СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Խառնվածք և բնավորություն

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Խառնվածք և բնավորություն»


ԽԱՌՆՎԱԾՔ ԵՎ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Խառնվածք

Խառնվածքը   ( լատ . temperamentum - չափսերի համապատասխան հարաբերություն) շատ թե քիչ կայուն տիպոլոգիական հատկանիշների ամբողջություն է, որը բնութագրում է  անհատի   հոգեկան գործընթացների  և  վարքի  դինամիկ առանձնահատկությունները, դրանց ուժը, առաջացման, ընթացքի և դադարի արագությունը, ինչպես նաև ազդում են կենսագործունեության հուզական և էներգետիկ տոնուսի վրա։

Խառնվածքը հիմնականում պայմանավորված է  մարդու  բնածին, ժառանգական հատկություններով և համեմատաբար կայուն է, սակայն կարող է մարդու  օնտոգենեզի  ընթացքում կրել որոշակի փոփոխություններ՝ դաստիարակության և շրջակա միջավայրի ազդեցության շնորհիվ, գոյություն ունեն նաև խառնվածքի տարիքային փոփոխություններ։ Սակայն այդ փոփոխությունները կատարվում են շատ դանդաղ, միայն սահմանափակ սահմաններում և չեն վերաբերում  նյարդային գործունեության  ընդհանուր տիպին, այդ իսկ պատճառով դրանք հաճախ անտեսվում են, և խառնվածքի ձևավորման հարցում առաջնահերթությունը տրվում է ժառանգական գործոնին։ Խառնվածքը պայմանավորում է մարդու գործունեության ձևական առանձնահատկությունները և ուղղակիորեն չի ազդում դրա իմաստային պարունակության վրա։ Ինչպես նշում է Ստրելյաուն այն ցույց է տալիս, թե «ինչպես» է ընթանում այս կամ այն գործընթացը, և այդ ձևական հատկանիշները, որոնք պայմանավորված են խառնվածքով, չեն փոփոխվում և նույնական են ցանկացած տիպի գործունեության համար։


Հումորալ տեսություն

Խառնվածքի տիպերի դասակարգման  պատմության  մեջ առաջինը ըստ հնության հիշատակվում է հումորալ տեսությունը։ Այն հիմնված է հին հույն բժիշկ  Հիպոկրատի  մ.թ.ա.  5 -րդ դարում առաջ քաշած հեղուկների մասին տեսության վրա։ Համաձայն այդ տեսության  մարդու   օրգանիզմում  եղած չորս  հեղուկների ՝  արյան ,  ավշի ,  լեղու  և սև լեղիի, օպտիմալ հարաբերության խախտումը հանգեցնում է տարբեր  հիվանդությունների , իսկ պահպանումը ապահովում է առողջ վիճակ։ Ընդ որում Հիպոկրատը ոչ մի կապ չէր հաստատում այդ հեղուկների քանակի հարաբերության և մարդու հոգեկան հատկությունների մեջ։ Դա արեց հռոմեացի բժիշկ, գիտնական  Կլավդիոս Գալենը , և ըստ այն բանի, թե այդ հեղուկներից որն է գերակշռում օրգանիզմում՝ արյունը, ֆլեգման, լեղին, թե սև լեղին, նա մարդկանց ըստ խառնվածքի տիպերի բաժանեց  9  խմբի, որոնցից սակայն հետագայում մնացին չորսը՝ համապատասխանաբար   սանգվինիկներ ,  ֆլեգմատիկներ ,  մելանխոլիկներ  և  խոլերիկներ ։

