СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հոգեբանություն առարկան

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հոգեբանություն առարկան»

Պատմական խնդիրներ տարրական մաթեմատիկայից

Նախնական մաթեմատիկական գիտելիքները ամենավաղ հասակից ուրույն տեղ են գրավում մեր կրթության և դաստիարակության համակարգում: Ուստի այդ գիտելիքները հարկավոր է մատուցել թեթև, հաճելի ձևով, ինչ-որ տեղ սրամտությամբ ու հետաքրքրաշարժ մոտեցումներով:

Մաթեմատիկական մեթոդներին տիրապետելը խթանում է սովորողի հետաքրքրությունները, նպաստում կարողությունների և մտածողության զարգացմանը: Մաթեմատիկան հնարավորություն է ընձեռում իրական երևույթները և առօրյա խնդիրները մոդելավորելու միջոցով դրանց ուսումնասիրությունը փոխարկել թվերի, պատկերների և պայմանանշանների՝ ուսումնասիրելով դրանք մաթեմատիկական մեթոդներով։

Ուսումնական այս բնագավառի հիմնական նպատակն է մաթեմատիկական հասկացություններով աշխատելու, խնդիրներ և վարժություններ լուծելու միջոցով խթանել սովորողի մտավոր ունակու¬թյունների զարգացումը, բարձրակարգ մտածողության ձևավորումը, սովորեցնել հստակ ձևակերպել մտքերը, կատարել գրագետ դատողություններ և արագ կողմնորոշվել տարբեր իրավիճակներում։

Դրանից հետևում է, որ մաթեմատիկայի ուսուցման ընթացքում խնդիրներ լուծելը ինքնանպատակ չէ: Այսպես, կրթական առումով առանձնապես մեծ չէ որևէ խնդրի լուծումն իմանալու նշանակությունը: Այնինչ, խնդրի պարագայում կրթական հիմնական նպատակն է գիտելիքների օգտագործման միջոցով խնդրի արտահայտած իրադրությունը վերլուծելու, լուծման ուղիներ որոնելու, կողմնորոշվելու, վարկածներ առաջադրելու, կանխատեսումներ անելու, վճիռներ կայացնելու, գործողությունների պլան մշակելու, արդյունքները ստուգելու, գնահատելու, անհրաժեշտ ճշգրտումներ կատարելու, հետևանքները վերլուծելու և այլ կարողությունների ու հմտությունների զարգացումը:
ժամանակակից դասի արդյունավետության բարձրացումը ենթադրում է մի շարք մեթոդների գործադրում, որոնք հնարավորություն կտան զարգացնել սովորողների ճանաչողական ակտիվությունն ու ստեղծագործական ընդունակությունները: Հարկավոր է հասնել նրան, որ սովորողները թե՞ դասի ընթացքում, և թե՞ դասից դուրս կարողանան դրանք ինքնուրույնաբար կիրառել և մտապահել :Կան այդպիսի բազմաթիվ հնարքներ մաթեմատիկան ոչ միայն հեշտ ու հետաքրքիր դարձնելու, այլ նաև հեշտ հիշելու համար: Իմանալով մի քանի հնարքներ` կարելի է տարբերվել ճկուն մտածելակերպով և մեծ թվերի հետ աշխատելու ունակությամբ:

Մաթեմատիկայի տարրական դասընթացում պատմական խնդիրների ուսումնասիրման հիմնական նպատակը տրրական դասարանների սովորողների մեջ տեսական գիտելիքների որոշակի շրջանակի ձևավորումն է և դրա հետ մեկտեղ նրանց մեջ դիտարկված հաշվողական հմտություններ և թվաբանական խնդիրներ լուծելու կարողություներ մշակելն է:Խնդիրների լուծման ժամանակ անհրաժեշտ է կիրառել այնպիսի մեթոդներ, որոնք ուսման գործընթացը վերածում են սոցիալական շփման։ Հիմնական իմաստն աշակերտների՝ որպես գործընկերների խմբի համագործակցությունն է: Գոյություն ունեն համագործակցային կրթության և ուսուցման բազմաթիվ մեթոդներ (նախագծերի մեթոդը, քննարկումը, խնդիրների լուծման վրա հիմնված և դիտարկման միջոցով իրականացվող ուսումը և այլն)։ Այս մեթոդներից յուրաքանչյուրի համար գոյություն ունեն համատեղ աշխատանքի տարատեսակ եղանակներ, վարժություններ և առաջարկություններ։ Համագործակցային մեկ ճիշտ մեթոդ գոյություն չունի, սակայն կա համագործակցային մի քանի եղանակ, և ավելին՝ ներկայումս գոյություն ունեն հարյուրավոր վարժություններ և կազմակերպման եղանակներ։ Հետևաբար, ուսուցիչները կարող են այս կամ այն մեթոդը որդեգրելու փոխարեն ընտրել տվյալ մանկավարժական իրավիճակին համապատասխանող լուծում, իսկ այլ իրավիճակում՝ կիրառել այլ լուծումներ։



