СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Լսողության խանգարում ունեցող աշակերտների թելադրության դասի պլան

Категория: Прочее

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Լսողության խանգարում ունեցող աշակերտների թելադրության դասի պլան»

ԹԵԼԱԴՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԻ ՊԼԱՆ



1.Դասարան՝ 3-րդ դասարան

2. Դասի թեմա՝ ձայնավորների և բաղաձայնների ուղղագրության ուսուցում

3. Դասի նպատակը.

ա. Կիմանա՝ ձայնավորների և բաղաձայնների ճիշտ գրությունը:

բ. Կկարողանա՝ ճիշտ գրել և արտասանել ձայնավորով և բաղաձայնով բառերը, զարգացնել լսողական ընկալման զարգացումը:

գ. Արժեհամակարգ՝ ընկերները միշտ պետք է իրար օգնեն:



4. Դիդակտիկ նյութեր՝ անգամ, այգի, ընկուզենի (ընկույզի ծառ), ընկույզ, թափված, ամբողջ, տոպրակ, Սպարտակ, Ստեփան, Ընձակ:



5. Դասի ընթացքը.

Ուսուցիչը ասում է.

-Երեխանե՛ր, այսօր ինչ օր է, հիմա ինչ դաս է:

- Երեխանե՛ր, այսօր մենք գրելու ենք թելադրություն: Ուսուցիչը երեխաներին է բաժանում տետրերը, ստուգում է ձայնաուժեղացուցիչ սարքերը, գրատախտակին գրում ամիս ամսաթիվը: Ուսուցիչը կարդում է թելադրվող նյութը ՝ լսողական ընկալման նպատակով: Ուսուցիչը հարցերի միջոցով պարզում է երեխաները հասկացել են դասը թե ոչ:

1. Ովքե՞ր են Սպարտակը և Ստեփանը:

2. Ո՞ւ ր գնաց Սպարտակը:

3. Ո՞վ եկավ Սպարտակին օգնելու:

4. Ինչքա՞ն ժամանակում ընկերները հավաքեցին ընկույզը:

5. Ընձակ պապիկը երբ տեսավ հավաքած ընկույզը ի՞նչ արեց:



Ուսուցիչը երեխաներին հիշեցնում է ձայնավորները և բաղաձայնները: Ուսուցիչը գրատախտակին կպցնում է ուղղագրական դժվարություն ունեցող բառեր և երեխաների հետ կարդում է այն, այնուհետև երեխաներն են ինքնուրույն կարդում: Ուսուցիչը թողնում է բառերը կպցրած:

Երկրորդ ժամին ուսուցիչը երեխաների հետ մատները գրելուն նախապատրաստող վարժանքներ է կատարում : Ուսուցիչը թելադրում է տվյալ տեքստը, իսկ երեխաները նայելով ուսուցչի շուրթերին սկսում են գրել: Թելադրությունը ավարտելուց հետո երկրորդ անգամ է ընթերցում նյութը, իսկ երեխաները ստուգում են իրենց գրածը: Ուսուցիչը հավաքում է գրավորները:





































ԹԵԼԱԴՐՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱ



Մարդու գրագիտության չափանիշներից մեկը անսխալ թելադրություն գրելու հմտությունն է: Թելադրությամբ որևէ նյութ գրելու կարողության ձևավորումն սկսվում է դեռևս առաջին դասարանից գրաճանաչության շրջանից, այնուհետև այդ կարողությունը աստիճանաբար կատարելագործվում է, զարգանում: Մեթոդական գրականության մեջ, ըստ անցկացման բովանդակութ յան, ընդունվեցին երկու խմբի թելադրություններ՝ սովորական և ստեղծագործական, իսկ ըստ անցկացման նպատակի՝ բացատրա- կան և ստուգողական:

Սովորական թելադրություններ ( սրանք, ըստ էության, ուսուցողական (բացատրական) թելադրություններ են) անցկացնելու նպատակը երեխաներին թելադրված նյութն անսխալ գրի առնել սովորեցնելն է, որի միջոցով աստիճանաբար ձևավորվում է աշակերտների՝ լսածը գրագետ գրի առնելու ունակությունը:

Տարրական դպրոցում կիրառելի է սովորական թելադրությունների երեք տեսակ՝ հնչյունային, նախազգուշական և ինքնաթելադրություն:

Հնչյունային թելադրությունն ուղղագրական այնպիսի վարժություն է, որի ժամանակ աշակերտներն ուսուցման առաջին փուլում ուսուցչի օգնությամբ (բարձրաձայն), այնուհետև՝ ինքնուրույն (մտքում) հնչյունային վերլուծության են ենթարկում բառը, ապա կատարում են համադրում, որը գրելու և կարդալու հիմքն են: Այս ընթացքում երեխաները գրի են առնում ուսուցչի թելադրած նյութը՝ առաջնորդվելով վայելչագրական և ուղղագրական կանոններով:

Թելադրության համար առաջադրվում են նախ՝ բառեր (գրությամբ և արտասանությամբ չտարբերվող), ապա՝ բառակապակցություններ, հետո պարզ ընդարձակ նախադասություններ, այնուհետև՝ մտքով իրար հետ կապված նախադասություններ և կապակցված խոսք (բնագիր):

Դասարանից դասարան թելադրության համար առաջադրվող նյութը, բնականաբար, բարդանում է: Թելադրության այս տեսակի արդյունավետությունը բարձր կլինի միայն մանրակրկիտ վերլուծական աշխատանք կատարելուց հետո:





Հնչյունային թելադրության անցկացման մեթոդական շղթան.

ա) թելադրվող նյութի ընթերցում ուսուցչի կողմից (լսողական ընկալման նպատակով).

բ) լեզվական խնդիրների վերլուծություն ( բառակազմական, քերակա- նական, ուղղագրական).

գ) թելադրվող նյութի իմաստավորում՝ վերլուծություն –համադրություն.

դ) անհրաժեշտ ուղղագրական կանոնների վերհիշում, կրկնություն.

ե) առանձին բառերի ուղղագրության կրկնություն.

զ) մատները գրելուն նախապատրաստող վարժություններ.

է) թելադրության գրում.

ը) երկրորդ ընթերցում ( ստուգման նպատակով).

թ) ինքնաստուգում.

ժ) գրավորների հանձնում:





























ԸՆԿԵՐՆԵՐԸ



Սպարտակն ու Ստեփանը ընկերներ են: Նրանք սովորում են նույն դասարանում: Մի անգամ Սպարտակը գնաց այգի, որ հավաքի ընկուզենու տակ թափված ընկույզները: Սպարտակը չկարողացավ մենակ աշխատել: Շուտով եկավ Ստեփանը: Ընկերները երկու ժամում հավաքեցին ամբողջ ընկույզը: Նրանք սպասեցին Ընձակ պապիկին: Պապիկը տեսավ տղաների հավաքած լիքը տոպրակները և ուրախացավ: Նա սկսեց տեղափոխել ընկույզը:

































Խ.ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ







ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ



ՖԱԿՈՒԼՏԵՏ՝ ՀԱՏՈՒԿ ԿՐԹՈՒԹՅԱՆ



ԱՌԱՐԿԱ՝ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱ



ԹԵՄԱ՝ ԹԵԼԱԴՐՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱ



ՈՒՍԱՆՈՂ՝ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

ՍՈՒՐԴՈՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

IV ԿՈՒՐՍ





ԴԱՍԱԽՈՍ՝ ԱՐՄԻՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ





ԵՐԵՎԱՆ 2017


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!