Խառնվածքը բնածին է և կյանքի ընթացքում երբեք չի փոխվում: Խառնվածքների տիպերից և ոչ մեկը չի հանդիպում ՙմաքուր՚ տեսքով: Այդ իմաստով կարող ենք խոսել որոշ տիպի գերիշխանության մասին: Սակայն, ամեն ոք, ինչպիսի տիպի էլ պատկանի՝ իր մեջ կրում է բոլոր տիպերի հատկությունները: Օրինակ, եթե մենք ասում ենք ինչ որ մեկը մելանխոլիկ է, ապա  նկատի ունենք, որ տվյալ մարդու մոտ գերակշռում են այդ խառնվածքի տիպի հատկությունները, միաժամանակ նա օժտված է և՜ խոլերիկի, և՜ սանգվինիկի, և՜ ֆլեգմատիկի հատկություններով, որոնք այդպես վառ չեն արտահայտվում նրա վարքում: Չկա լավ կամ վատ խառնվածք և միայն խառնվաքի հիման վրա չի կարելի եզրակացություններ կատարել մարդու մասին: Երբ փորձում ենք գնահատել մարգուն, բացահայտել նրա հոգեբանական բնութագիրը, ապա անպայման խառնվածքի հետ մեկտեղ անհրաժեշտ է պարզել նրա անձնային ուղղվածությունը, բնավորության կայուն գծերը, մտավոր զարգացածության մակարդակը, բարոյական որակները:

Ժամանակակից հոգեբանության մեջ խառնվածքը դիտվում է, որպես մարդու նյարդային համակարգի տիպի հոգեբանական դրսևորումը, որի մեջ մտնող հատկությունները բնորոշում են հոգեկան գործունեության շարունակությունը: Այդ հատկություններն են.

.   զգայունությունը .   ռեակտիվությունը .   ակտիվությունը .   ռեակտիվության և ակտիվության փոխհարաբերությունը .   գործողությունների տեմպը .   ճկունությունը կամ կոշտությունը:

ՍԱՆԳՎԻՆԻԿ

Այս տիպին են պատկանում այն մարդիկ, ովքեր օժտված են բարձր ակտիվությամբ և ռեակտիվությամբ, ընդ որում այդ երկու հատկությունները համաչափ են: Սանգվինիկն աչքի է ընկնում վառ արտահայտված դիմախաղով և ակտիվ շարժումներով: Նա շատ եռանդուն է, աշխատասեր և ընդառաջ է գնում ցանկացած նոր գործի, չի կորցնում հավասարակշռությունը  դժվար իրավիճակներում, կարողանում է զսպել հույզերը, շատ հեշտ է յուրացնում ամեն մի նորություն: Չի ընկնում այլոց կարծիքների ազդեցության տակ, միշտ գերադասում է ինքնուրույնություն ցուցաբերել: Սանգվինիկը շատ հեշտ է շփման մեջ մտնում անծանոթ մարդկանց հետ, սովորաբար, այնպիսի մարդկանց վստահում են: Նրա վարքը բավականին ճկուն է, մտավոր կարողությունները բարձր են: Այդպիսի մարդիկ ավելի լավ են կատարում այն աշխատանքները, որոնք մեծ պատասխանատվություն են պահանջում: Սանգվինիկը կենսուրախ է, շփվող, արագ է հարմարվում նոր միջավայրին ու պահանջներին: Նրա  մոտ արագ են առաջանում ուրախության, տխրության, կապվածության ու անբարյացակամության զգացումներ, սակայն դրանք մակերեսային են ու կարճատև: Սանգվինիկի տրամադրությունն արագ փոփոխվում է, սակայն, որպես կանոն, նրա մոտ գերակշռում է դրական տրամադրությունը: Որպես կանոն,սանգվինիկներն առանձնաում են իրենց վստահ և սահուն քայլվածքով :


ԽՈԼԵՐԻԿ

Չնայած, որոշ հատկություններով նման է սանգվինիկին, սակայն ունի աչքի ընկնող տարբերություններ: Խոլերիկը ևս չափազանց ակտիվ է, սակայն դժվար է հսկում սեփական հույզերը: Բռնկուն է, անհամբեր,  վարքի ճկունությունը  թույլ է: Դրա հետ մեկտեղ համառ է  և միշտ ձգտում է հասնել նպատակին: Խոլերիկը  հավասարակշռված չէ, նրա տրամադրությունը կարող է շատ արագ փոփոխվել: Նրան բնորոշ են նաև հաճախակի  բարկությունն ու վիրավորանքը, որոնք տևական ու հաստատուն են լինում: Մարդկանց հետ շփման մեջ խոլերիկը կարող է ցուցաբերել գրգռվածություն, հուզական անզսպվածություն, որը հաճախ թույլ չի տալիս նրան օբյեկտիվոր են գնահատել մարդկանց գործողությունները :