Խնդիրների լուծման վրա հիմնված ուսումը

Բացի գիտելիք փոխանցելուց, այս եղանակը նպատակ է հետապնդում զարգացնել աշակերտի՝ խնդիրներ լուծելու և համագործակցելու կարողությունները: Խնդիրների լուծման վրա հիմնված ուսման դեպքում աշակերտը պետք է ինքնուրույն հետազոտություն իրականացնի, կարողանա ըմբռնել խնդրի էությունը, ինչպես նաև ունենա ՏՏ ոլորտում որոշ գիտելիքներ. ուսման այս մեթոդի նպատակներից է նաև նշված կարողությունների զարգացումը։ Այս դեպքում ուսուցիչը կատարում է համակարգողի կամ խորհրդատուի դեր։ Խնդիրների լուծման վրա հիմնված ուսուցումն աշակերտներին սովորեցնում է, թե ինչպես է պետք սովորել։ Աշակերտները սովորում են խմբի անդամների հետ համագործակցությամբ՝ լուծումներ գտնելով իրական կյանքից վերցված խնդիրների համար։ Միաժամանակ նրանք սովորում են, թե ինչպես առավելագույնս արդյունավետ համակարգեն իրենց ուսման գործընթացը։ Այս մեթոդի հիմնական իմաստն այն է, որ աշակերտի կարողություններն օգտագործվում են ոչ թե պատրաստի գիտելիք տրամադրելու, այլ գիտելիք քաղելու նպատակով։ Այն դասարաններում, որտեղ աշակերտներն այս մեթոդն են կիրառում, նրանք հասկանում են, թե ինչպես է ուսումը դառնում գիտելիքի որոնման գործընթաց։ Աշակերտների մոտ ձևավորվում է քննադատական մտածելակերպ, որն իրենց հնարավորություն է տալիս ձեռք բերվող տեղեկությունները փոխկապակցել այն նպատակի հետ, որի իրականացման համար կարող են օգտագործվել այդ տեղեկությունները: Խնդիրների լուծման և ուսման գործընթացի հաջողությունը կախված է աշակերտների դպրոցական և արտադպրոցական արդյունավետ աշխատանքից։ Առաջադրանքների խմբային կատարումը խնայում է ժամանակը և զարգացնում է խմբի անդամների շփման և բանավոր խոսքի կարողությունները։

Խնդիրների լուծման վրա հիմնված ուսումը նորարարական մեթոդ է, որի դեպքում օգտագործվում են նոր նյութը լուծում պահանջող խնդրի տեսքով ներկայացման մանկավարժական կառուցողական մեթոդներ։

Այս մեթոդի կիրառման հիմնական քայլերն են՝

ա) առաջադրանքի սահմանումը,

բ) տեղեկությունների որոնման տարատեսակ ռազմավարությունները,

գ) տվյալներ և տեղեկություններ ստանալու մատչելիությունը (որտեղ),

դ) տեղեկությունների օգտագործումը և խնդիրների լուծումը,

ե) սինթեզը,

զ) գնահատումը:

Համագործակցային քննարկում

Համագործակցային քննարկումը աշակերտների հաղորդակցման և ճարտասանական կարողությունները զարգացնելու լավ եղանակ է։ Քննարկման ընթացքում բոլոր մասնակիցները հնարավորություն ունեն խոսելու (պայմանով, որ սահմանված կանոնները պահպանվում են)։

Այս եղանակի փուլերն են՝

ա) քննարկումը վարողն առարկայի վերաբերյալ հակասական հայտարարություններ է անում։Այդ հայտարարությունները փակցված են սենյակի տարբեր մասերում.

բ) յուրաքանչյուր աշակերտ, ըստ իր կարծիքի/ընկալման, կանգնում է այդ հայտարարություններից մեկի մոտ.

գ) քննարկման համար խմբեր ձևավորելուց հետո վարողը ժամանակ է սահմանում հնչեցված հայտարարությանը կողմ փաստարկները ներկայացնելու համար.

դ) փաստարկները պատրաստելուց հետո յուրաքանչյուր խումբ ընտրում է իր խոսնակին.

