СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մանկական կոլեկտիվի զարգացման պրոցեսը

Нажмите, чтобы узнать подробности

Մանկական կոլեկտիվի զարգացման պրոցեսը

Просмотр содержимого документа
«Մանկական կոլեկտիվի զարգացման պրոցեսը»

ՄԱՆԿԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊՐՈՑԵՍԸ



Կոլեկտիվի զարգացման պրոցեսը մանկավարժության հետազոտությունների կարևորագույն պրոցեսն է :Մակարենկոն ձևակերպել է կոլեկտվի կյանքի օրեքը ՝շարժումը կոլեկտիվի կյանքի ձևն է ,իսկ կանգ առնելը ՝ նրա մահը:Մակարենկոյից հետո շատ մանկավարժ- գիտնականններ ,շարունակելով կոլեկտիվի պրոբլեմի ուսումնասիրությունը , այն անվանել են դաստիարակության գործիք , որի մեջ առանձանացվում են զարգացման 3 փուլեր.

1-ին փուլում կոլեկտիվը հանդես է գալիս որպես մակավարժների դաստիարակչական ջանքերի նպատակ ,որտեղ երեխաների հարաբերությունները միջնորդվում են.

2-րդ փուլում մանկական կոլեկտիվը հանդես է գալիս որպես կյանքի որոշակի որակների նպատակաուղղված ձևավորման գործիք:Այս փուլում զարգանում է արտաքին կապերի համակարգը ,աճում է անդամների ձգտումը ՝իրականացնել կոլեկտիվ նպատակները.

3-րդ փուլում մանկավարժները կոլեկտիվը օգտագործում են յուրաքանչյուր առանձին երեխայի սոցիալական փորձն ու ստեղծագործական անհատականության զարգացումը ճշտելու նպատակով :Այս փուլում առաջանում է մեկը մյուսի նկատմամբ բարյացակամության մթնոլորտ , պահանջկոտություն, սոցիալական սպասումների բարձր մակարդակ , որը խթանում է անձի դրական կողմերի բացահայտմանը :

Աշակերտի կոլեկտիվի ստեղծման , ամրապնդման և զարգացման հիմքը նրանց ընդհանուր նպատակների իրականացմանը ուղղված գործունեությունն է՝ ուսումը , հանրօգուտ աշխատանքը, արտադրողական աշխատանքը և այլն : Մանկական միավորումները կարող են ունենալ .

1/ հարաբերակցության կապեր, երբ բաղդատվում են տարբեր կոլեկտիվների հաջողությունները ,որը թույլ է տալիս կոլեկտիվի անդամներին գիտակցել իր ամբողջությունը.

2/ Կոսպերացիայի , երբ մի քանի կոլեկտիվներ հարաբերության մեջ են մտնում միմյանց հետ ընդհանուր գործնական խնդիրների իրականացման համար.

3/Շեֆական, երբ բարձր արդյունքի հասած կոլեկտիվները փոխգործակցելով մյուսների հետ , նրանց փոխանցում են իրենց փորձը ՝ ցույց տալով օգնություն և աջակցություն:

Ըստ Մակարենկոյի պատասխանատվությունը դիտվում է որպես մարդու պարտքը իր առջև հասարակայնության նկատմամբ, ինչպես նաև անձի ակտիվ կենսադիրքորոշումը պայմանավորված է ինչպես ընկերների, այնպես էլ մեծահասակների հետ կապերի բնույթով:Փոխադարձ կախվածություն հարգանքի և պատասխանատվության վրա հիմնված կոլեկտիվում ծնվում է դատողությունների, գնահատումների ընդհանրության և գլխավորը ՝մշակվում է ճիշտ հասարակական կարծիք:Լավ ուսուցչին ամենից լավ են բնորոշում Անտուան Էկզուպերիի խոսքերը.««Մենք պատասխանատու ենք նրանց համար , ում սովորեցնում ենք»»:


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!