СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Լսողության խանգարում ունեցող երեխաների խոսքի զարգացման առանձնահատկությունները

Категория: Психологу

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Լսողության խանգարում ունեցող երեխաների խոսքի զարգացման առանձնահատկությունները»

Լսողության խանգարում ունեցող երեխաների խոսքի զարգացման

առանձնահատկությունները

Լսողության խանգարումով երեխաների խոսքի ձևավորման խնդիրները, իրենց ամբողջական և բազմակողմանի պատասխանները ստացան Ի. Մ. Սոլովևի, Ֆ. Ֆ. Ռայի, Ժ. Ի. Շիֆի, Ս. Ա. Զիկովի, Տ. Վ. Ռոզանովայի, Ն. Գ. Մոռոզովայի, Ռ. Մ. Բոսկիսի և ուրիշների աշխատանքներում:

Լսողության խանգարումով երեխայի խոսքի զարգացման առանձնահատկությունները և յուրահատկությունները ճիշտ հասկանալու համար, պետք է լավ իմանալ որոշ ընդհանուր հոգեբանական կանոններ նորմալ զարգացող երեխայի խոսքի զարգացման և կազմավորման մասին: Ծնվելուց հետո երեխան հայտնվում է որոշակի սոցիալական միջավայրում, որտեղ խոսում են հիմնականում այս կամ այն ազգային լեզվով: Իր պահանջմունքները բավարարելու համար նա պետք է կարողանա հաղորդակցվել շրջապատողների հետ, ինչ որ կերպ նրանց հասկացնել, թե ինչի կարիք Է զգում: Կյանքի առաջին ամիսներին շրջապատողների հետ երեխայի հաղորդակցությունը ունի ոչ խոսքային բնույթ ` դիմախաղ, մարմնախոսություն, զանազան ձայներ և այլն, որի միջոցները նրան տրված են ի ծնե, թեև զարգանում են նաև ծնվելուց հետո:

Յուրացնելով խոսքը՝ մարդը տիրապետում է մտածողության ձևերին և գործառնություններին: Խոսքը դառնում է վերլուծության և համադրության, համեմատության և ընդհանրացման միջոց: Երեխաների խոսքի զարգացման համար շատ կարևոր է լիարժեք լսողությունը: Լսողական վերլուծիչը սկսում է գործել արդեն երեխայի կյանքի առաջին ժամերից: Առաջին հակազդումը հնչյունին երեխայի մոտ դրսևորվում է բբի լայնացմամբ, շնչառության արգելակմամբ, որոշ շարժումներով: Հետո երեխան սկսում է լսել մեծահասակների ձայնը և արձագանքել դրանց:

Լեզուն մտքերն արտահայտելու բնական գործիք է և գիտելիքներ ձեռք բերելու և ինֆորմացիայի փոխանակման կարևոր զենք: Լեզվական շփումը մարդկության հետ ընդհանրության զգացման և հասկացման հիմքն է: Լեզվի միջոցով մենք կարող ենք արտահայտել մեր զգացմունքները, կարիքները, ցանկությունները և գնահատականները, նաև երկխոսություն վարել, որն էականորեն նպաստում է մեր հուզական և սոցիալական զարգացմանը և դրական անձնային զարգացման կարևորագույն նախապայման է:

Երեխաները լեզուն յուրացնում են, երբ լսում են, թե ինչպես են խոսում ծնողները և շրջապատող այլ մարդիկ: Լսելով մշտապես կրկնվող բառերը ` երեխան աստիճանաբար սովորում է տարբերել դրանք, կապել առարկաների, մարդկանց և իրավիճակների հետ:

Բառերը ձեռք են բերում իմաստ կամ նշանակություն: Լեզուն յուրացնելու այս բնական ճանապարհը լսողության ծանր խանգարումներով երեխայի համար փակ է: Չնայած ամեն դեպքում անհրաժեշտ է ինտենսիվ մարզվել և օգտագործել մնացած լսողությունը, եթե այդպիսին պահպանվել է: Շատ կարևոր է, որպեսզի վաղ տարիքից վարժանքները ուղղված լինեն այն բանին, որ երեխային սովորեցնեն ընկալել տատանումները, ռիթմի զգացում ներարկել, տեսողական օրգաններով կարդալ սովորեցնեն: Ամենակարևորն այն է, որպեսզի երեխան ամենավաղ տարիքից կարողանա սովորել ժեստերի լեզուն:

Խուլերի մեծ մասն ունի մնացորդային լսողություն, ինչը թույլ է տալիս նրանց ընկալել միայն շատ բարձր ձայները ` ավելի քան 80 դեցիբել ուժով և 1000 – 2000 հերց դիապազոնում:

Լսողության կայուն և արտահայտված իջեցումը դժվարեցնում է ոչ միայն խոսքի ընկալումը, այլև անխուսափելիորեն բերում է արտաքին խոսքի թերզարգացման կամ խանգարման, դրա հետ մեկտեղ արտաքին խոսքի խանգարման մակարդակը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում կախված կլինի լսողության իջեցման մակարդակից ` ինչքան ծանր է մակարդակը, այնքան վատ է խոսքը, ծանրալսության առաջացման ժամանակից, երեխայի զարգացման պայմաններից:

Լսողության իջեցում ունեցող երեխաներին բնորոշ է խոսքի բոլոր բաղադրամասերի թերզարգացումը, որն անմիջականորեն կապված է լսողական անբավարարության հետ: Հաճախ երեխան լրիվ խոսքը չընկալելու պատճառով լրիվ չի հասկանում խոսքի իմաստը: Խոսքային պաշարի աղքատությունը, աղավաղված բնույթը իրենց հետքն են թողնում իմացական գործունեության զարգացման ընթացքի վրա, իսկ դա ել իր հերթին հետադարձ ազդեցություն է թողնում խոսքի վրա:

Լսողության խանգարումով երեխաների հոգեկան զարգացման կարևոր առանձնահատկությունը այն է, որ նրանք գրեթե միաժամանակ են յուրացնում խոսքի տարբեր ձևերը՝ բառային խոսքը (բանավոր և գրավոր), մատնախոսությունը, ժեստերի լեզուն:

Որքան շուտ է երեխային ուսուցանվում բանավոր խոսքը մնացորդային լսողության և շրջապատողների շուրթերից կարդալու ունակության օգտագործմամբ և զարգացմամբ, այնքան քիչ է հոգեկան զարգացումը շեղվում նորմայից: Նույնիսկ հատուկ ուսուցման պայմաններում խուլերի բանավոր խոսքի զարգացումը հետ է մնում նորմայից և ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք վերաբերվում են կապակցված խոսքի տիրապետմանը, բառերի ձայնատառային կազմի յուրացմանը:

Լսողության խանգարումներով երեխաները կարող են բառային խոսքն ընկալել միայն շրջանցիկ ուղիներով և հատուկ կրթության պայմաններում: Ճիշտ կառուցված մանկավարժական գործընթացում հնարավոր է ձևավորել լսողության խանգարում ունեցող երեխաների համար նոր, անսովոր հաղորդակցման ձև՝ բառային խոսք: Երեխաները խոսքը սովորում են՝ հիմնվելով տեսողական ընկալման և խոսքաշարժողական զգայությունների վրա: Եթե լսող երեխաների խոսքը զարգանում է խոսքի առոգանաարտահայտչական միջոցների օրինակման հիման վրա, լսողության խանգարում ունեցող երեխաները չեն կարողանում ընկալել այն իրենց խաթարված լսողությամբ: Լսողության խանգարում ունեցող երեխաների խոսքը զարգանում է գործունեության տարբեր ձևերում:

Ժ. Ի. Շիֆը առանձնացրել է լսող և լսողության խանգարում ունեցող երեխաների խոսքի յուրացման պայմանների հետևյալ առանձնահատկությունները.

