СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հետառաքելական շրջան

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հետառաքելական շրջան»

Domine, quo vadis? - Տե՛ր, ո՞ւր ես գնում


   Հետառաքելական շրջանում, մինչեւ III դարավերջը բազմաթիվ գրություններ ստեղծվեցին, որոնք իրենց հեղինակային անհարազատության պատճառով թեեւ դասվեցին պարականոն երկերի շարքը եւ մուտք չգործեցին նորկտակարանյան կանոն, սակայն մեծ դրոշմ թողեցին եկեղեցական ավանդության, պատմագրության, պատկերագրության, ծիսակարգի եւ այլ ճյուղերի վրա: Օրինակ՝ Եկեղեցում Աստվածածնի ծնողների՝ Հովակիմի եւ Աննայի անունները հայտնի չէին լինի եթե մեզ հասած չլիներ "Մարիամի ծննդյան ավետարան" պարականոն գրվածքը (The Gospel of the Nativity of Mary): Պետք է խորապես քննել նման գրքերի հեղինակների հաղորդած տվյալների ճշմարտացիությունը եւ մոտիվացիան, որովհետեւ ժամանակին քրիստոնեության հակառակորդների՝ գնոստիկների, մանիքեականների կողմից միտումնավոր նենգափոխված գրություններ էին տարածվում: Այնուամենայնիվ աստվածաբանների համար այս գրքերը ուսումնասիրության մեծ նյութ են պարունակում՝ տեղեկություններ հաղորդելով ժամանակի հավատքային դրսեւորումների, բարքերի, բանավոր ավանդազրույցների մասին:

   Հոդվածի վերնագրում բերված խոսքերը մշտապես հիշվել են Եկեղեցում, տեղ գտել սրբանկարչության մեջ: Ամենքիդ հայտնի պետք է լինի Հենրիկ Սենկեւիչի "Յո՞ երթաս" ստեղծագործությունը (իմիջիայլոց՝ կարդում ենք "հո", այլ ոչ թե՝ "յո"): Այս խոսքերը պահպանված են կեղծ-Մարցելլոսին վերագրվող "Գործք Պողոսի եւ Պետրոսի առաքելոց" II-IIIդդ.-ի լատիներեն պարականոն երկում ("Virtutes apostolorum Petri et Pauli"): Երկն ընդհանուր առմամբ համերաշխված է կանոնական Գործք Առաքելոցի իրադարձությունների հետ եւ փորձում է լրացնել այն բացը, որը թողնված է Պողոս առաքյալի Հռոմում քարոզչության առնչությամբ: Այս գիրքն ուղղակիորեն վկայում է Պողոս եւ Պետրոս առաքյալների Հռոմում քարոզչության եւ սպանության, ինչպես նաեւ Վատիկանի հիմնադրման մասին:




Ստորեւ թարգմանված երկի դրվագում ներկայացված է Պողոս եւ Պետրոս առաքյալների մահվան դատապարտությունը Ներոն կայսեր կողմից՝ Սիմեոն մոգին պատուհասելու համար: Հատկապես հուզիչ է այն դրվագը, որտեղ Պետրոսը հանդիմանվում է Տիրոջ կողմից Հռոմից փախչելու համար եւ վերադառնում ու հանձն է առնում չարչարանքները: Թարգմանությունը կատարված է լատիներենին հարազատ անգլերեն բնագրից. Alexander Roberts & James Donaldson - The Ante-Nicene Fathers (down to 325 A.D.), Vol. 8, Edinburg, 1956:


 Հանիբալ Կարաչչի - "Domine, quo vadis?", 1601-1602թթ.


Ներոնը կանչելով Ագրիպաս եպարքոսին ասաց.

- Մարդիկ, ովքեր կրոնական պատիր հավատալիքների են հետեւում, պետք է մահվան դատապարտվեն: Այդ իսկ պատճառով պատվիրեցի, որպեսզի այս մարդկանց գեղարդներ տան, որպեսզի նետվեն [գլադիատորական] ծովամարտի եւ սպանվեն:

Ագրիպասը պատասխանեց.

- Ո՛վ սրբազան կայսր, այն ինչ պատվիրել ես, պատեհ չէ կիրառել այս մարդկանց նկատմամբ, քանի որ Պողոսը ի տարբերություն Պետրոսի անմեղ է թվում:

Ներոնն ասաց.

- Ուրեմն ի՞նչ մահվան պետք է դատապարտեմ սրանց:

Պատասխանեց Ագրիպասն ու ասաց.

