СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Իմ հայրենի բնօրրանը

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Իմ հայրենի բնօրրանը»

Հրազդանի Վանատուր թաղամասի քարավանատունը

Հրազդանի Վանատուր թաղամասի (նախկինում Աթարբեկյան, Քարվանսարա) գյուղի քարավանատունը։ Քարավանատան ավերակները գտնվում են Հրաղդան գետից ոչ հեռու, գյուղի ծայրին։ Արդեն իսկ գյուղի անունը (Քարվանսարա) վկայում է հնում քարավանատան գոյության մասին այս բնակավայրում, որ մի կարևոր կետ էր հանդիսանում հին ճանապարհի վրա։ Այստեղով անցնող ճանապարհը ճյուղավորվելով մի կողմից ուղղվում էր դեպի Թբիլիսի, մյուս կողմից՝ դեպի Գանձակ, իսկ Սելիմի լեռնանցքով՝ դեպի Սյունիք։ Տեղում պահպանվել է քարավանատան միայն արևմտյան մասը 2։ 2 Մեսրովբ Արքեպիսկոպոս Սմբատյանցը (տե՛ս «Տեղեկագիր Գեղարքունի ծովազարդ Գավառի», Վաղարշապատ, 1895, էջ 345), որն անցած դարի վերջերին, այցելել է Քարվանսարա գյուղը, քարավանատունը գտել է միանգամայն կանգուն վիճակում։ Հովհ. եպիսկ. Շահխաթունյանը, (տե՛ս Ստորագրություն... հատ. Ա , էջ 204), որը այս հուշարձանը այցելել է անցած դարի աոաջին կեսին, ոչինչ չի հիշատակում կառուցվածքի վիճակի մասին։ 





Այն ներկայացնում է անձև քարերից, կրաշաղախով շարված պատ և կիսավեր սենյակներ, որոնցից մեկը պահպանել է թաղակապ ծածկի մի մասը։ Գյուղի ծեր բնակիչներից մեկը՝ 70-ամյա Պողոս Բարսեղյանը, որն իր ընտանիքով ապրում է քարավանատան հյուսիս-արևմտյան անկյունային, ներկայումս բնակարանի վերածված և առաջվա գմբեթի փոխարեն «հազարաշեն» ձևի փայտե ծածկ ունեցող սենյակում, օգնեց գաղափար կազմելու ներկա ավերակների երբեմնի ամբողջական վիճակի մասին։ Նրա պատմածի համաձայն, քարավանատան շենքը մինչև 1927 թվականը հիմնականում կանգուն վիճակում էր գտնվում։ Այդ շենքը ունեցել է քառակուսի ձևի (ներքին չափերը՝ 25,0 մ. X 25,0 մ.) բակ, որի պարագծով զետեղված էին թաղածածկ դահլիճներ։ Բակը հիշյալ դահլիճներից անջատված էր խուլ պատերով և չէր հաղորդակցում վերջիններիս հետ։ Բակը կարելի էր մտնել արևմտյան կողմի դռնով, անցնելով թաղածածկ միջանցքով։ Այդ միջանցքի աջ և ձախ պատերի մեջ կային դռներ, որոնք տանում էին նույնպես թաղածածկ կից սենյակները։ Բակը շրջապատող դահլիճները, որոնք հաղորդակցվում էին անկյուններում գտնվող և գմբեթներով ծածկված սենյակների միջոցով, կարելի էր մտնել հյուսիս-արևմտյան անկյունային սենյակի միակ դռնով։ Այդ դուռն էլ ներկայումս ծառայում է որպես մուտք Պողոս Բարսեղյանի բնակարանի համար։

Ս
. Մարիամ Աստվածածին ⛪️ Հրազդան Վանատուր



Կ
ԱՊՈՒՅՏ ԽԱՉ



Վ
ԱՆԱՏՈՒՐ
















Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!