СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հետաքրքիր հայերեն

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հետաքրքիր հայերեն»

Հայերի մեջ պարոնը առաջին անգամ գործածվել է Կիլիկյան Հայաստանում: Այն նշանակել է «իշխան, մեծավոր» և առաջացել է ֆրանսերեն բարոն բառից: Պարոնը միջնադարյան ֆրանսերենով նշանակել «իշխանավոր, տեր» և իր հերթին ծագել է միջին լատիներենի «պարո» բառից, որը նշանակում է «ազատ մարդ, կալվածատեր, պատերազմիկ»: Նորայր Տարտուրյանն իր հոդվածում հետաքրքիր փաստեր է ներկայացնում այս բառի վերաբերյալ: Միջնադարի հայ քնարերգուների մոտ պարոն բառը՝ ազնվատոհմիկ, բարձրաշխարհիկ իմաստով գործածվել է նաև կանանց համար:

Շատ պարոնաց բերդ ես քակել…

Դու ես պարոն, դու ես սարդար:

(Դավիթ Սալաձորցի)

«Պարոն» բառը հայկական բարբառներում գործածվել է հետևյալ ձևերով՝ Սեբաստիայում «բարէօն», Ակնում՝ «բարիւն», Թիֆլիսում՝ «պարուն» ձևերով, նաև բանջարեղենի տեսակ են կոչել այս բառով՝ «պարոնբանջար», հայ մարդու կենցաղ է մտել՝ սկեսրայր՝ «պարոնպապ, պարոնտատ» ու սկեսուր՝ «պարմայր», «պարոնտիկին»...

1850-ականներին հայ գրականության մեծագույն երգիծաբան պարոն Հակոբ Հակոբյանը «պարոն» բառը որպես ազգանուն է վերցնում՝ Պարոնյան:

Այս բառով հայրենի տեղանուններ կոչվեցին նաև: Օրինակ՝ «Պարոնաց Այգի»՝ գյուղ և հայ իշխանների նախկին զբոսավայր Վանի նահանգի Ոստան գավառակի Արտոս լեռան փեշերին, «Պարոնաց բերդ»՝ Վանի նահանգի ավերակ բերդերից մեկը, «Պարոնբեկ»՝ գյուղ Նոր Բայազետի գավառում, «Պարոնենք»՝ գյուղ Զեյթունում, «Պարոնի քարայր»՝ քարանձավ Լոռու մարզի Ձորագետի հովտում:

Այնուհետև պարոն բառով սկսեցին դիմել մանկավարժներին: Իսկ այսօր այՍ բառը դարձել է տարածված դիմելաձև, որով դիմում են բոլորին:

Պարոն բառի մասին այսպիսի էքսկուրս անելուց հետո ուզում եմ անդրադառնալ այն հանգամանքին, որ մինչ այս բառի՝ հայոց լեզվի մեջ մուտք գործելը՝ 13-րդ դարը, մենք ունեցել ենք մեկ այլ դիմելաձև՝ տիար բառը, որի ծագումնաբանությունն ավելի քան հասկանալի և հոգեհարազատ է հայ մարդուն:

Ըստ լեզվաբանների՝ տիար բառը ծագում է տիայր կամ տէայր ձեւից, որը կազմված է տէ - մեծ եւ այր - մարդ բառերից: Այսինքն՝ «մեծ մարդ»: Հետագայում տիայրյ -ն ընկել է, եւ ստացվել է տիար հիանալի դիմելաձեւը:

Տէ կամ տի բառերի ծագումն ավելի հինավուրց է և մեզ տանոմ է մինչև վաղնջական ժամանակներ, մինչև Տիր աստված:

Անդրադառնանք նաև տիկին բառին, որը, ինչպես տիայրը, նշանակում է «մեծ կին»:

Ընտրությունը՝ տիար թե պարոն, միշտ էլ մերն է:

Տիայր -ի հնչյունափոխված մեկ այլ ձեւն է տէր -ը:

Այժմ տեր -ը դարձել է միայն հոգեւոր դասի ներկայացուցիչներին դիմելու ձեւ:


աղբյուրը՝ « Հայերեն հայերի համար» ֆեյսբուքյան էջ


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!