СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

ՀՀ.պետական խորհրդանիշները.

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

ՀՀ.Խորհրդանիշները.

Просмотр содержимого документа
«ՀՀ.պետական խորհրդանիշները.»





Հայաստանի պետական դրոշ[



Հաստատվել է «Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» օրենքով (1990 թվականին օգոստոսի 24-ին), որը Հայաստանի առաջին Հանրապետություն 1919 թվականին ընդունած դրոշն է։

2006 թվականին հունիսի 15-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» նոր օրենք։

Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով։ Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը։

Դրոշի լայնության և երկարության հարաբերությունը 1։2-է, որի պահպանմամբ կարող է օգտագործվել ցանկացած չափի դրոշ։

հնչյունների ներքո Հայաստանի Հանրապետության նախագահը դիմավորում է այլ երկրների նախագահներին, իսկ արտասահմանյան երկրներում դիմավորում են Հայաստանի Հանրապետության նախագահին, միջազգային մարզական մրցաշարերում Հայաստանի մարզիկների հաղթանակի դեպքում Հայաստանի Հանրապետության օրհներքի ներքո բարձրացվում է ՀՀ պետական դրոշը։ Օրհներքի կատարմամբ բացվում են պետական հանդիսավոր արարողությունները։

Հայաստանի պետական խորհրդանշանները



Անցյալ դարում Հայաստանի անկախության հռչակագիրը երկու անգամ է հնչել բարձր ամբիոնից` 1918 թ.-ի մայիսին ու 1990 թ.-ի օգոստոսին: Թեև տարբեր մարդիկ են ընթերցել այդ հռչակագրերը, սակայն երկուսն էլ կրել են Արամ Մանուկյան անուն-ազգանունը: Պատմության երրորդ տասնամյակը թևակոխած Հայաստանի Հանրապետությունը ժառանգեց հայկական Գույների ընտրության ժամանակ կառավարությունը կանգ առավ հայկական վերջին պետականության՝ Կիլիկիայի թագավորության խորհրդանշի վրա: Կարմիրը, կապույտը և դեղինը զինվորական միավորումների գույներն էին: Հետագայում դեղինը որոշեցին փոխել նարնջագույնով: Գեղանկարիչ Մարտիրոս Սարյանն այլ տարբերակներ էր առաջարկել, որոնցից մեկը «ծիածանային» դրոշն էր: Սարյանը գրել է. «Եռագույն դրոշներ շատ կան, մեզ՝ որպես արևելյան ազգի, կսազի բազմագույն դրոշը... առաջարկում եմ մեր տառապած ու սիրելի հայրենիքի վրայով ծիածան անցկացնել»: Առաջին հանրապետության կարմիր-կապույտ-նարնջագույն դրոշը, ինչպես և հանրապետությունը, գոյատևեց 2.5 տարի՝ մինչև 1920 թ.-ի նոյեմբերի 29-ը: 1922 թ.-ի փետրվարին Հայաստանի Խորհուրդների առաջին հավաքը հաստատեց բոլշևիկյան դրոշը` վառ կարմիր ֆոնի վրա ՀԽՍՀ ոսկեգույն տառերով: ԽՍՀՄ փլուզումից հետո էլ վերադարձավ 1918 թ.-ի եռագույնը:

 


Ի՞նչ ենք երգում

Ովքե՞ր են հսկում հայկական պետականությունը

Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի ստեղծած զինանշանը կառավարությունը հաստատեց 1920 թ.-ին: Նրա համար ոգեշնչման աղբյուրներ էին հանդիսացել Տիգրան II-ի տարբերանշանները, մատենագիրներ Խորենացու ու Բյուզանդի թողած վկայություններն այն մասին, որ Արշակունի թագավորները «արծիվ էին կրում», Ռուբինյան արքա Լևոն II-ի կնիքներն ու մետաղադրամները, ինչպես նաև Անի թագավորանիստ քաղաքի դարպասների առյուծով ռելիեֆը: Հայկական զինանշանի վահանը պահողները Մամիկոնյան իշխանների արծիվն ու 885 թ.-ին գահ բարձրացած Բագրատունի թագավորական տոհմի առյուծն են: Կենդանիների տարբերանշաններ կան չորս թագավորական ընտանիքների վահանների վրա՝ Արտաշեսյաններ (երկու հակադիր շրջված արծիվ), Արշակունիներ (երկգլխանի արծիվ), Բագրատունիներ (առյուծ) և Ռուբինյաններ (քայլող կամ թագադրված առյուծ): Թամանյանի կոմպոզիցիայում չեն ներառվել ավելի վաղ թագավորական ընտանիքների՝ Երվանդունիների և Վանի թագավորության կառավարիչների խորհրդանիշները: Ճարտարապետի էսքիզում թագավորների թռչուններն ու գազանները շատ ագրեսիվ են թվում: Եվ չնայած դա բնական է, քանի որ թշնամիներով շրջապատված երիտասարդ պետությունը չէր կարող բարի զինանշան ունենալ, պատմաբաններն ու իրավաբանները փորձում են կողմնորոշվել նրբությունների առումով: Սակայն մինչ մասնագետները մտածում են, արդեն երրորդ տասնամյակն է, ինչ զինանշանի «կենդանիները» պահպանում են հայկական պետականությունը:




«ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքներն ընդունվել են 2006 թ. հունիսի 15-ին, իսկ ՀՀ պետական դրոշի օրը Հայաստանում առաջին անգամ նշվել է 2010 թվականի հունիսի 15-ին:


Հայաստանում դրոշի կիրառությունը կապվում է Հայկ Նահապետի անվան հետ, ով, հասնելով Վանա լճի ափը, դրոշ է պարզել:




Показать все






Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!