СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Խաղալիքների ազդեցությունը երեխայի հոգեկանի զարգաման վրա

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Խաղալիքների ազդեցությունը երեխայի հոգեկանի զարգաման վրա»

Խաղալիքների ազդեցությունը երեխայի հոգեկանի զարգաման վրա

02/05/2011

Խաղալիքը ծագել է մարդկության պատմության ընթացքում, որպես երեխային կյանքին նախապատրաստելու համար:

Խաղալիքը առարկա է, որը ծառայում է երեխայի համար որպես հաճելի ժամանցի միջոց, բայց միաժամանակ նպաստում է երեխայի հոգեկանի զարգացմանը:

 

Դեռևս նորածնության շրժանում  երեխային խաղացնում են տարբեր ձայներ հանող խաղալիքներով, որոնք ազդում են նորածնի վարքի վրա: Երբ այդ խաղալիքը կախում են երեխայի օրորոցից նա անընդհատ դիտում է այն, դրանով վարժեցվում է երեխայի ընկալման պրոցեսը, տեղի է ունենում ձայնի և գույնի տպավորության նկատմամբ կողմնորոշում և նախապատվություն:

 

Խաղալիքով երեխան սովորում է հարաբերել և տարբերակել ձևը, չափը, գույնը:  Խաղալիք-ամանեղեն, խաղալիք-կահույք, խաղալիք- մեքենա և այլ նմանատիպ խաղալիքներով խաղալիս երեխան յուրացնում է առարկաների ֆունկցիոնալ նշանակությունը:

Խաղալիքների միջոցով երեխաները ձեռք են բերում  ընդհանուր որակներ:

Երեխաները բացի իրենց համար հատուկ պատրաստված խաղալիքներից խաղում են անև կենցաղային առարկաներով, դրանք դարձնելով խաղալիքներ և դրանով նրանք հնարավորություն են ունենում յուրացնելու փոխարինվող առարկաների ֆունկցիաները: 

 


Խաղալիքների մեջ հատուկ տեղ են գրավում տիկնիկները, կենդանիների նախատիպով փափուկ խաղալիքները, մեքենաները և այլն:

Արդիական են նաև համակարգչային խաղերը:

 

Սկզբնական շրջանում երեխան տիկնիկի հետ կատարում է նույն այն գործողությունները, ինչ մայրը կատարել է իր հետ, այսինքն ընդօրինակման գործողություններ է կատարում` ընդօրինակում է մեծահասակին: Հետագայում մեծահասակկը երեխային առաջարկում է խաղալիք- գազանիկներ, որպես զգացմունքային շփման օբյեկտ: Երեխան սովորում է հոգ տանել խաղալիքի նկատմամբ:

Երեխայի բարոյական և զգացմունքային  զարգացման մեջ տիկնիկն ունի մեծ նշանակություն: Ելնելով երեխայի կամքից ու երևակայությունից տիկնիկն իրեն պահում է այնպես ինչպես նպատակահարմար է նրա փոքրիկ տիրոջը: երեխան իր տիկնիկի հետ ապրում է սեփական և ուրիշի բարոյական և զգացմունքային կյանքը: Տիկնիկը իդեալական ընկեր է, որն ամեն ինչ հասկանում է, խելոք է, լսող, երբեք չի դժգոհում:

 

Յուրաքանչյուր երեխայի մոտ իր տիկնիկի, գազանիկի կամ մեկ այլ խաղալիքի  հետ հաստատվում է յուրահատուկ հարաբերություններ: Ապացուցված է, որ րեխաները սիրում և նախընտրում են խաղալ փափուկ և նուրբ խաղալիքներով, որովհետև նմանատիպ խաղալիքները առաջացնում են դրական զգացմունքներ:

 

Պարզվել, որ մարմնի մասերի փոխհարաբերությունները երեխաների մոտ առաջացնում են որոշակի զգացմունքային վիճակ, օրինակ տիկնիկի դեմքի օվալությունը, գազանիկի դնչիկը, փոքրիկ քթիկը, մեծ աչքերը երեխաների մոտ առաջացնում են նուրբ զգացմունքների հոսք:

Այն տիկնիկները որոնք նման են մեծահասկաներին (barby) խաղի մեջ տարբեր նշանակություն ունեն:

 

Հիմնականում խաղալիքները անուններով են կնքվում երեխաների կողմից, այն անուններով որոնք հոգեհարազատ են երեխաներին:

Տգեղ տիկնիկները խաղի ընթացքում հանդես են գալիս բացասական դերերով: 

 


Անհրաժեշտ է նշել նաև բացասական խաղալիքների և նարնց ազդեցություների մասին, որոնք երեխաների մոտ կարող են առաջ բրել որոշակի սադիստական հակումներ:

Տղաներին փոքր տարիքում հետաքրքրում են հիմնականում տարբեր տեսակի մեքենաները, զենքերը: 3 տարեկան երեխան իր նոր խաղալիքն անմիջապես ուզում է կոտրել, որպեսզի իմանա թե ինչ կա նրա մեջ: Սակայն հետագայում երեխան խաղալիքի նկատմամբ դրսևորում է հոգատար վերաբերմունք:

 


Համակարգչային խաղերը, որոնք այսօր արդիական են և շեղում են երեխաներին հարկավոր է թողնել երեխային խաղալ նմանատիպ խաղեր 5 տարեկանից հետո: Նմանատիպ խաղերը (հիմնականում պատերազմական թեմատիկայով) երեխայի մոտ ձևավորում են չարություն, սադիզմ, բացասական հակումներ այլ երեխաների նկատմամբ:

 

Յուրաքանչյուր տարիք ունի իրեն բնորոշ խաղն ու խաղալիքը և հարկավոր է մեծահասկաի անմիջական միջամտությունը, որպեսզի երեխան համապատասխան տարիքում խաղա համապատասխան խաղալիքներով, դա էլ կնպաստի ճիշտ և արդյունավետ երեխայի հոգեկան զարգացմանը


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!