СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Խաղ-վարժություն-դաս միաժամանակ

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

https://app.playpos.it/go/share/1469511/1439985/0/0/------6---

Այս տարբերակով կարող եք միաժամանակ  տեսանյութ ցուցադրել  և  փոքրիկ թեստեր տալ սովորողներին։ Դա հնարավորություն է տալիս  դիտումը դարձնել ոչ միապաղաղ և ստուգել , թե որքանով են ուշադիր նայել տեսանյութը։

Մաղթում եմ հաճելի դիտում

Просмотр содержимого документа
«Խաղ-վարժություն-դաս միաժամանակ»









Հետազոտական աշխատանք

Թեմա ՝ Նախամաշտոցյան գրեր

Իրականացրեց՝ Սեդա Ղազարյան





Նախամաշտոցյան հայ գրերի և նրանցով ստեղծված մատենագրության գոյության հարցը հայագիտության ամենակարևոր,միաժամանակ և դեռ վիճահարույց խնդիրներից է: Նշանավոր հայագետների մի մասն ապացույցներ և ծանրակշիռ հիմնավորումներ է բերել նախամաշտոցյան գրերի գոյության օգտին, իսկ մյուսները հակառակ կարծիքին են՝ Մ.Մաշտոցի և նրա աշակերտներին համարելով հայոց մատենագրության հիմնադիրը: Նախամաշտոցյան գրերի կողմնակիցների թվում են այպիսի խոշոր հայագետներ, ինչպիսիք են Ղ.Ալիշյանը, Ն. Մառը, Մ. Բրոսեն, Հ. Մանանդյանը, Հ.Հյուբշմանը, Ք.Պատկանյանը, Հ. Օրբելին, Լեոն, Գ. Սևակը, Ա.Աբրահամյանը և ուրիշներ:

Ա.Աբրահամյանն իր աշխատության մեջ ի մի է բերել տեսական և աղբյուրագիտական այն բազմաթիվ հիմնավորումները, որոնք ապացուցում են Մ. Մաշտոցից դարեր առաջ Հայաստանում գրի և գրականության առկայությունը: 1 ում...Ա. Աբրահամյան, Հայոց գիր և գրչություն, Եր., 1973, էջ 13-26 Այսպես Բ. Հրոզնու աշակերտ Հ. Մարտիրոսյանը, հիմնվելով մի շարք վիմագիր հիերոգլիֆների վրա, եզրակացնում է. Բերված հիերոգլիֆները, տասնյակ վերծանված և չվերծանված նշանագրերի հետ միասին, ցույց են տալիս, որ նախնադարյան Հայստանում, սկսած երրորդ հազարամյակից մեր թվարկությունից առաջ, կիրառվում էին հիերոգլիֆ նշաններ, իսկ հետագայում նաև՝ գրություն: 2 ում...Ա. Աբրահամյան, Հայոց գիր և գրչություն, Եր., 1973, էջ 27

Հայսատանը Առաջավոր Արևելքի հզորագույն պետություններից մեկն էր, որը մրցակցում էր աշխարհակալ Հռոմի հետ: Բարձր կազմակերպվածություն ունեցող պետությունը, որը պետք է կարգավորեր տնտեսությունը, առևտուրը, հարկեր հավաքեր, մարտունակ բանակ պահեր, դիվանագիտական հարաբերություններ զարգացներ հարևան պետությունների հետ, չէր կարող իրականացնել այդ կարևորագույն նպատակներն առանց իր ժողովրդի համար հասկանալի գրի և գրչության: Բացի այդ՝ հայ թագավորները հայտնի են եղել գիտության, արվեստի և գրականության հանդեպ իրենց մեծ հովանավորությամբ: Պլոիտարքոսի վկայությամբ՝ Արտավազդ թագավորը գրել է ողբերգություններ, ճառեր, պատմական երգեր, որոնց հիման վրա թատերգություններ եմ բեմադրել: Ճիշտ է, որ Արտաշիսյան շրջանում հայ թագավորները դրամները հատել են հունարեն, որ թե հայերեն, բայց այդ ժամանակներում հունարենը միջազգային լեզու էր, և այդ դրամաները շրջանառության մեջ էին ոչ միայն Հայաստանում, այլև հարևան պետություններում: Ընդ որում, հելլենիստական ազդեցության երկրներում հունարեն դրամներ էին հատում նաև Պարսկաստանում, Եգիպտոսում և ամբողջ Փոքր Ասիայում:

Հեթանոսական Հայաստանում գրի և գրչության գոյության հարցը սերտորեն առնչվում է քրմական դասի գործնեությանը: Քրմերը մշակել էին հեթանոսական հավատի արարողակարգը, կազմել տոմարական աշխատություններ, օրենսգրքեր, պատմաշխարհագրական երկեր, գուշակությունների մատյաններ և ստեղծել դավանաբանական, գիտական և անգամ գեղարվեստական հարուստ գրականություն:

Միջնադարյան հայ պատմիչների գործերում պահպանվել են տարաբնույթ տեղեկություններ հեթանոսական գրականության վերաբերյալ: Այս շրջանում առանձին հայկական գրի գոյության անուղղակի ապացույցներից է նաև բուն հեթանոսական դիցարանը, որտեղ վճռական դերակատարում ուներ դպրության և արվեստի աստվածը՝ Տիրը: Նրա անունը ժողովրդական ընկալման մեջ ուղղակի կապվում էր գիր անող, գրող Աստո հետ: Ըստ բանահյուսական աղբյուրների՝ Տիրը տոմարագիր էր: Նա ուներ հատուկ մատյաններ,որտեղ գրանցում էր, բոլոր ծնվածներին, իսկ երբ նրանք մեռնում էին, դուրս էր գրում նրանց անունները: Այն մարդը, որի անունը նա դուրս էր գրում, գալիս էր Տիրի մոտ, հոգին առնում և ծոցը դրած՝ տանում երկինք: Այս հիմքի վրա առաջացել են ժողովրդական հայտնի անեծքները՝ գրողի ծոցւ գնաս, գրողը քեզ տանի, գրողի տարած, գրողի բաժին դառնաս և այլն: Գրի հանդեպ պաշտամունքը հայոց մեջ եղել է դեռ վաղնջական ժամանակներում. դրա ապացույցները պահպանվել են մեր բառապաշարում. գիր և կարդալ բառերը ունեցել են կախարդել, հմայել իմաստները: Ինչպես նշում է Ա. Աբրահամյանը, Կսարյայում կախարդներին կոչում էին կարդացող, իսկ գիր բառը հայերենում ուղղակի կապվում է կախարդության հետ, այստեղից էլ՝ գրբաց-կախարդ, գիր անել- կախարդել և համանման արտահայտությունները:3 հղում Տե՛ս Ա. Աբրահամյան, նշվ. աշխ., էջ 17