1. 1. Լսողության խանգարում ունեցող երեխաների բառապատկերների ձևավորման զգայական հիմքը խիստ տարբերվում է լսողներից: Լսողների առաջնային բառապատկերները լսողական են, լսողության խանգարում ունեցող երեխաներինը՝ տեսողական, ամրապնդվում է շարժողական զգայությամբ: Լսողության խանգարում ունեցող երեխաների տեսողական ընկալումը սկսվում է քարտերի վրա գրված բառերի չմասնատված ընկալումից և քարտերի ճանաչումից՝ սկզբում գույնով, ապա բառի առաջին տառով և այլն: Այս քարտերը համադրվում են համապատասխան առարկաների և գործողությունների հետ, այսպես բառերի չմասնատված տեսողական ընկալման շնորհիվ լսողության խանգարում ունեցող երեխաները պատկերացում են կազմում դրանց ազդանշանային ֆունկցիայի մասին: Գրված բառերի նրանց ընկալումը տարբերվում է լսող երեխաների ընթերցանության յուրացման սկզբնական փուլից: Եթե լսողների ընթերցանությունը ածանցվում է բանավոր խոսքից և ենթադրում է գրաֆիկական սիմվոլների վերափոխում հնչյունների, ապա լսողության խանգարում ունեցող երեխաների համար բառերի տեսողական ընկալումը լեզվի հետ ծանոթանալու առաջին փուլն է: Շատ լսողության խանգարում ունեցող երեխաների համար հետագայում նույնպես խոսքի ընկալման ժամանակ առաջատար դերը մնում էտեսողական և խոսքաշարժողական բաղադրամասերին, որոնց հաշվին էլ տեղի էունենում լսողական ընկալման անբավարարություն:

2. 2. Լսողության խանգարում ունեցող և լսող երեխաների խոսքի յուրացման հաջորդ տարբերությունը խոսքային նյութի վերլուծության, հաջորդականության տարբերությունն է: Լսող երեխան, տիրապետելով խոսքին, սկզբում որսում է բառի հնչյունային պատկերը, հետո վանկատում է, այնուհետև առանձնացնում է հնչյունները: Խոսքից բառը անջատելու կարողությունը ձևավորվում է խոսքի ձևավորումից շատ ուշ, հետո գրագիտության ուսուցման ժամանակ ձևավորվում է բառի կազմի հնչյունային վերլուծությունը: Լսողության խանգարում ունեցող երեխաների մոտ հաջորդականությունը այլ է: Սկզբում գրված բառի տեսողական ընկալման միջոցով նրանք տեղեկանում են դրա առաջին կազմի մասին, որը ամրապնդվում է հնչյունների արտաբերման ուսուցման ժամանակ: Բառի վանկային կազմը լսողության խանգարում ունեցող երեխաները յուրացնում են ավելի ուշ՝ բանավոր խոսքի յուրացման ժամանակ:

Այդ ընթացքում տեղի է ունենում խոսքաշարժողական բաղադրամասերի և տեսողական ընկալման փոխհարաբերությունների վերակառուցում: Այս վերակառուցումը դանդաղ է իրականանում, քանի որ շատ լսողության խանգարում ունեցող երեխաների խոսքում բառի տեսողական պատկերը երկար ժամանակ գերակշռում է դրա ձևավորվող շարժողական պատկերին: Լսողության խանգարում ունեցող երեխաների խոսքի ձևավորման բնութագրական առանձնահատկություններից են քերականական վերափոխումների յուրացման դժվարությունները, որոնք պայմանավորված են լսողության խանգարում ունեցող և լսող երեխաների յուրացման զգայական տարբեր հիմքերով (առաջինների մոտ՝ տեսողական, լսողների մոտ՝ լսողական): Հնչող բառը ընկալվում է իբրև մեկ ամբողջություն, և վերափոխման դեպքում այն հնչում է այլ կերպ:

Լսողության խանգարում ունեցող երեխաները, ընկալելով բառը տեսողությամբ, այն

ընկալում են իբր ամբողջ բառի արտաքին փոփոխություն: Խոսելիս նրանք պետք է մտածեն ոչ միայն, թե ինչ բառեր պետք է գործածեն միտքը արտահայտելու համար, այլ նաև, թե ինչպես դրանք վերափոխեն, շարադրեն նախադասության մեջ, այսինքն՝ հասկանան դրանց քերականական առանձնահատկությունները:

3. 3. Լսող և լսողության խանգարում ունեցող երեխաների խոսքի յուրացման հաջորդ տարբերությունը խոսքաշարժողական հմտության ձևավորման պայմանն է, քանի որ խոսքի արտաբերական կողմը ամենասերտն է կապված լսողության խանգարման հետ, խուլերի մոտ դրա ձևավորումը ամենաբարդն է: Անգամ լիարժեք ուսուցման դեպքում նրանց խոսքային հաղորդակցումը մնում է սահմանափակ:

Բառային հաղորդակցման սահմանափակումները և հոգեկան զարգացման առանձնահատկությունները հանգեցնում են քերականական սխալների: Կրտսեր դպրոցական խուլերի խոսքի հիմնական յուրահատկությունը, ըստ Շիֆի, այն է, որ նրանք արտահայտվելիս չեն առաջնորդվում լեզվական ընդհանրացումների հիմքի ձևավորվող հասկացություններով: Այս տարիքի խուլ երեխաների մոտ գերակշռում է ակնառու­պատկերավոր մտածողությունը: Բառում նրանք կարողանում են որսալ միայն առարկայական պատկանելիությունը, պահպանված զգայարանների միջոցով արտացոլվող ակնառու պատկերները, երևույթների առանձին հատկանիշները: Ավելի ընդհանուր իմաստով բառը կիրառում են, երբ խոսքի ավելի բարձր մակարդակը թույլ է տալիս ընդգրկվել այն լեզվի համակարգի մեջ: Բառապաշարի հարստացումը, խոսքի զարգացմանը զուգահեռ խուլ երեխաները հասկանում են բառերի ավելի ստույգ և ընդհանրացված իմաստը: Նրանք շատ են դժվարանում լեզվի քերականական կառուցվածքի յուրացման ժամանակ (և շրջապատողներիխոսքը հասկանալիս, և սեփական մտքերը ձևակերպելիս):

Որքան փոքր է երեխան, որը կորցրել է լսողությունը, այնքան արագ և ուժգին է խախտվում, նույնիսկ վերանում է նրա խոսքը:

Լսողության խանգարումով երեխային համեմատելով լսող երեխայի հետ, կարող ենք տեսնել խոսքի զարգացման հիմնական փուլերի առանձնահատկությունները և յուրահատկությունները: Կարելի է առանձնացնել խոսքի զարգացման երեք հիմնական փուլեր` մինչնախադպրոցական, նախադպրոցական և դպրոցական:

Խոսքի զարգացման առաջին փուլը` մինչնախադպրոցական, ընդգրկում է մինչև 3 տարեկանը: Երեխայի կյանքի առաջին ամիսներից խոսքին տիրապետելու համար, իրականացվում է խոսքային և լսողական ապարատի նախապատրաստում: Երեխան ձայներ է արձակում, նրա մոտ հայտնվում է նախաթոթովանքը, այնուհետև թոթովանքը, զարգանում է լսողական ուշադրությունը: Երեխան սովորում է իր լսողական ուշադրությունը կենտրոնացնել ձայնի ուղղությամբ: Կարծես խաղալով խոսքային ապարատի հետ, նա արձագում է տարբեր ռեֆլեկտոր հնչյունների կապակցություններ: Սա դեռ խոսք չէ, բայց արդեն նախապատրաստական փուլ է նրա զարգացման համար: մոտավորապես 6­7 ամսեկանից երեխան սկսում է հասկանալ իրեն ուղղված էլեմենտար խոսքը` որտե՜ղ է ժամացույցը, որտե՜ղ է տիկ — տակը, որտե՜ղ է մայրիկը հարցերի ժամանակ, նա սկսում է փնտրել և գլուխը շրջել դեպի օբյեկտը: Սա վկայում է, որ արդեն այդ տարիքում երեխան սկսում է հասկանալ իրեն ուղղված խոսքը, նրա մոտ սկսում է զարգանալ պասիվ խոսքը:

Խոսքի այս շրջանի զարգացման գործում մեծ դեր է կատարում շրջապատող մեծահասակների խոսքը: Երեխայի հետ պետք է խոսել որքան հնարավոր է ավելի շատ, բառերը արտաբերել հնարավորինս պարզ, ճիշտ և չհարմարեցնել երեխայի սխալ արտասանությանը: Որքան հարուստ է երեխայի խոսքային պրակտիկան, այնքան ավելի արագ և լավ է զարգանում նրա սեփական խոսքը: Մեծահասակների կողմից նույն բառի բազմանգամյա կրկնության և այդ բառը որոշակի առարկայի հետ ասոցացման արդյունքում հասկացողության մեջ կազմավորվում է ասոցատիվ կապ բառի ` երկրորդ կարգի ազդանշանի, և առարկայի անվանման միջև:

Բոլորովին այլ պատկերի մենք հանդիպում ենք այն պարագայում, երբ երեխան ծնվում է խուլ կամ կորցնում է լսողությունը խոսքի զարգացման ամենավաղ փուլերում: Կյանքի առաջին ամիսներին այնքան էլ հեշտ չէ տարբերել լսողության խանգարումով երեխային, նորմալ լսող երեխայից: Ինչպես նորմալ լսողները, նա նույնպես արձակում է ռեֆլեկտոր հնչյուններ, ակտիվ արձագանքում է տեսողության համար վառ խաղալիքներին, բայց չի լսում շրջապատողների խոսքը, չի հասկանում թե ինչ են իրեն ասում, չի կարողանում ընդօրինակել խոսքը, քանի որ նրա մոտ չի կազմավորվում ասոցատիվ կապը բառի` ինչպես իրականության ազդանշանի, և առարկայի միջև: Եվ որքան մեծ է այդպիսի երեխան, այնքան ավելի է նրա խոսքային զարգացումը հետ մնում նորմալ լսող երեխայինից: ՈՒշադիր հետևելու արդյունքում կարելի է նկատել, որ 6­8 ամսեկան երեխան չի արձագանքում խոսքին, չի կենտրոնացնում ուշադրությունը առարկայի վրա` բառը, հարցը արտաբերելիս: Բայց խուլ երեխայի և նորմալ լսող երեխայի տարբերությունը հատկապես նկատելի է մոտավորապես մեկ տարեկանից հետո, երբ նորմալ լսող երեխայի մոտ սկսում է զարգանալ ակտիվ խոսքը: Այդ զարգացումը ոչ պակաս բուռն և արդյունավետ է ընթանում 2­5 տարեկան հասակում: Որքան մեծ է երեխան, այնքան նրա մոտ մեծ է շփման պահանջմունքը: Նա մշտապես ուզում է ինչ որ բան հարցնել, ստանալ, հակաճառել: Այս պահանջմունքը պայման է հանդիսանում ակտիվ խոսքի ի հայտ գալու համար: Լսողության միջոցով շրջապատողների խոսքը ընկալելով և նմանեցնելով նրան, նորմալ լսող երեխան ինքնուրույն սկսում է խոսել: Նա աստիճանաբար տիրապետում է լեզվի հնչյունային կազմին, չնայած սկզբում շատ հնչյուններ սխալ է արտասանում` աղավաղում է, փոխում է, մեղմացնում է: Ամենից շատ աղավաղված են այն հնյունների արտասանությունը, որոնք իրենց արտասանությամբ որոշ չափով դժվար են: 5­6 տարեկանում երեխան աստիճանաբար ինքնուրույն տիրապետում է այս հնչյունների ճիշտ արտասանությանը:

Բառային պաշարի կուտակումը արագ է ընթանում: 2 տարեկանում լսող երեխայի բառապաշարում առկա է գրեթե 300 բառ, 3 տարեկանում` 1000 բառ և 5­6 տարեկանում գրեթե 3000 բառ: Ճիշտ է, այդ շրջանում երեխան իր ձևով է բառը հասկանում և օգտագործում է շատ ինքնատիպ: Հաճախ նա ինքն է իր համար բառեր հորինում: Խոսքային պրակտիկայի գործընթացում ընթանում է նաև լեզվի քերականական կառուցվածքի տիրապետումը: Դեռևս ոչ ոք դիտավորյալ երեխային չի սովորեցնում քերականական կանոնները: Սակայն լեզվի օրենքներն ու քերականական կանոնները գործնական յուրացվում են նախքան դպրոց հաճախելը` ճիշտ են օգտագործվում բառի քերականական կապերը նախադասության մեջ`համապատասխանեցումը, կառավարումը, համադրումը, ճիշտ են օգտագործվում նախդիրները, բայաձևերը, հոլովները: Որոշ սխալներ, որոնք թույլ է տալիս լսող երեխան այս տարիքում միայն հաստատում են, որ նա արդեն գիտակցաբար մտածում է որոշ քերականական կարգերի շուրջ և ճիշտ է յուրացրել բառակապակցության նմուշը: Այսպես, դեռևս չիմանալով բացառությունները նա անգամ ուղղում է մեծերին: Սկզբում երեխայի նախադասությունը կարող է կազմված լինել մեկ բառից: Այնուհետև, հայտնվում են երկանդամ և եռանդամ նախադասությունները, որոնք կազմված են ոչ միայն գլխավոր, այլ նաև երկրորդական անդամներից: Եվ հետո հայտնվում են բարդ քերականական կառույցներ համադասական և ստորադասական շաղկապներով: Այս ամենը խոսում է նաև կառույցի բարդացման և զարգացող մտածողության պրոցեսի մասին: Այսպիսով, նորմալ զարգացող երեխայի խոսքի զարգացումը ընթանում է լսողության հիման վրա, ինչպես նաև հարուստ խոսքային պրակտիկայի հիման վրա: Խոսքի զարգացումը խուլ երեխայի մոտ ընթանում է ամբողջությամբ այլ կերպ: Նա չի լսում շրջապատողների խոսքը, չի կարող ընդօրինակել և այդ պատճառով չի կարող խոսել սովորել ինքնուրույն: Բայց խոսելու պահանջմունքը, ինչ որ բան հարցնելու, իր մտքերը արտահայտելու ցանկությունը նրա մոտ ոչ պակաս է, քան լսող երեխաների մոտ: Այս պահանջմունքը առաջացնում է շփման յուրօրինակ համակարգ` միմիկա և ժեստեր: Խուլ փոքրիկ երեխան սկզբում իր մտքերը արտահայտելու համար դիմում է բնական միմիկական ժեստերին և նշաններին, իսկ հետո հնարում է նաև արհեստականները: Խոսքի բացակայությունը, սահմանափակվածությունը և ոչ հարուստ խոսքային պրակտիկան նրան զրկում են մեծահասակների փորձը վերցնելու, նոր հասկացություններ յուրացնելու հնարավորությունից: Այս ամենը հետք է թողում երեխայի ամբողջական զարգացման վրա: Եվ որքան մեծ է երեխան, այնքան շատ է խուլ երեխայի և լսող երեխայի տարբերությունը: Ճիշտ է, այն կարող է որոշ չափով հավասարակշռվել, եթե չլսող երեխայի համար ստեղծվեն համապատասխան հատուկ սովորելու պայմաններ: Առաջ խուլ երեխայի խոսքի ուսուցումը սկսվում էր միայն դպրոց ընդունվելիս, այժմ ստեղծված են հատուկ մանկապարտեզներ, որտեղ երեխաների խոսքի ուսուցումը և