СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մայրենի լեզվի միջազգային օր

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Մայրենի լեզվի միջազգային օր»

Մայրենի լեզվի միջազգային օր


1999թ․ նոյեմբերի 17-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշում ընդունեց ստեղծել մայրենի լեզվի միջազգային օր։ Իսկ 2000թ․ փետրվարի 21-ից ամբողջ աշխարհը սկսեց տոնել իր մայրենի լեզվի միջազգային օրը։

2008թ․ հայտարարվել է մայրենի լեզվի տարի։

Լեզվին նվիրված տոների նպատակը մեկն է՝ պահպանել դրանք և գիտակցել դրանց կարևորությունը։

Լեզուն է այն կարևորագույն միջոցը , որով սերունդները պահպանում են իրենց ազգությունը։

Եթե չլիներ մեր մայրենի լեզուն , մենք շատ վաղուց կորցրած կլինեինք մեր ազգային դիմագիծը։ Իսկ լեզվի պահպանման , դրա օգտագործման կարևորությունն առաջինը գիտակցել է Մ․ Մաշտոցը , ուրեմն հիշենք նրան ու իր կատարած ազգապահպան գործի կարևորությունը մեզ համար։

Մեր պարտքն է մեզ ավանդված լեզուն պահել մաքուր ու անաղարտ։

Այսօր մենք կփառաբանենք մեր մայրենի լեզուն՝ հայոց լեզուն։

Հազարամյակների պատմություն ունի մեր ժողովուրդը և ժողովրդից անբաժան հայոց լեզուն։

Դառն է եղել մեր ժողովրդի ճակատագիրը։ Դարեր շարունակ հայ ժողովուրդը կռիվներ է մղել զանազան զավթիչների դեմ , կռվել է իր երկիրը , իր լեզուն , իր գոյությունը պաշտպանելու համար։ Դրանք եղել են դաժան ու հերոսական ժամանակներ , և հայ քաջերի բերանից հնչել է հայոց լեզուն։

Սահյան- Քեզանով է պայթել․․․



387թ․ Բյուզանդիան և Պարսկաստանը համաձայնության եկան և ուժասպառ Հայաստանը բաժանեցին 2 մասի՝ առաջնորդվելով «Բաժանիր , որ տիրես» սկզբունքով։ Ստեղծվեց օրհասական վիճակ։ Երկփեղկված ժողովուրդը փրկության ուղիներ էր որոնում։

Ուժեղ ու գիշատիչ թշնամիներին կեր չդառնալու , նրանց դիմադրելու մի զենք էր մնում․ «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ , իմանալ զբանս հանճարոյ»․ մարմնական ուժի դեմ դնել հոգեկան զորությունը , ահռելի բազուկի դեմ՝ հուժկու միտքը ։

Մաշտոցն էր այն մարդը , որ եկավ պատասխանելու մեր ժողովրդի առաջ ծառացած հարցին՝ « Լինել , թե չլինել»։ Եվ նա ասաց՝ լինել։ Մաշտոցը հանճարեղորեն զգաց , որ ուժասպառ ժողովուրդը սրի դեմ կարող է կռվել գրով , և իրեն նվիրեց հայոց գրերի ստեղծմանը։


Մուլտֆիլմ


Եվ արարեց մի Ձոն- աղոթք։



Վ․ Դավթյան – Տեսիլքից են ծնվել․․․


Մաշտոցյան այբուբենը շատերին , այդ թվում և աշխարհ տեսած ու ժողովուրդների պատմությունն իմացող մարդկանց զարմանք է պատճառել;

«Հայ այբուբենը մի գլուխգործոց է» , - հիացմունքով ասել է ֆրանսիացի լեզվաբան Մեյեն։


Մ․ Կորյուն «Հայոց գրերը-ին»


Մաշտոցի գործի վեհությունը ոգևորության ու ոգեշնչման անսպառ աղբյուր է եղել բանաստեղծների համար, և նրանք երգեր են ձոնել Մաշտոցին։


Խ․ Դաշտենց- «Մեսրոպ Մաշտոցին»


Հայերեն առաջին գրավոր նախադասությունն է ․»Ճանաչել զիմաստություն և զխրատ , իմանալ զբանս հանճարոյ»։

Մեծ խորհուրդ ունի այս նախադասությունը , իմաստուն է և բազմանշանակ։ Մեր ժողովուրդն իր պատմության ընթացքում պաշտել է գիրն ու գրականությունը , սիրել է իր լեզուն , հաղորդակցվել համաշխարհային գիտական և հոգևոր նվաճումներին։


Դու հնաբառ․․․

Մայրենի լեզու , մայրենի բարբառ․․․

Սահյան․ Մեր լեզուն մեր խիղճն է դա․․․

Վ․ Դավթյան – Ներբող մայրենի լեզվին


Դաժան դարերի հոլովույթում առնականացավ հայոց լեզուն , զարգացավ , կատարելագործվեց։

Հայոց լեզուն նվիրյալներ շատ է ունեցել։

Լսենք մեր մայրենին գովերգող բանաստեղծություններ , որոնցում երևում են մեր լեզվի հնչեղությունը , գեղեցկությունը , երաժշտականությունը։

Չարենց – Մեր լեզուն․․․

Ն․ Զարյան «Արի եղբայր․․․»

Մենք բոլորս պարտավոր ենք սրբությամբ պահել ու պահպանել մեզ ավանդված հայոց լեզուն , պարտավոր ենք պայքարել նրա մաքրության ու գեղեցկության համար, պարտավոր ենք լավ սովորել ու ամեն առիթով խոսել նրանով։ Լեզուն շատ գործածվելուց ոչ թե աղքատանում է , այլ ավելի հարստանում և կատարելագործվում։

Աշխարհում այժմ դժվար է գտնել մի անկյուն , որտեղ հայ չապրի։ Աշխարհասփյուռ հայությանն է ուղղված Ս Կապուտիկյանի բանաստեղծությունը։

Խոսք իմ որդուն-

Լեզուն պահելու , մայրենի լեզվով խոսելու պատգամ է նաև Սարմենի բանաստեղծությունը, որ ուղղված է պանդուխտ հայ մայրերին․

Պանդուխտ հայ մայրերին․


Հայոց լեզվի մեջ մարմնացած է հայ ժողովրդի հոգին։ Ամեն մի բառը նրա հոգու մի կտորն է։ Այդ բառերի մեջ են նյութացած , առարկայացած մեր վիշտը , մեր երազները , հույսերը , իղձերը , սերը մեր ողջ ժողովուրդը․․․

Նրա համար ծով արյուն են թափել մեր նախնիները և հասցրել մինչև մեզ։

Պ․ Սևակ « Մայրենի լեզու»

Մենք այսօր երդվում ենք , որ անաղարտ կպահենք սերնդեսերունդ փոխանցած և մեզ վստահված տոհմական սրբությունը՝ մեր մայրենի լեզուն։ Երդվում ենք․․․


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!