Նախամաշտոցյան գրերը, ըստ էության, առնչվում են հայ ժողովրդի և հայոց լեզվի զարգացման հեթանոսական շրջանին, ուստի գիտական գրականության մեջ դրանք կոչվում են քրմական: Հայտնի է, որ քրիստոնեությունը Հայաստանում տարածվեց վերևից՝ թագավորի և նրա համախոհների նեղ շրջանակի միջոցով, որի կենտրոնում Պարթև Անակի որդի Գրիգորն էր: Չլինելով հայ՝ նա կարևորություն և արժեք չէր տալիս հայ մշակույթին, որը ստեղծվել էր հեթանոսական շրջանում: Նրա համար կարևորը նոր մշակույթի ստեղծումն էր, քրիստոնեական նոր արժեքների ամրակայումը ամեն գնով և հնի բացառումը: Ուստի մեհենական կամ քրմական գրերը դիտարկվում էին որպես քրիստոնեության տարածման խոչընդոտ: Ինչպես ամրագրում են հայոց պատմիչները՝ Բուզանդը, Փարպեցին և Ագաթանգեղոսը, քրիստոնեությունը տարածվեց հրով և սրով, հեթանոսական տաճարները ավերվեցին և դրանց վրա կառուցվեցին քրիստոնեական տաճարներ: Քրմերին կա՛մ ստիպում էին քրիստոնեություն ընդունել, կա՛մ ոչնչացնում էին: Իսկ քրմական դասը գիտելիքի միակ կրողն էր քրիստոնեական Հայաստանում: Գրիգոր Լուսավորչի քրիստոնեական Հայաստանի կարևորագույն հիմքերից մեկը, ըստ էության, եղել է նաև գրերի ստեղծումը: Կան նաև վկայություններ, որ Լուսավորիչը անձամբ արամերենից թարգմանել է Աստվածաշունչը և տարածել այն, բայց հիմնականում բանավոր տարբերակով: Եվ Սահակ Պարթևը այն գործիչներից էր, ով իրականություն դարձրեց Լուսավորչի ծրագիրը՝ նոր կրոն, նոր գրեր, նոր մշակույթ և նոր քրիստոնեական Հայաստան, որը պետք է հնարավորինս քիչ աղերսներ ունենար հեթանոսական Հայաստանի հետ: Հայոց գրերի գոյությունը պաշտոնապես կապված է երեք այրերի գործունեության հետ՝ հայոց թագավոր Վռամշապուհի, Սահակ Պարթևի և նրա դաշնակից արքեպիսկոպոս Մ. Մաշտոցի: Գրերի գյուտի պատմությունը գիտնականներին հայտնի է դառնում հիմնականում Մաշտոցի կրտսեր աշակերտի՝ Կորյունի,,Վարք Մաշտոցի,, աշխատությամբ, որը նվիրված է Մ. Մաշտոցին և նրա համախոհներին: ,,Վարքը,, գրվել է Մաշտոցի մահից քիչ անց՝ նրա սրբադասումից հետո և նրա աշակերտի կողմից, որը առավել հավաստի է դարձնում աշխատության փաստաժամանակագրական հավաս-տիությունը: Հետագայում, հիմնվելով Կորյունի երկի և չպահպանված այլ աղբյուրների վրա, գրերի գյուտին անդրադարձել են Ղ. Փարպեցին, Մ. Խորենացին, Սեբեոսը (7-րդ դ.): Մնացյալները բառացի կրկնում են այն փաստերը, որոնք շարադրված են վերոնշյալ հեղինակների մոտ: Ըստ այս պատմության՝ Մ. Մաշտոցը և Ս. Պարթևը գնում են թագա-վոր Վռամշապուհի մոտ՝ նրան առաջարկելով օժանդակել գրերի ստեղծման իրենց նախաձեռնությանը: Բայց պարզվում է, որ Վռամշապուհը արդեն նախաձեռնել է հին հայ-կական գրերի որոնման և ձեռքբերման աշխատանքը: Դրանք Դանիելյան նշանագրերն են, որոնք այդպես են կոչվում լոկ այն պատճառով, որ Վռամշապուհը դրանց մասին իմացել է ասորի եպիսկոպոս Դանիելից: Այդ տառանշանները վերադարձվում են Հայաստան՝ Հաբելի և Վահրիճի միջոցով: Վերոնշյալ աղբյուրներից ոչ մեկում հստակ ասված չէ, թե Դանիելին ովքեր էին ի պահ տվել այս հին նշանագրերը, որոնք նրա պատկե-րացմամբ հայկական են: Հայտնի էին միայն Կորյունի և ապա Փարպեցու ձևակերպում-ները, ըստ որի, այդ նշանագրերը կա՛մ մեր հնագույն դպրությունից են՝ կորուսեալք և ապա յարութիւն առեալք, կա՛մ այլ դպրություններից (մշակույթից) են: Հայտնի է, որ Ս. Պարթևը և Մ. Մաշտոցը չեն ընդդիմացել Վռամշապուհի ,,գյուտին,, և սկզբում չեն վիճարկել դրա հայկական լինելը, այլ համաձայնել են դրանցով հայկական դպրություն ստեղծել: Երկու տարի նրանք այդ տառերով կատարել են թարգմանություններ, կրթել են երեխաներին, վարել արքունական և եկեղեցու գրագրությունը: Երկու տարի հետո Մաշտոցը հասկանում է (Կորյունի վկայությամբ), որ այդ տառանշանները չեն համապատասխանում հայերենի հնչյունական մակարդակին, և անհրաժեշտ է ստեղծել նոր տառեր: Մաշտոցը հավաքում է իր աշակերտների բազմությունը, որոնք արդեն կրթվել էին Դանիելյան նշանագրերով, մեկնում է Ասորիքի Եդեսիա քաղաքը և ապա Հունաստանի Սամոսատ քաղաքը, որտեղ Մաշտոցը աստվածային տեսիլքի միջոցով ստեղծում է նոր նշանագրեր, որոնց գեղագրական կողմը և մասնիկները հույն գրիչ Հռոփանոսի միջոցով կատարելագործում է: Հռոփանոսի հետ ճշգրտություններ կատարելուց հետո (այդ ճշգրտությունները վերաբերում էին գրչագրությանը) Մաշտոցն իր աշակերտների հետ ձեռնամուխ է լի-նում Աստվածաշնչի ,,Առակաց գրքի,, թարգմանությանը և այդ թարգմանությամբ հանդերձ արագ վերադառնում է Վաղարշապատ, որտեղ նրանց հանդիսավոր և մեծ ընդու-նելություն սպասվում: Դրանից հետո սկսվում է նոր դպրոցների և նոր թարգմանութ-յունների շրջանը: Ընդամենը մեկ-երկու տարվա ընթացքում, ըստ աղբյուրների, հայերենով թարգմանվում էին ոչ միայն ամբողջ Աստվածաշունչը, այլև Աստվածաշնչի մեկ-նողական, դասական գրականությունը՝ դավանաբանական և քերականագիտական երկեր, գրվում են նաև ինքնուրույն ստեղծագործություններ, հիմնականում շարական-ներ և աստվածաշնչյան մեկնություններ: Սա գրերի գյուտի և հայ թարգմանական գրա-կանության զարգացման վերաբերյալ պաշտոնական շարադրանքն է, որն առաջաց-նում է բազմաթիվ հարցականներ, ուստի 18-րդ դարից սկսած ծավալվում են գիտական ուսումնասիրություններ և բանավեճեր նախ Կորյունի երկի իսկության վերաբերյալ, ապա՝ Խորենացու և Փարպեցու պատմությունների դարաշրջանի, ինչպես նաև բերված փաստերի վավերագրության մասին:



