտների ստացած տեղեկություններն ամրապնդելու, գրեթե մոռացված մի կենսագրության հետ նրանց ծանոթացնելու նպատակ է հետապնդում։ Պատրաստեց՝ Անահիտ Բարխուդարյանը Օգտագործվել են լուսանկարներ , հատվածներ Զ․ Եսայանի մտքերից, հատվածներ , ստեղծագործություններից Հ․ Օշականի ՝ Զ․ Եսայանին տրված բնութագրումներ

Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!