- Ինձ թվում է, որ արդար կլինի, եթե Պողոսը գլխատվի, իսկ Պետրոսը (Սիմեոն մոգի) սպանության հանցանքի պատճառով խաչը բարձրացվի:

Ներոնն ասաց.

- Դա կլինի ամենաարդար դատաստանը:

Այնուհետեւ Պողոսն ու Պետրոսը հեռացվեցին կայսեր առջեւից եւ Պողոսը գլխատվեց* Օստեսյան ճանապարհին, իսկ Պետրոսը խաչի տարվելով ասաց.

- Քանի որ իմ Տեր Հիսուս Քրիստոսն, ով իջավ երկնքից երկիր, ճշմարտապես խաչը բարձրացվեց եւ շնորհ արեց ինձ՝ հողեղենիս, երկինք կանչվելու, ապա իմ խաչը պետք է գլխիվայր լինի**, որպեսզի իմ ոտքերը դեպի երկինք բարձրացված լինեն, քանզի արժանի չեմ իմ Տիրոջ պես խաչվելու:


Միքելանջելո - "Սբ. Պետրոսի խաչելությունը", 1600-1601թթ.


Եվ նրան կապելով խաչին, գամեցին գլխիվայր: Մեծ ամբոխ էր ժողովվել, ովքեր հայհոյում էին կայսերը եւ ցանկանում էին սպանել նրան, բայց Պետրոսը հանդարտեցրեց նրանց, ասելով.

- Մի քանի օր առաջ, կանչվելով եղբայրների կողմից, ես հեռանում էի [քաղաքից], երբ իմ Տեր Հիսուս Քրիստոսը ելավ իմ առջեւ: Նետվելով դեպի Նա, ես ասացի. "Տե՛ր, ո՞ւր ես գնում": Եվ Նա պատասխանեց. "Գնում եմ Հռոմ, որպեսզի խաչվեմ այնտեղ": Ես ասացի նրան. "Տե՛ր իմ, բայց չէ՞ որ դու մեկ անգամ արդեն իսկ խաչվեցիր ամենքիս համար": Տերը պատասխանեց ինձ ասելով. "Պետրո՛ս, տեսնում եմ քեզ մահվանից փախչելիս եւ ցանկանում եմ խաչվել քո փոխարեն": Եվ ես ասացի. "Տե՛ր, ես կդառնամ եւ կկատարեմ քո կամքը": Տերն ասաց ինձ. "Մի՛ երկնչիր, քանի որ ես քեզ հետ եմ": Ուրեմն, մարդի՛կ, մի խոչընդոտեք իմ ընթացքը, որովհետեւ իմ ոտքերն արդեն երկնքի ճանապարհին են: Մի՛ տրտմեք, այլ հակառակը՝ ցնծացեք ինձ հետ, որովհետեւ ես այսօր կստանամ իմ վաստակի պտուղը:

Եվ այս ասելով Պետրոսը դիմեց Տիրոջը.

- Գոհանում եմ քեզանից, Տե՛ր, հովիվ իմ, որովհետեւ այն ոչխարներին, որ հանձնեցիր ինձ, ոչ մեկին չկորցրի: Աղաչում եմ քեզ, Տե՛ր, որ ինձ հետ նրանք եւս մաս ունենան քո Արքայությունից:

  Արտաբերելով այս խոսքերը Պետրոսն ավանդեց հոգին: Եվ անմիջապես առաջ եկան շնորհալի եւ զորավոր այրեր, ովքեր ասացին. "Մենք հասել ենք այստեղ Երուսաղեմից եկած Տիրոջ մեծ եւ սուրբ առաքյալներին հետեւելով": Նրանք Մարցելլոսի հետ միասին, ով նշանավոր այր էր եւ հավատալով Պետրոսին հեռացել էր Սիմոն մոգից, վերցրին [Պետրոսի] մարմինը եւ ամփոփեցին մահապարտների կառափնարանին մոտ գտնվող մայրու ծառի տակ, այն վայրում, որ կոչվում է այժմ Վատիկան...


*Պողոս առաքյալն, ինչպես հայտնի է, Հռոմի քաղաքացի էր, իսկ քաղաքացիներին չէր կարելի խաչել, այլ մահապատժի կարելի էր ենթարկել միայն ծնկած դրության մեջ սրով գլխատման միջոցով:

**Պետրոսի խաչը միեւնույն Տիրոջ խաչափայտն էր, սակայն առաքյալը գլխիվայր խաչվեց: Այլ տեսք ուներ Անդրեաս առաքյալի խաչը, այն X-ձեւ էր:




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!