Թե ինչպես վերացվեցին նախամաշտոցյան հայոց գրերը

Հետաքրքիր փաստ







Պատկերաքանդակի մասին առաջին տեղեկությունը տալիս է գրականագետ և արվեստաբան Գարեգին Լևոնյանը, ով արտասահմանյան ամսագրերից մեկում տեսնում է այդ բարձրաքանդակի նկարը, որի մասին էլ գրած իր հոդվածում (Գարեգին Լևոնյան, Մի առեղծվածային քանդակապատկեր, 1941 թ) համոզմունք է հայտնում, որ բարձրաքանդակը ակնհայտորեն պատկանում է հնագույն հայ հեթանոսական ժամանակներին Պատկերաքանդակը պաշտամունքային է, երկրպագության է եկել մի ամբողջ ընտանիք, Թագավորը, Թագուհին և վեց երեխա, որոնք իրենց նվերներն են բերել պատվանդանի վրա տեղադրված ցուլի գլխին, Թագավորն ու Թագուհին հասկեր, կամ ծառի ոստեր իսկ երեխաները անոթներով հավանաբար ծիսական յուղեր: Ըստ արվեստագետ Գարեգին Լևոնյանի, բարձրաքանդակն արված է մեծ վարպետությամբ ու արվեստով, այն քանդակված է քարի վրա (հավանաբար մարմար) և ձուլածո չէ: Այս բոլորն իհարկե հետաքրքիր է, բայց զարմանալին այն էր, որ այս հնագույն հեթանոսական ժամանակներին պատկանող պատկերաքանդակի տակ կա երկու տող արձանագրություն … հայերեն տառերով: Չնայած նկարի ցածր որակին, բայց պարզորոշ երևում են Ա, Գ, Ի, Զ, Ռ, Տ, Վ, Ն, Շ, հ տառերը, ճիշտ է, որոշ տառեր էլ թվում է նման չեն հայերենին, բայց կարծում եմ, որ պատկերաքանդակի որոշակի քայքայվածությունը և նկարի որակը թույլ չեն տալիս վերջնական կարդալու արձանագրությունը: Բանն այն է, որ նույնիսկ միջնադարյան արձանագրությունները, այն էլ քարի առկայության դեպքում երբեմն անհնար է լինում կարդալ, իսկ այս դեպքում առկա է ընդամենը 1940 ական թվականների անորակ լուսանկար: 1700 տարի մեր «ազգային» հորջորջվող եկեղեցին համոզել է, որ մինչև քրիստոնեություն ընդունելը մենք գրեթե ոչինչ չենք ունեցել, վայրենի ժողովուրդ, որը միայն Գրիգոր «լուսավորչի» շնորհիվ լուսավորվելով Եհովա աստծո լույսով, «լուսավորվեց» և գիր ու գրականություն ունեցավ, որպեսզի թարգմանի ու կարդա ջհուդա-քրիստոնեական բիբլիա կոչվող «սուրբ գիրքը:» Դե իհարկե, ինչպես կարող էր դա հայերեն լինել, մեր արվեստագետ ու գրականագետ պրոֆեսորը ենթադրում է, որ արձանագրությունը հավանաբար կեղծ է: Եթե Գարեգին Լևոնյանը միայն ենթադրում էր կեղծիքի մասին, ապա այս նկարի հաջորդ հետազոտողը՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Աբրահամյանը իր «Հայոց գիր և գրչություն» գրքում ուղղակի հայտարարում է, որ բարձրաքանդակը կեղծիք է: Տարօրինակ է, որ հարգարժան դոկտոր պրոֆեսորը կարծես թե համոզված է, որ հայերը իրոք գիր են ունեցել մինչ քրիստոնեությունը, բայց այս հարցը ուղղակի փակում է , հայտարարելով. «Հնագրական մեր ուսումնասիրություններից պարզվեց, որ այն կեղծիք է:» Ամենազարմանալին այն է, որ պրոֆեսորը իր հայտարարությունը ապացուցում է մի շատ «ծանրակշիռ» փաստարկով. «Կեղծարարը, ինչպես երևում է, չի իմացել, որ հին հայկական գրերը ուղղագիծ ձև չունեն …»: Պատկերացնում ե՞ք, պարզվում է, որ մեր այս հարգարժան պրոֆեսորը ինչ որ տեղ տեսել է հին հայկական գրեր, որոնք