СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հենքային տվյալների ղեկավարման համակարգեր

Категория: Информатика

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հենքային տվյալների ղեկավարման համակարգեր»

Հենքային տվյալների ղեկավարման համակարգեր



Այժմ ծանոթանանք հենքային տվյալների ղեկավարման MicrosoftAccess2007 համակարգին:


Համակարգի միջավայր մտնելու համար պետք է մկնիկի օգնությամբ հաջորդաբար կատարել հետևյալ քայլերը.


Start - All Programs - Microsoft Office - Microsoft Office Access 2007


Այժմ Access-ը սպասում է հետևյալ հրահանգներից որևէ մեկին.


• բացել գոյություն ունեցող որևէ հենք,
• ստեղծել նոր հենք:


Տվյալների որևէ հենք բացելու համար անհրաժեշտ է.


* բացված պատուհանի աջ մասում տեղակայված OpenRecentDatabase բաժնում ներառված տվյալների հենքերի ցուցակից ընտրել անհրաժեշտը,
* եթե փնտրված ֆայլը բացված ցուցակում չի ընդգրկված, ապա որոնումը շարունակել   կոճակի օգնությամբ:

 

 

MicrosoftAccess2007-ի աշխատանքի նախնական պատուհան

 

Տվյալների նոր հենք ստեղծելու համար անհրաժեշտ է.


* ընտրել NewBlankDatabase բաժնի BlankDatabase կոճակը

* բացված տիրույթի FileName դաշտում նշել ստեղծվող հենքի անվանումը (նկարում բերված օրինակում` Database11): Ստեղծվող ֆայլի պահպանման հասցեն ընտրել   կոճակով բացված պատուհանում,
* սեղմելCreate կոճակը:

 

 

Նոր ֆայլ ստեղծելու տիրույթ

  

Տվյալների հենք կարելի է ստեղծել նաև TemplateCategories խմբի FromMicrosoftOfficeOnline հրամանով՝ բացվող շաբլոններից որևէ մեկի օգնությամբ:


MsAccess2007 համակարգի հիմնական աշխատանքային պատուհանն ունի նկարում բերված տեսքը:


Ծանոթանանք պատուհանի հիմնական բաղադրիչներին:

 
Արագ հասանելիության վահանակը նախատեսված է առավել հաճախ կիրառվող հրամանների կոճակների համար:


Հրամանային ներդիրների տողը 5ներդիր է պարունակում: Նկարում բացված է Home ներդիրը: Ինչպես երևում է նկարից` այն յոթ խումբ է ընդգրկում. View, Clipboard, Font, Rich Text, Records, Sort & Filter, Find, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին այլ հրամանների կոճակներ է ներառում:

 

 

MicrosoftAccess2007 համակարգի պատուհան

  

Վերնագրի տողում արտածվում է տվյալ պահին MicrosoftAccess2007 համակարգի պատուհանի աշխատանքային տիրույթում առկա փաստաթղթի անվանումը (նկարում` Database5):
 

Վիճակի տողում ինֆորմացիա է արտածվում թողարկված տվյալների հենքի և կատարվող գործողությունների մասին:


Անցումների տիրույթում արտածվում են տվյալների հենքի օբյեկտները, ինչը հնարավորություն է տալիս ընտրել դրանցից անհրաժեշտը:


Ակտիվացված օբյեկտների ներդիրների տիրույթը ներառում է տվյալների հենքի ակտիվացված օբյեկտների անվանումները, ինչը ևս հնարավորություն է տալիս ընտրելու դրանցից անհրաժեշտը:


Office կոճակով բացվում է ֆայլերի հետ առավել հաճախ կիրառվող հրամանների մենյուն:

 

 

Office կոճակի պատուհան




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!