ՖԼԵԳՄԱՏԻԿ

Արտաքնապես հանգիստ է և հավասարակշռված: Նրան դժվար է հավասարակշռությունից հանել, քանի որ բավականին զուսպ է: Խոսքը և քայլվածքը դանդաղ է: Դեմքի արտահայտությունները հարուտ չեն: Ֆլեգմատիկը շատ դժվար է անցնում նոր գործերի,  նա սիրում է կայունություն ամեն ինչում: Նրա վարքը չի կարելի անվանել ճկուն: Արտակարգ իրադարձություններում դժվարությամբ է կայացնում ճիշտ որոշումները: Ֆլեգմատիկը օժտված է մեծ համբերությամբ և աշխատունակությամբ: Ինքնահսկողության մակարդակը բարձր է: Նա շատ դժվար է հարաբերություններ հաստատում նոր մարդկանց հետ: Չի սիրում աղմուկ, դատարկաբանություն և մարդաշատ վայրեր: Եթե ֆլեգմատիկին  ներքաշում են որևէ վիճաբանության մեջ, ապա նա ամեն ինչ անում է այդ ամենից  խուսափելու համար:Չնայած իր վարքի կայունությանն ու աշխատասիրությունը՝ ֆլեգմատիկը հաճախ հետաձգում է առաջնային գործերը առանց որևէ հիմնավոր պատճառի:

ՄԵԼԱՆԽՈԼԻԿ

Բնութագրվում է բարձր զգայունությամբ: Ցանկացած աննշան ճնշում կարող է վիրավորել նրա

արժանապատվությունը: Մելանխոլիկներին բնորոշ  են ցածր ձայնով խոսելը, նրանք չեն կարող լավ ղեկավար լինել, քանի որ չափազանց, նույնիսկ հիվանդագին զգայուն են: Մելանխոլիկը ակտիվ չէ, շուտ է հոգնում, մանավանդ միօրինակ աշխատանքից: Վստահ չէ սեփական ուժերին, դժվար է հաղթահարում անջրպետները, սովորաբար նա անինքնավստահ է, ամաչկոտ, անհամարձակ: Ընդհանրապես համարվում է թույլ տիպ: Շուտ է ենթարկվում խուճապի: Կյանքի բարենպաստ պայմաններում մելանխոլիկը բովանդակալից ու խորը մարդ է. կարող է լինել լավ աշխատող և կյանքի դժվարությունները հաջողությամբ հաղթահարել,իսկ  անբարենպաստ պայմաններում կարող է վերափոխվել` դառնալով ինքնամփոփ, անհանգիստ և խոցելի, ով անհանգստանում է ու մտահոգվում աննշան ու չնչին երևույթներից:

Պավլովի բարձրագույն նյարդային համակարգի տիպերի տեսություն

Ռուս ֆիզիոլոգ  Ի. Պավլովը  մշակեց  բարձրագույն նյարդային համակրգի  տիպերի մասին տեսությունը, համաձայն որի նյարդային գործունեության անհատակն տարբերությունների հիմք է հանդիսանում երկու հիմնական նյարդային գործընթացների՝  արգելակման  և  գրգռման , միջև հարաբերությունը և դրանց դրսևորումը։