ուղղաձիգ չեն եղել, իսկ թե որտեղ է տեսել այդ ոչ ուղղաձիգ հայկական նախաքրիստոնեական գրերը, գաղտնիք է մնում: Ահա այսպիսի հնագրական ուսումնասիրությամբ էլ փակվեց այս բարձրաքանդակի հարցը և արվեստանաբան Գարեգին Լևոնյանի ենթադրած իր ժամանակի լավագույն քանդակագործի աշխատանքը թեթև ձեռքով հայտարարվեց կեղծիք, այսինքն պարզվում է, նույնիսկ մեր կեղծարարները տաղանդավոր էին, բան ու գործները թողած ստեղծում էին տաղանդավոր գործեր և միամտորեն արձանագրությունը գրում էին գոյություն չունեցող գրերով… Հետագայում այս արձանագրությունը մոռացվեց և ոչ ոք այլևս ուշադրություն չդարձրեց այս բարձրաքանդակի նկարի վրա, քանի որ մեր երկրում այդպես է ընդունված՝ հայերը քրիստոնեությունից առաջ գիր չեն ունեցել: 1700 ամյա այս կեղծիքը այնպես է հաստատվել և ամրացել հայ քրիստոնիայի ուղեղում, որ եթե նույնիսկ Երևանի կենտրոնական հրապարակում հայտնաբերվի նախաքրիստոնեական կառույց հայերեն գրերով, այն զարմանքից կամ անմիջապես հողով կծածկեն, կամ կթվագրեն որպես հետ քրիստոնեական կառույց, կամ առնվազն կհայտարարվի կեղծիք: Հիմա բարձրաքանդակի մասին. Կարծում եմ բարձրաքանդակը իրոք արված է մեծ վարպետությամբ ու բարձր ճաշակով, թե թագավորն ու թագուհին և թե երեխանները, բոլորը խիստ արտահայտվող զգացմունք, ներշնչանք և կենտրոնացում են արտահայտում, քանդակագործը ոչ միայն կարողացել է մի հարթության վրա ստեղծել տարածական պատկեր, այլ նաև անսահման ներշնչանք ու զգացմունք է կարողացել արտահայտել նույնիսկ ամենափոքր մասնակիցների դեմքերին: Պատկերված պատվանդանի վրա դրված է ցլի գլուխ իր կաշվով, առաջին վերջույթներով և պոչով, դատելով կենդանու դեռևս չզարգացած եղջյուրներից, ենթադրելի է, որ դա հավանաբար երինջ է, որ զոհաբերվել է Մայր Աստծոն՝ Անահիտին: Այսինքն նկարում պատկերված է Անահիտ աստվածուհու տաճարի զոհասեղանը, որտեղ արդեն իսկ տեղադրվել է զոհաբերված կենդանու գլուխը, որի աջ և ձախ կողմերում տեղադրված են վառվող ջահեր: Մայր աստվածուհուն թագավորն ու թագուհին նվիրաբերում են հասկեր կամ ինչ որ բույսի ոստեր, իսկ երեխաները բերել են յուղանոթներ, որոնք դրվում են հատուկ պատվանդանի վրա: Սա մի եզակի ու հրաշալի քանդակապատկեր է, մի պաշտմունքային ծես, մեր սրբազան հավատքի ծեսերից մեկը, որոնք այնքան դաժանորեն ոչնչացվեցին եկեղեցու կողմից: Իսկ ինչով են տարբերվում այդ եկեղեցուց մեր ժամանակակից դոկտոր պրոֆեսորները, և միթե՞ շատ ունենք նմանատիպ հաշալի մի բարձրաքանդակ, որը թեթև ձեռքով կարելի է հայտարարել կեղծ ու հանել շրջանառությունից: Բնականաբար եթե սա հայկական է, այն պետք է իր զուգահեռները ունենա և մեր պատմիչների մոտ և պահպանված պատմամշակույթային հուշարձանների մեջ: Հայտնի է, որ երինջներ էին զոհաբերվում Հայոց Անահիտ դիցուհուն, ում տաճարների մոտ ազատ արածում էին ծաղկավոր ճակատով երինջների նախիրը (Պլուարքեայ Քերովնացւոյ Զուգակշեռք, հատ. Գ, Վենետիկ« 1833, էջ 562): Անահիտ Աստվածամայրը Հայոց դիցարանում բացառիկ տեղ է գրավել, դա հասկացվում է մեր քրիստոնյա պատմիչների աղքատիկ տեղեկություններից հեթանոսական կրոնի մասին. «Մանավանդ այս մեծ Անահիտ տիկնոջը, որը մեր ազգի փառքն է ու կենսատուն, որին բոլոր թագավորներն են պաշտում… Նա է բոլոր զգաստությունների մայրը, բարերարը ամբողջ մարդկային բնության և դուստրը մեծ քաջ Արամազդի» (Ագաթանգեղոս, 53). «Նաև մեծ Անահիտին, որով ապրում է և կենդանություն ունի մեր Հայոց երկիրը…» (Ագաթանգեղոս, 68). Այս խոսքերը ասում է Տրդատ թագավորը: Տրդատի հաջորդ խոսքերից երևում է, որ Անահիտ աստվածուհուն նվիրում էին ծառի ոստեր. «Թագավորը հրաման տվեց Գրիգորին, որ պսակներ ու ծառերի թավ ոստեր նվիրաբերի Անահիտի արձանի բագինին:» (Ագաթանգեղոս, 49). Անահիտ աստվածուհու բացառիկ դերն ու նշանակությունը Հայոց աշխարհում ապացուցվում է նաև աստվածուհուն նվիրված տաճարների ու սրբավայրերի առատությանբ լայնածավալ Հայկական լեռնաշխարհում, որոնք ոչնչացվեցին քրիստոնեական եկեղեցու կողմից, հետագայում գրեթե բոլոր տաճարների տեղում կառուցելով քրիստոնեական աստվածածնի անվամբ եկեղեցիները, որոնց չափազանց մեծ քանակությունը քրիստոնեական եկեղեցին բացատրում է հայ ժողովրդի «մեծ սիրով» առ Մարյամ աստվածածինը: Հենց այս պատճառով էլ Հայկական լեռնաշխարհում ամենաշատ տարածվածը ասվածածնի եկեղեցիներն են: Ինչպես պատկերված է մեր բարձրաքանդակում, զոհասեղանին է դրվել Աստվածամորը զոհաբերված երինջի գլուխն ու մորթին, իսկ թագավորն ու թագուհին նվիրում են ծառի ոստեր: Պարզվում է զոհասեղանի վրա դրված երինջի գլխի ու կաշվի պատկերը մեծ տարածում են ունեցել Հայկական լեռնաշխարհում ամենահնագույն ժամանակներից, այդ նույն պատկերն են արտահայտում վիշապաքարեր կոչվող հուշարձանների մի մասը, բերենք դրանցից մի քանի օրինակ. (Б.Б. Пиотровский, Вишапы. Каменные статуи в горах Армении. Л.: Армянский филиал АН СССР. 1939.) Ինչպես տեսնում եք, վիշապաքարերը գրեթե նույնական են բարձրաքանդակի զոհասեղանի հետ, միայն այն տարբերության, որ զոհասեղանը տաճարի ներսում է, իսկ վիշապաքարը բնության մեջ, որի վրա էլ քանդակված են երինջի գլուխը և կաշին, նույնիսկ զոհասեղանի զույգ ջահերը վիշապաքարերի վրա փոխարինվել են համարժեք զույգ արագիլներով կամ կռունկներով: Բերված օրինակները նաև ցույց են տալիս, որ վիշապաքարերը նույնպես նվիրված էին Անահիտ աստվածուհուն, ուղղակի այստեղ դրանք տեղադրված են առանց տաճարի, բնության մեջ: Ժամանակակից հետազոտողները վիշապաքարերը թվագրում են III — II հազարամյակ մթա, սակայն կարծում ենք, որ վիշապաքարերը հաջորդել են տաճարներին, այսինքն վիշապաքարերը պատրաստվել են տաճարների զոհասեղանների նմանությամբ, բնականաբար բարձրաքանդակը պետք է որ ավելի հին լինի: Կարծում ենք, որ այն կարելի է թվագրել III հազարամյակ մթա, իհարկե բարձրաքանդակի ճիշտ տարիքը կարելի է որոշել այն տեսնելուց և մանրամասն ուսումնասիրելուց հետո: Այժմ բարձրաքանդակի արձանագրության մասին. Ինչպես տեսնում ենք բարձրաքանդկի բերված նկարից, ներքևում այն ունի երկու տող արձանագրություն, որտեղ որոշակիորեն նկատվում են հայերեն մեսրոպյան տառեր: Նկատելի է նաև որ արձանագրությունը միասնութուն է կազմում բարձրաքանդակի հետ, այսինքն այն հետագա ավելացում չէ: Ոչնչացնելով հայկական ամբողջ հազարամյակների մշակույթը, այդ թվում նաև հայատառ ամբողջ գրքերը և հնագույն մատյանները, եկեղեցին արգելեց Հայոց աշխարհում հայերեն գիրը, մանրամասնորեն ոչնչացնելով թե եղած գրքեր ու մատյաններ, թե տաճարների արձանագրությունները պատերի վրա: Ագաթանգեղոսը նշում է, որ տաճարները քանդում էին մինչև հիմքերը, դրա նպատակը իհարկե եղած հայատառ արձանագրությունները ոչնչացնելն էր: Իսկ ժողովրդի մոտ պահպանված գրքերն ու մատյանները կարողացան ոչնչացնել մի օրենքով, այն է ցանկացած հեթանոսական իր, գիրք կամ մագաղաթի կտոր որևէ մեկի մոտ հայտնաբերելու դեպքում տիրոջ ոտքերի ջլերն էին կտրում, իսկ նրա ամբողջ գերդաստանը քշում էին բորոտանոց: Հետագայում ամեն ինչ ոչնչացնելուց հետո, եկեղեցին հայտարարեց, որ Հայաստանում գիր չի եղել և օգտագործել են հունարեն կամ ասորերեն գրեր: Պատմական որոշակի հանգամանքներում եկեղեցին ստիպված եղավ վերականգնել Հայոց հնագույն գրերը եկեղեցու մի նվիրյալի միջոցով, ով էլ հայտարարեց, որ այդ գրերը ինքը գտել է աստվածային տեսիլքի միջոցով: Սակայն այդ գրերը օգտագործելով առաջին հերթին բիբլիայի թարգմանության համար, տարօրինակորեն նկատվեց այդ նոր ստեղծված տառերի խիստ համապատասխանությունը Հայոց լեզվին, որն էլ հետագա որոշ հետազոտողների մոտ առաջացրեց կասկածանք, արդյո՞ք դրանք ստեղծեց Մեսրոպ Մաշտոցը, թե՞ նրանք կային ամենահին ժամանակներից: Միակ հարցը այն էր, որ եթե մեսրոպյան տառերը հին էին և օգտագործվում էին Հայ քրմերի կողմից, ինչո՞ւ այն չի գտնվում պեղումներից, եկեղեցին այն ոչնչացնում էր տաճարները քանդելով մինչև հիմքերը, սակայն հենց այդ ժամանակ կային ավելի հին հուշարձաններ արդեն ավերված, որոնք արդեն ծածկված էին հողով: Պահպանված այս բարձրաքանդակը ցույց տվեց, որ հայերեն այս հնագույն գրերը քրմերը օգտագործում էին հազվադեպ, միայն խիստ կարևոր գրությունների կամ սրբազան ծիսական պատկերների մեջ, ինչպիսին այս տաճարական բարձրաքանդակն է, որի տակ եղած արձանագրությունը համոզված ենք, Մայր աստվածուհուն նվիրված փառաբանություն է մեր հնագույն սրբազան տառերով: Բարձրաքանդակի արձանագրությունը իրականում Հայերեն է, այն առայժմ միակ փաստացի անգին վկայությունն է մեսրոպյան տառերի հին լինելուն, այն այս վիճակում անհնար է կարդալ, հիմնականում նկարի անորակության պատճառով, այս փաստարկը իհարկե անմիջապես կհասկանան արդեն հնագույն արձանագրություններ վերծանած մասնագետները: Բարձրաքանդակը չի կարող կեղծ լինել, որովհետև այն ամեն ինչով համնկնում է այդ ժամանակների ոճին և ոգուն: Ցավոք բարձրաքանդակի հայտնաբերող հեղինակը՝ արվեստագետ Գարեգին Լևոնյանը ոչ մի հղում չի արել աղբյուրի մասին, նշելով միայն «արտասահմանյան ժուրնալներից մեկում», միայն կարելի է ենթադրել, որ դա կարող էր լինել գերմանական ամսագիր, որովհետև Լևոնյանը սովորել է Գերմանիայում, բայց չի բացառվում, որ այն լինի այլ եվրոպական երկրի:

Համենայնդեպս, քանի որ բարձրաքանդակը շատ կարևոր է դառնում Հայոց գրերի ծագման և այլ հարցերի համար, կո՛չ ենք անում մեր բոլոր հայրենակիցներին, որոնք ապրում են եվրոպական երկրներում, ուշադիր լինեն թանգարանների նմանատիպ նյութերի նկատմամբ և երբեմն թերթեն մինչև 1940 ական թվերը լույս տեսած եվրոպական ամսագրերը, գուցե թե հնարավոր լինի գոնե գտնել արտասահմանյան այդ ամսագիրը:



Այսպիսով, ես կարծում եմ, որ եղել է նախամաշտոցյան գիր, քանի որ Մեսրոպ Մաշտոցը չէր կարող ոչնչից այդպիսի հիանալի գիր ստեղծել: Եթե մենք նայենք շատ թեթևակի, ապա կարող ենք նույնիսկ տրամաբանելով ապացուցել, որ եղել է հայալեզու գիր. օրինակ՝ եթե մենք նայում ենք Մովսես Խորենացու հայոց պատմություն աշխատության այն մասը, երբ նա պատմում է Արամ թագավորի մասին, որ Արամը միացրեց 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ Հայքերը և տարածեց այնտեղ հայերեն գիր և լեզու: Դա վկայում է նրա մասին, որ այդ ժամանակ եղել է հայալեզու գիր: Կամ երբ մենք նայում ենք Վանի թագավորության դիցարանը, ապա տեսնում ենք, որ այնտեղ կա նաև գրի աստված Տիր: Բացի այդ, Հայկական լեռնաշխարհում հայտնաբերվել են շատ սեպագրեր, որոնք չկան այլ երկրների տարածքում: Գիտնականները հիմնվելով այլ ազգերի սեպագիր գրերի վրա՝ հայտնաբերել են հայկական վաղ բրոնզեդարյան գաղափարագրությունը, հայկական գծային գիրը, Արամերենը, Վանի թագավորության մեհենագրերը: Կան նաև գրեր, որ հայերը վերցրել են այլ երկրներից և նույնացրել իրենց լեզվին:





Գրականության ցանկ



1.Ա. Աբաջյան, Ն. Դիլբարյան, Ա. Յուզբաշյան Հայոց լեզվի պատմություն, Ե., 2017

2. Օժանդակ նյութեր և համացանցային կայքեր




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!