СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հովհաննես Այվազովսկի «Ծովն իմ տարերքն է...»

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հովհաննես Այվազովսկի «Ծովն իմ տարերքն է...»»

Այվազովսկի. ալիքի «գագաթին»…


1900 թվականի մայիսի 2-ին՝ Թեոդոսիայի իր տանը՝ 82 տարեկանում մի հայտնի ծովանկարիչ է մահանում՝ երազում անավարտ թողնելով  իր «Նավի պայթյունը» կտավը…

«Նավի պայթյունը»՝  Այվազովսկու վերջին ու անավարտ աշխատանքը

Այդ ծովանկարիչն արդեն 20 տարեկանում ճանաչված ու հարուստ էր: Ծնված լինելով աղքատ ընտանիքում՝ նա 12 տարեկանում նկարում էր Թեոդոսիայի տան պատերին…ածուխով. որովհետև ծնողները ներկի ու թղթերի գումար չունեին, բայց նույն այդ տղան արդեն 23 տարեկանում Ռուսական գեղարվեստի ակադեմիան 2 տարով նախատեսցածից շուտ ավարտելով՝ Ակադեմիայի հովանավորությամբ՝ կշրջագայի Եվրոպայով մեկ, իսկ Հռոմի Պապը կհետաքրքրվի այս երիտասարդով ու նրա «Քաոս. Աշխարհի վերջը» կտավով ու կփորձի այն գնել, բայց Այվազովսկին այս հայտնի կտավը կնվիրի Հռոմի Պապին՝ առաջին անգամ մակագրելով կտավի տակ՝ ԱՅՎԱԶՈՎՍԿԻ…

«Քաոս»

Ի սկզբանե

Հովհաննես  Այվազովսկին ծնվել է 1817 թվականի հուլիսի 29-ին  Գևորգ և Հռիփսիմե Այվազյանների ընտանիքում: Հոր նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանից և միակ արձանագրված փաստաթուղթն, որը վկայել է Հովհաննեսի ծննդյան մասին, թերևս եկեղեցում քահանայի կողմից է կատարվել՝ «ծնվեց Յովհաննէսը՝ Գևորգ Այվազեանի որդին»: Հայրը ժամանակին ունևոր առևտրական է եղել, բայց երբ տեղափոխվել է Թեոդասիա, արդեն սննկացել է և այնտեղ սկսել է իր ազգանվանը լեհական կիրառություն տալ՝ դարձնելով Կոնստանտին Գրիգորիևիչ Գայվազովսկի:

Այվազովսկու եղբայրը՝ Գաբրիել Այվազյան

Ընտանիքում 5 երեխաներից 3-որդն էր  Հովհաննեսը: Հայրն ու մայրը քրտնաջան աշխատում էին, որպեսզի կարողանային պահել ընտանիքը, իսկ  մանուկ Հովհաննեսը ստիպված է լինում  աշխատանքի անցնել  սրճարանում:  Հովհաննեսի ծնողները կարիքից դրդված եղբերը՝ Գաբրիելին, խնամակալության են տալիս բարեկեցիկ ու ապահով մի ընտանիքի, և հետագայում արդեն երիտասարդ ու նշանավոր ծովանկարիչ, ռուսական նավատորմի պատվավոր անդամ և ռուսական կայսեր սիրելի Այվազովսկի կգտնի իր եղբորը՝ Գաբրիել Այվազյանին, Իտալիայի Մխիթարյան միաբանությունում:

Ապագան կանխորոշող հանդիպումներ

Ճակատագրական հանդիպումը Թեոդոսիայի  քաղաքապետ Ալեքսանդր Կոզնաչեևի հետ շրջադարձային է լինում 12 տարեկան Հովհաննեսի համար: Նկատելով նրա ձիրքը՝ Կոզնաչեևը իր թևի տակ է առնում տաղանդավոր տղային և օգնում է ընդունվել ռուսական գիմանզիա, որն էլ ավարտելուց հետո՝ 1833 թվականին  Հովհաննեսը ընդունվում է Ռուսական Գեղարվեստի պետերբուրգյան ակադեմիա՝ չլսված երևութ աղքատ ու ոչ պալատական ընտանիքից սերող մարդու համար:

Երտասարդ Այվազովսկին

Այստեղ էլ Այվազովսկի հայտնվում է ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին և ճիշտ մարդու կողքին. նրա ուսուցիչն է լինում հայտնի գեղանկարիչ Վորոբյովը, որն հայտնի էր աշակերտերին սեփական ձեռագիրը սովորեցնելու  առանձնհատկություններով: Ուսանելու տարիներին Այվազովսկին կրկնօրինակում է հոլանդացի նկարիչների հայտնի գործերը, բայց միևնույն ժամանակ էլ սկսում է  աշխատել  սեփական ձեռագրի վրա՝ ընգծելով՝ ծովը, լույսը, ստվերը ու աներևույթ օդը…