Ուժը նյարդային համակարգի հատկանիշ է, որը բնութագրվում է երակարտև կամ թեկուզ կարճատևը, սակայն ուժեղ ազդակներին, մեծ ծանրաբեռնվածություններին դիմանալու հատկությամբ։ Ուժի ցուցանիշը կախված է արգելակման և գրգռման գործընթացների ուժից։ Նյարդային գործընթացների հավասարակշռությունը կախված է գրգռման և արգելակման գործընթացների հարաբերակցությունից, այսինքն՝ դրանց հավասար արտահայտվածությունից, հավասարաչափությունից։ Նյարդային գործընթացների շարժունակությունը բնութագրվում է արգելակման և գրգռման գործընթացների արագությամբ, ինչը պայամավորում է նոր  պայմանական կապերի  ձևավորման արագությունը, նյարդային գործընթացների տևողությունը։ Համապատասխան այս երեք հատկությունների արտահայտվածության չափին Պավլովը առանձնացնում էր նյարդային համակարգի չորս տեսակ։ Ըստ Պավլովի նշվածներից ամենակարևոր հատկությունը նյարդային գործընթացների ուժն է և ըստ այդ հատկանիշի նա առանձնացնում էր նյարդային համակարգի ուժեղ և թույլ տիպեր։ Թույլ տիպի ներկայացուցիչների մոտ և՛ արգելակումը, և՛ գրգռումը թույլ է լինում, հետևաբար այդ ընդհանուր թուլության ֆոնի վրա այլ տարբերությունները աննկատ են։ Ուժեղ տիպի ներկյայացուցիչները լինում են հավասարակշռված և անհավասարակշռված։ Ուժեղ հավասարակշռված տիպը իր հերթին բաժանվում է ուժեղ հավասարակշռված շարժուն և ուժեղ հավասարակշռված իներտ տիպերի։ Այս տիպերը համապատասխանում են. թույլ տիպ՝ մելանխոլիկ, ուժեղ անհավասարակշիռ՝ խոլերիկ, ուժեղ հավասարակշիռ շարժուն՝ սանգվինիկ, ուժեղ հավասարակշռված իներտ՝ ֆլեգմատիկ։


ԽԱՌՆՎԱԾՔԸ ՈՐՈՇՈՂ ԹԵՍՏ

Ընդամենը մի քանի րոպե, և պարզ կդառնա, թե ինչպիսի խառնվածք ունեք: Թեստը կարող եք լրացնել նաև ընկերական շրջապատում:

1. Ծննդյան օրը ծաղկաման եք նվեր ստացել: Եվ այն Ձեզ դուր չի եկել: Ի՞նչ կանեք դրա հետ:

ա. կնվիրեմ ուրիշին - 2;

բ. կհասկացնեմ հյուրին, որ նվերն այնքան էլ իմ սրտով չէ, կարելի էր ուրիշ բան նվիրել - 6;

գ. աչքից այն կողմ կհեռացնեմ - 10:

2. Եթե պատահական ուրիշին հասցեագրված նամակ ստանաք, ինչպե՞ս կվարվեք:

ա. կկարդաք նամակը, այնուհետեւ կտաք հասցեատիրոջը - 6;

բ. դեն կնետեմ - 2:

3. Ձեզ բարձր աշխատավարձով աշխատանք են առաջարկել, սակայն ոչ այնքան հետաքրքիր: Կընդունե՞ք հրավերը :

ա. ոչ, կարծում եմ, դա այնքան էլ լավ տարբերակ չէ - 10;

բ. կհամաձայնվեմ, բայց ներքուստ համոզված կլինեմ, որ կարող էի նաեւ ավելի լավ աշխատանք գտնել- 2;

գ. առանց մտածելու կհամաձայնվեմ - 6:

4. Ընկերական շրջապատում մի դեպք են պատմում, որի մասին Դուք արդեն լսել եք:

ա. մեծ ուշադրությամբ այն կլսեմ - 10;

բ. հեգնանքով կասեմ. «Դրա մասին վաղուց գիտենք» - 6;

գ. կընդհատեմ զրուցակցին և ինքս կպատմեմ եղելությունը - 2:


5. Երբ բջջային հեռախոսում ունենում եք անվճար րոպեներ:

ա. կտեղեկացնեք դրա մասին բջջային օպերատորին -10;

բ. բոլորից գաղտնի կպահեք - 2;

գ. կպատմեք բոլոր ընկերներին ու ծանոթներին - 6:

6. Այգում տղաները տանջում են վնասված թևով ծիտիկի: Ինչպե՞ս կարձագանքեք:

ա. այգուց դուրս կհրավիրեք տղաներին - 6;

բ. կփորձեք օգնել ծիտիկին - 10;

գ. ուշադրություն չեք դարձնի և կշարունակեք քայլել - 2:

Ամփոփենք արդյունքները

50 և ավելի միավոր .  Դուք ավելի քան հանդուրժող եք: Ասում են` բաց սիրտ ունեք: Ունակ եք բոլորի հետ ընկերություն անելու: Ճիշտ է, Ձեզ երբեմն պակասում է սկզբունքայնությունը, դա քաջ գիտակցում եք, բայց Ձեր մեջ ուժ չեք գտնում քննադատաբար մոտենալ սեփական «Ես»-ին եւ շրջապատին:

