СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մանկավարժական հետազոտության մեթոդաբանական սկզբունքների բնութագիրը

Категория: Прочее

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Մանկավարժական հետազոտության մեթոդաբանական սկզբունքների բնութագիրը»

Մանկավարժական հետազոտության մեթոդաբանական սկզբունքների բնութագիրը

Մեթոդաբանությունը ուսմունք է գիտաճանաչողական գործունեության իրականացման սկզբունքների,ձևերի ու միջոցների վերաբերյալ:Այն գիտական հիմնախնդիրների լուծման ընթացքում ընդհանուր սկզբունքների ,տեսությունների կիրառումն է: Մանկավարժական մեթոդաբանության հիմնական սկզբունքներն են.

• Տեսության և պրակտիկայի կապի սկզբունք,որը պրակտիկայում այս կամ այն տեսական դրույթի հավաստիության ,ստուգելիության չափանիշ է:Տեսությունը,որը չի հիմնվում պրակտիկայի վրա,հիմնավորված չէ,կրում է մտահայեցողական բնույթ:Պրակտիկան ,որը հիմնավորված չէ գիտական տեսությամբ,տարերային է,չունինպատակաուղղվածություն,պակաս արդյունավետ է:Մանկավարժական հետազոտություններում կարևոր է տեսության և պրակտիկայի հավասարաչափ զարգացումը:

• Հիմնախնդրի նկատմամբ ստեղծագործական մոտեցման սկզբունք: Մանկավարժական շատ հիմնախնդիրներ հաջողությամբ լուծելու համար անհրաժեշտ է դրսևորել ստեղծագործական մտածողություն:Եթե հետազոտողն իսկապես ցանկանում է նոր խոսք ասել մանկավարժագիտության բնագավառում, ապա նա պետք է նորովի և ստեղծագործաբար լուծի առաջադրված հիմնախնդիրները:

• Օբյեկտիվության սկզբունքի իրականացման մեթոդաբանական հիմքը մարդկանց պրակտիկ գործունեությունն է,որն արտացոլվում է մանկավարժական փաստերի մեջ:Հետազոտողի վարպետությունն այն է, որ ուղիներ և միջոցներ գտնի երևույթների էության մեջ թափանցելու համար՝չդրսևորելով սուբյեկտիվություն:

• Մանկավարժական գործընթացների ու երևույթների համակողմանի ուսումնասիրման սկզբունք: Մանկավարժական ցանկացած երևույթ մեկուսացված չէ և կապված է այլ երևույթների հետ,դրանց միակողմանի դիտարկումը կարող է սխալ եզրակացությունների հանգեցնել: Հետազոտվող հիմնախնդրի , գործընթացի, երևույթի նկատմամբ համալիր մոտեցումը ենթադրում է սահմանել բոլոր կապերն ու առնչությունները,բացառել պատահական գործոնները:

• Պատմականության և տրամաբանության միասնության սկզբունք: Օբյեկտի , երևույթի ճանաչողությունը և տրամաբանական հիմնավորումը սերտորեն պայմանավորված են նրա պատմության իմացությամբ և հասարակական պատմական գործընթացի իմաստավորմամբ:

• Համակարգվածության սկզբունքը ենթադրում է ուսումնասիրվող օբյեկտը դիտարկել որպես համակարգ,բացահայտել բոլոր բաղադրատարրերի փոխպայմանավորվածությունն ու պատճառահետևանքային կապերը: Համակարգային մոտեցումն ապահովում է համակարգի կառուցվածքային տարրերի համաձայնեցումն ու կարգավորումը,դրանց կառավարման հիմնական սկզբունքների իրականացումը:

• Անձի գործունեության ակտիվության սկզբունքը հետազոտողի ուշադրությունը շեշտադրում է նրան ,որ ոչ միայն միջավայրն է ձևավորում անձին,այլև անձն է ճանաչողության և աշխարհի վերափոխման ակտիվ սուբյեկտը:

• Զարգացման սկզբունքը մանկավարժական երևույթները դիտարկում է մշտական փոփոխության,շարժման հակասությունների լուծման մեջ:

Սկզբունքները կանխորոշում են գիտահետազոտական գործունեության մեթոդիկան , տեսական- ելակետային հայեցակարգերը,վարկածները և այլն:Նշված սկզբունքների ու մոտեցումների հիման վրա առաջադրվում են մանկավարժական հետազոտության անցկացման մեթոդաբանական պահանջները:










Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!