Չնայած այս ամենով ճակատագրական հանդիպումներն ու հաջողությունները չեն ավարտվում.  Նիկոլայ 1-ի հրավերով Պետերբուրգ է ժամանում հայտնի ֆրանսիացի գեղանկարիչ Ֆիլիպ Տոները, որը պետք է անհատական ցուցադրույամբ հանդես գար թագավորական ընտանիքի անդամների համար, և Այվազովսկին նշանակվում է նրա աշակերտ-օգնականը: Ցուցադրության նախօրեին Այվազովսկու դասախոսներից մեկը խորհուրդ է տալիս պատանուն իր մի քանի աշխատանքներից ներկայացնել ցուղահանդեցին: Ռիսկի դիմելով՝ Այվազովսկին  իր աշխատանքները ցուցադրում է ֆրանսիացի ուսուցչի կտավների կողքին, որոնք անսպասելի հաջողություն են բերում երտասարդին՝ ստվերում թողնելով Տոների աշխատանքները: Վիրավորված տեղի ունեցածից՝ գեղանկարիչը բողոքում է Նիկոլայ 1-ին՝ հուսով, որ Այվազովսկին արժանի պատիժ կստանա իր հանդուգն քայլի համար, բայց ի զարմանս բոլորի՝  Այվազովսկին պատժի փոխարեն հռչակի է արժանանում: Նիկոլայ 1-ինը սկսում է հետաքրքրվել այն երիտասարդով, որը կարողացել է մրցակցել այլազգի փորձառու  գեղանկարչի հետ և հաղթել այդ չնախատեսված մրցակցությունում: Եվ այդ իրադարձությունից հետո Այվազովսկին դառնում է թագավորական ընտանիքի սիրելի նկարիչներից մեկը:

Իսկ հետագայում էլ արդեն Ալեքսանդր 2-րդի հետ նավատորմին կանգնած՝ կայսրը բարձր կկանչի՝

«Այվազեվսկի՜, ես աշխարհի տիրակալն եմ, իսկ դու՝ ծովերի՜»:

«9-րդ ալիք»

Ավելի ուշ Այվազովսկի նույն կայսեր կողմից կարժանան պալատականի տիտղոսին՝ սովորական Հովհաննես Այվազյանից դառնալով պալատական տիտղոսակիր Այվազովսկի…

Ու այսպես Հովհաննես Այվազովսկու հռչակն ու անունը կճանաչվի ամբողջ Եվրոպայով, իսկ մեկ այլ ուշագրավ դեպք էլ ավելի կգրավի մարդկանց ուշադրությունը դեպի ծովանկարչի աշխատանքները:

Մի օր Այվազովսկու նավը ենթարկվում է նավաբեկության, որից անձնակազմն հրաշքով է փրկվում, բայց եվրոպական մի քանի երկրում արդեն սկսում են գրել Այվազովսկու մահվան մասին, նույնիսկ թերթերում հայտնվում են մահախոսականներ՝ նվիրված մեծ ծովանկարչին, և այս ամենից ամենաշատը օգուտ է քաղում  ֆրանցիացի մի առևտրական, որն Այվազովսկու կտավներն արդեն «հետմահու» վաճառում է աստղաբաշխական թվերով:

Այվազովսկին աշխատանքի ժամանակ

Կանայք

Եվրոպական շրջագայությունների ժամանակ Այվազովսկին սիրավեպ է  ունենում  իտալացի բալետի պարուհի Մարիա Տալոնի հետ, որը մեծ էր Այվազովսկուց 13 տարով: Այս հարաբերությունները երկար կյանք չեն ունենում, քանի որ Մարիան նախընտրում է բալետը, Իտալիան և չի ցանկանում տեղափոխվել Այվազովսկու մոտ՝ Թեոդոսիա:

Իսկ երիտասարդ ծովանկարիչն, որը արդեն ընդունված և սիրված էր Պետերբուրգի բարձրաշխարհիկ ընտանքների, ռուս գրողների կողմից՝ ինչպիսիք են Գոգոլը, Պուշկինը, Չեխովը, շարունակ մի անվանի ընտանիքի է այցելում, որի հայրը կարծում է, թե Այվազովսկին շուտով ամուսնանալու է իր աղջիկներից մեկի հետ, սակայն ի զարմանս բոլորի ու ի հիասթափություն այդ բարձրաշխարհիկ օրիորդների՝ Այվազովսկին ամուսնության առաջարկ է անում նրանց անգլերենի  ուսուցիչ՝ Յուլիա Գեվսին, որի հայրը Նիկոլայ 1-ին պալատական բժիշկն էր: Այս առաջարկությունից շոյված՝ Յուլիան համաձայնում է, և երիտասատր զույգը  1848 թվականին ամուսնանում է՝ տեղափոխվելով  Թեոդոսիա: Այս ամուսնությունից ծնվում են Այվազովսկու 4 դուստրերը՝ Ալեքսանդրան, Մարիան, Ելենան և Ժաննան:

Այվազովսկու ընտանիքը՝ կինը՝ Յուլիա Գեվսը և դուստրերը

Սակայն տարիներ անց Յուլիա Գեվսը սկսում է բողոքել ամուսնությունից. նա չի ցանկանում ապրել այս կորած քաղաքում՝ հեռու պետերբուրգյան շքեղությունից, բարձրաշխարհիկ երեկոներից: Նրա սպասումները չեն արդարանում. այդքան հայտնի, հարուստ մարդու կինը լինելով՝ չէր հարմարվում ապրել  այսչափ համեստ ու զուսպ կյանքով, և բազմաթիվ ընտանեկան կոնֆլիկտներից հետո ամուսինները բաժանվում են:

Հետագայում կինը կտրամադրի աղջիկներին հոր նկատմամբ և  կամունսացնի նրանց օտարազգի տղամարդկանց հետ՝ այս կերպ հաշվեհարդար լինելով Այվազովսկու հետ:

Ի դեպ,  մանկության դառը փորձից ելնելով՝  Այվազովսկին երբեք շքեղ կյանքով չի ապրել, նրա թոռը հետագայում հիշում է, որ երբ գնում էր պապիկի տուն հյուր, աղանդեր ուտում էր միայն կիրակի օրերին, Այվազովսկին սիրում էր հաշվել, օրինակ  կենցաղային նոր իրեր ձեռք բերելու փոխարեն, նա նորոգում էր հները:

Այվազովսկին թոռների հետ

Իսկ երկրորդ անգամ Այվազովսկին կամուսնանա բավականին ուշ՝ 1881 թվականին, երբ կլինի արդեն 65 տարեկան, իսկ  նրա կինը կդառնա մի  հարուստ գործարարի այրի, արմատներով հայ՝ 25-ամյա Աննա Սարկիսսովա-Բուռնազյանը, որն Այվազովսկուն  կոգեշնչի ստեղծել նկարչի անչափ նուրբ ու հուզական գլուխործոցներից մեկը՝ «Գեղանկարչի կնոջ դիմանկարը»:

«Գեղանկարչի կնոջ դիմանկարը» Աննա Սարկիսովա-Բուռնազյան

«Ամունանալով Աննայի հետ՝  ես էլ ավելի մոտեցա իմ ժողովրդին»:

Թուրքական կրքեր

Հայկական ջարդերի մասին լսելով՝ Այվազովսկին իր շան վզին է կապում թուրքական սուլթանի կողմից նվիրված շքանշանները, հետո ծովն է նետում՝ ասելով.

«Փոխանցեք սուլթանին, որ կարող է նույնն անել իմ նկարների հետ»:

Իսկ նրա կտավներից մի քանիսն այն ժամանակ զարդարում էին սուլթանի պալատը, սակայն սուլթանը այդ քայլին, իհարկե, չի գնում,  ավելին՝ ժառանգություն է թողնում իր պետական պաշտոնակից հետնորդներին:

Հիմա Այվազովսկու երկու  նկար կախված են Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի պաշտոնական ընդունելությունների սենյակում, իսկ նախագահը՝ իր  սովորություն համաձայն պաշտոնական հանդիպումները ժամանակ  մշտապես նստում է այդ նկարների մեջտեղում…

Նրա հետ ծանոթանալով՝ Չեխովը գրել է.

«Լինելով Պուշկինի ընկերը՝ Պուշկին չի կարդացել, իր ամբողջ կյանքում գրեթե մի գիրք չի կարդացել՝ պատճառաբանելով, թե իր սեփական կարծիքն ունի»:

Ընկերական հավաքների ժամանակ, ի դեպ, Այվազովսկին հրաշալի ջութակ էր նվագում: Մի անգամ Գլինկան լսում է նրա ջութակի մեղեդին և այդ փոքրիկ հատվածը ներառում է իր «Ռուսլան և Լյուդմիլա» օպերայի մեջ:

Եվ ո՞րն է ուրեմն Այվազովսկու ֆենոմենը:

Գուցե աշխատասիրությունը կամ բնապատկերից միանգամից չնկարելու առանձնահատկությունը, կամ ուշագրավ տեսողական հիշողությունը:

Գուցե…

Բայց նայելով նրա կտավներին՝ վստահ  հասկանում ես, որ այս մարդու ներսում ծով կա՝ փառահեղ ու փոթորկուն  հույզերի մի հսկայական ալիք…

«Ծիածան»

Եվ իզուր չէ, որ նրա դամբանակին փորագրված են հետևյալ տողերը՝

«Ծնվելով մահկանացու՝ նա թողեց  անմահ հիշատակ»…




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!