30 - 49 միավոր .  Դուք համոզված եք, որ օժտված եք բարի արարքներ գործելու և փորձում եք, որքան հնարավոր է` համոզել դա Ձեր ընկերներին:


18 - 29 միավոր .  Ձեր տրամադրությունը փոփոխական է: Այն կախված է շրջակա միջավայրից: Երբեմն շատ ուշադիր եք, երբեմն էլ` ցրված: Ծայրահեղության հասնող կասկածամիտ եք:

17-ից ցածր միավոր.   Ձեր մասին հաճախ ասում են, որ էգոիստ եք: Դուք դժվարությամբ եք վստահում մարդկանց: Այնուամենայնիվ, եթե նկատել եք Ձեր իսկ բնավորության բացասական կողմերը, դեռ ուշ չէ այն ուղղելու համար:


Ինչպիսի՞ խառնվածքի տեր մարդ եք

Ցանկանու՞մ եք իմանալ, թե ինչպիսի՞ խառնվածքի տեր անձնավորություն եք: Այս թեստի օգնությամբ դա կարող եք պարզել: Պարզապես պատասխանեք հարցերին, միավորները գումարեք իրար ու արդյունքում կծանոթանաք ձեր խառնվածքին:

1. Այսօրվա կյանքի ի՞նչն եք սիրում (Ամեն ինչը-10, ոչինչ չեմ սիրում-7, նայած ինչը-5) 2. Այս կյանքի ի՞նչը ձեզ դուր չի գալիս (ամեն ինչը-3, նայած ինչը 6) 3. Երբ մտնում եք անծանոթ միջավայր, շու՞տ եք շփման մեջ մտնում (այո-10, ոչ-8) 4. Դուք օպտիմիս՞տ եք (լավատես), թե՞ պեսիմիստ (վատատես) (օպտիմիստ-9, պեսիմիստ-2) 5. Տարվա ո՞ր եղանակն եք սիրում եւ ինչու՞ (ամառը-3, գարունը-4, աշունը-2, ձմեռը-1) 6. Ո՞ր գույնն եք սիրում (բոլոր գույներն էլ դուր են գալիս-5, ինչ-որ գույնի անուն-8, մի քանի գույն-9) 7. Թռչուններ սիրու՞մ եք (այո-7, ոչ-1, նայած ինչ թռչուն-3) 8. Գազաններ սիրու՞մ եք (այո-8, ոչ-1, նայած ինչ գազան-4) 9. Ձեզ ինչպիսի՞ կենդանիներ են դուր գալիս' ընտանի, թե վայրի (ընտանի-10, վայրի-9, երկուսն էլ-6) 10. Դուք սիրո թեմային ինչպե՞ս եք մոտենում (լուրջ-10, սովորական-8, լուրջ չեմ մոտենում-5)