հասկացողության ձևավորումը սկսվում է վաղ տարիքից: Այդպիսի երեխաները գալիս են դպրոց արդեն բանավոր խոսքի զգալի հմտություններով, ինչը հեշտացնում է նրա ձևավորման գործընթացը դպրոցական շրջանում: Նրանք կարող են միանգամից ընդունվել առաջին դասարան: Խուլ և լսող երեխաների խոսքի զարգացման տարբերությունը շարունակում է մնալ դպրոցական շրջանում, չնայած բարձր դասարաններում որոշ չափով նվազում է: Խոսքի պահանջմունքը լսող երեխայի մոտ դպրոց ընդունվելուն պես մեծանում է: նրա խոսքը դառնում է ոչ միայն ուսուցչի, այլ նաև ամբողջ դասարանի ուշադրության առարկա: Եվ բոլոր առկա թերությունները անմիջապես նկատվում են և ուղղվում: Երեխան առաջին անգամ սկսում է սովորել լեզուն, ինչպես առարկա: Քերականական կանոնները, որոնցից նա մինչ այդ օգտվում էր զուտ գործնականում, դառնում են հատուկ ուսումնասիրության առարկան: Երեխային բացատրում են, թե ինչու է հարկավոր խոսել և գրել այսպես, և ոչ թե այնպես: Դպրոցում առաջին անգամ տրվում է խոսքի էլեմենտների վերլուծությունը, խոսքային տեքստը բաժանվում է նախադասությունների, բառերի, վանկերի, հնչյունների, տառերի, տրվում է այդ էլեմենտներից յուրաքանչյուրի բացատրությունը: Ընդունվելով դպրոց երեխան առաջին անգամ ծանոթանում է իր համար նոր` գրավոր խոսքի ձևին: Այս խոսքը ձևավորվում և զարգանում է բանավոր խոսքի հիման վրա, որի թերությունները բերում են գրավոր խոսքի ոչ գրագիտությանը: Դպրոցական շրջանը շարունակվում է բառային պաշարի հարստացմամբ ու կուտակմամբ, աճում է նրա որակական բաղադրությունը, կոնկրետացվում և ընդլայնվում է արդեն առկա բառերի իմաստը: Ընթերցանության տիրապետումը իրենից ներկայացնում է բարդ հոգեբանական գործընթաց: Լսող երեխայի մոտ այս ամենը ընթանում է խոսքային նյութի կուտակման հիման վրա: Խուլ երեխան գալիս է դպրոց կամ խոսքի բացակայությամբ, կամ շատ աննշան բառային պաշարով և խոսքի հմտությամբ: Այդ պատճառով նրա մոտ խոսքի ուսուցման և կազմավորման գործընթացը արմատապես տարբերվում է մասայական դպրոցի նմանատիպ գործընթացից: Սուրդոհոգեբանի աշխատանքը շատ դժվար է: Դեպքերի մեծամասնության ժամանակ նա սկսում է խոսքի կազմավորումը հնչյունների ուսուցմամբ, բառապաշարի հարստացմամբ, պարզագույն բառակապակցություններ կազմելու համար պարզ օրենքների և քերականական կանոնների բացատրությամբ: Խուլ և լսող երեխաների մոտ տարբեր է ընթանում թե բանավոր, և թե գրավոր խոսքի յուրացումը: Լսող երեխայի մոտ բանավոր խոսքի տիրապետումը, ինչպես կարգն է, առաջ է ընկնում գրավոր խոսքի տիրապետումից, խուլ երեխայի մոտ այս գործընթացները կարող են ընթանալ զուգահեռ, իսկ երբեմն գրավոր խոսքն ավելի արագ է յուրացվում, քան բանավորը: Հոգեբանական տեսանկյունից գրավոր խոսքը հանդիսանում է ավելի դժվար, ավելի վերացական և աբստրակտ: Լսող երեխայի համար գրավոր խոսքի տիրապետումը իրենից ներկայացնում է զգալիորեն ավելի մեծ դժվարություններ, քան բանավոր խոսքի տիրապետումը: ինչ վերաբերվում է խուլ երեխային, ապա այստեղ գործը բոլորովին այլ է: Գրավոր խոսքը, չնայած որոշ դժվարությունների, նրա համար ունի որոշ առավելություններ բանավոր խոսքի հանդեպ, քանի որ այն չի պահանջում լսողության առկայություն, այլ ընկալվում է տեսողության օգնությամբ: Մի քիչ այլ, բայց նմանատիպ յուրահատուկ է ընթանում խոսքային զարգացումը լսողությանխանգարում ունեցող երեխաների, այնպիսի կատեգորիաների մոտ, ինչպիսիք են խուլերը,որոնց խոսքը պահպանված է և թույլ լսողները: Խուլ երեխաները, որոնց խոսքը պահպանված է, հազվադեպ բացառություններով պահպանում են արդեն կազմավորված խոսք: Նրանց ուսուցման գլխավոր խնդիրը կայանում է նրանում, որպեսզի պահպանվի և զարգացվի նրանց հետագա խոսքը: Իսկ դրա համար շատ կարևոր է նրանց սովորեցնել ճիշտ և լավ կարդալ խոսողի շուրթերից, պահպանել նրանց հետ շփումը բանավոր խոսքի օգնությամբ: Թույլ լսող երեխան կարող է տիրապետել խոսքին զգալիորեն ավելի ինքնուրույն, կախված ծանրալսության աստիճանից: Ծանրալսության թեթև աստիճանի դեպքում երեխան կարող է սովորել մասայական դպրոցում: Ծանրալսության ծանր աստիճանի դեպքում երեխան զբաղեցնում է այսպես ասած սահմանամերձ դիրք խուլ և թույլ լսող երեխայի միջև, սակայն մոտենալով խուլին: Նա չի կարողանում ինքնուրույն տիրապետել ամբողջական խոսքին: Նրա համար, ինչպես նաև խուլ երեխայի համար պահանջվում են հատուկ ուսուցման պայմաններ: Նրա խոսքը տարբերվում է զգալի հնչյունային թերություններով, որոնք արտահայտվում են աղավաղված, փոխարինված, բացթողնված առանձին հնչյուններով: Շատ աղքատիկ և սահմանափակված է բառային պաշարը: Գրավոր խոսքին բնորոշ են դիսգրաֆիաները և ագրամատիզմները: Բանավոր խոսքի պակասը զգացվում է նաև գրավորում, այն բաց է թողնում, փոխարինում է առանձին տառեր և վանկեր: Թույլ լսող երեխան, խուլ երեխայի նման, թույլ է տալիս շատ սխալներ նախադասության մեջ բառերի քերականակն կապերի օգտագործման ժամանակ, սխալ է համաձայնեցնում բառերը, օգտագործում է բայի սխալ քերականական կարգեր, հոլովներ, թիվ և այլն: Այսպիսով, լսողության խանգարում ունեցող երեխաների խոսքի զարգացումն ընթանում է յուրահատուկ ձևով՝ բառային խոսքը յուրացվում է ավելի ուշ, խոսքի տարբեր ձևերը յուրացվում են միաժամանակ, զուգահեռ: Շատ խուլերի բնութագրական է խոսքի բառային կազմի և քերականական կառուցվածքի յուրացման դժվարությունները: Այս բոլոր առանձնահատկություններն ազդում են մյուս իմացական գործընթացների զարգացման վրա՝ մտածողության վրա, ներգործում են անձի, նրանց իմացական հետաքրքրությունների ձևավորման վրա, այնուամենայնիվ բառային խոսքի վաղաժամ ուսուցումը հնարավորություն է տալիս ավելի շատ կիրառել իմացության զարգացման նախադրյալները և հասնել բառային խոսքի զարգացման բարձր մակարդակի:


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!