СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ինֆորմացիայի կոդավորումը

Категория: Информатика

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Ինֆորմացիայի կոդավորումը»

Ինֆորմացիայի կոդավորումը



Ինֆորմացիայի ներկայացման համար կիրառվող պայմանանշանների համախումբն անվանում են կոդ, իսկ կոդի տեսքով ինֆորմացիայի ներկայացման գործընթացը՝  կոդավորում: 

Հին ժամանակներում կիրառված խարույկի ծուխը, թմբուկների ձայնը, նավաստու փոխանցած ազդանշանը, ինչպես նաև «ժամացույցի» թվացույցին համապատասխանող կրակը փոխանցվող ինֆորմացիայի կոդերն են։ Ինչպես, օրինակ, ավտոմեքենայի վարորդն ինֆորմացիա է հաղորդում ձայնային կամ լուսային ազդանշանի միջոցով. կոդը համապատասխան ազդանշանի առկայությունն է կամ բացակայությունը։

 

Ամեն օր լուսաֆորի օգնությամբ փողոցն անցնելիս նույնպես կոդավորված ինֆորմացիայի հետ ենք առնչվում. այս անգամ կոդը լուսաֆորի կարմիր, դեղին և կանաչ գույների համախումբն է։ Ամեն օր մարդիկ իրար հետ հաղորդակցվում են, այլ խոսքով՝ ինֆորմացիա են փոխանակում խոսքի միջոցով, որտեղ կոդը բառն է։

 

Իր մեջ կոդավորում է պարունակում նաև հայկական այբուբենը: Մաշտոցյան գրի ստեղծումից հետո հայերեն տառերն օգտագործվել են նաև իբրև թվարժեքներ:

Հայերեն 36 տառերը գրվել են 9-ական տառ պարունակող 4 շարքով, որոնք համապատասխանաբար նշանակում են միավորներ, տասնավորներ, հայրուրավորներ և հազարավորներ:

 

 

Կոդավորված ինֆորմացիայի հնագույն, առավել հայտնի օրինակներից մեկը Կեսարի ալգորիթմն է: Այն օգտագործվել է դեռևս Հուլիոս Կեսարի կողմից և ստացել է նրա անունը։

 

Կեսարի գաղտնագրման ալգորիթմի ժամանակ այբուբենի տառերը դասավորվում են շրջանաձև: Սկզբնական տեքստի յուրաքանչյուր տառ փոխարինվում է նրան հաջորդող երրորդ տառով. այսինքն` Ա-ն փոխարինվում է Դ-ով, Բ-ն` Ե-ով, Գ-ն` Զ-ով, ..., Ք-ն` Ֆ-ով, Եւ-ը` Ա-ով, Օ-ն` Բ-ով և Ֆ-ն` Գ-ով և այսպես շարունակ:

 

 

Իսկ թվաբանական խնդիրներ լուծելիս օգտվում ենք նշանային մի համակարգից, որտեղ կոդերը ստեղծվում են թվերի միջոցով։ Այստեղ թվերը կազմավորվում են հետևյալ տասը՝ 0, 1, ..., 9 թվանշանների միջոցով, և սրանցով կազմավորվող թվային համակարգն անվանում են տասական։


Համակարգչում ներկայացվող ողջ ինֆորմացիան նույնպես ներկայացվում է թվերի տեսքով, բայց այստեղ գործածվում են միայն երկու՝ 0 և 1 թվանշանները և կիրառվող համակարգն էլ անվանում են երկուական։

  

Համակարգչում երկուական համակարգը կիրառելն ամենահարմարն է, քանի որ, ինչպես գիտենք՝ համակարգիչն աշխատում է էլեկտրական հոսանքի շնորհիվ։ Ընդ որում՝ 0-ն հոսանքի բացակայությունն է, իսկ 1-ը՝ առկայությունը։




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!