11. Դուք օգնու՞մ եք թույլերին (այո-11, ոչ-0, նայած ժամանակ-6) 12. Օգնու՞մ եք ծերերին (այո-6, ոչ-1, նայած ժամանակ-5) 13. Եթե ձեզ երեք հոգի միաժամանակ առաջարկություն անեն, որի՞ առաջարկությունը կընդունեք, եթե առաջինը գեղեցիկ է, բայց ձեզ չի համապատասխանում նրա բնավորությունը, երկրորդը բնավորությամբ համապատասխանում է, բայց տգեղ է, իսկ երորդը հրաշալի բնավորություն ունի, բայց տեսքն այնպիսին է, որի համար կարելի է ասեք՝ «ոչինչ» (առաջինին-4, երկրորդին-7, երրորդին-10) 14. Դուք հպա՞րտ եք, թե՞ գոռոզ (հպարտ-10, գոռոզ-6, երկուսն էլ կա իմ մեջ-2) 15. Ձեզանից ցածրերին ի՞նչ աչքով եք նայում (լավ-9, սովորական-5, տեսնել չեմ կարող-3) 16. Դուք ձեր հոգին համարու՞մ եք նուրբ (այո-8, ոչ-5) 17. Դուք նրբանկա՞տ եք (այո-7, ոչ-6) 18. Ձեր կյանքում կա՞ այնպիսի մեկը, որը ձեզ համար շատ է թանկ (այո-10, ոչ-4, բոլորն էլ ինձ համար թանկ են-8) 19. Կյանքում դառն օրեր ապրե՞լ եք (այո-7, ոչ-10) 20. Կյանքը ձեր հանդեպ դաժանություն արե՞լ է (այո-5, ոչ-9) 21. Երջանկության պահեր երբևէ ապրե՞լ եք (այո-10, ոչ-5, չեմ հիշում (կամ չեմ կարող ասել)-0) 22. Ու՞մ հետ եք դուք ձեզ երջանիկ զգում (ծնողների հետ-6, ամուսնու հետ-7, ընկերական միջավայրում-8, ձեր սիրո ասպետի հետ-9) 23. Ընդունու՞մ եք, որ կապուտաչյա մարդիկ քմահաճ են (այո-10, ոչ-7, երևի (կամ նայած որտեղ)-9) 24. Ընդունու՞մ եք այն միտքը, որն ասում է՝ «կյանքը ևս կապուտաչյա է, դրա համար էլ շատ են կյանքի քմահաճույքները» (այո-10, ոչ-5, նայած որտեղ-7) 25. Երբևէ պատահե՞լ է, որ ցավ զգաք հոգում և դրանից դրդված ինքնասպանության ցանկություն ունենաք (այո-3, ոչ-6, քննադատաբար եմ մոտենում այդ հարցին-10)

26. Ապագայի կյանքն ինչպե՞ս եք պատկերացնում (վառ գույներով-7, լրիվ մշուշված-4, ոչ մի պատկերացում էլ չունեմ-2) 27. Դուք կարո՞ղ եք տխուր պահերին ուրախ ձևանալ, եթե դա անհրաժեշտ է (այո-10, ոչ-9, նայած տխրությանս չափի-8) 28. Եթե դուք ուրախ եք, բայց ձեր միջավայրում ինչ-որ մեկը տխուր է, կարո՞ղ եք ձեր ուրախությունը թաքցնել և նրան հոգեպես սատար կանգնել (այո-10, ոչ 5, չեմ կարող ասել-6) 29. Տխրու՞մ եք, երբ տեսնում եք վիրավոր կամ սպանված թռչունի կամ կենդանու (այո-10, ոչ-5, չեմ կարող ասել-1) 30. Խղճմտանք զգու՞մ եք օլիգրոֆենիայով տառապողների (դեպիլների) հանդեպ (այո-10, ոչ-3, նայած ժամանակ-4) Արդյունքները 100-140  միավոր . ֆլեյգմատիկ (ուժեղ, հավասարա-կշռված, իներտ)-Այս անձին բնորոշ է ցածր սենզիտիվությունը' զգայունակությունը, թույլ հուզականությունը: Նրան դժվար է ծիծաղեցնել, երբ կոլեկտիվում բոլորը ծիծաղում են, նա մնում է անդրդվելի:

Տհաճությունների դեպքում պահպանում է հանգստությունը: Դիմախաղն աղքատ է: Շարժումներն անարտահայտիչ են: Սակայն ակտիվ է' ցուցաբերում է բարձր ակտիվություն, որն էլ նկատելիորեն ազդում և գերակշռում է փոքր ռեակտիվության վրա, ինչպես նաև աչքի է ընկնում աշխատունակությամբ, համբերատարությամբ, զսպվածությամբ և ինքնատիրապետմամբ:

Շարժումները և խոսքը դանդաղ են: Հնարամիտ չէ: Դանդաղ է կենտրոնացնում ուշադրությունը: Դժվարությամբ է հարմարվում նոր իրադրությանը և վերակառուցում հմտություններն ու սովորությունները: Այս անձն ինտրովերտ է' ուշ շփվող: Դժվարությամբ է մտերմություն հաստատում և դժվարությամբ է արձագանքում արտաքին տպավորություններին:

 

141-180  միավոր. խոլերիկ (ուժեղ, անհավասա-րակշռված, իներտ)-Աչքի է ընկնում թույլ սենզիտիվությամբ' թույլ զգայունակությամբ, բարձր ռեակտիվությամբ և ակտիվությամբ: Սակայն գերակշռում է ռեակտիվությունը: Այդ պատճառով տվյալ անձն անզուսպ է, անհամբեր, բռնկվող: Նա ավելի ռիգիդ է' անճկուն է, քան սանգվինիկը: Այստեղից էլ գալիս է ձգտումների և հետաքրքրությունների խիստ կայունությունը: Նա նաև ունի համառություն, բայց ուշադրությունն արագ է տեղափոխում և հոգեկան տեմպն ուժեղ է:

  181-215  միավոր. սանգվինիկ (ուժեղհավասարկշռված, շարժուն)-Բարձր ռեակտիվություն ունեցող անձ է: Չնչին առիթով բարձրաձայն քրքջում է: Աննշան փաստը կարող է զարգացնել խիստ ձևով: Աշխուժությամբ և մեծ գրգռվածությամբ պատասխանում և արձագանքում է այն ամենին, ինչը գրավում է նրա ուշադրությունը:

Նրան բնորոշ է աշխույժ դիմախաղը և արտահայտիչ շարժումները: Նրա դեմքից կարելի է գուշակել տրամադրությունը և վերաբերմունքը դեպի առարկան կամ մարդը: Նրան հատուկ են ուշադրության արագ կենտրոնացումը և ցածր սենզիտիվությունը' ցածր զգայունակությունը: Այս անձն ունի զգայունության բարձր շեմք: Խիստ թույլ հնչյունները և լուսային գրգիռները չի նկատվում:

Այդ անձին բնորոշ է բարձր ակտիվությունը:

Խիստ եռանդուն է և աշխատունակ, դասերին հաճախ է ձեռք բարձրացնում, կարող է աշխատել երկար և ամեն մի նոր գործ սկսում է մեծ եռանդով:

Ակտիվությունը և ռեակտիվությունը հավասարակշռված են: Նրան հեշտությամբ կարելի է կարգուկանոնի ենթարկել: Նա լավ է զսպում իր զգացմունքների դրսևորումը և իր ոչ կամածին հակազդումները: Նրան բնորոշ են արագ շարժումները, խոսքի արագ տեմպը, նոր աշխատանքում արագ է ներգրավվում և արագ կենտրոնացնում է ուշադրությունը: Նրան բնորոշ են մտքի արագությունը և հնարամտությունը:

Նրան հատուկ է և’ շարժումների, և’ մտքի մեծ ճկունություն, իսկ զգացմունքները, տրամադրությունը, հետաքրքրությունները և ձգտումները խիստ փոփոխական են: Արագորեն է մտերմանում անծանոթ մարդկանց հետ: Հեշտությամբ է սովորում նոր պահանջներին ու պայմաններին: Հեշտությամբ է մի աշխատանքից անցնում մյուսին: Նա արագ է յուրացնում և վերակառուցում հմտությունները:

Այս անձն էքստրավերտ է' շուտ շփվող: Արտաքին տպավորություներին ավելի մեծ չափով է արձագանքում, քան թե անցյալի և ապագայի մտապատկերներին:

216 և բարձր միավոր . մելանխոլիկ (թույլ, ինքնամփոփ, չշփվող )-Այս անձն ունի բարձր սենզիտիվություն' բարձր զգայունակություն: Փոքր իսկ առիթի դեպքում կարող է արտասվել: Չափից դուրս վիրավորվող է: Հիվանդագին զգայուն է: Օժտված է փոքր ռեակտիվությամբ: Դիմախաղը և շարժումներն աղքատ են, անարտահայտիչ:

Ձայնը ցածր է, լալիս է կամաց: Հազվադեպ է լիաթոք ծիծաղում: Ցուցաբերում է ցածր ակտիվություն: Դասի ժամանակ շատ հազվադեպ է ձեռք բարձրացնում: Անվստահ է, երկչոտ, ամենափոքր դժվարությունն անգամ դարձնում է անգործունյա: Եռանդուն չէ շուտ է հուզվում, Աշխատունակությունը ցածր է: Ուշադրությունը հեշտությամբ է շեղվում, անկայուն է: Նկատվում է հոգեկան դանդաղ տեմպ:




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!