ե) խոսնակները նստում են սեղանի շուրջ և ստանում այսպես կոչված «քննարկման խաղանիշեր» (3-6 հատ՝ կախված քննարկման համար սահմանված ժամանակահատվածից և մասնակիցների թվից):

զ) խմբի անդամները շարվում են իրենց խոսնակի հետևից և նույնպես խաղանիշեր են ստանում: Խաղանիշերն օգտագործվում են հետևում կանգնած աշակերտներին քննարկման մեջ ներգրավվելու նպատակով: Որպես այլընտրանք, խմբի անդամներն իրենց խաղանիշերը կարող են տալ իրենց խոսնակին, եթե վերջինս սպառել է իր բոլոր խաղանիշերը, սակայն դեռևս ներկայացնելու փաստարկներ ունի.

է) Իր փաստարկներից յուրաքանչյուրը ներկայացնելիս խոսնակն իր խաղանիշերից մեկը դնում է սեղանի կենտրոնում։ Խաղանիշերը որոշում են ելույթների թիվը։ Մեկ փաստարկի գինը մեկ խաղանիշ է։ Այս եղանակն օգտագործելով՝ ուսուցիչը ոչ միայն կառավարում է քննարկման ժամանակը, այլև աշակերտներին սովորեցնում է իրենց փաստարկները ձևակերպել հստակ և հակիրճ։

Դերախաղը՝ որպես ուսուցման եղանակ

Ստեղծագործական դերախաղը գիտելիքն անձնավորելու փորձ է։

Որպես հիմնական հասկացություններ հանդես են գալիս դերը և նույնացումը։ Դա նշանակում է, որ աշակերտները դեր են խաղում՝ փորձելով պատկերացնել, թե ինչ կանեին տվյալ դերում կամ իրավիճակում հայտնվելու դեպքում։ Կախված առաջադրանքից՝ նրանք կարող են մարմնավորել հենց իրենց՝ որոշակի իրավիճակում, կամ էլ որոշակի բնութագիր ունեցող։ Բայց նույնիսկ վերջին դեպքում աշակերտի անձը փոխազդեցության մեջ է մտնում իր կողմից մարմնավորվող կերպարի հետ։ Ահա թե ինչպես, իդեալական դեպքում, նրանք կարող են հասկանալ խնդիրը սեփական փորձառության միջոցով։

Տարբեր իրավիճակային վարժությունների համար անհրաժեշտ է ցուցաբերել էմպատիայի տարբեր աստիճաններ։ Օրինակ՝

ա) էմպատիան բարելավելուն ուղղված պարզ վարժություններ,

բ) դիլեմաներ, որոշումների կայացում,

գ) համատեղ որոշումներ,

դ) ներկայացման պատրաստում,

ե) հայտնի պատմությունների ներկայացում դերախաղի միջոցով,

զ) իրավիճակային խաղեր,

է) ուսումնավարժանք,

ը) լուսանկարների պաստառ/հավաքածու,

թ) դատախաղ,

ժ) բանավեճ։

Դերախաղի տեղն ուսման գործընթացում

Դերախաղի, ինչպես նաև գործնական աշխատանքի վրա հիմնված մեթոդի դեպքում հարց է ծագում՝ արդյոք այն պետք է նախորդի, թե՞ հաջորդի ուսուցչի կողմից նոր թեմայի ներկայացմանը (եթե, իհարկե, նման ներկայացումը տեղի է ունենում դասի ընթացքում): Համաձայն ավանդական տեսակետի, դերախաղը խաղ է, որը պետք է անցկացնել միայն լուրջ աշխատանքն ավարտելուց հետո. ավելին, անհնար է որևէ բան ներկայացնել, երբ աշակերտները դեռևս չեն յուրացրել տվյալ նյութի փաստերը։ Որոշ դեպքերում դա այդպես է, որոշ դեպքերում՝ ոչ։ Հաճախ աշակերտների համար դերախաղը դառնում է անհետաքրքիր, երբ արդեն հայտնի է, թե նրանք ինչպես պետք է գործեն։

Մինչդեռ, եթե աշակերտները որոշակի իրավիճակ են ներկայացնում, նրանք կարող են իրենց անձնական փորձը համադրել ներկայացվող գիտելիքին հաջորդիվ։

















Գրականության ցանկ

  1. Մ. Ա. Բանտովա, Տարրական դասարաններում մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկա

  2. Ամիրջանյան ՅուԱ., Սահակյան,ՄանկավարժությունԵրևան,2005

  3. Վարդումյան Սև ուրիշներ,Ժամանակակից մանկավարժականմոտեցումներտեսություններմեթոդներ,գնահատումԱյռեքսԵ, 2003:

3



Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!