СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հովհաննես Այվազովսկի

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հովհաննես Այվազովսկի»

Այվազովսկի Հովհաննես

Այվազովսկի Հովհաննես 

1817 թ., Թեոդոսիա

1900 թ., Թեոդոսիա

Հ. Այվազովսկի. «Իններորդ ալիք» (1850 թ.)



  Հ. Այվազովսկի. «Փոթորիկ Նիսի ափերին» (1885 թ.)

«Փոթորիկ Օդեսայի ափերին» (1898 թ.)



«Նոյն իջնում է Արարատից» (1889 թ.)

Հ. Այվազովսկու հուշարձանը Թեոդոսիայում` պատկերասրահի առջև (բացվել է 1930 թ-ին

քանդակագործ` Իլյա Գինզբուրգ)

Ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու արվեստը ժամանակի առաջադիմական գաղափարներն արտացոլող խոշոր մշակութային երևույթ է:


Հովհաննես Այվազովսկին ծնվել է Մոլդովայից գաղթած հայ մանր առևտրական Գևորգ Այվազի (Հայվազ, ապա՝ Կոստանդին Հայվազովսկի) ընտանիքում: Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես: Սովորել է Թեոդոսիայի հայկական ծխական դպրոցում, 1830–33 թթ-ին՝ Սիմֆերոպոլի ռուսական գիմնազիայում, 1833–37 թթ-ին՝ Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում: Ուսումնառության տարիներին «Անդորր» կտավի համար արժանացել է ակադեմիայի առաջին կարգի Ոսկե մեդալի և գործուղվել Ղրիմ, որտեղ ստեղծած նկարներն աչքի են ընկնում ինքնատիպությամբ, տեսարանի հավաստի պատկերմամբ: 1840 թ-ին ակադեմիան նրան գործուղել է արտասահման` կատարելագործվելու. եղել է Իտալիայում (նաև Սբ Ղազար կղզում), Իսպանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Հոլանդիայում, մասնակցել է ցուցահանդեսների, արժանացել համընդհանուր ճանաչման: 

1844 թ-ին Այվազովսկին վերադարձել է Ռուսաստան, նշանակվել Ծովային գլխավոր շտաբի ծովանկարիչ: 1845 թ-ից մշտապես բնակվել է Թեոդոսիայում, ստեղծել է 1853–56 թթ-ի Ղրիմի պատերազմին նվիրված մարտանկարներ («Ծովամարտ», 1855 թ., «Սևաստոպոլի պաշտպանությունը», 1859 թ.), պաշարված Սևաստոպոլում բացել է ցուցահանդես, ոգևորել և օգնել քաղաքի պաշտպաններին: 

Այվազովսկին շրջագայել է նաև Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի երկրներում, ԱՄՆ-ում, 1868 թ-ին ուղևորվել է Կովկաս. ստեղծել է լեռնային բնանկարներ՝ «Գունիբ լեռան ամրոցը», «Դարիալի կիրճը», «Թիֆլիսի տեսարան» և այլ գործեր: 1869 թ-ին Թիֆլիսում բացել  է հայ իրականության մեջ առաջին ցուցահանդեսը: 1873 թ-ին Ֆլորենցիայի ակադեմիայի պատվերով Պիտտի պալատի պատկերասրահի համար, որպես օտարերկրյա մեծ նկարիչ, ստեղծել է իր «Ինքնանկարը»: Նյութապես օժանդակել է հույների ու իտալացիների ազգային-ազատագրական պայքարին, Գեղարվեստի ակադեմիայի սաներին, բելոռուս ուսանողներին: 1900 թ-ին Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիան սահմանել է Այվազովսկու անվան կրթաթոշակ: 

1890-ական թվականներին` հայերի կոտորածների ծանր օրերին, Այվազովսկին «Հայերի ջարդը Տրապիզոնում 1895 թվին», «Նավերի բեռնումը», «Թուրքական նավերը Մարմարա ծովն են թափում հայերին» կտավներով իր ցասումն է արտահայտել ընդդեմ թուրք ջարդարարների: Նա նյութապես օժանդակել է Ղրիմ փախած հայ գաղթականներին: Թեոդոսիայում բացել է պատկերասրահ (այժմ՝ նրա անվան), գեղարվեստի դպրոց, հնագիտական թանգարան, գրադարան, համերգային դահլիճ, օժանդակել նավահանգստի, երկաթուղու կառուցմանը և այլն: 

Այվազովսկին ստեղծել է շուրջ 6000 կտավ. աշխատել է արագ` տեսողական վիթխարի հիշողությամբ: Իր գլուխգործոցներով՝ «Իններորդ ալիք» (1850 թ.), «Սև ծովը» (1881 թ.), «Փոթորիկ Նիսի ափերին» (1885 թ.), «Ալիքների մեջ» (1898 թ.),  «Փոթորիկ Ազովի ծովում» (1889 թ.) և այլ կտավներով հասել է իրականության զարմանալի կենդանի և հուզական ընկալման, ստեղծել պատկերի գունագծային կառուցման յուրօրինակ, անկրկնելի արտահայտիչ լեզու: Այվազովսկու ծովանկարները որոշակի խորհրդանշական իմաստ ունեն. նրա ստեղծագործական ելակետը նախնիներից ժառանգած բնության բանաստեղծական, հեքիաթային ընկալումներն են: Նրա արվեստում լույսը կյանքի, հույսի ու հավատի խորհրդանիշն է: Հայաստանի նկատմամբ նկարչի սերն արտահայտվել է «Արարատ» (1868, 1887 թթ.), «Արարատ լեռան հովիտը» (1882 թ.), «Նոյն իջնում է Արարատից» (1889 թ.), «Հայ մարտիկի երդումը» (1891 թ.), «Հայ ժողովրդի մկրտությունը» (1892 թ.), «Խրիմյան Հայրիկը Էջմիածնի շրջակայքում» (1895 թ.) և այլ կտավներում: Ծովանկարչության բնագավառում նրա խորհուրդներով են առաջնորդվել նկարիչներ Մկրտիչ Ճիվանյանը, Մանուկ Մահտեսյանը, Վարդան Մախոխյանը, Այվազովսկին որոշակի ազդեցություն է թողել Գևորգ Բաշինջաղյանի ստեղծագործության վրա: 

«Թուրքական նավի պայթյունը» (1900 թ.) կտավը նկարչի վերջին անավարտ գործն է: 

Այվազովսկու գործերից պահվում են աշխարհի նշանավոր թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում:

Այվազովսկին ընտրվել է Ամստերդամի, Ռուսաստանի, Սանկտ Պետերբուրգի, Հռոմի, Ֆլորենցիայի, Շտուտգարտի, Ամստերդամի գեղարվեստի ակադեմիաների անդամ: Պարգևատրվել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանով (1857 թ.):

Այվազովսկու տունը մշտապես եղել է յուրօրինակ ուխտատեղի, որի ցուցասրահում ներկայացվել են ռուս և հայ մշակույթի գործիչների ստեղծագործություններ: Այվազովսկուն թաղել են զինվորական պատիվներով՝ Թեոդոսիայի հայկական Սբ Սարգիս եկեղեցու բակում: 

Այվազովսկու անունով են կոչվել Թեոդոսիայի փողոցներից և մոտակա բլուրներից մեկը, զբոսայգի: Երևանում և Թեոդոսիայում կանգնեցվել են նրա հուշարձանները:

   Հովհաննես Այվազովսկու շիրմաքարին գրված է Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից» քաղված  հետևյալ արտահայտությունը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»:




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!